Նախկին ՊՆ ղեկավարը կարծում է, որ Վրաստանի համար ՌԴ-ն վտանգավոր է

Հոդվածի առանցքում

  • Ալասանիան վստահ է՝ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար ԵՄ անդամ դառնալը պետք է գերակա նպատակ լինի:
  • Նախկին ՊՆ խոսքով՝ ԵՄ-ն երբեք չի ստիպել Վրաստանին միանալ ՌԴ դեմ պատժամիջոցներին։
  • Իրակլի Ալասանիան Բիձինա Իվանիշվիլիի միջամտությունը Վրաստանի ներքին քաղաքական կյանքին երկրի՝ դեպի Եվրոպա ուղղության խոչընդոտ է համարում։
  • Ալասանիայի նպատակը առաջիկա 2 տարիներին իր Ազատ Դեմոկրատներ Կուսակցությունը ընտրություններին պատրաստելն է:

Ուշադրությանն արժանի

Ռուսաստանը միջազգային անվտանգության համար նոր սպառնալիք է դառնում`  խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները և հարևան պետությունների նկատմամբ ագրեսիվ արտաքին քաղաքականություն իրականացնելով: Այս տարի Ուկրաինայում տեղի ունեցած ռազմական միջամտությունը, վերջապես, ստիպեց միջազգային հանրությանը ուշադրություն սևեռել այն խնդիրներին, որոնք ծագել էին դեռևս 2008թ.-ի կարճատև ռուս-վրացական պատերազմից հետո, որի հետևանքով ՌԴ-ը օկուպացրեց Վրաստանի տարածքի 20 տոկոսը, ինչպես Մերձդնեստրում ընթացող կոնֆլիկտի ժամանակ:

ՌԴ և Արևմուտքի միջև շահերի բախումը վերածվում է նոր Սառը Պատերազմի, քանի որ ՌԴ-ն շարունակում է ռազմական գործողությունները Ուկրաինայում, ահաբեկում է Բալթյան երկրները և ճնշում է գործադրում Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի վրա` իր ազդեցության գոտում պահելու նպատակով:

Նոյեմբերին Կանադայում կայացած ամենամյա համաշխարհային անվտանգության գագաթաժողովում` Halifax Միջազգայի անվտանգության ֆորումի շրջանակներում Վրաստանի և Բալթյան երկրների անվտանգության խնդիրների և տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ իր տեսակետները ներկայացնելու համար հրավիրվել է Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան. «Ես հավատացած եմ, որ եկել է ՌԴ նկատմամբ կոշտ քայլեր ձեռնարկելու ժամանակը` օգտագործելով թե՛ տնտեսական պատժամիջոցները, թե՛ ռազմական գործոնը, այնպես, ինչպես Սառը Պատերազմի տարիներին»,- ասում է Ալասանիան: Նրա կարծիքով տնտեսական պատժամիջոցների և ռազմական լարվածության գործոնը այն է, ինչը կարող է ճնշել ՌԴ-ից եկող վտանգը:

Ռուսամետ Բիձինա Իվանիշվիլիի ազդեցության տակ գտնվող իշխանությունների շարքերում Ալասանիան դիտարկվում է, որպես արևմտամետ քաղաքական գործիչ: Նա հեռացվեց զբաղեցրած պաշտոնից անմիջապես ֆորումի մեկնարկից առաջ, սակայն նա չհեռացավ Վրաստանի քաղաքական ասպարեզից և համալրեց ընդդիմության շարքերը:

Forbes Georgia-ի թղթակից Գուգա Սուլխանիշվիլիի հետ զրույցում նա ներկայացրեց ՌԴ-ից եկող սպառնալիքները և իր երկրի ներքին քաղաքականությանն առչվող գործընթացները:

Forbes: Արդյո՞ք ՌԴ-ից ևս մեկ ռազմական միջամտության իրական վտանգ կա:

Ալասանիա: Իրականում ես կսխալվեմ, եթե ասեմ, որ մենք լրջորեն չենք դիտարկում ՌԴ-ից եկով վտանգը: Որպես (նախկին) պաշտպանության նախարար և հիմա, որպես քաղաքական գործիչ ես շատ լուրջ եմ դիտարկում հյուսիսից եկող վտանգը` հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունները, էլ ավելի սրվող հակամարտությունը ՌԴ և Արևմուտքի միջև և ՌԴ-ից Վրաստանի տարածքի 20 տոկոսի օկուպացիան: Հենց դրա համար ես ջանք և եռանդ չէի խնայում, որպեսզի բարելավեմ մեր պաշտպանական ներուժը: Սա միակ տարբերակն է հնարավոր ագրեսիան կանխելու համար: Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև ՌԴ զինված ուժերի տեղակայումը Հյուսիսային Կովկասում ստեղծում են այդ վտանգը: Վրաստանը լուրջ վտանգի առջեւ է, քանի որ ՌԴ-ն օկուպացրել է Աբխազիան և Ցխինվալին: Այնտեղ տեղակայված են մոտ 12. 000 ռուս զինվորականներ: Այնուամենայնիվ, մենք պետք է գնահատենք վտանգը ճշտորեն և ադեկվատ:

Ես չեմ ցանկանում մեր հասարակության մեջ տարածել այն գաղափարը, որ այս ագրեսիան չի կարող կրկրնվել: Ես ցանկանում եմ ասել, որ ագրեսիան կանխելու ճիշտ ճանապարհը ՆԱՏՕ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արագ իրագործումն է:

Մենք պետք է հնարավորինս շատ ՆԱՏՕ-վրացական ենթակառուցվացքներ տեղակայենք մեր տարածքում: Մենք պետք է իրականացնենք հնարավորինս շատ ռազմական փորձի փոխանակման վարժանքներ` ՆԱՏՕ-ի և ԱՄՆ զինվորականների մասնակցությամբ: Շատ կարևոր է շարունակել այն գործը, որը մենք սկսել ենք Պաշտպանության նախարարությունում:

Ես նկատի ունեմ պաշտպանական ներուժի և սպառազինությունների ավելացումը: Այս ամենը շատ կարևոր է, որպեսզի կարողանանք ստեղծել տնտեսական աճի կայուն միջավայր և օգտագործենք այն հնարավորությունները, որոնք մեզ տալիս է Եվրոպայի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը:

Այս ամենը հնարավոր կդառնա, եթե Վրաստանի հասարակությունը միասնական լինի: Դա չի ենթադրում միշտ համակարծիք լինել, այնուամենայնիվ մեր անկախությունը և ազգային նպատակը Եվրոպական ընտանիքին միանալն է, ինչը պետք է նպատակ դառնա յուրաքանչյուր քաղաքացու համար:

Forbes: Ե՞րբ դուք դեռ կառավարության կազմում էիք, Վրաստանը որոշում կայացրեց չմիանալ ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցներին: Արդյո՞ք ձեր կարծիքը չի փոխվել:

Ալասանիա. Ակնհայտ է, որ Վրաստանի կիրառած պատժամիջոցները չեն ունենա նույն ազդեցությունը, ինչ ՆԱՏՕ և ԵՄ անդամ պետությունների, մասնավորապես, այն երկրները, որոնք ՌԴ էներգակիրներ է մատակարարում: Փաստ է, որ ՌԴ-ին հարկավոր են այս երկրների ֆինանսական միջոցները, և պատժամիջոցները լուրջ ազդեցություն են թողնում ՌԴ քաղաքականության վրա:

ԵՄ-ն երբեք չի ստիպել միանալ այս պատժամիջոցներին` հակառակը, ԵՄ ղեկավարները շարունակաբար կոչ են անում պահպանել առկա առևտրական հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Կցանկանայի ևս մեկ անգամ շեշտել, որ պատժամիջոցների և ճնշող ռազմական գործոնը կարող են արդյունավետ լինել: Առաջին կարևոր քայլը Ուելսի գագաթաժողովի ընթացքում կայացրած որոշումն էր` ընդլայնել ՆԱՏՕ-ն արևելյան ուղղությամբ: Հաջորդ քայլերը պետք է ուղղված լինեն ՆԱՏՕ գործընկեր պետությունների` Վրաստանի, Ուկրաինայի և այլն ռազմական ներուժը բարձրացնելուն:

 Forbes: Ինչպե՞ս եք դուք պատկերացնում ձեր քաղաքական գործունեությունը` լինելով ընդդիմության շարքերում:

Ալասանիա: Ես համոզված եմ, որ Վրաստանի քաղաքական կյանքում նոր տարածություն է ստեղծվել, և որ Ազատ Դեմոկրատներ Կուսակցությունը (Ալասանիայի արևմտամետ կուսակցությունը Վրաստանում) պետք է լրացնեն այդ տարածությունը: Առաջիկա 2 տարիների ընթացքում իմ նպատակը Ազատ Դեմոկրատներին ընտրություններին պատրաստելն է:

2-րդ կարևոր նպատակն է ստեղծել Վրաստանի զարգացման մոդել, ստեղծել այն տեսությունը, որը հնարավորություն կտա պատկերացնել, թե ինչ է երկրին անհրաժեշտ տնտեսական զարգացման համար և ստեղծել գործարարության համար բարենպաստ պայմաններ:

Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Վրաստանը լավ հնարավորություն է ստացել: Մենք պետք է օգտագործենք այդ հնարավորությունը:

Այնուամենայնիվ, Վրաստանի կառավարությունն է, որ պետք է առաջին քայլն անի գործարարային պայմանների բարելավմանն ընդառաջ:

Forbes: Դուք պատրաստակամություն եք հայտնել համագործակցել բոլոր արևմտամետ կուսակցությունների հետ. ո՞ր կուսակցությունները  նկատի ունեիք:

Ալասանիա: Ես նկատի ունեի հասարակության յուրաքանչյուր անդամին: Այժմ մենք դեռ չենք քննարկում որևէ դաշինք կազմելու հնարավորությունը որևէ քաղաքական կուսակցության հետ: Իմ կարծիքով, 2012թ.-ի ընտրություններին (Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները, երբ Միխայիլ Սահակաշվիլիի կուսակությունը պարտություն կրեց ընդդիմադիր կուսակցությունից) նոր հնարավորություն առաջարկեց մեր երկրին: Ես վստահ եմ, և կարծում եմ հասարակությունը կկիսի իմ կարծիքը, որ այն արժեքները, որոնք մեզ միավորեցին և այն նպատակները, որ դրված են մեր առջև, դեռևս իրականացված չեն:

Մեր արտաքին քաղաքականության ոլորտում լուրջ առաջընթաց գրանցվեց` հաշվի առնելով մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի և ԵՄ հետ: Այնուամենայնիվ, մեր որոշումների կայացման մեխանիզմները դեռ բազմաթիվ բարելավումներ և բարեփոխումներ են պահանջում` կապված տնտեսական և այլ խնդիրների հետ` որոշումները ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:

Ցավոք, այսօր, չնայած, Վրաստանում գործում են պետական ինստիտուտները, Վրաստանի պետականությունը չափից շատ է հիմնված անհատների վրա և, հետևաբար, բոլոր որոշումները ժամանակին չեն կայացվում: Որոշումներ, որոնք կարող են կայացվել 5 րոպեի կամ մեկ օրվա ընթացքում, հետաձգվում են, ինչը ազդում է ներդրումային պայմանների վրա, ինչը դանդաղեցնում է բիզնես հնարավորությունների զարգացման տեմպերը երկրում:

 Forbes: Դուք ասում եք, որ որոշումները կայացնում է մեկ անձ: Ո՞վ է այդ անձը:

Ալասանիա: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Բիձինա Իվանիշվիլին քաջատեղյակ է այնպիսի մանրամասներից, որոնք նույնիսկ գլխավոր դատախազն է խուսափում մանրամասնորեն քննարկել: Բիձինա Իվանիշվիլին քաջատեղյակ է այնպիսի դատական գործերից, որ նույնիսկ իրավաբաններին հասանելի չէ: Սա ևս մեկ ապացույց է, որ երկիրը առաջնորդվում է մեկ անձի ցանկություններով` անկախ պետական մարմիններից և օրենքներից: Սա, իհարկե, չի վերաբերվում բոլոր ոլորտներին: Այնուամենայնիվ, երբ վարչապետը ի վիճակի չէ որոշումներ կայացնել և ստիպված է բոլոր որոշումները համաձայնեցնել մեկ անձի հետ, բնականաբար ստեղծում է խոչընդոտ, որը ազդում է տնտեսական և այլ կարևոր որոշումների կայացման վրա:

Այս ուղղին վնասակար է մեր երկրի համար: Այն վնասակար է մեր նպատակի իրականացման համար՝ միանալ Եվրոպային և դառնալ Եվրոպական գոտու անդամ:

Այսպիսի ժողովրդավարությունը չի կարող մտնել Եվրոպա: Հենց դրա համար Վրաստանը պետք է կայացնի իր պետական ինստիտուտները, որպեսզի պետական այրերը կարողանան իրականացնել իրենց առջև դրված պարտականությունները իրենց լիազորությունների շրջանակներում:

Այս համակարգը սխալ է: Ես, իհարկե, չեմ ակնկալում, որ այս բոլոր մշակութային և պետական փոփոխությունները կկատարվեն մեկ օրում կամ նույնիսկ տարում, սակայն մենք պետք է ընտրենք ճիշտ ուղին: Եվ ես հավատացած եմ, որ մենք՝ Ազատ դեմոկրատներս, կարող ենք առաջարկել դա մեր հասարակությանը:

Forbes: Դուք ասացիք, որ Վրաստանի արևմտամետ ուղին վտանգված է: Ո՞րքան լուրջ եք գնահատում այն հայտարարությունը, ըստ որի դատախազությունը աշխատում է արևմտամետ քաղաքական ուղության դեմ:

Ալասանիա. Ակհայտ է, որ բոլորս էլ հասկանում ենք, այդպիսի պետական մեխանիզմները չեն գործում անկախ: Հենց դրա համար պետք է ավելի լավ ուսումնասիրել գործընթացները և ավելի մեծ հասարակական ներգրավվածություն ունենալ` անաչառ և արդար հետաքննություն ունենալու նպատակով:

 Forbes: Ճի՞շտ է արդյոք Բիձինա Իվանիշվիլիի այն հայտարարությունը, որ վրացական բանակը չունի միջոցներ սպառազինություն գնելու համար:

Ալասանիա: Ես վստահությամբ կարող եմ միայն մի բան ասել` այս պահին Վրաստանի զինված ուժերը շատ ավելի լավ վիճակում են, ավելի լավ պատրաստված և զինված  են, և ունեն մեծ մարտական փորձ, և ես հպարտ եմ, որ իմ ներդրումն եմ ունեցել Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում: Նման հայտարարությունները, նույնիսկ եթե դրանք արվում են նախկին վարչապետի կողմից, վնասում են պետությանն ու դրա պաշտպանունակությանը:

 Forbes: Ինչպիսի՞ մեսիջ է ուղարկում Վրաստանը հակառակորդներին:

Ալասանիա: Դա անտրամաբանակ է և սխալ, առնվազն: Այլ բան է, որ ես կարծում եմ, որ այս ամենի տակ կա քաղաքական ենթատեքստ և վտանգում է Վրաստանի ինստիտուցիոնալ մերձեցումը ՆԱՏՕ-ի հետ, և որ Վրաստանի պաշտպանունակությունը չի զարգանա այն աստիճան,  որքան ծրագրած էր ՆԱՏՕ-ի Ուելսի գագաթաժողովից հետո:

 Forbes: Արդյո՞ք Իվանիշվիլին Վրաստանի իրական ղեկավարն է:

Ալասանիա: Ես արդեն նշել եմ, որ, այսպես կոչված, ոչ պաշտոնական իշխանությունը, իրականացվել է նախկինում Վրաստանում: Ցավոք, այս ավանդույթը շարունակվում է:

Այն փաստը, որ Իվանիշվիլին քաջատեղյակ է դատախազության գործունեության մանրամասներից ևս մեկ անգամ ապացուցում է, որ նա մեծ ազդեցություն ունի:

Եթե քննության առնվեն այս երևույթի պատճառները, հնարավոր կլինի ուղղել դրանք: Եվ այն ուղղելու լավագույն տարբերակը պետական ինստիտուտների կայացումն ու հասարակական և խորհրդարանական վերահսկողության ուժեղացումն է: Մենք դեռևս ունենք երկու տարի, մինչ ընտրությունները, և մեր հիմնական նպատակն է ձևավորել երկխոսություն հասարակության հետ: Մենք ցանկանում ենք այնպիսի մեխանիզմներ առաջարկել հասարակությանը, որը նրանց անվտանգության զգացողություն կտա: Ես հավատացած եմ, որ Ազատ դեմոկրատները ի վիճակի են առաջարկել դա հասարակությանը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment