Վրացական Երազանքի զարթուցիչը  

Վրացական Երազանքի զարթուցիչը   

Հոդվածի առանցքում

  • Ալասանիային այս պահին հեռացնելը հակաարդյունավետ է: Մինդիա Ջանելիձեի նշանակումն էլ` մշուշոտ փոփոխություն:
  • Խորհրդարանի արևմտամետ խոսնակն էլ ասել է, որ Ալասանիայի հնչեցրած մեղադրանքները անհիմն են:
  • Արևմտյան երկրները խթանել են ներքին թշնամանքը Վրաստանի կառավարության ներսում:
  • Վրաստանի գլխավոր խնդիրների շարքում է Ռուսաստանը:
  • Ալասանիայի հեռացումը կառավարությունից պետք է ստիպի Վրաստանի քաղաքական գործիչներին հստակեցնել ոչ միայն, թե ինչին են նրանք կողմ, այլև`ինչին են դեմ:

Ուշադրությանն արժանի

Նոյեմբերը ճակատագրական ամիս է Վրաստանի քաղաքական զարգացումների համար: Վարդերի հեղափոխությունը տեղի է ունեցել 2003-ի նոյեմբերին, 2007-ի նոյեմբերին էլ ոստիկանության դաժան գործողությունները ցուցարարների դեմ ստվերել են նախագահական ընտրությունները: 7 տարի անց կառավարությունը դարձյալ ցնցումների մեջ է: Նոյեմբերի 4-ին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հեռացրել է պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային, որը երկրում ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչներից է: Ալասանիայի Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը ներկայացնող ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն և Եվրոպական ու Եվրաատլանտյան հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին արագորեն հրաժարական են տվել: Սա Վրացական Երազանք կոալիցիայի քաղաքական առաջին ճգնաժամն է երկու տարի առաջ իշխանության գալուց հետո: Այն կարող է ազդեցություն ունենալ ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ ինտեգրման ուղղությամբ ընթացող երկրի արտաքին քաղաքականության վրա: Ալասանիան հեռացվել է իր նախարարության աշխատակիցների կողմից ենթադրյալ վատնումների առթիվ ընթացող երկու հետաքննությունների վերաբերյալ իր արձագանքի համար:

Հետաքննությունները նա անվանել է հարձակում Վրաստանի եվրոպական ինտեգրացիայի վրա: Վարչապետ Ղարիբաշվիլին նման մեղադրանքները հերքել է` դրանք որակելով «աբսուրդ»: Նոյեմբերի 6-ին նա ավելի հեռու է գնացել` Ալասանիային անվանելով «դավաճան»:

Արդյոք Ալասանիայի վարկածը կարժանանա ուսումնասիրության: Այժմ անբարո ժամանակներ են: Ալասանիան Վրաստանի այն մի քանի նախարարներից էր, որը հասկանում էր արտասահմանյան մայրաքաղաքներում հարաբերություններ կառուցելու կարևորությունը (իր ղեկավարած նախարարության պաշտոնյաներին ձերբակալու ընթացքում նա այցելում էր Ֆրանսիա և Գերմանիա): Նրան հեռացրել են այնպիսի ժամանակաշրջանում, երբ Վրաստանը ՆԱՏՕ-ի ավելի մոտ գործընկեր դառնալու ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում: ՆԱՏՕ-ի անդամները դա խոստացել են Վրաստանին այս տարի Ուելսում կայացած գագաթնաժողովի ժամանակ:

Թվում է` Ալասանիային այս պահին հեռացնելը հակաարդյունավետ է: Մինդիա Ջանելիձեի նշանակումն էլ` մշուշոտ փոփոխություն:

Բայց բոլորը չեն վստահում Ալասանիայի խոսքին: Երկրի արդարադատության նախարարը, որը նաև Ազատ Դեմոկրատների շարքում է, ասել է, որ «Ինչ էլ որ լինի` մտահոգվելու պատճառ ինքը չունի», որ կառավարությունը կարող է լինել ոչ եվրոպամետ: Խորհրդարանի արևմտամետ խոսնակն էլ ասել է, որ Ալասանիայի հնչեցրած մեղադրանքները անհիմն են: Ազատ Դեմոկրատները դադարեցրել են իրենց անդամակցությունը կոալիցիային, ինչը զրկում է կառավարությանը խորհրդարանական մեծամասնությունից: Բայց կառավարության մյուս անդամները կարող են շարունակել աշխատանքը փոխարինված նոր գործընկերների հետ:

Կոալիցիայի ներսում թաքնված պայքարը բացահայտվել է դեռ անցյալում: Ալասանիան փոխվարչապետ էր, երբ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նախագահական հավակնությունների համար 2013-ի հունվարին նրան հեռացրեց:

Կարծիքը, թե Իվանիշվիլին առ այսօր թիկունքից կառավարում է երկիրը, դեռ շատ տարածված է: Քաղաքական մի շատ հայտնի կատակերգու Ղարիբաշվիլիին հումորով անվանել է «պրեմիերովիչ»` նկատի ունենալով վարչապետի որդի: Ղարիբաշվիլին ներքաշված է երկարաժամկետ բանավոր պատերազմի մեջ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ:

Այս ընթացքում արևմտյան երկրները խթանել են ներքին թշնամանքը Վրաստանի կառավարության ներսում: Նոյեմբերի 5-ին Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը անհանգստություն է հայտնել, որ դատախազությունը օգտագործվել է քաղաքական նպատակներով: Իշխանության գալուց հետո կառավարությունը ձերբակալել է Սաակաշվիլիի Ազգային Միացյալ Շարժման տասնյակ ներկայացուցիչների:

Բայց Վրաստանի գլխավոր խնդիրների շարքում է Ռուսաստանը: Վրացական Երազանք կոալիցիան եկավ իշխանության հույսով, որ կկարգավորի հարաբերությունները Մոսկվայի հետ:

Որոշ հաջողության նրանք հասել են: Ամենաարժեքավորը եղել է այն, որ Ռուսաստանը դարձել է Վրաստանի չորրորդ ամենամեծ առևտրային գործընկերը: Բայց Ուկրաինայի դեպքերը, որոնք ընդհանրություններ ունեն Վրաստանից բաժանված Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ, առաջ են քաշել այդ քաղաքականության չափավորման հարցը: Հոկտեմբերին Մոսկվան Աբխազիային ներկայացրել է դաշինք կնքելու նախնական պայմանագիր, որի միջոցով Աբխազիան ավելի մեծ կախվածության մեջ է ընկնելու Ռուսաստանից: Թբիլիսին այս առիթով վրդովմունք է արտահայտել:

Վրացական երազանքի փշրվելը հավանական է եղել տարբեր ժամանակներում, ընդդիմությանը միավորող գլխավոր գործոնը եղել է Միացյալ Ազգային Շարժման իշխանությունը: Բայց տարբեր ժամանակներում Ալասանիայի հեռացումը կառավարությունից պետք է ստիպեր Վրաստանի քաղաքական գործիչներին հստակեցնել ոչ միայն, թե ինչին են նրանք կողմ, այլև`ինչին են դեմ: 2016-ի խորհրդարանական ընտրություններից առաջ դա կարող է դրական քայլ լինել:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment