Գազպրոմբանկը սառեցնում է Վենեսուելայի PDVSA պետական նավթային ընկերության հաշիվները

Գազպրոմբանկը սառեցնում է Վենեսուելայի PDVSA պետական նավթային ընկերության հաշիվները

Հոդվածի առանցքում

  • Միացյալ Նահանգների հայտարարած պատժամիջոցների ներքո հայտնվելու վտանգն օտարերկրյա բազմաթիվ ընկերությունների ստիպեց PDVSA-ի հետ իրենց կապերը խզել: Այն փաստը, սակայան, որ ռուսական Գազպրոմն է հետևում պատժամիջոցներին, առնվազն զարմանալի է, քանի որ Կրեմլը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ամենահավատարիմ աջակիցներից է: «Հիմա PDVSA-ի հաշիվները սառեցված են, ինչպես հասկանում եք, գործարքներ իրականացնելն անհնար է», - նշում է աղբյուրը:

Ուշադրությանն արժանի

 

Ռուսական Գազպրոմ պետական ընկերությունը սառեցնում է Վենեսուելայի պետական նավթային ընկերության՝ PDVSA-ի հաշիվներն ու դադարեցնում է այդ ընկերության հետ գործարքները, որպեսզի նվազեցնի ամերիկյան պատժամիջոցների ազդեցության տակ հայտնվելու վտանգը:

Միացյալ Նահանգների հայտարարած պատժամիջոցների ներքո հայտնվելու վտանգն օտարերկրյա բազմաթիվ ընկերությունների ստիպեց PDVSA-ի հետ իրենց կապերը խզել: Այն փաստը, սակայան, որ ռուսական Գազպրոմն է հետևում պատժամիջոցներին, առնվազն զարմանալի է, քանի որ Կրեմլը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ամենահավատարիմ աջակիցներից է:

«Հիմա PDVSA-ի հաշիվները սառեցված են, ինչպես հասկանում եք, գործարքներ իրականացնելն անհնար է», – նշում է աղբյուրը:

PDVSA-ն տեղեկությունն իր թվիթերյան էջում «Ֆեյք նյուզ» է որակել՝ կարմիր տառերով հավելելով, – «Վենեսուելայի ժողովրդին» ապակողմնորոշելուն ուղղված չարամիտ տեղեկություն»: Մեկնաբանություն տալու Ռոյթերզի հարցումը, սակայան, ընկերությունն անպատասխան է թողել:

Ներքին փաստաթղթերին ու աղբյուրներին հղում անելով՝ Ռոյթերզը հայտնում է, որ այս ամիս PDVSA-ն հաճախորդներին խորհուրդ է տվել նավթային գործարքներից ստացած գումարը պահել Գազպրոմբանկում՝ ամերիկյան նոր պատժամիջոցներից խուսափելու համար:

Վաշինգտոնը հայտարարել է, որ հունվարի 28-ին ուժի մեջ մտած պատժամիջոցների նպատակը երկրի նավթային եկամուտներից Մադուրոյին հեռու պահելն է:

Գազպրոմբանկը Ռուսաստանի մեծությամբ 3-րդ վարկատուն է, որի բաժնետերերից մեկն էլ պետական Գազպրոմ ընկերությունն է:

Բանկը տարիներ շարունակ PDVSA-ի հաշիվներն է պահել, 2013 թվականին PDVSA-ն հայտնեց Գազմպրոմի հետ 1 միլիարդ դոլարի պայմանագիր կնքելու մասին, որով ֆինանսավորվելու էր Petrozamora Ընկերության գործունեությունը: Գազպրոմբանկի աղբյուրը հաստատեց, որ Petrozamora-ի հաշիվները նույնպես սառեցվել են:

Ռուս պաշտոնյաները հաստատել են, որ Մադուրոյի կողքին են ու քննադատել են ընդդիմության գործողությունները, որոնք ըստ ռուսական կողմի ամերիկյան խորամանկությամբ թակարդված քայլեր են՝ ուղղված Կարակասում իշխանության ուզուրպացմանը:

Ռուսական ընկերությունները սակայն հայտնվել են դժվարին կացության մեջ: Մի կողմից նրանք ցանկանում են հավատարիմ մնալ Կրեմլի կուրսին ու աջակցել Մադուրոյին, մյուս կողմից էլ՝ վտանգ կա, որ այդ կերպ նրանք կհայտնվեն ամերիկյան պատժամիջոցների ներքո, որն էապես կվնասի բիզնեսին:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

 

Write a comment