Քրիստոնյաների ողբերգությունը Մերձավոր Արևելքում Իսլամական Պետությունով չի սկսվում

Քրիստոնյաների ողբերգությունը Մերձավոր Արևելքում Իսլամական Պետությունով չի սկսվում

Հոդվածի առանցքում

  • Հայոց Ցեղասպանությունից հարյուր տարի անց քրիստոնեական փոքրամասնությունը կրկին տառապում է: 1990-ի ամառային մի օր գնացի Կեսերվանի գեղեցիկ խաչակրաց մատուռը, որը գտնվում է Բեյրութից հյուսիս,լեռան լանջին: Կաթոլիկ մարոնիտի ծեր քահանան ցույց տվեց, կարծում եմ, սուրբ Հովհաննեսի բյուզանդական խճանկարը, ում աչքերը դեռևս հին ժամանակներում վնասել էին սրով կամ նիզակով: «Մուսուլմաններն են դա արել», - ասաց քահանան:
  • Եվ միայն անցյալ տարի, երբ ռումբերը պայթում էին Սիրիայի Յաբրուդ քաղաքի վրա, ես գնացի երկրի ամենահին եկեղեցին և այնտեղ գտա սրբերի նկարներ: Նրանց բոլորի աչքերը փորել էին, նկարներն էլ պատառոտել: Ես վերցրեցի այդ կտորներից մեկը և բերեցի Բեյրութ: Սրբերի ներկված աչքերը ինձ են նայում նույնիսկ երբ գրում եմ այս հոդվածը:
  • Քրիստոնյաների ողբերգությունը Մերձավոր Արևելքում այսօր պետք է վերանայվի, հատկապես, որ աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է Օսմանյան Թուրքիայում կատարված հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցը: Թերևս ժամանակն է ընդունել, որ ցեղասպանության ակտը Օսմանյան կայսրությունում ոչ թե ազգային փոքրամասնությունների, այլ քրիստոնյա փոքրամասնությունների սպանություն էր: Եվ հայերին սպանել են ոչ միայն հայ, այլև քրիստոնյա լինելու համար:
  • Իսլամական պետության հանցագործությունները նույնքան դաժան են, որքան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակի իրականացրածները: Իսլամական պետության և 1915-ի Օսմանյան թուրքերն ընդհանուր են իրենց դաժանությամբ, որը հիմնված է գաղափարախոսության, նույնիսկ աստվածաբանության և ոչ թե ռասսայական ատելության վրա, չնայած, որ դա էլ հեռու չէ:

Ուշադրությանն արժանի

Հայոց Ցեղասպանությունից  հարյուր տարի անց  քրիստոնեական փոքրամասնությունը կրկին տառապում է:

1990-ի ամառային մի օր գնացի Կեսերվանի գեղեցիկ խաչակրաց մատուռը, որը գտնվում է Բեյրութից հյուսիս, լեռան լանջին: Կաթոլիկ մարոնիտի ծեր քահանան ցույց տվեց, կարծում եմ, սուրբ Հովհաննեսի բյուզանդական խճանկարը, ում աչքերը դեռևս հին ժամանակներում վնասել էին սրով կամ նիզակով: «Մուսուլմաններն են դա արել», – ասաց քահանան:

Նրա խոսքերը հստակություն սփռեցին, քանի որ այդ ժամանակ Լիբանանի քրիստոնեական բանակը գեներալ Միշել Աունի գլխավորությամբ, ով մտածում էր, որ ինքը դեռ նախագահ է, անհույս պատերազմ էր մղում Հաֆեզ Ասադի սիրիական բանակի դեմ: Ամեն օր ես այցելում էի զոհված քրիստոնյաների տները, որոնք սպանվել էին սիրիական արկերից: Սիրիացիներն, ըստ քահանայի պատմածի, նույն «մահմեդականներն» էին, որոնք դանակահարել են հնագույն պատկերի աչքերը:

Ես հիշում եմ, որ այդ ժամանակ ինքս ինձ ասացի, թե դա անհեթեթություն է, հնարավոր չէ հնագույն պատմությունը տեղափոխել ներկա ժամանակներ: (Մարոնիտներն, ի դեպ, աջակցում էին վաղ խաչակիրներին: Ուղղափառներն այն ժամանակ, կանգնած էին մահմեդականների կողքին): Քրիստոնեական-մահմեդական այս ծավալի թշնամանքը դպրոցականներին վախեցնելու հեքիաթ էր:

Եվ միայն անցյալ տարի, երբ ռումբերը պայթում էին Սիրիայի Յաբրուդ քաղաքի վրա, ես գնացի երկրի ամենահին եկեղեցին և այնտեղ գտա սրբերի նկարներ: Նրանց բոլորի աչքերը փորել էին, նկարներն էլ պատառոտել: Ես վերցրեցի այդ կտորներից մեկը և բերեցի Բեյրութ: Սրբերի ներկված աչքերը ինձ են նայում նույնիսկ երբ գրում եմ այս հոդվածը: Դա հին ժամանակների սրբապղծություն չէր: Դա արել էին նողկալի մարդիկ, հավանաբար Իրաքից, ընդամենը ամիսներ առաջ:

Թվում է, թե 9/11-ի նման մեր վատագույն մտավախությունները իրականություն են դառնում: Մինչդեռ մինչև այդ դեպքը, Հոլիվուդը պարբերաբար պախարակում էր մահմեդականներին որպես բարբարոս մարդասպանների, որոնք ցանկանում են վերացնել Ամերիկան: 1990 թվականին քահանան չէր կարող այնքան երկար ապրել, որ տեսներ, թե ինչպես են նոր բարբարոսները հարվածում Յաբրուդի սրբերին:

Ուշադրություն դարձրեք, որ ես չեմ նշում Իրաքում քրիստոնյա կանանց ստրկացման, Իսլամական Պետության կողմից քրիստոնյաների և եզդիների կոտարածի, Մոսուլի հնագույն եկեղեցիների այրման կամ Դեյր էլ-Զորում հայկական մեծ եկեղեցու ոչնչացման մասին, որը հիշատակում է 1915-ին Հայոց Ցեղասպանությունը, ինչպես նաև Նիգերիայի դպրոցական աղջիկների առևանգման և նույնիսկ Քենիայի վերջին կոտորածի մասին, որտեղ մահացած քրիստոնյաների թիվն ու նրանց մարդասպանների դաժանությունը իսկապես էպիկական, հոլիվուդյան չափանիշների են հասնում: Ես նաև չեմ նշում սուննիների ու շիաների վայրագ պատերազմները, որոնք քրիստոնյաների ողբերգության գաճաճ տեսակն են:

Քրիստոնյաների ողբերգությունը Մերձավոր Արևելքում այսօր պետք է վերանայվի, հատկապես, որ աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է Օսմանյան Թուրքիայում կատարված հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցը: Թերևս ժամանակն է ընդունել, որ ցեղասպանության ակտը Օսմանյան կայսրությունում ոչ թե ազգային փոքրամասնությունների, այլ քրիստոնյա փոքրամասնությունների սպանություն էր: Եվ հայերին սպանել են ոչ միայն հայ, այլև քրիստոնյա լինելու համար:

Նրանց ճակատագրի և այսօրվա  իսլամական պետության մարդասպանների միջև զարմանալի նմանություններ կան: Հայ տղամարդիկ էլ են կոտորվել, իսկ կանայք ենթարկվել են խմբակային բռնաբարության, նրանց ստիպել են կամ կրոնափոխվել կամ մահանալ սովից: Նորածիններին էլ կենդանի այրել են, բոլորին մի տեղ լցնելուց հետո: Իսլամական պետության դաժանությունը նորություն չէ:

Ամերիկյան համալսարանն ավարտած մի խելացի մահմեդական  շրջանավարտ տարակուսած թափահարում էր գլուխը, երբ խոսում էր իսլամական պետության մասին:   «Ես դիտեցի նրանց տեսանյութը, որտեղ կենդանի այրում էին հորդանանցի օդաչուին», – նա ասաց ինձ: «Ես այն նայել եմ մի քանի անգամ: Ստիպված էի դա անել, քանի որ պետք է հասկանայի նրանց տեխնոլոգիան: Գիտեք, որ նրանք յոթ անկյուններից են նկարահանել այդ գազանությունը: Մենք չենք կարող մրցակցել այս մեդիա տեխնոլոգիայի հետ: Մենք պետք է սովորենք»:

Եվ սա ճիշտ է: Արևմուտքը դեռ չի հասկացել, որ պետք է օգտագործի այս տեխնոլոգիան, հատկապես ինտերնետի միջոցով պաշտամունքի տարածումը և ոչ թե  մահմեդական արաբ իմամները խոսեն իսլամական պետության կատարած սարսափելի գործողությունների մասին:

Մեծ մասը չեն դատապարտել 1980-88 իրանա-իրաքյան պատերազմը, երբ մոտ մեկ միլիոն մուսուլմաններ սպանեցին միմյանց, քանի որ նրանք այդ պատերազմում Սադամի կողքին էին: Իսլամական պետության գաղափարախոսության ներշնչման աղբյուրը ակնհայտորեն վահաբիզմն է, այն մոտ է Ծոցի արաբական երկրներին:

Իսլամական պետության հանցագործությունները նույնքան դաժան են, որքան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակի իրականացրածները: Իսլամական պետության և 1915-ի Օսմանյան թուրքերն ընդհանուր են իրենց դաժանությամբ, որը հիմնված է գաղափարախոսության, նույնիսկ աստվածաբանության և ոչ թե ռասսայական ատելության վրա, չնայած, որ դա էլ հեռու չէ:  Եկեղեցիների և սինագոգների հրկիզումից հետո պատկերը նույնն է:

Ողբերգությունը արաբական աշխարհում այժմ բառացիորեն բիբլիական մասշտաբի է հասել և ամեն ինչ խառնվել է: Սակայն ես նաև մտածում եմ Լիբանանի մասին, որտեղ ծեր քահանան ցույց տվեց աչքերը փորած խճանկարը, որտեղ Լիբանանի քրիստոնյաներն ու մահմեդականները օտար երկրների, այդ թվում Իսրայելի, Սիրիայի և Ամերիկայի աջակցությամբ կռվել են միմյանց դեմ և սպանել 150,000 մարդու:

Այնուամենայնիվ, այսօր Լիբանանի մուսուլմաններն ու քրիստոնյաները, չնայած քաղաքականապես խորը բաժանված են, դարձյալ պաշտպանում են միմյանց իրենց շուրջը մոլեգնող փոթորիկների պայմաններում: Ինչու: Որովհետև բնակչությունն այսօր ավելի կրթված է: Որովհետև նրանք գնահատում են կրթությունը, գրքերն ու գիտելիքները: Կրթությունից էլ գալիս է արդարությունը: Այդ տեսանկյունից Լիբանանի հետ համեմատած  Իսլամական պետությունը կորուսյան հոգիներով ժողովուրդ է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment