Ջորջ Քլունին խոստովանում է. «Կինս խելացի է»
Հոդվածի առանցքում
- Ջորջ Քլունին չգիտի, թե քանի երկիր կա, բայց դա խնդիր չէ, քանի որ նրա խելացի կինը՝ Ամալ Ալամուդդինը, հավանաբար գիտի: Համաձայն People-ի, երբ Քլունին Լինքոլն կենտրոնում բեմ է բարձրացել՝ ելույթ ունենալու, նշել է, կամ գոնե փորձել է նշել, թե Նյումանի Hole in the Wall Gang camps-ը քանի երկիր է հասել:
- Սա առաջին անգամը չէ, որ նա վկայակոչում է բրիտանացի փաստաբանին, ով դատարանում ներկայացրել է Ջուլիան Ասանժին և Հայաստանին: Մասնավորապես նա խոսել է իր կնոջ մասին հունվարին Ոսկե գլոբուս մրցանակաբաշխության իր ելույթի ժամանակ, երբ նա ստացել է Cecil B. DeMille մրցանակը:
- Այժմ վերադառնանք աշխարհագրությանը: Քլունին այդքան էլ վատ վիճակում չէ, քանի որ 500-ը բարձր գնահատական է: Համաձայն ԱՄՆ Պետքարտուղարության, կա առնվազն միջազգայնորեն ճանաչված 195 անկախ երկիր՝ չհաշված այլ երկրների կողմից կառավարվողները:
Ուշադրությանն արժանի
Ջորջ Քլունին չգիտի, թե քանի երկիր կա, բայց դա խնդիր չէ, քանի որ նրա խելացի կինը՝ Ամալ Ալամուդդինը, հավանաբար գիտի:
Երկուշաբթի «Գանձեր որոնողների» դերասան-ռեժիսորը, ով սեպտեմբերին ամուսնացել է մարդու իրավունքների կրթված պաշտպանի հետ, Նյու Յորքում SeriousFun Children’s Network gala-ի ժամանակ ձախողել է ելույթը: Քլունին, Մերիլ Սթրիփը, Դեննի ԴեՎիտոն, Թոմ Հենքսը, Դեյվիդ Լեթթերմանը և այլոք եկել էին, որպեսզի հարգեին Փոլ Նյումանի բարեգործական աշխատանքը:
Համաձայն People-ի, երբ Քլունին Լինքոլն կենտրոնում բեմ է բարձրացել՝ ելույթ ունենալու, նշել է, կամ գոնե փորձել է նշել, թե Նյումանի Hole in the Wall Gang camps-ը քանի երկիր է հասել:
«Այսօր չկան ճամբարներ, բայց առկա է ԱՄՆ-ի, Եվրոպայի և Իսրայելի ծաղկուն համայնքը: 1988 թվականից ի վեր այս ճամբարները բերել են ավելի քան կես միլիոն հիվանդ երեխաների և նրանց ընտանիքների ավելի քան հինգ հար…, ավելի քան 50 երկրներից՝ 5 հարյուրը չափազանց շատ կլիներ: Այդքան շատ չկա»,-նա սկսել է, հետո նայել է մտազբաղ հայացքով, երբ հանդիսատեսը սկսել է ծիծաղել: «Իմ կինը խելացի է»,-ավելացրել է նա:
Եվ այս խոստովանությամբ, կանայք ամենուր դարձյալ սիրահարվել են նախկին բակալավրին…
Սա առաջին անգամը չէ, որ նա վկայակոչում է բրիտանացի փաստաբանին, ով դատարանում ներկայացրել է Ջուլիան Ասանժին և Հայաստանին: Մասնավորապես նա խոսել է իր կնոջ մասին հունվարին Ոսկե գլոբուս մրցանակաբաշխության իր ելույթի ժամանակ, երբ նա ստացել է Cecil B. DeMille մրցանակը:
Այժմ վերադառնանք աշխարհագրությանը: Քլունին այդքան էլ վատ վիճակում չէ, քանի որ 500-ը բարձր գնահատական է: Համաձայն ԱՄՆ Պետքարտուղարության, կա առնվազն միջազգայնորեն ճանաչված 195 անկախ երկիր՝ չհաշված այլ երկրների կողմից կառավարվողները: Կարճ ասած, բավականին բարդ հարց է, և խելացի տիկին Քլունին, ըստ երևույթին, պատասխանելուց առաջ երկու անգամ կմտածի:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ