Ջորջ Քլունին իր կնոջ պաշտպանության համար տեղադրել է տագնապի համար միջոց

Ջորջ Քլունին իր կնոջ պաշտպանության համար տեղադրել է տագնապի համար միջոց

Հոդվածի առանցքում

  • US Weekly-ին հաղորդում է, որ Քլունիները վերանորոգել են իրենց անգլիական ոճի առանձնատունը՝ անվտանգության միջոցներ տեղադրելու նպատակով:«Նրանք տագնապի համար միջոցներ են տեղադրել սենյակում»,-ասել է աղբյուրը ամսագրին:
  • Այս ամիս ներկայացնելով Հայաստանը Դողու Փերինչեքի դեմ գործում, ով Թուրքիայի Աշխատավորական կուսակցության առաջնորդն է և տուգանվել է Շվեյցարիայում 2008 թվականին, երբ ասել է, որ 1915-ի Հայոց Ցեղասպանությունը սուտ է, 36-ամյա Ամալին հարց ուղղեցին «նորաձևության» վերաբերյալ:
  • Ջորջ և Ամալ Քլունիները անցյալ տարի ամուսնացել են Վենետիկում և որոշել են անցկացնել իրենց մեղրամիսը 17-րդ դարի բրիտանական ոճի իրենց տանը, որի համար, ըստ որոշ լուրերի, իրենք վճարել են 15.4 միլիոն ԱՄՆ դոլար:

Ուշադրությանն արժանի

US Weekly-ին հաղորդում է, որ Քլունիները վերանորոգել են իրենց անգլիական ոճի առանձնատունը՝ անվտանգության միջոցներ տեղադրելու նպատակով:«Նրանք տագնապի համար միջոցներ են տեղադրել սենյակում»,-ասել է աղբյուրը ամսագրին: «Այդ սենյակը կարող է պաշտպանել հրդեհից, ռումբերից և այլ հարձակումներից»,- ավելացրել են նրանք:

Չնայած նրան, որ այդքան էլ անիրատեսական չէ աստղերի վրա հարձակումը, բայց տագնապի սենյակը նախատեսված չէ պարոն Քլունիի մոլագար ֆանատների համար: Ընդհակառակը, դա արվում է տիկին Քլունիի պաշտպանության համար:

«Ամալը ներկայացնում է մի շարք հայտնի հաճախորդներին վիճելի գործերում», – ասում է տեղեկացված աղբյուրը՝ բացատրելով, թե ինչու է տիկին Քլունիին անհրաժեշտ պաշտպանություն: «Նա պետք է լինի անվտանգության մեջ»:Չնայած դրան՝ տիկին Քլունիի աշխատանքի մասին ԶԼՄ-ները սովորաբար արագ մոռանում են:

Այս ամիս ներկայացնելով Հայաստանը Դողու Փերինչեքի դեմ գործում, ով Թուրքիայի Աշխատավորական կուսակցության առաջնորդն է և տուգանվել է Շվեյցարիայում 2008 թվականին, երբ ասել է, որ 1915-ի Հայոց Ցեղասպանությունը սուտ է, 36-ամյա Ամալին հարց ուղղեցին «նորաձևության» վերաբերյալ:

Չնայած նրան, որ նրա պատասխանը անթերի էր, բայց հարցը ընդգծում էր  #askhermore-ի  նման քարոզարշավների անհրաժեշտությունը, որոնք հորդորում են լրագրողներին կանանց հարցեր ուղղել ոչ միայն  իրենց հագուստի մասին:

Չնայած նմանատիպ հարցերը Ամալի նման կանանց համար՝ դարձել են սովորական դրանք նաև զվարճացնում են, հատկապես, երբ Buzzfeed-ը նույն ձևով է վարվում տղամարդկանց հետ:

Ջորջ և Ամալ Քլունիները անցյալ տարի ամուսնացել են Վենետիկում և որոշել են անցկացնել իրենց մեղրամիսը 17-րդ դարի բրիտանական ոճի իրենց տանը, որի համար, ըստ որոշ լուրերի, իրենք վճարել են 15.4 միլիոն ԱՄՆ դոլար: Սոննինգ վայրում գտնվող այս տունն ունի իր սեփական գրադարանը, մարզասրահը, սպան, գոլորշու սենյակը և գինու մառանը, հաղորդում է MailOnline-ը:

Չնայած նրան, որ ոմանք ասում են, որ գյուղը վախենալու է, աղբյուրը հայտնել է MailOnline-ին, որ դա Ամալի ամենասիրած վայրն է: «Ամալին ի սկզբանե դուր է եկել այս տեղը», – ասել է աղբյուրը:

«Նրա ընտրությունը Oxfordshire-ի և Kent-ի միջև էր, բայց, ի վերջո, նա ընտրեց Oxfordshire, քանի որ նա այնտեղ իրեն առավելագույնս զգում է ինչպես տանը: Նա առաջին անգամ սիրահարվեց այս վայրերին, երբ սովորում էր համալսարանում»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment