Գազ խաղաղության դիմաց. Կիպրոսի բնական գազի շուրջ համաձայնության հեռանկարը

Գազ խաղաղության դիմաց. Կիպրոսի բնական գազի շուրջ համաձայնության հեռանկարը

Հոդվածի առանցքում

  • Մայիսի 3-ին Թուրքիան հայտարարեց, որ կսկսի բնական գազի հորատման գործողություններ Կիպրոսի հարավային ափին, բացառիկ տնտեսական գոտում, որին հավակնում է միջազգայնորեն ճանաչված Հարավային Կիպրոսի կառավարությունը, որտեղ դոմինանտում են հույները: Անկարան պնդում է, թե պաշտպանում է կղզու հյուսիսային մասի թուրքերի իրավուքնները, որոնք կղզու բնական գազի պաշարների օրինական իրավատերերն են: Մայիսի 12-ին Թուրքիան կրկնապատկեց ճնշումը և հայտարարեց, որ Կիպրոսի ջրեր կուղարկի երկրորդ փորձնական նավը:

Ուշադրությանն արժանի

 

Վերջին մի քանի տարիների ընթացքում Արևելյան Միջերկրականը համեմատաբար հանգիստ պահող ռազմավարական հավասարակշռությունը կարող է խախտվել: Մայիսի 3-ին Թուրքիան հայտարարեց, որ կսկսի բնական գազի հորատման գործողություններ Կիպրոսի հարավային ափին, բացառիկ տնտեսական գոտում, որին հավակնում է միջազգայնորեն ճանաչված Հարավային Կիպրոսի կառավարությունը, որտեղ դոմինանտում են հույները: Անկարան պնդում է, թե պաշտպանում է կղզու հյուսիսային մասի թուրքերի իրավուքնները, որոնք կղզու բնական գազի պաշարների օրինական իրավատերերն են: Մայիսի 12-ին Թուրքիան կրկնապատկեց ճնշումը և հայտարարեց, որ Կիպրոսի ջրեր կուղարկի երկրորդ փորձնական նավը:

Թուրքիան այսպես փորձում է պատասխանել Եգիպտոսի, Հունաստանի, Կիպրոսի և Իսրայելի` տարածաշրջանային էներգետիկ առանցքն առանց Թուրքիայի ստեղծելու ստեղծելու փորձերին: Այս երկրները թույլ չեն տա Թուրքիային Արևելյան Միջերկրականից բնական գազ վաճառել: Օրինակ, 2017-ին և2018-ի սկզբին Եգիպտոսը և Կիպրոսը բանակցում էին Արևելյան Միջերկրականից գազ վաճառելու գործարքի մասին, Եգիպտոսի բնական գազի կայանների միջոցով, որոնք թույլ կտան, որ տարածաշրջանի օֆշորային գազը շրջանցի Թուրքիայի խողովակաշարերը դեպի ԵՄ շուկաներ: 2018-ի փետրվարին իտալական էներգետիկ հսկա Eni-ն, որը 2015 թվականին հայտնաբերել է Եգիպտոսի խոշոր Զոհր բնական գազի հանքը, կիպրական տարածքային ջրերի հարակից տարածքում, հայտարարել է Կիպրոսի հարևանությամբ գտնվող Կալիպսայի դաշտում բնական գազի որոնումների մասին:

Թուրքիան իրեն շրջապատված զգալով կարճ ժամանակ անց արգելափակեց Eni-ի հորատող նավի ճանապարհը, մինչև այն կհասներ Կիպրոսի ջրերում նախատեսված հորատանցքային տարածքին՝ ստիպելով ընկերությանը հեռացնել նավը: Բայց այս քայլը Նիկոսիային ավելի մոտեցրեց Կահիրեին, Կիպրոսը համաձայնվեց գազ մատակարարել Եգիպտոսին՝ արտահանման համար: Այդ համաձայնագրից հետո Իսրայելը, որը նախկինում կառուցում էր Իսրայել-Թուրքիա ստորերկրյա գազամուղը, հետևեց գործարքին և համաձայնեց իր գազը ևս վաճառել Եգիպտոսին:

Այս մրցակցության վերջին էսկալացիան մտահոգիչ է: Ցանկացած կողմի հետագա սադրանքները կարող են հանգեցնել զինված հակամարտության տարածաշրջանում, որը տարածքային վեճերի և տարածաշրջանային մրցակցությունների շփոթված ցանց է:

Սակայն աղետը կարող է կանխարգելվել, եթե բոլոր կողմերը հնարավորություն ունենան օգտվել տարածաշրջանի բնական գազից: Մասնավորապես, կողմերը կարող են համախմբվել, եթե բնական գազը և դրա արդյունքում առաջացած էլեկտրաէներգիան դիտարկվեն որպես տարածաշրջանային ապրանքներ, որոնք վաճառվում են կղզու չեզոք գոտուց դուրս գտնվող վիրտուալ կենտրոնի միջոցով:

Բնական գազի, որպես համատեղ տարածաշրջանային ապրանքի, առավելությունները բազմազան են: Ամեն երկիր կստանա ավելի լավ գին իր գազի համար: Վիրտուալ առևտրային կենտրոնը տարածաշրջանի գազի շուկաներում թափանցիկություն կստեղծի՝ դառնալով շվեյցարական կամ բրիտանական օրենքներով,  կամ Ստոկհոլմում գտնվող Միջազգային առևտրային դատարանի իրավասության ներքո գտնվող սեփական անկախ, չեզոք իրավաբանական անձ: Թափանցիկությունը կօգնի նվազեցնել կոռուպցիան և նպաստել բնական գազի եկամուտների բաշխման վերաբերյալ համաձայնությանը, որը Կիպրոսի վերամիավորման յուրաքանչյուր ծրագրի համար էական բաղադրիչ է:

Կիպրոսի չեզոք գոտում վիրտուալ առևտրի կենտրոնի ստեղծումը կարող է հանգեցնել նաև միացման գործընթացի այլ ձևերով: Այնտեղ գտնվող գրասենյակները և համակարգչային սերվերները կարող են համատեղ կառավարել հյուսիսային և հարավային կիպրացիները, որպես վստահության կառուցման մեխանիզմ:

Առավելությունները կնկատվեն նաև Կիպրոսի սահմաններից դուրս: Պայմանագրերի առևտուրը կարող է իրականացվել, առնվազն, Թուրքիայի Energy Exchange Istanbul-ի միջոցով, որը կառավարվում է EPIAS-ի կողմից: Արևելյան Միջերկրածովյան երկրներում իր տեսակի առաջատար հաստատությունը EPIAS-ը Թուրքիայի էներգետիկ շուկայի ազատականացման առաջատարն է, ստեղծել է էներգիայի առևտրի շուկայում գործող հստակ հաշվետվություն, ապահովելով շուկայական թափանցիկ և հուսալի պայմաններ, շուկայի բոլոր մասնակիցների համար հավասար մատչելիություն:

Պլատֆորմը Թուրքիայի էներգետիկ բորսային կապելու, ինչպես նաև Ալեքսանդրիայում, Աթենքում, Կահիրեում, Թել-Ավիվում և տարածաշրջանի այլ վայրերում փոխանակելու որոշումով, վիրտուալ կենտրոնը կբարձրացնի Արևելյան Միջերկրածովյան էներգետիկ շուկայի արդյունավետությունը և խթան կհանդիսանա անդրսահմանային համագործակցության համար: Վիրտուալ փոխանակումը նպատակ չունի փոխարինել գոյություն ունեցող կամ պլանավորված նախագծերին, այլ ընդլայնել այդպիսի նախագծերի արդյունավետությունը` ծառայելով որպես գների ստեղծման տարածաշրջանի լավագույն հարթակ:

Բացի այդ, տարածաշրջանի բնական գազը որպես համատեղ ապրանք ընկալելը առավել արդյունավետ կդարձնի Արևելյան Միջերկրածովյանի ամբողջ տարածքի օբյեկտների օգտագործումը: Օրինակ, թեև Եգիպտոսն ունի երկու խոշոր գործարան, չունի համապատասխան պահեստարաններ: Թուրքիան ունի: Այս ենթակառուցվածքների միացումն ավելի էֆեկտիվ է, քան մի քանի երկրներում կրկնակի շինարարությունը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment