Վրաստանում ցույցերը վերսկսվում են

Վրաստանում ցույցերը վերսկսվում են

Հոդվածի առանցքում

  • Ակտիվիստները վերադարձել են Թբիլիսի այս անգամ նոր պահանջով։ Նրանք պահանջում են միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլի հրաժարականը։ Սեպտեմբերի 20–ի ցույցը կրում էր «Բոլորն ընդդեմ մեկի» խորագիրը։ Հավաքվածները դեմ են Իվանիշվիլիին և պնդում են, որ նա դե յուրե կամ դե ֆակտո կառավարում է երկիրը 2012 թվականից։ Նրանք մեղադրում են Բիձինա Իվանիշվիլիին երկիրը զավթելու և Ռուսաստանի հետ համագործակցելու մեջ։

Ուշադրությանն արժանի

Վրացական ցույցերը նորից սկսվում են։ Այս անգամ դրանք ուղղված են «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլի դեմ։

Ակտիվիստները վերադարձել են Թբիլիսի այս անգամ նոր պահանջով։ Նրանք պահանջում են միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլի հրաժարականը։

Սեպտեմբերի 20–ի ցույցը կրում էր «Բոլորն ընդդեմ մեկի» խորագիրը։ Հավաքվածները դեմ են Իվանիշվիլիին և պնդում են, որ նա դե յուրե կամ դե ֆակտո կառավարում է երկիրը 2012 թվականից։

Նրանք մեղադրում են Բիձինա Իվանիշվիլիին երկիրը զավթելու և Ռուսաստանի հետ համագործակցելու մեջ։

«Մենք թույլ չենք տա, որ միանձնյա կառավարում լինի, ոչ օլիգարխիա և ոչ էլ ստվերային կառավարում։ Բիձինա Իվանիշվիլին գողացել է կառավարության բոլոր լծակները»,–ասում է ակտիվիստ Շոթա Դիգմելաշվիլին։

Հունիսին ցուցարարները պահանջում էին ՆԳ նախարար Գեորգի Գախարի հրաժարականը։ Ցուցարարները Իվանիշվիլիին դեղին քարտ էին ցույց տվել։

Ցույցերի ժամանակ հարյուրավոր ակտիվիստներ են ձերբակալվել և մի երիտասարդ էլ վնասել էր աչքը։

Ներկայիս ճնշումները մեծ ազդեցություն են թողնում Իվանիշվիլիի կառավարության վրա և այն վտանգի տակ դնում։ Վերջին հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ «Վրացական երազանք» կուսակցության վարկանիշը նվազել է, հասնելով 21%ի։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ 

Write a comment