Մարդ, որը հայտնագործել է «ցեղասպանություն» տերմինը

Մարդ, որը հայտնագործել է «ցեղասպանություն» տերմինը

Հոդվածի առանցքում

  • Երկինք նայողներ ֆիլմը Լեմկինի ժառանգության մասին է, ում հաջողվեց ցեղասպանությունը դարձնել միջազգային հանցագործություն:
  • Ֆիլմը ստեղծվել է Պուլիցերյան մրցանակակիր Սամանթա Փաուերի «Դժոխքի խնդիրը» գրքի հիման վրա: :
  • Ռաֆայել Լեմիկինը 1943 թվականին հայտնագործեց ցեղասպանություն տերմինը:
  • «Ցեղասպանություն» բառը բաժանված է երկու հավասար մասերի` հունարեն «genos»` ցեղ և լատիներեն «caedere»-սպանել, ոչնչացնել բառերից:
  • Այն նախատեսում է իշխանությանը ենթարկել պատասխանատվության և վերացնել պատերազմական ժամանակաշրջանի առաջնորդների անպատժելիությունը:
  • Ցեղասպանություն բառը պաշտոնապես ընդունվել 1948 թվականին:

Ուշադրությանն արժանի

Ռաֆայել Լեմկինն, ամենայն հավանականությամբ, ցեղասպանություն բառը ստեղծելուց շատ առաջ էր տարվել այդ գաղափարով,: Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ նա դեռահաս էր Լեհաստանում, կարդում էր 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայ բնակչության բնաջնջման մասին, ինչ այժմ համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Նա ցնցված էր ոչ միայն սպանությանից, այլև այն իրականացնելու լկտի ձևից. արտաքին միջամտության կամ հետևանքների հարցում ոչ մի անհանգստություն չկար:

Լեմկինը դիմեց իր իրավունքի պրոֆեսորին, բայց նրան ասացին, որ թուրքերն էին ղեկավարում երկիրը, հետեւաբար, բացարձակ իշխանություն ունեին իրենց սահմանների ներսում: Պրոֆեսորը բացատրեց, որ յուրաքանչյուր երկրում քաղաքացիները նման են հավերի, իսկ ղեկավարը`ագարակատիրոջ, որը նրանց հետ կարող է վարվել ինչպես ցանկանա: «Ես պնդում եմ, որ իշխանությունը չի կարող ընկալվել որպես միլիոնավոր անմեղ մարդկանց սպանելու իրավունք», Լեմկինը գրել է իր նոթատետրերում:

Շատ տարիներ անց, 1943 թվականին, նա կառուցեց մի բառ, ջնջելով շատ ուրիշները (էթնոցիդ, վանդալիզմ), որպեզի ճիշտ բնորոշի մարդկային չարության ամենազարհուրելի արարքը: «Ցեղասպանություն» բառը բաժանված է երկու հավասար մասերի` հունարեն «genos»` ցեղ և լատիներեն «caedere»-սպանել, ոչնչացնել բառերից: «Ինչո՞ւ միլիոններին սպանելն ավելի փոքր հանցագործություն է համարվում, քան մի մարդու սպանությունը» զարմացել է Լեմկինը: Նա որոշեց, որ այդ բառը պետք է խթանի, որ միջազգային հանրությունը ջարդերը ընդունի հանցագործություն, ապա օրենքով դատական հետապնդման ենթարկի այդպիսի գործողությունները: Այն նախատեսում է իշխանությանը ենթարկել պատասխանատվության և վերացնել պատերազմական ժամանակաշրջանի առաջնորդների անպատժելիությունը, որը գործել է երկար տարիներ. այն պետք է թույլ չտա, որ այն, ինչ կատարվեց հայերի, հետագայում, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իր ընտանիքի հետ, պատահի նաև մեկ ուրիշի հետ:

«Նա իրոք, հավատում էր, որ այս բառը կարող է համախմբել մարդկանց, պարտադրել մարդկությանը դադարեցնելու այդ հանցագործությունները», – ասում է Էդեթ Բելզբերգը:, որի վերջին վավերագրական ֆիլմը` Երկինք նայողները (Watchers of the Sky), այն մարդու ժառանգության մասին է, ում հաջողվեց ցեղասպանությունը դարձնել միջազգային հանցագործություն:

Բելցբերգը Լեմկինի մասին առաջին անգամ կարդաց Պուլիցերյան մրցանակակիր Սամանթա Փաուերի «Դժոխքի խնդիրը» գիրքը, որը ներկայացնում է ցեղասպանության հանդեպ Ամերիկայի անգործունեությունը: Երկու տարի հետո ծագեց ֆիլմի գաղափարը:

«Ես ցնցված էի այս մարդու մասին տեղկությունից, չկար երկիր, որը կարող էր իրենը համարել, հազիվ էր խոսում անգլերեն, հասցե չուներ, բայց կարողացավ հասնել իր նպատակին», – հիշում է Բելզբերգը:

Բելզբերգը մեծացել է երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմություններով, այցելել է Հոլոքոստի թանգարաններ, երբ երիտասարդ աղջիկ էր: Երբ իմացավ Լեմկինի պատմությունը, խիստ տպավորվեց, որ Լեմկինը ցեղասպանությունը քրեականացնելու պայքարը սկսել է նախքան իր ընտանիքի սպանությունը և շարունակել անձնական շրջանակում:

«Ես կարծում եմ, որ Լեմկինին սիրեցի», ասում է Բելզբերգը, «որովհետև նա չի ասում է, «Ես պետք է պարզեմ ինչպես պաշտպանել իմ ժողովրդին»: Նա մտածում է,  «Աստված իմ, եթե սա տեղի է ունեցել ինձ հետ, ուրիշների հետ, պետք է միջոց գտնել այն կանխելու համար»:

Ֆիլմն անցնում է Լեմկինի ուղիով` օգտագործելով անիմացիա և 4 կերպարների, որոնք փորձել են պահպանել Լեմկինի ժառանգությունը: Նրա հաջողությունը հեղափոխական էր, բայց ինչ կմտածեր խաչակիրը, եթե տեսներ, որ բնաջնջումներն այսօր էլ շարունակվում են:Աշխարհը հետևություն չի անում: Ֆիլմում երևում է պատերազմից փրկվելու համար փախուստի դիմած մարդկանց երկար հոսքը, ձեռքերին ճամպրուկներ ու փոքր երեխաներ: Նույն տեսարանը եղել է Ռուանդայում, Բոսնիայում, հիմա էլ տեսնում ենք Սիրիայում:

«Այսօր Դարֆուրն է, վաղը դա ուրիշ տեղ կլինի», – ասում է ֆիլմի հերոսներից մեկը, Էմանուել Ուվուրուկունդուն, որն աշխատում է Չադում Մակի 60,000 փախստականների ճամբարում: Ուվուրուկունդուն Ռուանդայի ցեղասպանության վերապրած է, որին զոհ են դարձել ծնողներն ու 6 քույրերը: Ֆիլմի առանցքում գտնվող երկրատև պատերազմը մի ժամանակ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում էր, այսօր այդ մասին կգտնես թերթերի վերջին էջերում:

Ֆիլմը ներկայացնում է նաև լրագրողի, այժմ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերին, Լուիս Մորենո Օկամպոին`միջազգային քրեական դատարանի առաջին դատախազին եւ Բեն Ֆերենցին, որը ընդամենը երիտասարդ իրավաբան էր եւ զինվոր, երբ դարձավ պատմության մեջ խոշորագույն սպանությունների` Նյուրեմբերգի դատավարության գլխավոր դատախազ:

Մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը, Լեմկինը ցեղասպանության մասին իր գաղափարները տարածում էր ավելի քան մեկ տասնամյակ: 40-ականներին նա տեղափոխվեց Միացյալ Նահանգներ, եւ տեսավ, թե այդ երկիրը ինչպես է նեցուկ լինում օվկիանոսից այն կողմ կատարվող զանգվածային սպանդին: Նախագահ Ռուզվելտը, որը ցանկանում էր կանգնեցնել Հիտլերի ռազմական առաջխաղացումը, պատրաստվում էր արդարացնել պատերազմը որպես էթնիկ զտումը կանխող միջոց:

«Նա ունի ճիշտ բառը, հետո ի՞նչ: Ի՞նչ ենք անում մենք այդ բառով», – հարցնում է Սամանթա Փաուերը ֆիլմում: Լեմկինին տեղ էր պետք է իր հայեցակարգը փորձարկելու համար և նա գտավ Նյուրենբերգը, որտեղ օրենքը համընկել էր առավել սարսափելի հանցագործությունների հետ: Լեմկինը թափառում էր դատարանի շուրջ` գզգզված, չսանրված, բայց վճռական:

Այդ ժամանակ արդեն նրա տեսությունները բավական տարածված էին և երբ Ֆերենցը դիմեց դատարան, որպես Լեմկինին ուղղված հարգանքի նշան, 22 նացիստների ռազմական հանցագործությունները ցեղասպանություն որակեց: Սակայն այդ ժամանակ այն իրավական ենթատեքստ չուներ:

Երբ նա վերադարձավ Նյու Յորք, Լեմկինը իր գաղափարը լոբբինգ անող միակ մարդն էր:. ՄԱԿ-ը վերջերս էր ստեղծվել եւ նա որոշել էր իր նոր հանցագործությունը ներգրավել գրքերում: Նա հաճախ էր սպասում դեսպանների նստավայրերի ու գրասենյակների մոտ և լրագրողներին, որոնք պատրաստ էին ցանկացած պահի ձայնագրել նրա երկար ու արագ խոսքը: Ինչ-որ մեկը նրան կոչեց ճգնավոր ծովախեցգետին, որը թաքնվում է Միացյալ ազգերի կազմակերպության սրահներում:

Լեմկինին չհաջողվեց ստանալ ցեղասպանության մասին բանաձեւ և նա մշակեց նամակ գրելու քարոզարշավը: Նրա ռազմավարությունն էր ՄԱԿ-ի ամենափոքր անդամ պետություններին` Հաիթիին, Բիրմային և մյուսներին նամակ գրելով ստիպել ուժեղներին հաշվի առնել իր առաջարկը: «Այս օրենքը չի կարող մահանալ, քանի որ շատ մարդիկ են մահացել, որպեսզի այն գործի», գրել է Լեմկինը:

1948 թվականին դա տեղի ունեցավ: Երկրագնդի տարբեր անկյուններից պետությունների ներկայացուցիչները բարձրացրին իրենց ձեռքերը` աջակցելու կոնվենցիան, որը պետք է կանխի եւ պատժի զանգվածային կոտորածը որպես հանցագործություն: «Ցեղասպանությունն այժմ համաշխարհային հանցագործություն է», – գոռում էին գլխագրերը: Արեւելյան Եվրոպայից փախստականը կատարեց միջազգային իրավունքի գրքեր իր առաջին մուտքը:

3 տարի անց, 1951 թվականին այն դարձավ պաշտոնական և այսօր մի շարք համաշխարհային առաջնորդներ արդեն մեղադրվել են ցեղասպանության հանցագործության մեջ: Միաժամանակ առաջացել են մի շարք հարցեր. Ինչպե՞ս կարելի կանխել ցեղասպանությունը, ինչպե՞ս պետք է այն կանգնեցնել:

«Ես կարծում եմ, որ նա կվհատվեր այսօրվա վիճակից, բայց ճանաչելով Լեմկինին` վստահ եմ, որ հավատը չէր կորցնի », – ասում է Բելզբերգը: «ՄԱԿ-ն այնքան լավ է, որքան մենք պահանջում ենք: Կարծում եմ, որ պետք է ավելին պահանջենք… [Լեմկինը] պետք է շատ աշխատենք»:

ֆիլմի վերնագիրը հիմնվում է մի ծեր մարդու պատմության վրա, որը հետեւում է եւ արձանագրում աստղերի շարժումները արդեն 25 տարի: Երբ հարցրեցի, թե ինչո՞ւ էր այդպիսի ոչ էական գործ անում, նա պատասխանեց, որ թեեւ ինքը դրանից ոչ մի օգուտ չունի, ապագա սերունդները կարող են խնայել հետազոտությունների իրենց 25 տարին ու գիտական ուսումնասիրություններն ավելի առաջ մղել:

Լեմկինը մահացավ անփող, ավտոբուսի կանգառում 1959 թվականին, երբ ՄԱԿ էր գնում հերթական լոբինգն անելու համար: Այդ ժամանակից ի վեր նրան յոթ անգամ առաջադրել են Նոբելյան խաղաղության մրցանակին, եւ չնայած նրա անունը դեռեւս քիչ հայտնի է, ոմանք վերցրել են նրա գործը:

Կես դար շարունակ, համառ 95-ամյա Ֆերենցը, իր սեփական Լեմկինեսկ քարոզարշավն է ունեցել: Նա խնդրում է աշխարհի հզորներին մի պետության ագրեսիան մյուսի դեմ ճանաչել որպես պատերազմական հանցագործություն, որպեսզի ուշ չլինի ցեղասպանության կամ մարդկության դեմ հանցագործությունը կանխելու համար: Նա շրջում է ՄԱԿ-ի սրահներով, տարածում բրոշյուրներ և գովաբանում իր գործը:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment