Ո՛չ, «Gangnam Style»-ը չի պայթեցրել YouTube-ը. ահա թվերը

Ո՛չ, «Gangnam Style»-ը չի պայթեցրել YouTube-ը. ահա թվերը

Հոդվածի առանցքում

  • Gangnam Style»-ի դիտումները շարունակում են աճել դանդաղ և հասել են 2,147,483,647-ի:
  • Համակարգչային հիշողության 32-բիթ-ը կարող է հաշվել մինչև 2,147,483,647-ը: Սա ավելի քան բավարար է սովորական հաշվարկների համար, սակայն սա բավարար չէ Psy-ի վերաբերյալ օնլայն հանրության ախորժակը բավարարելու համար:
  • Այժմ պետք է անցնել 64-բիթ համակարգի, որը կարող է հաշվել մինչև 9,223,372,036,854,775,808-ը:
  • Երաժշտական տեսահոլովակի դիտումները չեն հաղթահարել տեսական մաթեմատիկական սահմանները՝ չնայած շատ մարդիկ են նայում դրանք:
  • Աշխարհի բնակչության թիվը արդեն իսկ դուրս է 32-բիթ համակարգի սահմաններից:
  • Այսօր արդեն «Մեծ տվյալներ» տերմինը մոդայիկ բառ է դարձել տեխնոլոգիաների արդյունաբերության մեջ:
  • Ժամանակն է գնելու հավելյալ օպերատիվ հիշողություն, բայց դա անելուց առաջ պետք է ազատ զգալ և վերջ տալ աշխարհի շրջանակների ընդլայնմամբ հիանալուն:

Ուշադրությանն արժանի

Այս շաբաթվա սկզբին կարճ, սակայն հետաքրքիր մի գրառում հայտնվեց YouTube-ում Google+-ի էջին: ««Gangnam Style»-ն այնքան շատ են նայել, որ մենք պետք է թարմացնենք համակարգը»,-նշվում էր այդտեղ: Տարօրինակ երաժշտական տեսանյութը, որտեղ կորեացի ռեպերը հավակնում է կովբոյ լինել ամենատարբեր անհարմար տեղերում, 2012 թվականի հուլիսին ինտերնետում հայտնվելուց հետո պայթուն էր ողջ աշխարհում:

Անգամ վիրուսային փուլից հետո, երբ տրաֆիկը հանդարտվել էր, դիտումները այնուամենայնիվ շարունակում էին աճել դանդաղ, սակայն հաստատուն կերպով, մինչև որ այն հասավ կրիտիկական 2,147,483,647 դիտումներին: Բայց ինչո՞ւ հենց այս թիվը խնդիր դարձավ:

Ամեն անգամ, երբ համակարգչի մեջ տվյալներ են ստեղծվում, այն պետք է զբաղեցնի համակարգչի հասանելի օպերատիվ հիշողության մի մասը: Սա ճշմարտություն է անգամ այն ամբողջության համար, որը կսկսի ավելի ու ավելի շատ հիշողության բիթեր պահանջել ամեն անգամ, երբ թիվը մեծանա: 32-բիթ-ում ամենամեծ թիվը, որ կարող է ներկայացվել 2,147,483,647-ն է: Սա ավելի քան բավարար է սովորական հաշվարկների համար, սակայն սա բավարար չէ Psy-ի վերաբերյալ օնլայն հանրության ախորժակը բավարարելու համար:

Այն դեպքում, երբ ավելի մեծ թվեր են պետք, օրինակ երբ հաշվարկները ներառում են ԱՄՆ դոլարների բազմաթիվ տրիլիոնները, կամ աստղագիտական չափումներ են կատարվում, հնարավոր է օգտագործել 64-բիթ համակարգը: Տվյալների կետերից յուրաքանչյուրի ծավալը կրկնապատիկ ծանրանում է, սակայն դրանք այժմ կարող են ավելի մեծ թվեր ներառել: Եվ ո՞րն է նոր 64-բիթ համակարգի սահմանը: Դա 9,223,372,036,854,775,808-ն է: Սա այն սահմանն է, որ Psy-ի երաժշտական վիդեոն պետք է հաղթահարի YouTube-ի հնարավորությունները երկրորդ անգամ գերազանցելու համար:

Երբ «Gangnam Style»-ը անցած մայիսին հաղթահերց 2մլրդ-ի շեմը, որն այդ ժամանակի ռեկորդն էր, Google-ի ինժեներները նշեցին, որ այն շուտով կարող է անցնել 32-բիթի սահմանը: Այն ուղղումն այնքան հեշտ էր, որքան որ 32-ից 64-բիթի տվյալների հիշողության ծավալի փոփոխությունը, որն իրականում հարաբերականորեն փոքր փոփոխություն էր: Դա իրականում «YouTube-ի կոդը», առավել ևս «համացանցը կոտրել» չէ՝ ցանկացած իմաստով:

Սակայն այս ամենում ապշեցնողն այն է, որ այս սահմանափակումները հաղթահարող թիվը դժվարությամբ է փոխկապակցվում մարդկանց թվաքանակի հետ: Սակայն երաժշտական տեսահոլովակի դիտումները չեն հաղթահարել տեսական մաթեմատիկական սահմանները՝ չնայած շատ մարդիկ են նայում դրանք: Այս թիվը կարող է լոկ կարծեցյալ լինել, չնայած այն այնուամենայնիվ հսկայական է:

Այսպիսով, YouTube-ի վերջին փոփոխությունները հետաքրքիր են ոչ թե որպես համակարգչային խնդիրներ, կամ էլ, օրինակ, հսկողությունից դուրս եկած մեմ, այլ որովհետև մենք ականատես եղանք տեխնոլոգիայի ակտիվ օգտատերերի բազմությանը, որոնք լցրել են թվային տեխնոլոգիաների բնագավառում մաթեմատիկայի ընդունելի սահմանները. OS X-ը նոր է դուրս եկել 32-բիթ պրոցեսորների սահմաններից 10.7 տարբերակով, որը թողարկվել էր «Gangnam Style»-ից մեկ տարի առաջ: Սա ոչ այնքան ազդեցիկ համագումարի մեծությունն է, որքան որ դա պահանջող մարդկանց բազայի շրջանակը:

Բոլոր այս մարդիկ շփվել են մեկ տեխնիկական պլատֆորմի, անգամ այդ պլատֆորմի վրա ներկայացրած մեկ տարրի շուրջ: 1.35մլրդ օգտատերերի բազմությամբ Ֆեյսբուքը դեռ հնարավորություններ ունի շարունակել իր օգտատերերին User ID-ներ տրամադրել 32-բիթ համակարգում: Բայց ինչ տեղի կունենա, եթե աշխարհի բնակչությունը շարունակի աճել, և Չինաստանի ու Հնդկաստանի բնակչության մի ստվար զանգված սկսի անընդհատ օնլայն լինել:

Աշխարհի բնակչության թիվը արդեն իսկ դուրս է 32-բիթ համակարգի սահմաններից, և շոշափելի ապագայում նրանց մեծ մասը հնարավոր է կունենան հեռախոսների, նոութբուքերի, նեթբուքերի, պլանշետների ու այլ տեխնիկայի համադրություններ:

Այսօր արդեն «Մեծ տվյալներ» տերմինը մոդայիկ բառ է դարձել տեխնոլոգիաների արդյունաբերության մեջ: Այն նշանակում է այն տվյալների փաթեթների ուսումնասիրություն, որոնք չափազանց մեծ են սովորական մեթոդների օգտագործմամբ մշակվելու համար: Բայց հնարավոր է դա այն է, ինչ պետք է զարգանա այժմ, երբ տեխնոլոգիաներ օգտագործող մարդկանց թիվը գերազանցել է 32-բիթի հնարավորությունները: Ժամանակն է գնելու հավելյալ օպերատիվ հիշողություն, բայց դա անելուց առաջ պետք է ազատ զգալ և վերջ տալ աշխարհի շրջանակների ընդլայնմամբ հիանալուն:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment