Նրանք քայլել են ձեր և ինձ համար. Հայոց Ցեղասպանությունը հիշատակվում է արվեստի պատկերասրահում

Նրանք քայլել են ձեր և ինձ համար. Հայոց Ցեղասպանությունը հիշատակվում է արվեստի պատկերասրահում

Հոդվածի առանցքում

  • Ֆրեզնոյի քաղաքային քոլեջի արվեստի պատկերասրահը այն բազմաթիվ վայրերից մեկն է Ֆրեզնոյում, ուր տեղի են ունենում միջոցառումներ ի հիշատակ նրանց, ովքեր զոհվել են ցեղասպանության ժամանակ: Մարտի 5-ին նկարիչ Ջոյս Կոստանյան Կիերեջչիկը հյուրընկալել է Art Hop միջոցառումը:
  • Ցուցահանդեսը պարունակում էր 937,5 ֆունտ չամիչ, որը նվիրաբերվել էր Caruthers Raisin Packing ընկերության և Դենիս Հոնսեփյանի կողմից: «Այս կես տոննա չամիչը խորհրդանշում է 1,5 միլիոն մարդկանց, որոնք մահացել են Հայոց Ցեղասպանության ժամանակ», ասել է Ջոյս Կոստանյան Կիերեջչիկը:
  • Չնայած նրան, որ այս պատմությունները, թվում են անիրական՝ մայրս կրկնում էր դրանք իր ամբողջ կյանքի ընթացքում, քանի որ այդ պատմությունները նա լսել էր, երբ երեխա էր: Նույն պատմությունը կրկնվում է բազմաթիվ Հայոց Ցեղասպանություն վերապրած հայերի սերունդներում:
  • Այս ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի 9-ը Ֆրեզնոյի քաղաքային քոլեջի արվեստի պատկերասրահում:

Ուշադրությանն արժանի

Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության հիշատակի օրն է: 2015 թվականը առանձնանում է նրանով, որ ցեղասպանության 100-ամյակն է: Ֆրեզնոյի քաղաքային քոլեջի արվեստի պատկերասրահը այն բազմաթիվ վայրերից մեկն է Ֆրեզնոյում, ուր տեղի են ունենում միջոցառումներ ի հիշատակ նրանց, ովքեր զոհվել են ցեղասպանության ժամանակ:

Մարտի 5-ին նկարիչ Ջոյս Կոստանյան Կիերեջչիկը հյուրընկալել է Art Hop միջոցառումը: Հյուրերին դիմավորեցին մուտքի մոտ բազմաթիվ անմոռուկ ծաղիկիներով: Հյուրերը այնուհետև կարող էին թղթի վրա գրի առնել այն սիրելի մարդկանց անունները, ովքեր մահացել են Հայոց Ցեղասպանության ժամանակ, դնել այն ծաղիկի վրա և տեղադրել ցուցահանդեսում:

Փաստացի ցուցահանդեսը բաղկացած էր թղթի քանդակներից, որոնք ներկայացնում էին նրանց, ովքեր զոհվել են Հայոց Ցեղասպանության ժամանակ, ինչպես նաև Հայաստանի մասին Պիտեր Կարապետյանի լուսանկարներից : Կախված քանդակների տակ լցրած էր չամիչի հատիկներ, որոնք նման էին գերեզմանների, որտեղ հյուրերը տեղադրում էին իրենց ծաղիկները:

Ցուցահանդեսը պարունակում էր 937,5 ֆունտ չամիչ, որը նվիրաբերվել էր Caruthers Raisin Packing ընկերության և Դենիս Հոնսեփյանի կողմից: «Այս կես տոննա չամիչը խորհրդանշում է 1,5 միլիոն մարդկանց, որոնք մահացել են Հայոց Ցեղասպանության ժամանակ», ասել է Ջոյս Կոստանյան Կիերեջչիկը:

Ամեն ինչ այս ցուցահանդեսում խորհրդանշական էր, բայց նկարիչները գնացին ավելի հեռու: Art Hop-ի ընթացքում Ջոյս Կոստանյանը այնտեղ էր իր արվեստի նմուշների կողքին, զրուցում էր հյուրերի հետ և պատմում իր պատմությունները:

Նա ոչ միայն անհերքելիորեն տաղանդավոր է, բայց նաև պահպանում է պատմությունը, որպեսզի ներկա և ապագա սերունդները կարողանան հիշել, թե ինչ է տեղի ունեցել իրենց նախնիների հետ: Նաև պատին տեղադրված էին մեջբերումներ Ջոյս Կոստանյանից:

«Սրանք այն պատմություններն են, որ ես լսել եմ շատ անգամ, թե ինչպես են հայ ընտանիքները խոշտանգվել և սպանվել են, տեղահանվել դեպի անապատ: Չնայած նրան, որ այս պատմությունները, թվում են անիրական՝ մայրս կրկնում էր դրանք իր ամբողջ կյանքի ընթացքում, քանի որ այդ պատմությունները նա լսել էր, երբ երեխա էր: Նույն պատմությունը կրկնվում է բազմաթիվ Հայոց Ցեղասպանություն վերապրած հայերի սերունդներում»:

Այդ պատմությունները, թեև այնքան ցնցող են, որ կարող են հնչել անիրական, շատ իրական են և ընդգծում են անցյալը հիշելու կարևորությունը ու նրանց, ովքեր զոհվել են՝ անկախ նրանից, թե որքան մութ ու ողբերգական լինի այն:

Այս ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի 9-ը Ֆրեզնոյի քաղաքային քոլեջի արվեստի պատկերասրահում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment