Վրաստանը պատրաստվում է առաջին ԼԳԲՏ շքերթին

Վրաստանը պատրաստվում է առաջին ԼԳԲՏ շքերթին

Հոդվածի առանցքում

  • 6 տարի առաջ Թբիլիսիի փողոցներում ԼԳԲՏ համայնքի ակտիվիստներին ծեծի էին ենթարկել: Հիմա համայնքի ակտիվիստները  պլանավորում են երկրում անցկացնել առաջին ԼԳԲՏ շքերթը, որին դեմ են պահպանողականներն ու քրիստոնյաները, իսկ ոստիկաններն ասում են, որ իրենք չեն կարողանալու ապահովել բոլորի անվտանգությունը: Շատերը վախենում են, որ 2013-ի գործողությունները կարող են կրկնվել:

Ուշադրությանն արժանի

 

Չնայած սպառնալիքներին Վրաստանում պատրաստվում են առաջին ԼԳԲՏ շքերթին: ԼԳԲՏ ակտիվիստները որոշել են պաշտպանել իրենց իրավունքները:

6 տարի առաջ Թբիլիսիի փողոցներում ԼԳԲՏ համայնքի ակտիվիստներին ծեծի էին ենթարկել: Հիմա համայնքի ակտիվիստները  պլանավորում են երկրում անցկացնել առաջին ԼԳԲՏ շքերթը, որին դեմ են պահպանողականներն ու քրիստոնյաները, իսկ ոստիկաններն ասում են, որ իրենք չեն կարողանալու ապահովել բոլորի անվտանգությունը: Շատերը վախենում են, որ 2013-ի գործողությունները կարող են կրկնվել:

«Իսկ ինչքա՞ն մենք կարող ենք թաքնվել հասարակությունից: Եթե իշխանությունը որևէ քայլ չի անում, որպեսզի վերացնի հոմոֆոբիան, մենք ստիպված ենք լինում ռիսկային քայլերի գնալ: Ու շքերթը այդ ռիսկերից մեկն է: Մենք պետք է հասկանանք, մեզ ձեռնտո՞ւ է ստատուս քվոն թե՞, այնուամենայնիվ, պետք է քայլեր ձեռնարկել»,-ասել է կազմակերպիչ Գեորգի Տաբագարին:

Շքերթի նախապատրաստական աշխատանքները դարձել են երկրում քննարկման համար 1 թեման: Մի խումբ գեյեր, լեզբիներ և տրանսգենդերներ տեսաուղերձներ են նկարահանել, որտեղ խոսում են շքերթի մասին:

«Մարդկանց աչքին երևալն ու ներկայանալը շատ կարևոր է»,- Տաբագարիի խոսքով տեսաուղերձները տեսել է ավելի քան 500.000 մարդ,-«Երբ բացեիբաց խոսում ես մարդիկ սկսում են քեզ ուշադիր լսել: Մարդիկ դառնում են քո աջակիցները: Հույս ունենք, որ հասարակությունը կսկսի ընկալել, որ իրենց կողքին ապրում են ոչ սովորական մարդիկ»:

Մինչ ակտիվիստները պնդում են, որ 2013-ի դեպքերից հետո Վրաստանն ավելի լիբերալ է դարձել, նրանց հակառակորդները փորձում են ամեն ինչ ավելի պահպանողական դարձնել: 2013-ից հետո եկեղեցին Մայիսի 17-ն անվանել է «Ընտանիքի օր», այն նույն օրը, երբ ԼԳԲՏ ակտիվիստները կազմակերպում են անտի-հոմոֆոբիա ցույցեր:

«Ինձ համար այս ամենը ակնհայտ վտանգ է»,-ասել է մեծահարուստ վրացի բիզնեսմեն Լևան Վասաձեն,-«Թմրանյութերը, այլասերվածությունը,  ընտանիք ինստիտուտի թուլացումը՝ հանդուրժողականության ու ազատության ֆոնին կործանում են մեր պետությունը»:

Վասաձեն հավելել է նաև, որ ինքը կառավարությանը «զգուշացրել» է, որ շքերթը կարող է լուրջ անկարգությունների առիթ դառնալ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

Write a comment