Մարկ Արաքս. Կալիֆորնիա. «Նոր Հայաստանի» օրրան

Մարկ Արաքս. Կալիֆորնիա. «Նոր Հայաստանի» օրրան

Հոդվածի առանցքում

  • Ես սովոր էի պատմություններ լսել իմ տատիկի խոհանոցում՝ լոբու ամաններով և շոգեխաշված գառան մսով: Ես սովոր էի պատմություններ լսել Ֆրեզնոյի մեր հայկական կարմիր աղյուսե եկեղեցում, երբ տղամարդիկ, ովքեր թողել էին կանանց երկրպագությունը, հավաքվում էին մեծ սոճենու տակ և ծխում էին Sir Walter Raleighs: Ես սովոր էի պատմություններ լսել ամառային փոքրիկ խնջույքների ժամանակ, երբ մենք խաղողի բերքն էինք օրհնում:
  • «Իմ ընտանիքի երկու կողմերից 42 մարդ, և ես միակն էի, ով ողջ մնաց»,- ասաց ինձ իմ մոր հայրը՝ Եղիշե Մխիթարյանը: Եվ հետո նա անցնում էր մեր «նահատակների» յուրաքանչյուրի անուններով՝ նրա հայրը, մայրը, եղբայրները, քույրերը, մորաքույրերն ու քեռիները, նրա զարմիկները: «42 մարդ: Չգիտեմ ինչպես, բայց Աստված ինձ փրկեց: Միայն ինձ»:
  • 1915-1918 թվականներին մեր ցեղի 2/3-րդը, 1.5 միլիոն հայեր ոչնչացվեցին իրենց հնագույն մայրենի հողի վրա, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ ոճրագործություն, որ Թուրքիան մինչև այսօր թշնամաբար ժխտում է: Իսկապես, Թուրքիայի ժխտումը դառել է ցեղասպանություն «Ցեղասպանության» գագաթին՝ ոչ թե լույսի և արյան վերացում, այլ հիշողության:
  • Մեկդարյա ոճրագործության խնդիրն այն է, որ չմնաց ոչ մեկը, ով կենդանի է մնացել, ոչ մեկը, որ առաջին դեմքից կպատմեր պատմությունը: Իմ ընտանիքում և մյուս բոլոր հայկական ընտանիքներում բոլոր գոյատևածներն արդեն մահացել են:
  • Ես խաղողի այգի էի փնտրում, որը պատկանում էր Ռուստիգյանների ընտանիքին, սակայն՝ հասնելով նրանց հասցեով, ես այնտեղ չտեսա որևէ խաղողի այգի: Ապա դուրս եկավ 93-ամյա Հարի «Ռուսթի» Ռուստիգյանը, աշխատանքային շապիկով, տաբատով և կոշիկներով: Նա ինձ հրավիրեց իր ագարակի տուն:
  • Նրա հայրն ու մայրը եկել էին Անատոլիա թերակղզու վրա գտնվող այն նույն նահանգից, որտեղ հիմա արևելյան Թուրքիան է: Նրանց տոհմը դարեր շարունակ ապրել է այնտեղ, թուրքերի կողքին, ընկեր-թշնամու նման: Թուրք հարևանը 1912 թվականին Ռուստիգյաններին ասաց, որ հայերի համար վատ ժամանակները սկսվում են: «Դուրս հանեք ձեր զավակներին որքան հնարավոր է շուտ»:
  • Հարրին ծնվել է 1922 թվականին՝ առաջին Ռուստիգյանը, ով մեծացավ պատմական Հայաստանից դուրս: Մուսկատի աճեցումը իր հոր կողմից մշակույթի փոխանցում էր: Հայերը դեռ 3000 տարի առաջ էլ համարվում էին խաղողի ժողովուրդ: Հարին զարմանում էր, արդյոք մուսկատները դրանից ավելին էին, եթե նրա հայրը թուրքերին ասում էր «լավ փորձ է, բայց մենք դեռ այստեղ ենք»:
  • 12-ամյա Հարրին, նրա մայրն ու փոքր քույրը նեկտարիններ էին պոկում չորացնելու համար: Միանգամայն հանկարծակի, նրա հայրը մի հսկայական խաղողի ցից վերցրեց և ասաց Սան Մեյդի տղաներին ավելի առաջ չշարժվել: «Կրտսեր քույրս լացում էր, մայրս բղավում էր «Ո՛չ», իսկ ամենը, ինչ ես կարող էի անել՝ այնտեղ կանգնելն էր: Հայրս ասաց նրանց. «Եթե նույնիսկ մեկ քայլ առաջ գաք, ես այս խաղողի փայտը ձեզնից յուրաքանչյուրի գլխին կիջեցնեմ»:
  • Մի քանի շաբաթ առաջ Հարրին տատանվելով դուրս եկավ, քանի որ Caterpillar D-9-ը գալիս էր իր դաշտերի ուղղությամբ: Խաղող խաղողի հետևից, շարք շարքի հետևից, մեծ անկյամբ սայրը հեշտորեն մաքրեց այն: «Ես քունս չկորցրեցի, բայց, տղա՛, դա ծանր էր իմ սրտի համար: Քանզի դու սկսում ես հետ նայել և մտածել նրա մասին, ինչի միջով դու ես անցել, ինչի միջով հայրդ ու մայրդ են անցել, որպեսզի պահեն այն կենդանի: Գիտեք, խաղողը շատ վաղուց է մեր արյան մեջ»:

Ուշադրությանն արժանի

Ես սովոր էի պատմություններ լսել իմ տատիկի խոհանոցում՝ լոբու ամաններով և շոգեխաշված գառան մսով:

Ես սովոր էի պատմություններ լսել Ֆրեզնոյի մեր հայկական կարմիր աղյուսե եկեղեցում, երբ տղամարդիկ, ովքեր թողել էին կանանց երկրպագությունը, հավաքվում էին մեծ սոճենու տակ և ծխում էին Sir Walter Raleighs:

Ես սովոր էի պատմություններ լսել ամառային փոքրիկ խնջույքների ժամանակ, երբ  մենք խաղողի բերքն էինք օրհնում: Մենք՝ երեխաներս, սահում էինք տոնավաճառի խոտե բլուրից ստվարաթղթերի վրա այն ընթացքում, երբ մեր ծնողները պարում էին հին նվագախմբի ձգված երգի տակ. «Սա սուտ է: Սա սուտ է: Ամբողջ աշխարհը սուտ է»:

Ես սովոր էի պատմություններ լսել իմ ննջասենյակի դրսից, քանի որ իմ տատիկի մայրը՝ թեքված և կույր, անցնում էր գիշերը միջանցքով և իր գյուղի հայհոյանքներն էր վանկարկում թուրքերին:

Ես սովոր էի պատմությունների լսել անմիջապես իմ պապերից, որոնցից մեկը քահանա էր, իսկ մյուսը՝ պոետ- ֆերմեր: Նրանց խոսքերով, դա սարսափելի էր, հավատքից վեր, սակայն ամբողջությամբ ճշմարիտ: Անատոլիայի հարթավայրի մահվան երթերը, հայ տղամարդիկ, որոնց գլխատում էին և դնում ի ցույց, հայ կանայք, որոնց բռնաբարում էին և ապա վառում, երեխաները, որոնց օդ էին գցում և գամում օսմանյան ոստիկանների և նրանց օգնող քրդերի թրերին:

«Իմ ընտանիքի երկու կողմերից 42 մարդ, և ես միակն էի, ով ողջ մնաց»,- ասաց ինձ  իմ մոր հայրը՝ Եղիշե Մխիթարյանը:  Եվ հետո նա անցնում էր մեր «նահատակների» յուրաքանչյուրի անուններով՝ նրա հայրը, մայրը, եղբայրները, քույրերը, մորաքույրերն ու քեռիները, նրա զարմիկները: «42 մարդ: Չգիտեմ ինչպես, բայց Աստված ինձ փրկեց: Միայն ինձ»:

Հայոց Ցեղասպանությունը սկսվեց 100 տարի առաջ՝ 1915 թվական ապրիլի վերջին, երբ Օսմանյան  Թուրքիայի առաջնորդները  շրջապատեցին մեր գրողներին, պրոֆեսորներին, մեր քաղաքացիական և քաղաքական առաջնորդներին և խմբերով դուրս ուղարկեցին  միջազգային քաղաք Կոնստանդնուպոլսից, դուրս աշխարհի ականատեսությունից, մինչև Անատոլիայի սպանդի դաշտերը, որտեղ աշխարհն աչքեր չուներ:

1915-1918 թվականներին  մեր ցեղի 2/3-րդը, 1.5 միլիոն հայեր ոչնչացվեցին իրենց հնագույն մայրենի հողի վրա, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ ոճրագործություն, որ Թուրքիան մինչև այսօր թշնամաբար ժխտում է:  Իսկապես, Թուրքիայի ժխտումը դառել է ցեղասպանություն «Ցեղասպանության» գագաթին՝ ոչ թե լույսի և արյան վերացում, այլ հիշողության:

Մեկդարյա ոճրագործության խնդիրն այն է, որ չմնաց ոչ մեկը, ով կենդանի է մնացել, ոչ մեկը, որ  առաջին դեմքից կպատմեր պատմությունը: Իմ ընտանիքում և մյուս բոլոր հայկական ընտանիքներում բոլոր գոյատևածներն արդեն մահացել են: Եթե այժմ պատմություն կա, որ պետք է պատմվի, ապա դա մեր Մեծ Եղեռնի պատմությունը չէ կամ «մեծ աղետի», այլ ինչպես են հայերը, և մյուս բոլորը ազգերը. ովքեր երբևիցե վերապրել են մեկ այլ ազգի նրանց բնաջնջելու փորձ, դեռևս ծիծաղում, երգում և աղոթում: Մի անգամ Վիլյամ Սարոյանը գրել է. «Երբ նրանցից երկուսը հանդիպեն ինչ-որ տեղ աշխարհում, նայեք, արդյո՞ք նրանք նոր Հայաստան չեն ստեղծի»:

Եվ այսպիսով, մի քանի շաբաթ առաջ, ես ներքև էի սլանում 99 մայրուղով և մի հայ ընկեր էի փնտրում, ում հետ կկարողանայի  ոգեկոչել հարյուրամյակի հիշատակման օրը, մի հայ, ով կկարողանար պատմել ինձ ոչ թե Անատոլիայի ողբերգության պատմությունը, այլ Կալիֆորնիայում մեր վերածննդի պատմությունը: Եվ դա պատահեց, քանզի ես գտա նրան Ֆրեզնոյի հարավում գտնվող Ֆոուլերի արվարձաններում ՝ իր ֆերմայի ավազոտ արգավանդում:

Ֆոուլերը խաղողի քաղաք էր մինչև այն դարձավ ծիրանի քաղաք և հետո դեղձի քաղաք, ապա ցիտրուսային քաղաք և հիմա նշի քաղաք է, ինչպես և մյուսները: Մշակաբույսերը փոխվեցին, սակայն դրանց աճեցնողների անունները մնացին. Բեդրոսյան, Պարնագյան, Սիմոնյան, Գավրոյան: Դարեր շարունակ «յան»-ը թուրքերի համար հայերին ճանաչելու ճանապարհն էր: «Յան» գրականության մեջ նշանակում է «մեկի զավակ»: Այդ պատճառով, Հովսեփյանը «Հովսեփի զավակն» է, իսկ Տոպալյանը՝ «մեկի զավակը, ով հաշմանդամ է դարձել», և Մեդզորյանը՝ «մեծ հետույքովի զավակ»: Թուրքերն ու հայերը կիսում էին հումորի զգացումը:

Ես խաղողի այգի էի փնտրում, որը պատկանում էր Ռուստիգյանների ընտանիքին, սակայն՝ հասնելով նրանց հասցեով, ես այնտեղ չտեսա որևէ խաղողի այգի:  Ապա դուրս եկավ 93-ամյա Հարի «Ռուսթի» Ռուստիգյանը, աշխատանքային շապիկով, տաբատով և կոշիկներով: Նա ինձ հրավիրեց իր ագարակի տուն:

-Ինչո՞վ եք զբաղվում,- հարցրեց նա:

-Գրող եմ,- ասացի ես:

-Ես գիտեմ դա: Իսկ դրանից բացի՞: Դա ամե՞նն է, ինչ անում եք:

Նա արդեն ինձ ծիծաղեցրեց: Նա նույնպես ծիծաղում էր:

Նա ցլի տեսք ուներ, իսկ նրա ձեռքերը հնաոճ բեյսբոլի ձեռնոցների չափ էին: Նրանք նաև նույն կառուցվածքն ունեին:

Վիրջինիան՝ նրա կինը, մեզ խոհանոցի սեղանի մոտ հրավիրեց:  Նա ասաց, որ Հարին այս 40 ակրերի վրա է ծնվել: Նրա ննջասենյակը հին փայտե տանը, որը ամբողջովին այրվել էր, հենց այնտեղ էր, որտեղ այժմ խոհանոցն է: 93 տարի և Հարին երբեք այն չի լքել:

Նրա հայրն ու մայրը եկել էին Անատոլիա թերակղզու վրա գտնվող այն նույն նահանգից, որտեղ հիմա արևելյան Թուրքիան է: Նրանց տոհմը դարեր շարունակ ապրել է այնտեղ, թուրքերի կողքին, ընկեր-թշնամու նման: Թուրք հարևանը 1912 թվականին Ռուստիգյաններին ասաց, որ հայերի համար վատ ժամանակները սկսվում են: «Դուրս հանեք ձեր զավակներին որքան հնարավոր է շուտ»: Նա ուրիշ բան ասելու կարիք չուներ: Ռուստիգյանները արդեն մի անգամ հաջողակ էին գտնվել՝ փրկվելով 1895 թվականի ջարդերից:

Այսպիսով Հարիի հայրը՝ աշխատասեր մարդ, 1913 թվականին ոտք դրեց ԱՄՆ-ի տարածքի վրա: Խաղողի այգիների խոստումներով հրապուրված՝ նա հաստատվեց Ֆոուլերի հողին: Այստեղ 1921 թվականին հանդիպեցին Հարիի հայրն ու մայրը:

«Նա մի տեղ էր գնացել, որտեղ հայրս տեսավ նրան և ասաց իր ընկերոջը. «Եթե նա իմ հետ ամուսնանա, ապա ես հենց հիմա էլ կամուսնանամ նրա հետ»: Այդ ընկերը դրա մասին ասել էր մորս, և կարծում եմ ամեն ինչ այդպես էլ սկսվեց: Նրանք միանգամից ամուսնացան»:

Հետ գնալու ճանապարհ չկար: Երբ անցնում ես այն բաների միջով, որոնց միջով իր ծնողներն են անցել, դու այլևս չես սպասում կյանքին: Այսպես էլ կյանքը լինում է:

Հարրին ծնվել է 1922 թվականին՝ առաջին Ռուստիգյանը, ով  մեծացավ պատմական Հայաստանից դուրս: Մուսկատի աճեցումը իր հոր կողմից մշակույթի փոխանցում էր: Հայերը դեռ 3000 տարի առաջ էլ համարվում էին խաղողի ժողովուրդ:  Հարին զարմանում էր, արդյոք մուսկատները դրանից ավելին էին, եթե նրա հայրը թուրքերին ասում էր «լավ փորձ է, բայց մենք դեռ այստեղ ենք»:

Անցյալի մասին կարճ զրույց եղավ, բայց Հարրին ակնարկեց: Նրա մայրը՝ ավելի ուժեղ էր քան ուղղակի ուժեղ, երբեմն առանց պատճառի լաց էր լինում: Նրա հայրը՝ հիմնականում հանգիստ մի մարդ, կարող էր առանց ոչնչի կատաղել:  Մի օր էր եղել 1930-ականների սկզբներում, երբ Սան Մեյդ Ռեյզինսից ավազակներ մոտեցան ֆերմային 5 Model T Ford-երով: Նրանք փնտրում էին այն խաղող աճեցնողին, ով ուղարկում էր իրենց խաղողը անկախ փաթեթավորիչներին՝ հարկ եղած դեպքում զենքով սպառնալով:

12-ամյա Հարրին, նրա մայրն ու փոքր քույրը նեկտարիններ էին պոկում չորացնելու համար: Միանգամայն հանկարծակի, նրա հայրը մի հսկայական խաղողի ցից վերցրեց և ասաց Սան Մեյդի տղաներին ավելի առաջ չշարժվել: «Կրտսեր քույրս լացում էր, մայրս բղավում էր «Ո՛չ», իսկ ամենը, ինչ ես կարող էի անել՝ այնտեղ կանգնելն էր: Հայրս ասաց նրանց. «Եթե նույնիսկ մեկ քայլ առաջ գաք, ես այս խաղողի փայտը ձեզնից յուրաքանչյուրի գլխին կիջեցնեմ»:  Նա մեծ մարդ չէր, բայց հավանաբար այդպիսի տղա էր:

«Այդ տղաները իրար նայեցին, շրջվեցին և հետ գնացին դեպի իրենց ավտոմեքենաները: Մինչև շարժվելը նրանցից մեկը բղավեց. «Մենք դեռ կվերադառնա՛նք»: Հայրս ասաց. «Հաջորդ անգամ ձեր երեսներին զենք կլինի»»:

Մի անգամ Հարրին իր մորը հարցրեց ջարդերի մասին: Անապատով երթի ժամանակ, նա ստիպված էր խոտ ուտել և կպցնել շրթունքները գետնին ձիերի սմբակների տպած ջրափոսերից մի քիչ ջուր խմելու համար: Նա շարունակում էր քայլել, որպեսզի իմանա, որ իր ծնողները, երեք քույրերն ու մի եղբայրը մահացել են: «Նա ասաց ինձ, որ ապրեց, որովհետև նրա մայրը մի փոքր ոսկի էր տվել նրան և նա օգտագործեց այդ ոսկին ինքն իրենց այդ չարիքի ճանապարհից փրկելու համար:

«Հնարավոր է ես մեկ կամ երկու այլ հարցեր էլ եմ տվել, սակայն նա սկսում էր լռել:  Նա ապրեց մինչև 93 տարեկան, բայց ամեն անգամ, երբ խոսում էր այդ մասին, նա ստիպված էր լինում կանգնել»:

Նրա հայրը, իր մեծ որդու՝ Դեննիսի հետ,  տրակտորային աշխատանք էլ էր անում: Լավ տարիներին, իսկ դրանք շատ էին, նրանք յուրաքանչյուր բերքահավաքից հետո 30 կամ 40 հազատ դոլար էին հետ գցում:

Դեննիսն ասաց Հարիին, որ նրանք պետք է մաքրեն խաղողի այգիները և տնկեն նշենիներ: Քանի որ նշենիների եկամուտը ավելի զգայուն է: Քանի որ նուշը, ի տարբերություն խաղողի, կարելի է քաղել մեքենայի օգնությամբ: Քանի որ, մեկ դար անց, ժամանակն էր փոփոխություն կատարել:

Մի քանի շաբաթ առաջ Հարրին տատանվելով դուրս եկավ, քանի որ Caterpillar D-9-ը գալիս էր իր դաշտերի ուղղությամբ: Խաղող խաղողի հետևից, շարք շարքի հետևից, մեծ անկյամբ սայրը հեշտորեն մաքրեց այն: «Ես քունս չկորցրեցի, բայց, տղա՛, դա ծանր էր իմ սրտի համար: Քանզի դու սկսում ես հետ նայել և մտածել նրա մասին, ինչի միջով դու ես անցել, ինչի միջով հայրդ ու մայրդ են անցել, որպեսզի պահեն այն կենդանի: Գիտեք, խաղողը շատ վաղուց է մեր արյան մեջ»:

Երբ նոր ծառեր են բերվեցին, նա դրանց ձայնից սկսեց ծիծաղել, Հարրի «Ռուսթի» Ռուստիգյանը: Նշի այգեգործը: Ի հիշատակ հին ժամանակների, նա մի հին անճոռնի Թոմսոն խաղողի ոստ է պահել հին ջրհանի մոտ: «Սա այն ամենն է, ինչ նա գրեց»,- ասաց նա ինքն իրեն:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment