Հայոց Ցեղասպանության ժխտումը ուժի մեջ է

Հայոց Ցեղասպանության ժխտումը ուժի մեջ է

Հոդվածի առանցքում

  • Այս շաբաթ Հայոց Ցեղասպանության նշանավոր ժխտողը դասախոսություն կկարդա ուսումնական հաստատության տարածքում: Այս միջոցառումը հակասում է Դյուկի ղեկավարած մարդու իրավունքների հարցերին, հատկապես Ռաֆայել Լեմկինի ժառանգությանը, հրեական փաստաբանի, որն իր հայրենի Լեհաստանից փախավ 1939-ին և սկսեց ուսուցանել միջազգային իրավունք Դյուկում 1941-ին ու ընդմիշտ փոխեց իր ոլորտը՝ հաստատելով «ցեղասպանություն» տերմինը:
  • Այժմ, Լեմկինը հավանաբար շրջվել է իր դագաղում: Համալսարանը, որ մեկ անգամ ողջունել է Լեմկինին, շուտով կհյուրընկալի Թենեսիի տեխնոլոգիայի պրոֆեսոր Մայքլ Գյունթերին, որի աշխատանքները «ժպտում են» հայերի ցեղասպանության երեսին:Գյունթերի ժամկետը չէր կարող լինել ավելի անհարմարավետ: Ապրիլի 24-ին, Գյունթերի այցից երեք ամիս հետո մենք պետք է ոգեկոչենք Հայոց Ցեղասպանության 100-ամյակը:
  • Խաբուսիկ փաստարկներով առատ են Գյունթերի աշխատանքները: Օրինակ, նա պնդում է, որ արևմտյան Թուրքիայում բնակվող շատ հայեր չեն ենթարկվել բռնագաղթման, հետևաբար արևելյան հատվածում ապրող հայերի հետ տեղի ունեցածը չի կարող ցեղասպանություն համարվել:
  • Ժխտումը նշանակում է ցեղասպանության վերջնական փուլը՝ ցեղասպանության հանցագործների հաղթական հրճվանքը: Ժխտումը չի սահմանափակվում պատմության գրքերում զոհերի անունները ջնջելով: Դա նաև նշանակում է, սրբել նրանց հետքերը Դեյր Զորի ավազներից, հերքել նրանց տառապանքները մեր հավաքական հիշողության մեջ:
  • մենք խնդրում ենք Դյուկին չեղյալ հայտարարել Գյունթերի հրավերը: Բացի այդ, մենք կոչ ենք անում համալսարանին հանդես գալ Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու հայտարարությամբ: Դյուկը պետք է հարգի Լեմկինի ժառանգությունը:

Ուշադրությանն արժանի

Այս շաբաթ Հայոց Ցեղասպանության նշանավոր ժխտողը դասախոսություն կկարդա ուսումնական հաստատության տարածքում: Այս միջոցառումը հակասում է Դյուկի ղեկավարած մարդու իրավունքների հարցերին, հատկապես Ռաֆայել Լեմկինի ժառանգությանը, հրեական փաստաբանի, որն իր հայրենի Լեհաստանից փախավ 1939-ին և սկսեց ուսուցանել  միջազգային իրավունք Դյուկում 1941-ին ու ընդմիշտ փոխեց իր ոլորտը՝ հաստատելով  «ցեղասպանություն» տերմինը:

Երիտասարդ Լեմկինը ուշադիր հետևում էր առաջին համաշխարհային պատերազմի իրադարձություններին: 1915-ի գարնանը  ահարկու լուրեր էին ստացվում արևելյան Թուրքիայից: Այս սարսափելի իրադարձությունները սկսվեցին 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ, ինչպես Սամանթա Փաուերն է պատմում, իր «Խնդիր դժոխքից» Փուլիտցերի մրցանակակիր գրքում, օսմանյան ՆԳ նախարարը հրամայեց ձերբակալել և մահվան դատապարտել 250 հայ մտավորականների:

Հաջորդ ամիսներին New York Times-ին մանրամասներ է ներկայացնում հայ փոքրամասնության նկատմամբ կատարվող զանգվածային վայրագությունների մասին, պնդելով, որ Օսմանյան կայսրությունը «միտումնավոր» է իրականացրել  «ոչնչացման քաղաքականությունը»: Ունեցվածքներն առգրավվում էին: Տղամարդիկ կամ անմիջապես մահապատժի էին ենթարկվում կամ օգտագործվում էին որպես բանվորներ մինչև իրենց մահը:Կանայք, երեխաները և ծերերը ստիպողաբար տեղահանվում էին դեպի սիրիական անապատ, Դեյր Զորի համակենտրոնացման ճամբարներ:

Այդ ճանապարհներին, ինչպես Դոնալդ Բլոխամն է նկարագրում իր «Ցեղասպանության մեծ խաղը» գրքում, հայերը ենթարկվում էին զանգվածային և կրկնակի հարձակման՝ բռնաբարության, առևանգման, բացահայտ սպանությունների, մահանում էին սովից ու ծարավից, օսմանյան ժանդարմների ձեռքով:

«Մինչև 1.5 միլիոն հայեր, մեծ մասը կանայք ու երեխաներ զոհվեցին»:

Այդ պահից Լեմկինը փորձել է հասկանալ, հետազոտել և պայքարել այս «անանուն հանցագործության» դեմ: 1944-ին, Լեմկինը «Չարիքի կառավարումը օկուպացված Եվրոպայում» գրքի հրապարակման հետ միաժամանակ,  ստեղծեց մի անուն, որն ընդգրկեց հանցագործության սարսափը՝ գենոցիդ: Ցեղի սպանություն:

Ցեղասպանությունը Լեմկինի տեսանկյունից միայն Հիտլերի վերջնական լուծումը չէր, այն նաև հայերի ճակատագիրն էր, որն առաջինը Լեմկինին դրդեց հետազոտության:

Քսաներկու երկրները, ԱՄՆ 43 նահանգները, այդ թվում Հյուսիսային Կարոլինան, ցեղասպանությունն ուսումնասիրած գիտնականների ճնշող մեծամասնությունը և մարդու իրավունքների անհամար կազմակերպություններ համաձայն են Լեմկինի հետ և հայերի դեմ կատարված ծանր հանցագործությունները ճանաչել են որպես ցեղասպանություն:

Այժմ, Լեմկինը հավանաբար շրջվել է իր դագաղում: Համալսարանը, որ մեկ անգամ ողջունել է Լեմկինին, շուտով կհյուրընկալի Թենեսիի տեխնոլոգիայի պրոֆեսոր Մայքլ Գյունթերին, որի աշխատանքները «ժպտում են» հայերի ցեղասպանության երեսին: Շաբաթ օրը, հունվարի 24-ին պրոֆեսոր Գյունթերը կկարդա դասախոսություն «Հայ-թուրքական հակամարտությունը. Պատմական հեռանկար» թեմայով:

Գյունթերի ժամկետը չէր կարող լինել ավելի անհարմարավետ: Ապրիլի 24-ին, Գյունթերի այցից երեք ամիս հետո մենք պետք է ոգեկոչենք  Հայոց Ցեղասպանության 100-ամյակը:

Խաբուսիկ փաստարկներով առատ են Գյունթերի աշխատանքները: Օրինակ, նա պնդում է, որ արևմտյան Թուրքիայում բնակվող շատ հայեր չեն ենթարկվել բռնագաղթման, հետևաբար արևելյան հատվածում ապրող հայերի հետ տեղի ունեցածը չի կարող ցեղասպանություն համարվել: «Արդյոք դա հնարավոր է»,-գրում է Գյունթերը,-«պատկերացրեք, որ Հիտլերը ցեղասպանության մոլուցքով բռնկված խնայում է Բեռլինի, Մյունխենի կամ Քյոլնի հրեաներին…»:

Այստեղ Գյունթերը սխալ է թույլ տալիս ենթադրելով, որ յուրաքանչյուր ցեղասպանություն պետք է համընկնի Հիտլերի վերջնական լուծման կազմակերպչական տրամաչափին: Գյունթերը նաև անտեսում է ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայի պաշտոնական սահմանումը. «Ցեղասպանությունը դա  ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական որևէ խմբի ամբողջությամբ կամ մասամբ ոչնչացնելու մտադրությունն է»:

Ժխտումը նշանակում է ցեղասպանության վերջնական փուլը՝ ցեղասպանության հանցագործների հաղթական հրճվանքը: Ժխտումը չի սահմանափակվում պատմության գրքերում զոհերի անունները ջնջելով: Դա նաև նշանակում է, սրբել նրանց հետքերը Դեյր Զորի ավազներից, հերքել նրանց տառապանքները մեր հավաքական հիշողության մեջ:

Մեր հաստատությունում ցեղասպանության հայտնի ժխտողին  հրավիրելը հակասում է Դյուկի հայտարարությանը.«նվիրվածություն ուսմանը, ազատությանը և ճշմարտությանը»: Այն օրինական է դարձնում պրոֆեսոր Գյունթերի դիրքորոշումները, որոնք դրան արժանի չեն, քանի որ ապատեղեկատվություն են տարածում 20-րդ դարի  մեծագույն վայրագություններից մեկի մասին և մթագնում Դյուկի հպարտ ժառանգությունը մարդու իրավունքների ոլորտում:

Էլի Վիզելը մի անգամ Հոլոքոստի մասին ասել է, որ «այն տեղը, որտեղից եկել եմ, հասարակությունը կազմված էր երեք պարզ կատեգորիաներից՝ մարդասպաններից, զոհերից և դիտորդներից»:

Հյուրընկալելով Գյունթերին և օրինականացնելով նրա ժխտողական հայացքները, պատմության աղավաղված մեկնաբանությունները, որոնք միակողմանի բնաջնջումը ներկայացնում են որպես երկիմաստ «Հայ-թուրքական հակամարտություն», Դյուկը հանդես է գալիս որպես ցեղասպանության դիտորդ:

Ուստի, մենք խնդրում ենք Դյուկին չեղյալ հայտարարել Գյունթերի հրավերը: Բացի այդ, մենք կոչ ենք անում համալսարանին հանդես գալ Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու հայտարարությամբ:

Դյուկը պետք է հարգի Լեմկինի ժառանգությունը: Հակառակ դեպքում, Դյուկի անտարբերությունը նրան կդարձնի 20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկի մեղսակիցը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment