Դիմակայել երկար մոռացված Հայոց ցեղասպանության պատմությանը

Դիմակայել երկար մոռացված Հայոց ցեղասպանության պատմությանը

Հոդվածի առանցքում

  • Գերմանացիները եւ հրեաները օգնում են միմյանց, իսրայելցիներն ու պաղեստինցիները միասին երաժշտություն են նվագում:
  • Այս տեսակի պատմությունները հնարավոր են, քանի որ երկու կողմերն էլ սկսել են ոճրագործության ճանաչումից եւ հասկացել, որ բռնությունը դանդաղորեն սպանում է նաև հանցագործին:
  • Դժվար է, երբ հանցագործությունը ոչ միայն մոռացված է, այլ նաեւ` սրբագրված: Հաշտեցում հնարավոր չէ փնտրել, երբ թշնամիդ պնդում է, որ հաշտեցման ոչինչ չկա:
  • Ամերիկահայ Մելինե Թումանին սկսեց ուսումնասիրել հայերի եւ թուրքերի միջեւ արդեն մեկ դար շարունակվող բաժանումը:
  • Անատոլիական քաղաքակրթությունների թանգարանը Անկարայում մեծ հանելուկ է: Թումանին բացահայտել է մի ժամանակաշրջանի՝ մարդկության 3000 տարիների բաց` առանց հայերի մասին որևէ հիշատակման:

Ուշադրությանն արժանի

Հաշտեցման հետ կապված պատմությունների անդրադարձեր գտնել դժվար չէ: Գերմանացիները եւ հրեաները օգնում են միմյանց, իսրայելցիներն ու պաղեստինցիները միասին երաժշտություն են նվագում: Այս տեսակի պատմություններ, մասնակիորեն, հնարավոր են, քանի որ երկու կողմերն էլ սկսել են ոճրագործության ճանաչումից եւ հասկացել, որ բռնությունը դանդաղորեն սպանում է նաև հանցագործին:

Դժվար է, երբ հանցագործությունը ոչ միայն մոռացված է, այլ նաեւ` սրբագրված: Ինչպե՞ս կարող ես փնտրել հաշտեցում, երբ թշնամիդ պնդում է, որ հաշտեցման ոչինչ չկա: Ինչպես բացահայտեց լրագրող Մելինե Թումանին, դա դժվար է: Որպես ամերիկահայ, նա ուրիշ եզրակացության չէր կարող հանգել, երբ սկսեց ուսումնասիրել հայերի եւ թուրքերի միջեւ բաժանումը, որը շարունակվում է արդեն մեկ դար:

Այն օրվանից, երբ Օսմանյան կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ավելի քան 1 միլիոն հայերի սպանեց: Թուրքիայի կառավարությունը երբեք պաշտոնապես չի ընդունել Հայոց ցեղասպանությունը: Այս բառի ազատ կիրառումը խախտում է քրեական օրենսգիրքը՝ «թրքությանը վիրավորանք հասցնելու» մեղադրանքի հիման վրա: Ազգային մարդահամարը տվյալներ չի պարունակում հայ հոգեւորականների մասին: Մի ամբողջ խմբի ծրագրավորված վերացումը ընդգրկված չէ դասագրքերում: Իր գրքի ներածությունում Թումանին գրում է. «Ատելու փոխարեն, ես ցանկանում էի հասկանալ, թե ինչն է դրդում թուրքերին կառչել իրենց կարծիքից»: Թումանիի ընտանիքը ԱՄՆ եկել է Իրանից: Ընտանիքը չի հովանավորում թուրքական բիզնեսը կամ սպառում թուրքական ուտելիք: «Թուրք»-ը եղել է ծաղրանքի տերմին: Ի դեպ, «շատ երկար ժամանակ» անցավ, մինչև նա գիտակցեց, որ ոչ ոք իր նախնիներից չի ձերբակալվել և գնդակահարվել կամ եղել նրանց շարքերում, ովքեր զոհվել են 1915 թ. սարսափելի մահվան երթի ժամանակ: «Այդուհանդերձ, ոճրագործը, ինձ համար, միշտ եղել է թուրք: Ժամանակն էր եկել փորձելու հասկանալ նրան»,- նշում է նա:

«Եղել է, թե չի եղել»- ը իր ժամանակագրությունն է, որը նախատեսում էր ութշաբաթյա ուղեւորություն դեպի Թուրքիա, սակայն դարձավ երկամյա ապրելատեղ, որի ընթացքում մի սյուրռեալիստական հանդիպումից մյուսն էր գնում: Նա իր ժամանակը անցկացրել է այլ վտարանդիների հետ, ինչպիսիք էին հայ լրագրողները (որոնցից մեկը սպանվեց) եւ քրդերը: Ժամանակակից երիտասարդ թուրքերը շփոթության մեջ էին գցում նրան: Թուրք ծանոթներից մեկը ասաց, որ ինքը չունի անհրաժեշտություն իմանալու որևէ բան Հայոց ցեղասպանության մասին: Նրա կարծիքով, եթե կառավարությունը հերքում է սպանդը, դա նշանակում է հակառակը, որ այն, ըստ էության, տեղի է ունեցել: Եվ նա չի ցանկանում ավելին իմանալ: Անատոլիական քաղաքակրթությունների թանգարանը Անկարայում էլ ավելի մեծ հանելուկ է: Թումանին բացահայտել է մի ժամանակաշրջանի՝ մարդկության 3000 տարիների բաց` առանց հայերի մասին որևէ հիշատակման: Ուղեւորությունը այլեւս չէր կարող դիտարկել` ինչու է պատահել «ինչ-որ բան» հարցադրումը, այլ արդեն առաջ էր քաշում՝ «արդյոք…» հարցը:

Այն կարող էր հեշտությամբ դառնալ ավելի զգացմունքային, քան փաստացի պատմություն: Թումանիի մասնագիտական մոտեցումը, առողջ թերահավատության հետ մեկտեղ, առաջ էր մղում իրեն: Նա կիսում է խորապես անհատական տեսանկյուն՝ խառնված մատչելի աշխարհաքաղաքականության եւ պատմության թեմաների հետ: Նախքան իր առաջին ուղեւորությունը Թուրքիա, նա կազմել էր միամիտ ցանկությունների ցուցակ. «Ես կսովորեմ խոսել թուրքերեն, կհանդիպեմ տարբեր թուրքերի հետ եւ հավատում եմ, իսկապես հավատում եմ, որ եթե խոսեմ նրանց հետ որոշակի ձեւով … որոշ առաջընթաց կարձանագրեմ»:

Այս պատմությունը չունի երջանիկ ավարտ: Թումանիին թուրքերն եւ հայերը թողեցին անարձագանք: Իր ուղեւորության վերջում նա անկեղծորեն պատմում է, որ նա հոգնել էր այն ամենից, ինչ տեղի է «ունեցել» Ստամբուլում: Իր պատկերացումները ընդլայնվելու փոխարեն իրեն ավելի շատ խանգարոմ էին: Նա չկարողողացավ ուղղակի շփվել մարդկանց հետ, որպես մարդ արարած: Եթե նրանք ուղղակիորեն չէին ժխտում անցյալը, չափազանց զգույշ էին իրենց պնդումներում, որ նա նույն է, ինչ իրենք են: Չկան տարբերություններ հաղթահարելու համար:

Առկա էր հիասթափություն, սակայն հենց դա էլ հանգեցրեց այս եզրակացությանը: Առանց ցեղասպանության ճանաչման, ի՞նչ է մնում հայերին: «Ոչինչ մեզ չի պահում միասին: Մենք ընդհանրապես միասին չենք: Այժմ բոլոր հնարավորությունները հասանելի են մեզ, եւ հենց դա էլ սարսափեցնում է»:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment