Մերձավոր Արևելքի երկարակյաց ղեկավարների սերունդը ստեղծեց կայունություն և … խառնաշփոթ

Մերձավոր Արևելքի երկարակյաց ղեկավարների սերունդը ստեղծեց կայունություն և … խառնաշփոթ

Հոդվածի առանցքում

  • Անցած շաբաթ Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլայի մահը ավարտին է մոտեցնում Մերձավոր Արևելքի առաջնորդների երկարատև մի դարաշրջան, որը բացահայտում է, թե ինչու է տարածաշրջանը գտնվում անկայունության մեջ և այդքան շատ է հակված դեպի ծայրահեղականություն:
  • Այժմ, այս եղբայրության ևս մեկ անդամ կարող է ավարտել իր երկարամյա մեկ մարդու գերիշխանությունը: Օմանի սուլթան Քաբուսը, ամերիկյան տարածաշրջանային անվտանգության համակարգի կարևոր ռազմավարական, սակայն քիչ գնահատված մի օղակ, իր երկիրը կառավարել է 45 տարի, բայց հիմա այնքան հիվանդ է, որ անցած ամառվանից ենթարկվում է բուժման Գերմանիայում: Մինչդեռ, Քուվեյթի 85-ամյա ղեկավար շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահը՝ վերջինը, ով իր ընտանիքից ղեկավարում է երկիրը, ևս հիվանդ է և վերջերս ենթարկվել է վիրահատության:
  • Այդ գործընթացում նրանք ստեղծեցին հարաբերական կայունության մի երկար շրջան: Չնայած նրան, որ փորձագետները վերջին տասնամյակների ընթացքում հաճախ Մերձավոր Արևելքը կոչում են «անկայուն»՝ այս տիրակալները, ըստ էության, պահում էին անկայունությունը վերահսկման ներքո: Մեծ հաշվով դա ձեռնտու էր ԱՄՆ-ին:
  • Սակայն, այդ տիրակալները նաև ստեղծեցին աճող քաղաքական այլախոհություն և կրոնական տրամադրություններ իրենց երկրներում՝ հրելով այդ ուժերը ընդհատակ, որտեղ նրանք հանգիստ կարողացան զարգանալ:

Ուշադրությանն արժանի

Սաուդյան թագավոր Աբդուլլահի մահը խորհրդանշում է դարաշրջանի ավա՞րտը, թե սխալի վերջը:

Ըստ՝ Հերալդ Սեյբի, 26 հունվարի, 2015

Անցած շաբաթ Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլայի մահը ավարտին է մոտեցնում Մերձավոր Արևելքի առաջնորդների երկարատև մի դարաշրջան, որը բացահայտում է, թե ինչու է տարածաշրջանը գտնվում անկայունության մեջ և այդքան շատ է հակված դեպի ծայրահեղականություն:

Թագավոր Աբդուլլան, ում հիշատակը հարգեց նախագահ Բարաք Օբաման՝ երեքշաբթի օրը այցելելով թագավորություն, տասնամյակներ արդյունավետ ղեկավարեց Սաուդյան կառավարությունը այն բանից հետո, երբ իր նախորդը կաթվածահար եղավ:

Շուրջ 20 տարի նա եղել է ԱՄՆ վստահելի դաշնակիցը, ով համադրում էր հմտորեն մանևրելու ունակությունն երկաթե բռունցքի հետ՝ իր երկրի հանգիստը պահպանելու և իսլամական ծայրահեղականներին վերահսկելու համար:Նա նաև ամբողջ Մերձավոր Արևելքի այն միապետերի, նախագահների ու բռնապետերի շարքում էր, ովքեր երկար ժամանակ իշխել են իրենց երկրներում՝ ճնշելով ծայրահեղականությունն և այլախոհությունը: Ահա իրենց ցուցակը՝

Հորդանանի թագավոր Հուսեյնը կառավարել է 47 տարի

Լիբիայի առաջնորդ Մոամմար Քադաֆին՝ 42 տարի

Մարոկոյի թագավոր Հասանը՝ 38 տարի

Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը՝ 30 տարի

Սիրիայի նախագահ Հաֆեզ ալ Ասադը՝ 29 տարի

Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնը՝ 24 տարի

Բոլորը հեռացել են ասպարեզից վերջին տարիներին: Այժմ, այս եղբայրության ևս մեկ անդամ կարող է ավարտել իր երկարամյա մեկ մարդու գերիշխանությունը: Օմանի սուլթան Քաբուսը, ամերիկյան տարածաշրջանային անվտանգության համակարգի կարևոր ռազմավարական, սակայն քիչ գնահատված մի օղակ, իր երկիրը կառավարել է 45 տարի, բայց հիմա այնքան հիվանդ է, որ անցած ամառվանից ենթարկվում է բուժման Գերմանիայում:

Մինչդեռ, Քուվեյթի 85-ամյա ղեկավար շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահը՝ վերջինը, ով իր ընտանիքից ղեկավարում է երկիրը, ևս հիվանդ է և վերջերս ենթարկվել է վիրահատության:

Այդ երկարատև տիրակալների մեծ մասը եղել են ԱՄՆ բարեկամները: Որոշները օրինակ՝  Հորդանանի թագավոր Հուսեյնը, եղել են համեմատաբար անկեղծ:  Մյուսները՝ Հաֆեզ ալ Ասադը, Սադամ Հուսեյնը, եղել են կատարյալ հանցագործներ և հիմնականում թշնամաբար են վերաբերել Ամերիկային:

Բայց մի բան, որ նրանց մոտ ընդհանուր է եղել այն է, որ նրանք օգտագործել են իրենց իշխանությունը և անձնական ազդեցությունը, որպեսզի ճնշեն անկարգությունները և տարածաշրջանի իսլամական ծայրահեղականությունը: Երբեմն նրանցից ոմանք հմուտ օգտագործում էին դա՝ այլախոհությունը մեղմելու համար: Նրանց մեծ մասը պարզապես անողոք ու անխնա էին այս հարցերում:

Այդ գործընթացում նրանք ստեղծեցին հարաբերական կայունության մի երկար  շրջան: Չնայած նրան, որ փորձագետները վերջին տասնամյակների ընթացքում հաճախ Մերձավոր Արևելքը կոչում են «անկայուն»՝ այս տիրակալները, ըստ էության, պահում էին անկայունությունը վերահսկման ներքո: Մեծ հաշվով դա ձեռնտու էր ԱՄՆ-ին՝ կայուն և հուսալի նավթային հոսքը տարածաշրջանից ապահովելու քաղաքականության համատեքստում:

Սակայն, այդ տիրակալները նաև ստեղծեցին աճող քաղաքական այլախոհություն և կրոնական  տրամադրություններ իրենց երկրներում՝ հրելով այդ ուժերը ընդհատակ, որտեղ նրանք հանգիստ կարողացան զարգանալ: Մեզանից նրանք, ովքեր ինչ-որ պահին վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ապրել են տարածաշրջանում շատ լավ գիտեն այդ ուժերի մասին: Սակայն, տարածաշրջանի տիրակալները խուսափում էին նշելուց, թե որքան ուժեղ են դրանք:

Այժմ մենք գիտենք դրա մասին ի շնորհիվ տարածվող իսլամիստական տրամադրությունների նախանշանների: Երկար ժամանակ կաթսան փակ պահելու արդյունքում ճնշումը ուժեղանում է ներսում: Սա նման է Մերձավոր Արևելքում իրավիճակի, որտեղ տեղի է ունենում այժմ պայթյունը:

Այնպես որ, այս բռնապետների սերունդը Մերձավոր Արևելքում ուշագրավ է նրանով, որ եռացրել է կաթսան, և այդ առաջնորդների ժառանգությունը կարող է շատ բան ասել իրենց ձախողումների մասին: Նրանք չեն ապահովել այլախոհության դրսևորման համար ճանապարհ կամ ուղի չեն հարթել դեպի քաղաքական բարեփոխումներ: Ճնշելով իսլամիստական տրամադրությունները և չտալով իրենց ոչ մի իրական ելք՝ նրանք պարզապես զարգացրեցին իսլամիստական գաղափարը՝ այն դարձնելով ավելի գրավիչ երիտասարդ մահմեդականների սերնդի համար, ովքեր չունեն ինքնադրսևորման շատ ճանապարհներ:

Այդ առումով, Սաուդյան Արաբիայի հանգուցյալ թագավոր Աբդուլլան, ըստ էության, հանդես էր գալիս որպես բարեփոխիչ: Նա սկսեց դանդաղորեն բացել թագավորության քաղաքական համակարգը և երկրի առօրյա կյանք բերեց կանանց: Անշուշտ, նրա վախը ներքին սպառնալիքների առջև դանդաղեցրեց գործընթացը, բայց այն գոնե սկիզբ դարձավ:

Այլ վայրերում նրանք, ովքեր կարող էին դուռ բացել դեպի ժողովրդավարություն, փոխարենը, փորձեցին ստեղծել դինաստիաներ: Եգիպտոսի պարոն Մուբարաքը փորձեց իշխանությունը փոխանցել իր որդուն: Սիրիայի նախագահ Ասադը արեց նույնը: Երկու դեպքում էլ արդյունքը եղավ աղետալի: ԱՄՆ կարող էր ճնշել պարոն Մուբարաքին՝ մասնավորապես, ապահովելով ելք դեպի խաղաղ և ժողովրդավարական անցում:

Փոխարենը, տարիներ ի վեր այս երկրներում զարգացավ ժողովրդական դժգոհությունը: Այժմ քիչ է հավանականությունը, որ խնդիրները արագ կլուծվեն: Ավելի հավանական է, որ հարաբերական կայունության դարաշրջանը երկաթյա բռունցք ունեցող տիրակալների սերնդի ներքո իր տեղն է զիջում համատարած անկայուն ժամանակաշրջանի, որի ապագան շատ անորոշ է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment