Վրաստանը բարելավեց մամուլի ազատության ցուցանիշները
Հոդվածի առանցքում
- Դատելով Լրագրողներն առանց սահմանների կազմակերպության վերջերս հրապարակած տարեկան ցուցանիշների Վրաստանում մամուլի ազատության վիճակը բարելավվել է: Երկիրը 15 տեղով առաջ է անցել՝ զբաղեցնելով 69-րդ տեղը 180 երկրներից:
- Իր դժվարին ժամանակահատվածից՝ 2012 թվականի իշխանափոխությունից հետո, Վրաստանը բարելավել է մամուլի ազատությունը:
- Վրաստանն ունի լավագույն ցուցանիշները տարածաշրջանում: Ադրբեջանը 162-րդ տեղում է, Հայաստանը՝ 78-րդ, Ռուսաստանը՝ 152-րդ, իսկ Ուկրաինան՝ 129-րդ: Անցյալ տարվա ցուցանիշներով Վրաստանը 84-րդ տեղում էր, 2013 թվականին՝ 100-րդ, 2012-ին՝ 104-րդ:
Ուշադրությանն արժանի
Դատելով Լրագրողներն առանց սահմանների կազմակերպության վերջերս հրապարակած տարեկան ցուցանիշների Վրաստանում մամուլի ազատության վիճակը բարելավվել է: Երկիրը 15 տեղով առաջ է անցել՝ զբաղեցնելով 69-րդ տեղը 180 երկրներից:
Վերջին անգամ Վրաստանը նման ցուցանիշ է ցույց տվել 2007 թվականին՝ Սաակաշվիլիի ռեժիմի օրոք և մինչև Իմեդի հեռուստատեսության վրա հարձակումն ու հետագա տարիների այլակարծության նկատմամբ ճնշումները:
Իր դժվարին ժամանակահատվածից՝ 2012 թվականի իշխանափոխությունից հետո, Վրաստանը բարելավել է մամուլի ազատությունը:
«2012 և 2013 թվականների ընտրական շրջանների իրարանցումից հետո Վրաստանը սկսեց քաղել վերջին տարիների ընթացքում իրականացրած բարեփոխումների պտուղները, եթե նույնիսկ քաղաքական մրցակցությունը երբեմն խոչընդոտում էր դրանց կատարմանը: Լրատվամիջոցների սեփականության թափանցիկությունը բարելավվել է, թեև լրատվամիջոցները քաղաքականապես բևեռացված են և դեռ ոչ այնքան անկախ», – նշում է 2015-ի Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսի զեկույցը:
Վրաստանն ունի լավագույն ցուցանիշները տարածաշրջանում: Ադրբեջանը 162-րդ տեղում է, Հայաստանը՝ 78-րդ, Ռուսաստանը՝ 152-րդ, իսկ Ուկրաինան՝ 129-րդ: Անցյալ տարվա ցուցանիշներով Վրաստանը 84-րդ տեղում էր, 2013 թվականին՝ 100-րդ, 2012-ին՝ 104-րդ:
Երկիրն ունեցել է ավելի շատ մամուլի ազատություն մինչև խաղաղ հեղաշրջման հետևանքով Սահակաշվիլիի ռեժիմի իշխանության գալը, որը հայտնի է որպես վարդերի հեղափոխություն: 2003 թվականին, երբ Էդուարդ Շևարդնաձեն հեռացվեց իշխանությունից, Վրաստանը զբաղեցնում էր 73-րդ տեղը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ