«Գազպրոմ» -ը կրթական արշավ է իրականացնում դեպի Հայաստան և Ղրղզստան
Հոդվածի առանցքում
- Սեպտեմբերի 1-ին և 2-ին Երևանում և Բիշքեկում բացվեցին «Գազպրոմի» հետ կապված երկու մասնավոր դպրոցների դռները: Ղրղզստանում Առաջին զանգի տոնակատարության լուսաբանումների մեջ գլխավորը Բիշքեկում դպրոցի բացմանը նվիրված միջոցառումն էր։ Երևանի դպրոցի բացումը ավելի զուսպ էր: «Գազպրոմի» և հայ պաշտոնյաների մասնակցությամբ ավելի մեծ միջոցառում է սպասվում մոտ ապագայում, դպրոցի խոսնակն ասել է Eurasianet-ին:
Ուշադրությանն արժանի
Ռուսաստանն ավելի հաճախ է կրթությունն օգտագործում մերձավոր արտասահմանում իր ազդեցության համար:
Ռուսական էներգետիկ հսկան՝ «Գազպրոմ» -ը, ուսումնական տարվա սկզբին զանգեր է հնչեցրել`Մոսկվայի ամենաաղքատ դաշնակիցներ Հայաստանում և Ղրղզստանում, քանի որ Կրեմլը լուրջ է վերաբերվում կրթության արտահանմանը:
Սեպտեմբերի 1-ին և 2-ին Երևանում և Բիշքեկում բացվեցին «Գազպրոմի» հետ կապված երկու մասնավոր դպրոցների դռները:
Ղրղզստանում Առաջին զանգի տոնակատարության լուսաբանումների մեջ գլխավորը Բիշքեկում դպրոցի բացմանը նվիրված միջոցառումն էր, որին «Գազպրոմի» ներկայացուցիչների հետ մասնակցում էին նախագահ Սորոնբայ Ժեենբեկովը, դպրոցի նախկին ուսուցիչը և քաղաքապետ Ազիզ Սուրակմատովը:
Երևանի դպրոցի բացումը ավելի զուսպ էր: «Գազպրոմի» և հայ պաշտոնյաների մասնակցությամբ ավելի մեծ միջոցառում է սպասվում մոտ ապագայում, դպրոցի խոսնակն ասել է Eurasianet-ին:
(Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Առաջին զանգը», որը հայտնի է որպես ուսումնական տարվա մեկնարկային օր, նշել է Ադրբեջանի հետ սահմանային գյուղում:
Երկու հաստատությունները, որոնք պարծենում են շքեղ դասարաններով և մարզական հարմարություններով, սպասարկում են տարրականից մինչև միջնակարգ դպրոցի ուսանողներին:
Բիշքեկի քոլեջի ամսական վարձը 22,000 սոմ է (ավելի քան 300 դոլար), ասվում է Sputnik- ի ղրղզական ծառայության հաղորդագրության մեջ, հայկական տարբերակինը՝ տարեկան 1,150 դոլար:
Ղրղզստանում ամսական միջին եկամուտը կազմում է մոտ 200 դոլար, Հայաստանում՝ 300:
Երևանի դպրոցի վճարման հարցը զայրույթ է առաջացրել այն թաղամասում, որտեղ այն կառուցվել է, որոշ բնակիչներ այն կարծիքին են եղել, որ դա բարեգործական ծրագիր է:
Նրանք անհաջող լոբբինգ են իրականացրել թաղամասում, երեխաների կրթաթոշակների հարցով:
Ղրղզստանում, համենայն դեպս, «Գազպրոմը» վստահեցրել է, որ դպրոցները շահույթ չեն ստանում և բոլոր վճարները վերադարձվելու են դպրոցի պահպանման ու զարգացման համար, որի տարեկան գործառնական ծախսերերը մոտ 2,5 միլիոն դոլար են:
Դպրոցի 960 տեղի մոտ 20 տոկոսը անվճար տրվում է հաշմանդամ երեխաներին: Եվս 5 տոկոսը վերապահված է շնորհալի երեխաներին անապահով ընտանիքներից:
Ռուսական ազդեցության փափուկ ուժի բաղադրիչը նախկին խորհրդային հանրապետություններում ավանդաբար ընթանում էր իներցիայով՝ հենվելով այսօր անհետացող լեզվական կապերի և ընդհանուր պատմության ընկալումների վրա: Կրեմլը միշտ իրեն ավելի հարմարավետ զգացել, երբ դիմել է մտրակի և քաղցրաբլիթի մեթոդին, մասնավորապես ՝ էժան գազի վաճառքի (կամ ոչ վաճառքի) միջոցով ֆինանսական և տեխնիկական փորձաքննություն է տրամադրել էլեկտրակայանների, ռազմական դաշինքների կառուցման համար, աշխատուժի՝ ներգաղթի պայմաններ է ստեղծել:
Չնայած Ռուսաստանի համալսարանները շարունակում են համեմատաբար գրավիչ և մատչելի լինել Կովկասի և Կենտրոնական Ասիայի ուսանողների համար, բայց ուրիշ խաղացողներ էլ են եկել գերիշխելու այդ երկրների կրթական ներքին շուկաներում:
Հայաստանում և Ղրղզստանում, ԱՄՆ-ի ոճի մասնավոր համալսարանները ավելի մեծ հեղինակություն ունեն, քան դրանց ռուսաստանյան անալոգները:
Մասնավոր դպրոցները՝ ոգեշնչված թուրք հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենի վիճահարույց ուսմունքներով, հաճախ լավագույն կրթություն են ներկայացրել միջին մակարդակի ընտանիքների համար Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի մի շարք շրջաններում: Բայց Թուրքիայի ղեկավարության հետ Գյուլենի վատ հարաբերությունների պատճառով ոմանք, օրինակ՝ Ադրբեջանն ու Տաջիկստանը, ստիպված փակեցին դպրոցները, ստանալով Անկարայի ուժեղ աջակցությունը:
Վերջին տարիներին կրթությունը կարևոր նշանակություն է ստացել ռուսական դիվանագիտության մեջ:
Մարտին նախագահ Վլադիմիր Պուտինի Ղրղզստան այցի ժամանակ կայացավ երկու երկրների ռեկտորների հանդիպումը, որի արդյունքում ղրղզական յոթ համալսարաններ ռազմավարական համաձայնագրեր ստորագրեցին իրենց ռուս գործընկերների հետ: Հարևան Տաջիկստանում 2017 թվականից Ռուսաստանը ուսուցիչներ է գործուղում տեղական դպրոցներ՝ փակելով նրանց աշխատավարձի մոտ 90 տոկոսը: Առերևույթ, նպատակը ռուսաց լեզվի հեղինակությունը բարձրացնելն է:
Ղրղզստանը պետք է որ երախտապարտ լինի նման բարեհոգության համար: Սեպտեմբերի 2-ին իր ելույթում Ժեենբեկովը միավորեց Ռուսաստանին ուղղված շռայլ գովեստն ու իր երկրի աղքատ շրջաններում ավելի շատ նման դպրոցներ հիմնելու կոչը:
Այդ կոչին պատասխանելը Մոսկվայից ավելի շատ բարեգործություն է պահանջելու:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ