Վրաստանն ընդդիմանում է միացյալ նահանգների դեսպանի թեկնածուին՝ նրան համարելով չափազանց սաակաշվիլիական

Վրաստանն ընդդիմանում է միացյալ նահանգների դեսպանի թեկնածուին՝ նրան համարելով չափազանց սաակաշվիլիական

Հոդվածի առանցքում

  • Ամերիկացի դիվանագետը, որին պետք է նշանակեին Վրաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում, որոշ դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ Վրաստանի կողմից դիտվում է որպես չափազանց արևմտամետ թեկնածու: Վաշինգտոնի ներկա և նախկին պաշտոնյաները Foreign Policy -ի հետ զրույցում հայտնել են, թե Վրաստանը հրաժարվել է ստորագրել դիվանագիտական համաձայնագիրը, համարելով, որ Բրիջիթ Բրինքը, ով երկարամյա դիվանագիտական ծառայության փորձ ունի նաև եվրոպական երկրներում և ով երկու անգամ եղել է Վրաստանում, նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլու կողմնաիկցն է:

Ուշադրությանն արժանի

Հաշվի առնելով Վրաստանի ամերիկամետ դիրքորոշումը՝ այս քայլը ամերիկյան կողմին զարմացրել է:

 

Ամերիկացի դիվանագետը, որին պետք է նշանակեին Վրաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում, որոշ դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ այս փոքրիկ կովկասյան երկրի կողմից դիտվում է որպես չափազանց արևմտամետ թեկնածու:

 

Վաշինգտոնի ներկա և նախկին պաշտոնյաները Foreign Policy -ի հետ զրույցում հայտնել են, թե Վրաստանը հրաժարվել է ստորագրել դիվանագիտական համաձայնագիրը, համարելով, որ Բրիջիթ Բրինքը, ով երկարամյա դիվանագիտական ծառայության փորձ ունի նաև եվրոպական երկրներում և ով երկու անգամ եղել է Վրաստանում, նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլու կողմնաիկցն է:

 

Երկու երկրների պաշտոնյաներն էլ FP-ի հետ զրույցում հերքում են այն պնդումները, թե Բրինքն աջակցում է Սաակաշվիլիին: Նրանք Բրինքին որակել են պրոֆեսիոնալ դիվանագետ: Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել այդ հարցը, Սպիտակ տունն էլ ասել է, թե Վրաստանում նոր դեսպանի թեկնածուի մասին պաշտոնապես դեռ չեն հայտարարել: Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էլ նշել է, թե «նախագահ Թրամփի վարչակազմը ուժեղ եւ որակյալ թեկնածուներ է ընտրում դեսպանի պաշտոնների համար և ամեն ջանք գործադրում է այդ պաշտոնները հնարավորինս շուտ, այդ թվում` Վրաստանում նշանակելու համար: Մենք չենք մեկնաբանում ներքին գործընթացները»:

 

Բրինկի առաջադրման դիմակայությունը կարծես թե ընդգծում է, թե որքան է վրացական կառավարությունը փոխվել  Սաակաշվիլիի պաշտոնավարումից ի վեր, որն ընդգծված արևմտամետ էր և հակադրվում էր ռուսական միջամտությանը: 2012 թվականից ի վեր իշխանությունը «Վրացական երազանք» կուսակցության ձեռքում է, որը շարունակել է Վրաստանի արևմտյան ուղին՝ միաժամանակ ձգտելով բարելավել Մոսկվայի հետ հարաբերությունները:

Ամրևմտյան ու տեղական մի շարք աղբյուրներ նշում են, որ այս որոշման հետևում Բիձինա Իվանիշվիլին է կանգնած՝ Վրաստանի ամենահարուստ մարդը, ով նաև «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիրն է և երկրի նախկին վարչապետը: Նա ասյօր էլ զգալի քաղաքական ուժ է Վրաստանում և քաղաքական որոշումներ կայացնելիս կարևոր դերակատարություն ունի:

 

Իվանիշվիլիի աջակցությունը վայելող թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին անցած ամիս դարձավ երկրի նախագահ՝ ընտրություններում հաղթելով մրցակցին՝ Գրիգոլ Վաշաձեին, որը Սաակաշվիլու քաղաքական հետևորդն է:

«Ենթադրում ենք, որ Իվանիշվիլին ուղիղ և զգալի ազդեցություն ունի որոշումների կայացման հարցում․ հստակ չգիտենք՝ ինչ ոլորտներում, կարող ենք միայն ենթադրել», – ասում է Գիա Նոդիան՝ Վրաստանի Պետական Իլիա Համալսարանի պրոֆեսորը:

2008 թ. ռուս-վրացական պատերազմից հետո Վրաստանի տարածքի մոտ 20 տոկոսը դե-ֆակտո գտնվում է Մոսկվայի վերահսկողության ներքո, միջազգային հանրությունը այդ տարածքների անկախությունը չի ճանաչում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment