Ռուսաստանը և Վրաստանը միմյանց են մեղադրում անկարգությունների և քաղաքական ճգնաժամի համար
Հոդվածի առանցքում
- Վրաստանն ու Ռուսաստանը միմյանց մեղադրում են Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների համար, որը սկսվել է ռուս պատգամավորների Վրաստան կատարած այցից և Կրեմլի հայտարարությունից, որ կդադարեցվեն օդային ուղևորափոխադրումները՝ երկու երկրների քաղաքացիներին պաշտպանելու նպատակով:
Ուշադրությանն արժանի
Վրաստանն ու Ռուսաստանը միմյանց մեղադրում են Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների համար, որը սկսվել է ռուս պատգամավորների Վրաստան կատարած այցից և Կրեմլի հայտարարությունից, որ կդադարեցվեն օդային ուղևորափոխադրումները՝ երկու երկրների քաղաքացիներին պաշտպանելու նպատակով:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ավելի վաղ մեղադրել էր Մոսկվային Թբիլիսիում սկսված ըմբոստության համար, ինչին ի պատասխան ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Զուրաբիշվիլիի հայտարարությունը ոչ պրոֆեսիոնալ է անվանել՝ նշելով, որ Ռուսաստանի վրա մեղք բարդելու փորձերը խեղաթյուրում են իրավիճակը:
Հինգշաբթի Վրաստանի մայրաքաղաքում բռնություններով ցույցեր բռնկվեցին, որոնց ժամանակ ոստիկանները օգտագործեցին արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ, որպեսզի կանգնեցնեն ռուսական պատվիրակության այցի դեմ բողոքի ալիքը:
Հարյուրավոր մարդիկ, ինչպես ցուցարարները, այնպես էլ ոստիկաններն վիրավորվել էին, ոմանց վնասվածքները լուրջ էին, քանի որ ցուցարարները հրկիզումներ էին սկսել, շիշ և քարերշ էին նետում ոստիկանների ուղղությամբ, ինչից հետո կոշտ պատասխան ստացան:
Իբրև թե Վրաստանի իշխանության վարած քաղաքականության, Ռուսաստանի հետ հարաբերություններում նոր իրավիճակների ֆոնին վրացական ընդդիմությունը փորձեց ավելի մեծ պահանջներ ներկայացնել և փողոց հանել ավելի շատ մարդկանց:
Հազարավոր մարդիկ հավաքվեցին խորհրդարանի շենքի առաջ, որտեղ ընդդիմադիր առաջնորդները ամբիոնը զիջեցին երիտասարդ ակտիվիստներին և ուսանողներին:
«Մենք այստեղ ենք ցույց տալու մեր բարկությունը և մեր երկիրը փոխելու պատրաստակամությունը», – ասաց ակտիվիստներից մեկը:
Ոստիկանությունը հսկում էր ցույցը, թեև ոչ մեծ թվով ոստիկաններ էին բերվել խորհրդարանի առաջ, և ի տարբերություն հինգշաբթի օրվա ցույցի, ուրբաթօրյա ցույցը խաղաղ էր:
Խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական է ներկայացրել՝ բավարարելով բողոքողների պահանջներից մեկը:
Ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիան պահանջել է նաև ներքին գործերի նախարարի հրաժարականը, ձերբակալված ցուցարարների ազատ արձակումը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ բանակցություններ:
Ընդդիմադիր Հանրապետական կուսակցության առաջնորդ Թամար Կորդզյաան հայտարարել է, որ բողոքները շարունակելու են քանի դեռ չեն բավարարվել այս պահանջները:
Մոսկվայի եւ Թբիլիսիի միջև լարվածություն ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 8-ին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի կողմից դեպի Վրաստան ուղևորափոխադրումներ դադարեցնելու մասին՝ պաշտպանելու համար այն մարդկանց, Կրեմլի ձևակերպմամբ, քրեական գործողություններից:
Պուտինը նաև հորդորել է ռուսաստանյան զբոսաշրջային գործակալություններին դադարեցնել շրջագայությունների առաջարկները դեպի Վրաստան և հրամայել է կառավարությանը Վրաստանում գտնվող ռուս զբոսաշրջիկներին վերադարձնել տուն: Ամեն տարի Վրաստանում ավելի քան 1 միլիոն ռուս զբոսաշրջիկ է հանգստանում:
Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին ավելի վաղ Ռուսաստանին անվանել էր «թշնամի և օկուպանտ» և ենթադրել է, որ Մոսկվան է հրահրել հինգշաբթի օրվա բողոքի ակցիան:
«Ռուսաստանը մեր թշնամին է և օկուպանտ, որի հինգերորդ շարասյունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան բացահայտ ագրեսիան », – գրել է Զուրաբիշվիլին Ֆեյսբուքի իր էջում:
Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ Զուրաբիշվիլին կամ չգիտեր, թե ինչ է նա խոսում կամ աղավաղում է իրավիճակը: Կրեմլը մեղադրեց արմատական վրացի քաղաքական գործիչներին և կատարվածն անվանեց «հակառուսական սադրանք»:
Ռուսաստանի ազդեցությունը Վրաստանում շարունակում է մնալ քաղաքական զգայուն թեման: Ընդդիմությունը մեղադրում է իշխող Վրացական երազանք կուսակցությանը չափազանց մեղմ դիրքորոշման համար, երբ խոսքը վերաբերում է Մոսկվային դիմակայելուն:
Ցուցարարները շարունակում են զայրացած մնալ Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի անդամ Սերգեյ Գավրիլովի գլխավորած ռուսական պատվիրակության այցի պատճառով: Պատվիրակությունը մասնակցում էր միջոցառման, որը նախատեսված է ուղղափառ երկրնրի օրենսդիրների միջև հարաբերությունների զարգացմանը խթանելու համար:
Գավրիլովը Վրաստանի խորհրդարանի ամբոնից խոսել է ռուսերեն՝ զայրացնելով վրացի քաղաքական գործիչներին և Վրաստանի քաղաքացիների, որոնք ցանկանում են, որ Ռուսաստանի ձեռքերն այսքան երկար չլինեն:
Ուրբաթ Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում Գավրիլովը հայտարարել է, որ ցույցերը ավելի վաղ էին նախապատրաստվել:
«Մեր ընդհանուր տեսակետն այն է, որ Վրաստանում ակնհայտորեն փորձ է արվում պետական հեղաշրջում իրականացնել, և ծայրահեղական ուժերը փորձում են զավթել իշխանությունը», – ասել է նա:
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Գավրիլովի և ռուսական պատվիրակության մյուս անդամների անվտանգությունը կասկածի տակ էր:
«Վրաստանում տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան հակառուսական սադրանք», – ասել է Պեսկովը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ