Հայաստանը կազմակերպում է ցուցահանդեսներ ցեղասպանության հարյուրամյակի առիթով

Հայաստանը կազմակերպում է ցուցահանդեսներ ցեղասպանության հարյուրամյակի առիթով

Հոդվածի առանցքում

  • Այս ամսվա սկզբին Հայաստանը սկսել է ցուցահանդեսներ կազմակերպել մի շարք երկրներում, ոգեկոչելու Ցեղասպանության 100-ամյակը:
  • Հայաստանն ասում է, որ Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին շուրջ 1.5 միլիոն հայեր են սպանվել: Փրկվածներն էլ վտարվել են ու ապաստան գտել աշխարհի տարբեր մասերում:
  • Ցուցահանդեսներն անցկացվել են մի շարք երկրների, այդ թվում Վրաստանի, Չեխիայի Հանրապետության, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի և Նորվեգիայի մայրաքաղաքներում:

Ուշադրությանն արժանի

Այս ամսվա սկզբին Հայաստանը սկսել է ցուցահանդեսներ կազմակերպել մի շարք երկրներում, ոգեկոչելու  Ցեղասպանության 100-ամյակը, որն ըստ կազմակերպիչների, կատարվել է Օսմանյան կայսրությունում:

Ըստ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Սփյուռքի միությունների, ցուցահանդեսներն անցկացվել են մի շարք երկրների, այդ թվում Վրաստանի, Չեխիայի Հանրապետության, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի և Նորվեգիայի մայրաքաղաքներում:

Հայաստանն ասում է, որ Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին շուրջ 1.5 միլիոն հայեր են սպանվել: Փրկվածներն էլ վտարվել են ու ապաստան գտել աշխարհի տարբեր մասերում:

Ավելի քան 20 երկիր պաշտոնապես ճանաչել է զանգվածային սպանության փաստը:

2015-ի ապրիլի 24-ին հայերն ամբողջ աշխարհում կնշեն Ցեղասպանության 100-ամյակը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment