Հասկանալով Վրաստանի էվոլյուցիան

Հասկանալով Վրաստանի էվոլյուցիան

Հոդվածի առանցքում

  • Վերջին պաշտոնանկությունն ու հրաժարականները ներքաղաքական խնդիրներ են և առնչություն չունեն արտաքին քաղաքական կուրսի հետ:
  • Ոչ մի քաղաքական կուսակցություն ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին միանալու Վրաստանի կուրսը փոխելու նպատակ չունի:
  • Վրացական քաղաքականության արևմտյան ուղղվածությունն արդեն քսան տարվա պատմություն ունի:
  • Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումն անհնարին է, քանի դեռ Ռուսաստանը չի դադարել ճանաչել Աբխազիան և Հարավային Օսեթիան:

Ուշադրությանն արժանի

Ուկրաինայի տևական հակամարտությունն Արևմուտքի ուշադրության կենտրոնում է պահում, հաճախ թյուրըմբռնվող, նախկին սովետական հանրապետությունները:  Անցյալ շաբաթ Վրաստանը կրկին հայտնվեց լրահոսում կառավարությունում ենթադրվող խառնաշփոթի պատճառով: Նոյեմբերի 5-ին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնանկ արեց պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային: Պաշտպանության նախարարի պաշտոնանկությանը հաջորդեց նախարարության աշխատակիցների ձերբակալությունների վերաբերյալ  վերջինիս մեկնաբանությունները: Հետագայում, ի նշան համերաշխության, երկու այլ նախարարներ հրաժարական տվեցին: Վերլուծաբանները շտապեցին ընդգծել պրն. Ալասանիայի արևմտամետ հայացքները և կասկածի տակ դնել իշխող Վրացական երազանք կոալիցիայի հավատարմությունը Եվրոատլանտյան ուղղվածությանը: Անգամ ներքաղաքական քննարկումներն ենթադրում էին, որ Վրացական երազանքն արևմտամետ չէ և դատական գործընթացն օգտագործում է իր քաղաքական մրցակիցներին պատժելու նպատակով:

Այնուամենայնիվ, այս ենթադրություններն անհիմն են: Վերջին պաշտոնանկությունը և հրաժարականները ներքաղաքական խնդիրներ են և առնչություն չունեն արտաքին քաղաքական կուրսի հետ: Զարմանալի չէ, որ այս քննարկումները Վրացական երազանք կոալիցիայի ընդդիմադիրներին հնարավորություն տվեցին հակաարևմտյան ուժերի կողմից ղեկավարվելու մեջ մեղադրել:

Քաղաքական անհամաձայնություններն առաջանում են ամենատարբեր պատճառներով և դեմոկրատիայի բնական մասն են կազմում: Պառլամենտական դեմոկրատիաներում, ինչպիսին վրացականն է, քաղաքական շարժումը հաճախ ավելին է լինում, քան անհրաժեշտ է: Վրաստանի դեպքում ավելի փորձառու դեմոկրատիան ավելի հստակ կբացատրեր անցյալ շաբաթվա իրադարձությունները, սակայն այս դեպքում էլ բացատրությունը չէր կենտրոնանա դատական իշխանության չարաշահման կամ դատական իշխանության կողմից քաղաքականությանը միջամտելուն:

Պառլամենտը և կառավարությունը համատեղ ջանքեր են գործադրել դատական մարմինների անկախությունը բարձրացնելու, դատական գործընթացները քաղաքականացվելուց և  իրավապահ մարմինները, մասնավորապես դատախազությունը, քաղաքական գործընթացների էպիկենտրոնում հայտնվելը կանխարգելող  անհրաժեշտ գործիքներ ապահովելու, գլխավոր դատախազի և նրա տեղակալներին քաղաքական հարցերում դիրքորոշում  հայտնելու անհրաժեշտությունից պաշտպանելու համար համապատասխան իրավական մեխանիզմներ մշակելու համար: Իրավապահ համակարգը, այդ թվում նաև դատախազությունը, պետք է հեռու լինի քաղաքական իրադարձությունների էպիկենտրոնից:

ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին միանալու Վրաստանի ձգտումներն ավելի քան ուժեղ են: Ոչ մի քաղաքական կուսակցություն իր առաջ այս կուրսը փոխելու նպատակ չի դնի: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ընտրողների ճնշող մեծամասնությունը կողմ է Հյուսիս-Ատլանտյան դաշինքին ինտեգրվելուն և ԵՄ անդամակցությանը: Դեռևս այս ամառ Վրաստանը վավերացրեց ԵՄ հետ ասոցացման պայմանագիրը, իսկ սեպտեմբերին ներկայացվեց ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ընդլայնման վերաբերյալ փաթեթը: Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կողմ է երկրի Եվրոպական և Եվրոատլանտյան ինտեգրմանը: Սա հստակ հիմնավորված պնդում է, որը հնարավոր չէ փոխել կամ չեղյալ հայտարարել:

Չնայած Վրաստանի Եվրաատլանտյան քաղաքական ուղղվածությանը, Ռուսաստանի` իր ամենամեծ հարևանի և կարևոր առևտրային գործընկերոջ  հետ հարաբերությունները ևս անհրաժեշտ են:

ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն, ինչպես նաև Ամերիկյան կառավարությունը, աջակցում են Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունների բարելավմանը: Ներկայիս կառավարության դժվարին աշխատանքն այդ հարաբերությունների որոշ ասպեկտների բարելավման հարցում չգիտակցելը, ոչ միայն անօգուտ է Վրաստանի համար, այլ նաև վտանգում է տարածաշրջանի կայունությունը:

Բացի այդ, շատ մեկնաբաններ, կարծես, մոռացել են, որ ցանկացած վրացական կառավարության համար Ռուսաստանի հետ մերձեցման հարցում կան խիստ և անխուսափելի  ներքին սահմանափակումներ: Հարաբերությունների բարելավումն անհնարին է, քանի դեռ Ռուսաստանը չի դադարել ճանաչել անջատողական շրջանները` Աբխազիան և Հարավային Օսեթիան, դուրս չի բերել իր զինված ուժերը  Վրաստանի տարածքից:

Ներկայիս կառավարությունն աշխատում է լարվածությունը և կոնֆլիկտի վտանգը մեղմելու պակաս քաղաքականացված ոլորտներում, մասնավորապես` առևտրի և վիզաների ոլորտում հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ էլ ԵՄ-ն Ռուսաստանի հետ մեկ այլ կոնֆլիկտի առաջացման դեպքում պատրաստ չեն ֆինանասվորել Վրաստանին կամ ռազմական օգնություն ցուցաբերել: Սա ակնհայտ դարձավ և 2008 թվականին, և Ուկրանայում նոր կոնֆլիկտի բռնկման ժամանակ: Անտրամաբանական է ենթադրել, որ Վրաստանի կառավարությունը հակաարևմտյան քաղաքականություն է իրականացնում, քանի որ գիտակցում է այդ իրողությունը:

Վրացական քաղաքականության արևմտյան ուղղվածությունն արդեն քսան տարվա պատմություն ունի և այն ոչ նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հայտագործությունն էր, ոչ էլ առանձին քաղաքական գործիչների, ինպիսին Իրակլի Ալասանիան է:

1990-ական թվականներից սկսած վրաց ժողովրդի սերունդները աջակցել են Վրաստանի արևմտամետ քաղաքականությանը, և պետք է ընդգծել, որ նախագահ Սահակաշվիլին և Իրակլի Ալասանիան այս ուղղությամբ բավականին մեծ աշխատանք են կատարել: Չնայած որ պառլամենտում և կառավարությունում առկա է  ուժերի հստակ հավասարակշռությանը, երկրի քաղաքական ուղղվածությունը մնում է անփոփոխ: Մեր պառլամենտում վերջին շաբաթվա իրադարձությունների հետևանքով, ուժեղ ընդդիմություն կարող է առաջանալ, ինչը, իհարկե, դրական զարգացում է:

Ընդդիմությունը պատրաստ է կառուցողական մոտեցում ցուցաբերել մեծամասնության հետ համագործակցելու ուղղությամբ և պատրաստ է պատասխանատվություն կրել: Նրանք պատրաստ են նպաստել քաղաքական լանդշաֆտի առաջացմանը, որտեղ կուսակցությունները մանդատի համար կպայքարեն, կստեղծեն  ուժեղ և անվտանգ Վրաստան, որը անկախ գործընկեր  կհանդիսանա ՆԱՏՕ-ի և ԵՄ համար:

 

Տեդո Ջափարիձեն Վրաստանի նախկին արտաքին գործերի նախարարն է, իսկ ներկայումս հանդիսանում է Վրաստանի կառավարության Արտաքին Հարաբերությունների կոմիտեի նախագահ:

Հոդվածի աղբյուրն՝ այստեղ:

Write a comment