Վրաստանը ցանկանում է բաղձալի առևտրային հարաբերութուններ հաստատել Չինաստանի հետ Սև ծովի միջոցով

Վրաստանը ցանկանում է բաղձալի առևտրային հարաբերութուններ հաստատել Չինաստանի հետ Սև ծովի միջոցով

Հոդվածի առանցքում

  • Փոքրիկ Վրաստանը գտնվում է Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում և փորձում է իր տեղը զբաղեցնել Չինաստանի պաշտոնյաների կողմից ֆինանսավովող բազմամիլիարդանոց Մեկ գոտի մեկ ճանապարհ (BRI) ծրագրում՝ զարգացնելու համար ժամանակակից ենթակառուցվածքները առևտրի համար: Այս երկիրը չի ընդգրկվում Չինաստանի BRI վերաբերյալ ծրագրերի մեջ՝ չնայած նախաձեռնությունը զարգանոմ է Վրաստանի Սև ծովի ափերի երկայնքով և կարող է ստիպել Չինաստանին փոխելու իր կարծիքը:

Ուշադրությանն արժանի

Փոքրիկ Վրաստանը գտնվում է Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում և փորձում է իր տեղը զբաղեցնել Չինաստանի պաշտոնյաների կողմից ֆինանսավովող բազմամիլիարդանոց Մեկ գոտի մեկ ճանապարհ (BRI) ծրագրում՝ զարգացնելու համար ժամանակակից ենթակառուցվածքները առևտրի համար: Այս երկիրը չի ընդգրկվում Չինաստանի BRI վերաբերյալ ծրագրերի մեջ՝ չնայած նախաձեռնությունը զարգանոմ է Վրաստանի Սև ծովի ափերի երկայնքով և կարող է ստիպել Չինաստանին փոխելու իր կարծիքը:

Վրաստանի ներկայիս առաջատար ենթակառուցվածքային ներդրումները նպատակ են հետապնդում ստեղծել Անակլիա ծովային նավահանգիստը, որը գտնվում է Չինաստանից Եվրոպա ամենակարճ առևտրային երթուղու վրա: Վերջերս Եվրամիությունը որոշում է ընդունել ֆինանսական աջակցություն ցուցաբերել Անակլիայի նավահանգստի կառուցմանը: Թրանսեվրոպական ցանցը տեղեկացնում է, որ 233 մլն եվրո կհատկացվի նավահանգստի զարգացման երկրորդ փուլի ֆինանսավորմանը:

Փաստաթղթում նշվում է, որ հարյուր միլիոնավոր գումարներ հատկացվել են Վրաստանի տարածքում երկաթգծի և մայրուղիների կառուցման համար, ինչը կհանգեցնի նավահանգստի հանգույցի զարգացմանը: Ավելին, Գերմանիայի զարգացման բանկը (DEG) իր հոլանդական գործընկերոջ հետ միասին որոշել է ներդրումներ կատարել Անակլիայում:

Բազմամոդել ծրագրեր Փոթիում

Ավելի հարավում գտնվող Փոթի քաղաքում սպասվում են որոշմանը բազմամոդել տրանզիտային տերմինալի կառուցման մասին: Այն կունենա ժամանակակից սարքավորումներ, որոնք թույլ կտան պահեստավորել մինչև 60 հազար տոնա պարարտանյութ: Wondernet Express- ը, որը նախագծի միջազգային լոգիստիկ ընկերությունն է, կներդնի $ 20 մլն:

Միջազգային կապի օպերատոր APM Terminals, Poti New Terminals Consortium- ի հետ միասին ներկայացրել է APM Terminals Փոթիի նավահանգստի ընդլայնման հայեցակարգային նախագիծ: 25 հեկտար հողատարածք կհատկացվի բեռնահամալիրի բակային տարածքներում և ծածկված պահեստների կառուցման համար, ներառյալ հացահատիկի, հանքաքարի և հանքանյութերի համար:

Մինչդեռ ԱՄՆ-ի Օտարերկրյա մասնավոր ներդրումների կորպորացիան (OPIC) Pace Group- ին տրամադրել է $ 50 մլն վարկ Փոթիում նախատեսվող բազմաֆունկցիոնալ ծովային տերմինալ կառուցելու համար:

 

Ավելի հարավ, Բաթումիում է գտնվում Սև ծովի մեկ այլ նավահանգիստ, ուր պետք է մշակվի լրացուցիչ տերմինալի կառուցման ծրագիր:

Վրաստանի էկոնոմիկայի և զարգացման նախարար Գիորգի Կոբուլիան վերջերս ընդգծել է, որ Վրաստանի և Եվրամիության միջև նավային գիծ կառուցելու շուրջ բանակցությունները վերսկսվել են՝ ավելացնելով, որ վրացական նախագծերը ստեղծում են չինական ծրագրերի զարգացման ու առևտրի անհրաժեշտ միջավայր:

Նախանշված առաջընթացը

Ընդհանուր առմամբ, այդ որոշումները նշանակալի առաջընթաց են Վրաստանի ծովային նավահանգիստների զարգացման հարցում որպես համաշխարհային ծովային ցանցի անբաժանելի մաս: Եվրոպայից և ԱՄՆ-ից համաշխարհային ֆինանսավորումը ցույց է տալիս, որ խոշոր աշխարհաքաղաքական խաղացողները տեսնում են Հարավային Կովկասը և, մասնավորապես, Վրաստանը, որպես մեծ տնտեսական ներուժ ունեցող միավոր:

Կարելի է նաև ենթադրել, որ Վրաստանում ենթակառուցվածքային ներդրումների աջակցման գլոբալ ընկերությունների աշխարհաքաղաքական կանխատեսումը հիմնված է այն գաղափարի վրա, որ երկրում իրավիճակը կայուն է և վրաց-ռուսական հարաբերությունները, որոնք հանգեցրեցին 2008 թ. Եվրոպայում 21-րդ դարի առաջին պատերազմի անջատված տարածքների շուրջ, դժվար թե առճակատման շրջադարձ ունենան, առնվազն միջնաժամկետ հեռանկարում:

Չինաստանի BRI նախագծի զարգացումը երբեմն կոչվում է «Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտի» և «21-րդ դարի ծովային մետաքսե ճանապարհ»: Այն հաճախ ընկալվում է Թրամփի վարչակազմի պաշտոնյաների կողմից որպես սպառնալիք, քանի որ այն դիտարկվում է որպես Պեկինի ռազմավարական մղում համաշխարհային գործերում գերակայության համար: BRI- ը իրականում մի մոդել է, որն անընդհատ հարմարվում է առաջացող հնարավորություններին:

Բնօրինակ «մետաքսե ճանապարհներ»

Անցնելով հին և միջնադարյան ժամանակներում, բնօրինակ «մետաքսային ճանապարհների» փոփոխականությունը հիմնականում պայմանավորված էր զարգացումներով Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ողջ տարածաշրջաններում, որտեղ «ճանապարհները» գտնվում էին քաղաքական և տնտեսական գործոնների ազդեցության ներքո:

Այն ժամանակ Վրաստանը հազվադեպ էր դիտարկվում որպես գործոն հատկապես խոշոր «մետաքսի ճանապարհների» մասով, և այստեղ էլ կարելի է պնդել, որ իր պատմության մեջ առաջին անգամ երկիրը իրական ներուժ ունի` չին-եվրոպական կապի մաս կազմելու համար:

Բայց չպետք է մոռանալ Վրաստանի բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի մասին: Ռուսաստանի կողմից հյուսիսից ճնշված երկիրը, բնականաբար, ձգտում է հավասարակշռում հանդես բերել արևմտյան պետությունների, ինչպես նաև Թուրքիայի հետ, մասնակիորեն ձգտելով միանալ ՆԱՏՕ-ի պաշտպանական դաշինքին: Այս ռազմավարությունը, սակայն, միշտ չէ, որ հաջողվում է, քանի որ 11 տարի առաջ ռուս-վրացական պատերազմը հիշեցում էր բոլորին:

Այլ կերպ ասած, Վրաստանի և ողջ Հարավային Կովկասի համար անհրաժեշտ է մեկ այլ բաղադրիչ, որը պետք է ներառի հարևաններ Հայաստանը և Ադրբեջանը: Եզրակացությունն այնպիսին է, որ որքան հնարավոր է շատ մեծ ուժեր ընգրկվեն վրացական տնտեսական միջանցքում: Դա Վրաստանի ապագա զարգացման համար որոշակի մոդուս վիվենդի է և, հավանաբար, վերջնական ապացույց այն մարդկանց համար, ովքեր պնդում են, որ ռազմավարական խնդիրների լուծման միակ պարտադիր ելքը ռազմական բախումն է: Երկրի սևծովյան նավահանգիստների ընդլայնումը կարող է հանդես գալ առաջին նախանշան խաղաղ կարգավորման համար, որից կշահեն բոլոր խաղացողներիը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment