Հայոց Ցեղասպանությունը պետք է դաս լինի բոլորի համար
Հոդվածի առանցքում
- Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ցեղասպանությունը, որի ականտեսներն ենք այսօր, դժբախտաբար չարիքի նոր դրսևորում չէ: Անցյալ դարը մարդկության պատմության ամենարյունալի ժամանակաշրջանն էր: Հայոց Ցեղասպանությունն այդ իրադարձությունների սկիզբն էր ու հաջորդող ավիրածությունների ու դաժանությունների նախահայրը:
- Մենք արդեն 21-րդ դարի երկրորդ տասնամյակի կեսին ենք հասել, սակայն այն իրադարձությունները, որոնք մեզ վրա ազդեցություն են թողնում հեռու չեն մեզանից: Հայոց Ցեղասպանությունը ահազանգ էր, որին չարձագանքեցին: Հրեական Հոլոքոստը տեղի չէր ունենա, եթե Հայոց Ցեղսպանությունը ճանաչվեր և ավելի մեծ ուշադրության արժանանար:
- 1.5 միլիոն հայեր, որոնց ճակատագիրը աշխարհի անտարբեր չլինելու պատճառով կարող էր այլ լինել, սպանվեցին, 500 հազարը որբացան և սփռվեցին աշխարհի տարբեր անկյուններ: Ո՞րն է մեր պատասխանը այսօր: Ցեղասպանությունը դեռ շարունակվում է: Հաճախ այն անվանվում է էթնիկ զտում, սակայն արդյունքը նույնն է:
- «Շինդլերի ցուցակը» տալիս է համապատասխան արձագանքը`«Ո՛չ կրկնությանը»: Այս ֆիլմի սցենարը գրել է Ստիվ Զաիլյանը: Նա նշում է, որ գրել է իր սեփական` հայկական փորձի հիման վրա, ինչը հնարավորություն է տվել այսպիսի հիանալի դրամա ստեղծել Հոլոքոստի մասին:
- Ցեղասպանություն, Հոլոքոստ և նմանատիպ այլ տերմինները պետք է ջնջվեն մարդկության բառարանից: Քանզի նման բարաբարոսական գործողությունները կասկածի տակ են դնում քաղաքակիրթ հասարակության գոյությունը:
Ուշադրությանն արժանի
Հայոց Ցեղասպանության 100-ամյակը վառ օրինակ է, որ մարդիկ որևէ դասեր չեն քաղել իրենց գոյության նախորդ հարյուրամյակից:
Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ցեղասպանությունը, որի ականտեսներն ենք այսօր, դժբախտաբար չարիքի նոր դրսևորում չէ: Անցյալ դարը մարդկության պատմության ամենարյունալի ժամանակաշրջանն էր: Հայոց Ցեղասպանությունն այդ իրադարձությունների սկիզբն էր ու հաջորդող ավիրածությունների ու դաժանությունների նախահայրը:
Այս տարի նշվելու է Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, որը խլել էր 1.5 միլիոն հայի կյանք` որբացնելով ևս 500 հազար երեխայի:
Հայոց Ցեղասպանությունը մարդկության անմարդկայնության, անտարբերության և կարճ հիշողության արդյունք էր: Մեզնից շատերը կարդում են պատմությունը վակուումի մեջ` կարծելով թե մեզնից հազարավոր կիլոմետրեր հեռու տեղի ունեցած իրադարձությունները որևէ ազդեցություն չունեն մեզ վրա: Ինչպես նաև կարծում ենք, թե նախկինում տեղի ունեցած իրադարձությունները կապ չունեն մեզ հետ:
Մենք արդեն 21-րդ դարի երկրորդ տասնամյակի կեսին ենք հասել, սակայն այն իրադարձությունները, որոնք մեզ վրա ազդեցություն են թողնում հեռու չեն մեզանից:
Հայոց Ցեղասպանությունը ահազանգ էր, որին չարձագանքեցին: Հրեական Հոլոքոստը տեղի չէր ունենա, եթե Հայոց Ցեղսպանությունը ճանաչվեր և ավելի մեծ ուշադրության արժանանար:
Երբ 1939 թվականին` Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում հարցրեցին նրա մասսայական էթնիկ զտումների մասին, Հիտլերը պատասխանեց. «Ո՞վ է այսօր հիշում, թե ինչ պատահեց հայերին»: Սկիզբը դրված էր:
Իսկապես, ոչ ոք բավական հիշողություն չուներ, որպեսզի որևէ բան ձեռնարկեր դրա դեմ: Այնուամենայնիվ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան Կայսրությունում գերմանական զորքերում ծառայած ապագա շատ նացիստներ հիշում էին: Ռուդոլֆ Հոեսը` Օսվենցիզմի պարետը և շատ այլ Հիտլերի ջակագովներ, տեսել էին, թե ինչ է տեղի ունեցել հայերի հետ: Դա ցեղասպանություն էր, իր ամբողջ դաժանությամբ:
1.5 միլիոն հայեր, որոնց ճակատագիրը աշխարհի անտարբեր չլինելու պատճառով կարող էր այլ լինել, սպանվեցին, 500 հազարը որբացան և սփռվեցին աշխարհի տարբեր անկյուններ:
Ո՞րն է մեր պատասխանը այսօր: Ցեղասպանությունը դեռ շարունակվում է: Հաճախ այն անվանվում է էթնիկ զտում, սակայն արդյունքը նույնն է:
«Շինդլերի Ցուցակը» հայտնի ֆիլմում լավագույնս ցույց է տրվում արժանի և համապատասխան պատասխանը: Այս մրցանակակիր ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես ընդամենը մեկ անհատը կարողացավ հարյուրավոր մարդկանց փրկել Հոլոքոստի ժամանակ:
Օսկար Շինդլերը թարգմանիչ էր օկուպացված Լեհաստանում, որը ականատես էր դառնում, թե ինչպես են հրեա աշխատավորները հայտնվում մահվան ճամբարներում:
Նա հրեա աշխավորներից բաղկացած ցանկ կազմեց, և ծառայողական անհրաժեշտությունից ելնելով պահանջեց այս մարդկաց ծառայությունները: Ահա այսպես նա իր վրա վերցրեց հազարավոր մարդկանց փրկելու պատասխանատվությունը: «Շինդլերի ցուցակը» տալիս է համապատասխան արձագանքը`«Ո՛չ կրկնությանը»: Այս ֆիլմի սցենարը գրել է Ստիվ Զաիլյանը: Նա նշում է, որ գրել է իր սեփական` հայկական փորձի հիման վրա, ինչը հնարավորություն է տվել այսպիսի հիանալի դրամա ստեղծել Հոլոքոստի մասին:
Խորհրդանշական է, որ մարդը, հիմնվելով Հայոց Ցեղասպանության իր նախնիների փորձի վրա, գրում է Հոլոքոստի մասին: Արդյո՞ք սա ընդհանրության մասին չի վկայում:
100 տարի անց էլ պահպանվում է գլխավոր մեսիջը: Մարդիկ բոլոր ժամանակներում, աշխարհի բոլոր վայրերում պետք է միասին ասեն «Ո՛չ կրկնությանը»:
Մինչև այժմ մենք չենք կարողացել դա անել: Ներկայումս տեղի ունեցող իրադարձությունները դրա վառ ապացույցն են: Հենց դրա համար, ականատես լինելով ձեր տարածաշրջանում տեղի ունեցող այն ծրագրերին և միջոցառումներին, որոնք նվիրված են Հայոց Ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչմանը, հիշե՛ք` չմոռանալ:
Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների խորհրդանիշն է անմոռուկ ծաղիկը. դրանով ամեն ինչ ասված է: Անմոռուկը իրականում բաղկացած է երկու իմաստային մասից: Առաջինը դա կոչն է` չմոռանալ Ցեղասպանությունը: Երկրորդը` պատասխանել դրան` «Ո՛չ կրկնությանը»:
Ցեղասպանություն, Հոլոքոստ և նմանատիպ այլ տերմինները պետք է ջնջվեն մարդկության բառարանից: Քանզի նման բարաբարոսական գործողությունները կասկածի տակ են դնում քաղաքակիրթ հասարակության գոյությունը:
Հայոց Ցեղասպանությունը սկսվել է 100 տարի առաջ: Կարելի՞ է արդյոք ասել, որ 100 տարի անց կսկվի այս անիմաստ դաժանության ավարտը: Միաժամանակ` անմոռուկը դա ընդամենը սկիզբն է:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ