Վրաստանը փորձում է նվազեցնել Ադրբեջանից կախվածությունը` բանակցելով ռուսական Գազպրոմի հետ

Վրաստանը փորձում է նվազեցնել Ադրբեջանից կախվածությունը` բանակցելով ռուսական Գազպրոմի հետ

Հոդվածի առանցքում

  • Վերջերս Վրաստանի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ բանակցություններ են վարում Գազպրոմի և Իրանի հետ գազի մատակարարման հարցում և չեն ցանկանում թույլ տալ, որ Ադրբեջանը մոնոպոլիզացնի գազի շուկան: Արդյոք դա վատթարացնում է երկու երկրների հարաբերությունները:

Ուշադրությանն արժանի

 

Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն և տնտեսագետ Նատիգ Ջաֆարլին փորձում են բացատրել Ադրբեջան-Վրաստան հարաբերությունները Գազպրոմի հետ բանակցությունների ենթատեքստում: Երկու փորձագետները պատասխանել են մի քանի կարևոր հարցերի շուրջ EA Daily-ի հարցերին:

Ադրբեջանի նախագահն ընդունել է Հարավային գազային միջանցքի խորհրդատվական ժողովի անդամ հինգ պետությունների նախարարական հավաքի պատվիրակներին: Ինչպե՞ս եք գնահատում այս հանդիպումները:

Իլգար Վելիզադե – Այսօր Հարավային գազային միջանցքը ԵՄ էներգետիկ ռազմավարության կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Եվ այդ պատճառով է այն այդքան կարևոր: Բայց այսօր այս միջանցքը տնտեսականից բացի ունի նաև աշխարհաքաղաքական դեր: Այն նախատեսված է կոնսոլիդացնելու էներգետիկ հոսքերը կենտրոնական Ասիայից, Կովկասից և Միջին Արևելքից դեպի Եվրոպա:

Սա երկարաժամկետ նպատակ է, իսկ կարճաժամկետն ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելն է: Այս ուղղությամբ արդեն իրականացվել է մեծ ծավալով գործնական աշխատանք, և որոշակի քանակով գազ արդեն հասնում է Եվրոպա TANAP նախագծի միջոցով և կարծում եմ, առաջիկա տարվա սկզբից Ադրբեջանի գազը կհասնի այլ գնորդների, որոնց հետ համաձայնագրեր են կնքվել:

Նատիգ Ջաֆարլի – Հարավային Ղազախստանը ԵՄ և Ադրբեջանի համար առաջնահերթ նախագծերից է, որի նպատակնեից մեկն այն է, որ ապագայում դրանով կկրճատվի ռուսական գազից Եվրոպայի կախվածությունը: Բայց եթե հարցը գլոբալ դիտարկենք, ապա ադրբեջանական գազի ծավալը բավական չէ այդ կախվածությունը նվազեցնելու համար: Մենք կկարողանանք վաճառել միայն տասը մլրդ խ/մ:

Մեծ հեռանկար կա, որ տարածաշրջանի երկրները, ինչպես Թուրքմենստանը, Իրաքը, եթե պատժամիջոցների  հարցը կարգավորվի՝ Իրանը, և նույնիսկ Իսրայելը կմիանան այս նախագծին: Խողովակաշարի կարողությունն ապագայում կհասնի 32 մլրդ խ/մ-ի: Սա արդեն նշանակալի ծավալ է և Եվրոպան հետաքրքրված է, որ նախագիծն ապագայում աշխատի ամբողջ թափով՝ կրճատելով ռուսական գազից Եվրոպայի կախվածությունը:

Հարավային գազային միջանցքն ինչ-որ կերպ համարժեք է Թուրքական հոսք ռուսական նախագծին: Այս նախագծերը մրցո՞ւմ են:

Իլգար Վելիզադե – Բնականաբար այն հատվում է Թուրքական հոսքի հետ: Այսօր մենք չենք խոսում այս գազատարների մրցակցության մասին, խոսում ենք փոխգործակցության մասին: Սա ավելի արդյունավետ ճանապարհ է բոլոր մասնակիցների տնտեսական ռազմավարության տեսանկյունից: Իհարկե, որոշ առումով կա մրցակցություն, բայց պետք է ասեմ, որ երբ մարդիկ խոսում են մրցակցության մասին, նրանք հաճախ մոռանում են այնպիսի բաղադրիչի մասին, ինչպիսին շուկայի ուսումնասիրությունն է: Նախագծերի մեկնարկից առաջ գազի վաճառքի շուրջ բանակցություններն արդեն սկսվել էին: Այստեղ կարևոր է գազի մատակարարման հավասարակշռությունը, դրա գինը: Այս հարցում Ադրբեջանի և Ռուսաստանի շահերը համընկնում են, և այս երկրներից ոչ մեկը չի պատրաստվում վաճառել գազը ցածր գնով: Հետևաբար, երկրների միջև կա ինտերակտիվ ձևաչափ:

Ընդհանուր առմամբ Ադրբեջանի գազը ռուսականի համար մրցակից չէ, քանի որ այն շուկաներին մատակարարվում է որոշակի համամասնություններով՝ լրացնելով բաց տեղը: Կարևոր է գնորդ երկրների համար դիվերսիֆիկացնել իրենց աղբյուրները, իսկ ադրբեջանական գազը դիվերսիֆիկացման հնարավորություն է: Ռուսաստանը դա շատ լավ հասկանում է, հետևաբար, ոչ մի անհանգստություն չկա Ադրբեջանի գազի համար:

Ավելին, ըստ էներգետիկ երրորդ փաթեթի, գազը պետք է բաշխվի հիմնական խողովակաշարերում համամասնությամբ, որտեղ յուրաքանչյուր մատակարար ունի իր մասնաբաժինը: Կարևոր է նաև ասել, որ ռուսական գազը որոշակի համամասնություններով կարող է վաճառվել նաև Հարավային Կովկասի գազով: Այսպիսով, մի կողմից, երրորդ էներգետիկ փաթեթի պայմանները կատարվում են, մյուս կողմից  երկրները կարող են խուսափել ավելորդ մրցակցությունից և վաճառել գազն այն գնով, որը հիմնականում համապատասխանում են իրենց շահերին:

Նատիգ Ջաֆարլի – Չի կարելի խոսել ուղղակի մրցակիցության մասին, քանի որ Թուրքական հոսքը նախաձեռնվել էր , որպեսզի ավելացվի Ուկրաինայի կախվածությունը: Մյուս կողմից  Հյուսիսային հոսք նախագծի իրականացման հետ կապված որոշ խնդիրներ կան, ուստի Ռուսաստանի համար հատկապես կարևոր է Թուրքական հոսքը: Եվրոպան նույնպես հետաքրքրված է այս նախագծով: Այս նախագծերը մրցակից չեն, դրանք կավելացնեն դեպի Եվրոպա ուղղվող գազի ծավալը ինչն էլ խթան կդառնա ԵՄ ճկուն գնային քաղաքականության համար:

Մի քանի տարի առաջ ԵՄ-ն ընդունեց երրորդ էներգետիկ խարտիան, և այժմ նախատեսվում է դրա մի քանի կետեր փոփոխել:  Այս կանոնադրության իմաստը այն է, որ շուկայում մենաշնոր չլինի, որն իր պայմանները կթելադրի: Ադրբեջանի համար Թուրքիայի հոսքի գոյությունը գնային ռիսկեր է պարունակում: Այս առումով այս երկու նախագծերը մրցակցում են միմյանց հետ:

Ինչպե՞ս են զարգանալու Ադրբեջան-ՌԴ հարաբերությունները՝ հաշվի առնելով, որ Արևմուտքը կարևորում է Բաքվի դերն իր էներգետիկ նախագծերում Մոսկվայից էներգետիկ կախումը նվազեցնելու մասով

Իլգար Վելիզադե – Փաստն այն է, որ բոլորը հասկանում են՝  Ադրբեջանի բյուջեի մուտքերը հիմնականում ապահովում են էներգետիկ ռեսուրսները: Հնարավորություն ունենալով գազ վաճառել արևմտյան շուկայում՝ Ադրբեջանը ստանում է լրացուցիչ ֆինանսական հնարավորություններ, որոնցով ակտիվ ներդրումներ է կատարում արտասահմանում: Ռուսական շուկան ներդրումների համար խոստումնալից է և, բնականաբար, Ռուսաստանը անուղղակիորեն շահագրգռված է, որ Ադրբեջանն ունենա այդ եկամուտները: Այսօր Ռուսաստանի որոշ շրջաններում Ադրբեջանը մի շարք լուրջ ծրագրեր է իրականացնում: Բնականաբար, այդ կապիտալն Ադրբեջանը ստանում է էներգետիկ ռեսուրսների վաճառքից:

Նրանք, ովքեր կարծում են, որ ռուսական քաղաքական վերնախավը շահագրգռված չէ Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները Եվրոպային մատակարարելու հարցում, մնացել են 1990-ականներում: Քանի որ հիմա իրականությունը բոլորովին այլ է: Եթե Ադրբեջանը ֆինանսական եկամուտներ չունենա, Հյուսիս-Հարավ նախագծի իրականացումը բավական կասկածելի կլինի: Հետևաբար, Ռուսաստանի համար շահեկան է ունենալ հարուստ հարևաններ:

Նատիգ Ջաֆարլի – Ռուսաստանը 90-ականների սկզբից խանդով էր վերաբերում այն նախագծերին, որոնք իրականացվում էր Ադրբեջանը: Բայց այն ժամանակ Ռուսաստանն այնքան ուժեղ չէր, որքան հիմա, և այդ պատճառով չի կարող խոչընդոտել Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի շինարարությանը: Այս նախագիծը Ադրբեջանի ամենահաջող ծրագրերից մեկն է, որից բոլորը լավ շահույթ են ստացել: Այնուհետև կար Բաքու-Էրզրում գազամուղը:

Այժմ Հարավային գազային միջանցքը Բաքու-Էրզրումի շարունակությունն է, այսինքն` նոր գազամուղ չի կառուցվել, փոխարենն ավելացվել է Թուրքիայից Եվրոպա ճյուղը: Հետևաբար, Ռուսաստանը մեծ ազդեցություն չի ունենա այս նախագծի վրա, քանի որ այն Թուրքիային առաջարկել է այլընտրանքային տարբերակ՝ Թուրքիական հոսքը:

Ադրբեջանը հավասարակշռում է Ռուսաստանի հետ հարաբերությունները: Գազպրոմի և SOCAR-ի միջև էներգետիկ համաձայնագրեր կան` Ադրբեջանին ռուսական գազի մատակարարման վերաբերյալ: Անհրաժեշտության դեպքում Ադրբեջանը կգնի Ռուսաստանից մոտ երեք միլիարդ խորանարդ մետր գազ: Սա անուղղակի փոխհատուցում է, որպեսզի Ռուսաստանը Հարավային գազային միջանցքից դուրս չմնա:

Վերջերս Վրաստանի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ բանակցություններ են վարում Գազպրոմի և Իրանի հետ գազի մատակարարման հարցում և չեն ցանկանում թույլ տալ, որ Ադրբեջանը մոնոպոլիզացնի գազի շուկան: Արդյոք դա վատթարացնում է երկու երկրների հարաբերությունները:

Իլգար Վելիզադե – Մի քանի տարի առաջ Վրաստանն արդեն բանակցություններ էր վարում Գազպրոմի հետ, բայց դա արդյունք չտվեց: Ադրբեջանը չի կարող որևէ մեկին պայմաններ թելադրել, ուստի Թբիլիսին կարող է համագործակցել Գազպրոմի և այլ ընկերությունների հետ: Մենք չպետք է անհանգստանանք: Ինչ վերաբերում է երկրների միջև հարաբերությունների վատթարացմանը, կարծում եմ, որ պետք չէ այս պահին եզրակացություններ անել:

Ադրբեջանական գազի մրցակցային առավելությունները հայտնի են, քանի որ գազը շատ էժան գնով է վաճառվում: Ռուսաստանն այդ գնով գազ չի վաճառի Վրաստանին, քանի որ դա դուր չի գա Հայաստանին: Վրաստանը գազ չի վաճառի Հայաստանին վաճառվողից ավելի ցածր գնով: Եթե Վրաստանը պատրաստվում է Ռուսաստանից ավելի բարձր գնով գազ գնել՝ վնասելով իր շահերին, դա Վրաստանի գործն է: Այս իրավիճակը չպետք է ազդի Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների վրա:

Նատիգ Ջաֆարլի – Անկեղծ ասած, Վրաստանին կարելի է հասկանալ: Թբիլիսին ձգտում է դիվերսիֆիկացնել իր մատակարարումները: SOCAR- ի վերջին որոշումը` բարձրացնել Վրաստանի առևտրային ձեռնարկություններին վաճառվող գազի գինը, չի համապատասխանում Վրաստանի կառավարության շահերին: Որպես բանակցությունների լծակ, վրացական կողմը միշտ օգտագործել է Ռուսաստանի հետ համաձայնության գալու հնարավորությունը: Վրացական շուկայի ծավալը այնքան մեծ չէ, առավելագույն պահանջը, 1,5 միլիարդ խորանարդ մետր, և Ադրբեջանը կարող է արտադրել այդ գազը: Սակայն վրացական կողմը ադրբեջանական կողմի գնային թելադրանքից խուսափելու նպատակով մտադիր է բանակցել Գազպրոմի հետ: Հետևաբար, այս բանակցությունները կախված են Ադրբեջանից: Եթե մենք չբարձրացնենք գազի գինը, ապա գուցե Գազպրոմի հետ բանակցությունները մնան միայն հայտարարութունների մակարդակում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment