Վրաստանում աճում են կասկածները Եվրոպայի հանդեպ
Հոդվածի առանցքում
- Ներկա պահին Վրաստանը ստիպված է լավ հարաբերություններ ստեղծել իր մերձավոր հարևանի` Ռուսաստանի հետ, միևնույն ժամանակ բարեփոխումներ է իրականցնում, որոնք թույլ կտան ինտեգրվել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին
- Վրացիների 58%-ն է վստահում Բրյուսելին, իսկ 2013 թ.` միայն 33%-ը
- Վրաստանը պայքարում է հակաեվրոպական քարոզչության երկու տեսակի դեմ
- Ջեյմ Ափաթուրայը հայտարարել է, որ Վրաստանը հուլիսին Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում չի ստանալու դաշինքին անդամկցելու գործողությունների պլան:
Ուշադրությանն արժանի
Վրաստանիև Հարվային Օսիայի սահմանագիծը ամեն տեղ չէ, որ հստակ եզրագծված է: Որոշ տեղերում չկան ոչ ցանկապատեր, ոչ ցուցանակներ, որոնք ցույց կտան, թե որտեղից է սկսվում Հարվային Օսիան, որը 90-ականներին ԽՍՀՄ փլուզումից հետո հռչակեց իր անկախությունը, առանձնացավ Վրաստանից, իսկ անցյալ տարի համագործակցության և ինտեգրման վերաբերյալ համաձայնագիր կնքեց Ռուսաստանի հետ:
Զարիաշենի գյուղում Վրաստանի և Հարավայի Օսիայի սահմանագիծն անցնում է մայրուղով: Սահմանագծից 100 մետր հեռավորության վրա ` Վրաստանի տարածքում, երկու վրացիներ բացատրում են նախկին խորհրդային երկրի քաղաքացիների միջև հիմնական հակասությունները: Նրանցից մեկն այն կարծիքին է, որ պետք է կողմնորոշվել դեպի Մոսկվա, իսկ մյուսը Եվրոպային հարելու կողմնակից է: Ներկա պահին Վրաստանը ստիպված է լավ հարաբերություններ ստեղծել իր մերձավոր հարևանի` Ռուսաստանի հետ, միևնույն ժամանակ բարեփոխումներ է իրականցնում, որոնք թույլ կտան ինտեգրվել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին: Վրաստանը ստիպված է նաև դիմակայել բնակչության շրջանում աճող դժգոհությունը առ այն, որ ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացը դանդաղ է ընթանում, միաժամանակ պայքարում է նաև հակաեվրոպական պրոպագանդայի դեմ:
Կովկասյան հետազոտությունների կենտրոնի ուսումնասիրությունների տվյալներով` 2008 թ. վրացիների 58%-ն է վստահում Բրյուսելին, իսկ 2013 թ.` միայն 33%-ը:
«Ես իրավունք չունեմ շփվելու Հարավային Օսիայի բնակիչների հետ, սակայն այստեղ ես ինձ անվտանգ եմ զգում»,- ասում է 75-ամյա Էլիզբար Մեստումրիշվիլին: Նրա տան մոտերքում ռուսական ռազմաբազա է տեղակայված, նրան ընդհատում է 43-ամյա Դավիթ Գոկիաշվիլին` սահմանը մատնացույց անելով. «Նա այնքան հաճախ է տեսնում ռուսներին, որ սկսել է վախենալ նրանցից. Մոսկվա նկտրեց մեր կապերը, նա պետք է հեռանա»: Վրաստանը պայքարում է հակաեվրոպական քարոզչության երկու տեսակի դեմ. մեկն այն է, որ փորձում են վրացիներին համոզել, թե Վրաստանը չնայած իր ձգտումներին, երբեք չի դառնա ԵՄ անդամ, իսկ մյուսը` վախեցնելով վրացիներին նրանով, որ Եվրոպային ինտեգրվելով, կկորցնեն ավանդական արժեքները` քարոզում են մտերմանալ Մոսկվայի հետ:
Չնայած նման քարոզչությունը գնալով ուժեղանում է, Վրաստանում եվրոպական ինտեգրացիայի հարցերով նախարար Դավիթ Բաքրաձեն համարում է, որ ԵՄ-ին ինտերգրվելուն հակված բնակչության տոկոսը շարունակում է բարձր մնալ:
Վրաստանում այս տարի հոկտեմբերին կայանալիք խորհրդարականական ընտրությունների նախաշեմին կառավարությունը, որի կազմի մեջ մտնում են եվրոպամետ «Վրացական երազանք» կոալիցիայի անդամները խնդրում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին գոնե ինչ-որ քաjլ անել:
Կառավարությունը հավատացնում է, որ կատարել է պարտավորությունները, ժողովրդավարական բարեփոխումներ է իրականացրել, մասնավորապես` կրթության և պաշտպանության բնագավառում և խոստանում է շարունակել այդ ուղղությունը:
«Մենք սպասում ենք, որ հուլիսին Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում կհնչի համապատասխան ազդանշանը: Մենք պետք է մտնենք դաշինք, ես հավատացած եմ, որ այդ հանդիպումը մեզ ավելի շատ գործիքներ կտա, քան այսօր ունենք», – ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին:
Նշենք, սակայն, որ երեկ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմ Ափաթուրայը հայտարարել է, որ Վրաստանը հուլիսին Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում չի ստանալու դաշինքին անդամկցելու գործողությունների պլան (MAP):
Հնարավոր է, որ ապագա ընտրությունների արդյունքում խորհրդարան մտնեն քաղաքական երկու կուսակցություններ, որոնց ծրագրերը հակված են Ռուսաստանի հետ մերձեցմանը: Սակայն դա չի անհանգստացնում Վրաստանի նախագահ Գերոգի Մարգվերաշվիլիին: Նրա խոսքով` մարդիկ քվեարկում են` մտածելով ոչ միայն արտաքին քաղաքականության մասին: «Եթե այդ կուսակցությունները մտնեն խորհրդարան, դա կապացուցի այն, որ մեր երկրում կա ժողովրդավարություն»,– ասել է նա:
Թարգմանությունը` Նելլի Հայրապետյանի
Բնօրինակն` այստեղ: