Դաշնակիցները Գալիպոլիում. 1915 թվականի հաղթանակը և 2015 թվականի ստորացումը

Դաշնակիցները Գալիպոլիում. 1915 թվականի հաղթանակը և 2015 թվականի ստորացումը

Հոդվածի առանցքում

  • Հենրի Մորգենաթաուի նկարագիր. «ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ԸՆԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԵԶՐԻՆ: 1915 թվականի գարնանն ու ամռանը այսպիսի տեսարանները սովորական էին հայկական գավառներում: Փախստականների մեծ մասին ոչնչացրեց մահվան տարբեր տեսակներ` ջարդ, սովամահություն, հյուծում: Թուրքական քաղաքականությունը բռնագաղթի պատրվակով բնաջնջում էր իրականացվում»:
  • Վերջին տարիներին դաշնակից երկրներից և այլ վայրերից հազարավոր մարդիկ են հավաքվում Գալիպոլիում, Թուրքիայի առաջնորդած ապրիլի 24-25-ի հիշատակմանը մասնակցելու համար: Մի քանի աշխարհին հայտնի անձիք ևս ներկա կլինեն, որոնցից են Ավստրալիայի և Նոր Զելանդիայի վարչապետները,ինչպես նաև արքայազն Չարլզը:
  • Ինչև, արդյո՞ք հավաքվել ապրիլին Թուրքիայի կողմից առաջադրվող կեղծ հիշատակմանը, որը Գալիպոլիի ճակատամարտի և հաջորդ տարիների ընթացքում ցեղասպանություն և թալա՞ն է իրականացրել միլիոնավոր հայ, ասորի և հույն խաղաղ բնակիչների հանդեպ: Եվ որը գոռոզաբար ժխտու՞մ է իր այդպիսի արարքները:
  • Արևմուտքի ժողովուրդը Թուրքիայի Գալիպոլիի շարադը հաճախ չի հասկանում: Թուրքական կառավարությունը դաշնակիցների սպանվածներին չի ողբում ավելի շատ, քան նա հոգ է տանում իր ցեղասպանության զոհերի և միտումնավոր չնշված զանգվածային գերեզմանների մասին: Թուրքիան վայելում է պարտված օտարերկրացիների Գալիպոլի հասած երկար ճանապարհի ներկայացումը:
  • Իսկապես, Թուրքիան 1 ամիս առաջ Գալիպոլիի հսկայական տոնակատարում է իրականացնում: Այս տարի այն ցուցադրեց 1915 մետր երկարությամբ հաղթանակի բանները: Միևնույն ժամանակ Թուրքիայի Պաշտպանության Նախարարությունը Գալիպոլիում զոհված բոլոր ոչ-մուսուլմանների անունները հանել տվեց իր զինվորների ցուցակից:
  • Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը 1915 թվականի մայիսին հանդես եկան այս հայտնի զգուշացմամբ Թուրքիայի դեմ.«Դաշնակիցների կառավարությունները…անձնապես պատասխանատվության կենթարկի…Օսմանյան (թուրքական) կառավարության բոլոր անդամներին և նրանց գործակալներին, ովքեր ներգրավված էին այդպիսի կոտորածների մեջ»:
  • Մեծ Բրիտանիայի (բացառությամբ Շոտլանդիան ու Վեյլսը), Ավստրալիայի (բացառությամբ Նոր Հարավային Վեյլսն ու Հարավային Ավստրալիան) և Նոր Զելանդիան մերժում են ճանաչել այս ցեղասպանությունները: Նրանք վախենում են Թուրքիայի ռեակցիայից: Ի հակադրություն Գալիպոլիում դաշնակիցների զինվորների արիությանը իրենց թուլությամբ: «Հայոց Ցեղասպանությունը ժխտելով` Նոր Զելանդիան և Ավստրալիան «անձայն համագործակցում են» ցեղասպանության մերժման գործընթացում»,- ասում է նոր զելանդացի գրող և գործունյա Ստեֆեն Կեյսը:
  • 1919-ից 1923 թվականներին Աթաթուրքի զորքերը սպանում և արտաքսում էին ցեղասպանության ժամանակ ողջ մնացած քրիստոնյաներին: 1937 թվականին, Աթաթուրքը ղեկավարում էր հազարավոր Ալևի քուրդ խաղաղ բնակիչների` ներառյալ կանայք և երեխաներ, սպանդը դեպի Դերսիմի շրջան` երբեմն թունավոր գազ օգտագործելով: Նրանց մեջ կային նաև հայեր, ովքեր այնտեղ ապաստան էին գտել: Հիտլերը հիացած էր Աթաթուրքի կոպտությամբ:
  • Դաշնակիցները քաջաբար պայքարեցին ԱՀՊ-ի ժամանակ: Շատ երկրներից հայեր կային նրանց մեջ: Հայերը նույնիսկ հատուկ ֆրանսիական օտար լեգիոն էին ձևավորել, որը կռվում էր կոնկրետ ուղղություններով: Հարյուր հազարավոր հայեր Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ընթացքում, ծառայել են դաշնակիցների բանակներում, երբ Թուրքիան չեզոք դերում էր և սկսեց մերձենալ նացիստական Գերմանիայի հետ:

Ուշադրությանն արժանի

Թուրքիայի կառավարությունը այլևս չի ողբում դաշնակիցների մահվան պատճառով ավելի, քան հոգ է տանում իր ցեղասպանության զոհերի մասին:

Նկարում երևում են Հայոց Ցեղասպանության ժամանակ սպանված հայերը: Նկարը վերցրված է դեսպան Մորգենթաուի պատմվածքից, որը գրել է պարոն Հենրի Մորգենթաուն և տպագրվել է 1918 թվականին:

Բնօրինակի նկարագիր.

«ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ԸՆԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԵԶՐԻՆ: 1915 թվականի գարնանն ու ամռանը այսպիսի տեսարանները սովորական էին հայկական գավառներում: Փախստականների մեծ մասին ոչնչացրեց մահվան տարբեր տեսակներ` ջարդ, սովամահություն, հյուծում: Թուրքական քաղաքականությունը բռնագաղթի պատրվակով բնաջնջում էր իրականացվում»:   (Public Domain/Wikimedia Commons)

Ապրիլի 25-ին կլրանա 100 տարի, ինչ դաշնակիցները` Միացյալ Թագավարությունը, Ավստրալիան, Նոր Զելանդիան և Ֆրանսիան Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կատարեցին իրենց ձախողված վայրէջքը Թուրքիայի Գալիպոլի թերակղզու վրա: Մի քանի ամիս կռիվներից հետո և ծովափից հազիվ դուրս գալով` դաշնակիցները նահանջեցին` թողնելով ավելի քան 44 հազար սպանված և 97 հազար վիրավոր:

Վերջին տարիներին դաշնակից երկրներից և այլ վայրերից հազարավոր մարդիկ են հավաքվում Գալիպոլիում, Թուրքիայի առաջնորդած ապրիլի 24-25-ի հիշատակմանը մասնակցելու համար: Մի քանի  աշխարհին հայտնի անձիք ևս ներկա կլինեն, որոնցից են Ավստրալիայի և Նոր Զելանդիայի  վարչապետները,ինչպես նաև արքայազն Չարլզը:

Ապրիլին Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Նոր Զելանդիան կհիշատակեն Գալիպոլիի դեպքերի մասին նաև իրենց հողի վրա և այլ  վայրերում: Եվ ամբողջ տարվա ընթացքում Գալիպոլի են այցելում  քաղաքացիներ, ովքեր հարգանքի տուրք են մատուցում Մեծ Բրիտանիայի 21 հազար, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի 11 հազար և Ֆրանսիայի 10 հազար սպանվածների հիշատակին: Սա պատշաճ է և պատվաբեր:

Ինչև, արդյո՞ք հավաքվել ապրիլին Թուրքիայի կողմից առաջադրվող կեղծ հիշատակմանը, որը հենց Թուրքիայում էլ կայանալու է. երկիր` մարդու իրավունքների ոտնահարողի տխրահռչակ համբավով: Որը  դաշնակիցների ռազմագերիներին վատ վերաբերմունքի՞ է արժանացրել: Որը այսօ՞ր էլ  չարաշահում է իր մոտ մնացած քրիստոնյաներին, ալևիներին, քրդերին և հրեաներին: Որը Գալիպոլիի ճակատամարտի և հաջորդ տարիների ընթացքում ցեղասպանություն և թալա՞ն է իրականացրել միլիոնավոր հայ, ասորի և հույն խաղաղ բնակիչների հանդեպ: Եվ որը գոռոզաբար ժխտու՞մ է իր այդպիսի արարքները:

Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Նոր Զելանդիան Թուրքիայում Գալիպոլիի արարաղությունները իրականացրել են հանդիսավորից ավելի քիչ:  Ժպտացող վիճակահանության հաղթողները ստանում են իրադարձության ուղեգիր: Երիտասարդները միմյանց  հետ մրցակցում են Գալիպոլիի «երիտասարդության դեսպաններ» դառնալու և բոլոր ծախսերը հոգացող ճանապարհորդություններ հաղթելու համար: Արդյո՞ք Գալիպոլին դաշնակիցների քաջարի զինվորների հանգստավայր է, թե՞ Թուրքիայի Դիսնեյ աշխարհը:

Արևմուտքի ժողովուրդը Թուրքիայի Գալիպոլիի շարադը հաճախ չի հասկանում: Թուրքական կառավարությունը դաշնակիցների սպանվածներին  չի ողբում ավելի շատ, քան նա հոգ է տանում իր ցեղասպանության զոհերի և միտումնավոր չնշված զանգվածային գերեզմանների մասին:  Թուրքիան վայելում է պարտված օտարերկրացիների Գալիպոլի հասած երկար ճանապարհի ներկայացումը:

Իսկապես, Թուրքիան 1 ամիս առաջ Գալիպոլիի հսկայական տոնակատարում է իրականացնում: Այս տարի այն ցուցադրեց 1915 մետր երկարությամբ հաղթանակի բանները: Միևնույն ժամանակ Թուրքիայի Պաշտպանության Նախարարությունը Գալիպոլիում զոհված  բոլոր ոչ-մուսուլմանների անունները հանել տվեց իր զինվորների ցուցակից:

2015  թվականի Գալիպոլիի ներկաները կարող են ակնկալել Թուրքիայի ինքնահավան նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանի դասախոսությունը: Վերջերս, նա իր համար 1100  սենյականոց մի անճաշակ պալատ է կառուցել`  615  միլիոն դոլարով: 2013 թվականին Էրդողանը սպանել էր Գեզի հրապարակում հավաքված ընդդիմադիրներին, ովքեր բողոքում էին նրա բռնապետական կարգի դեմ, ինչպես նաև նա լրագրողներին պարբերաբար  դատի է տալիս և ձերբակալում է:

Ցեղասպանությունն ու Ժխտումը

Դաշնակից երկրների թերթերում լայնորեն հաղորդվում էր Թուրքիայում հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունների մասին:  Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը 1915  թվականի մայիսին  հանդես եկան այս հայտնի զգուշացմամբ Թուրքիայի դեմ.

«Դաշնակիցների կառավարությունները…անձնապես պատասխանատվության կենթարկի…Օսմանյան (թուրքական) կառավարության բոլոր անդամներին և նրանց գործակալներին, ովքեր ներգրավված էին այդպիսի կոտորածների մեջ»:

Ավստրալացի և նոր զելանդացի (անզակ) ռազմագերիները, որոնցից էր կապիտան Թոմաս Վոլթեր Վայթը ցեղասպանության ականատես է եղել և հետագայում գրել է դրա մասին:

Վինսթոն Չերչիլը դա «հոլոքոստ» համարեց: Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն 1915 թվականին այդ արարքը կոչեց՝ «ցեղի բնաջնջում»:  Դա այն բնաջնջումն էր, որը Լեհաստանի հրեա փաստաբան Ռաֆաել Լեմկինին դրդեց հորինել «ցեղասպանություն» բառը: Եվրամիության, Կանադայի, Ֆրանսիայի, Լիբանանի, Ռուսաստանի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Ուրուգվայի և շատ այլ երկրների խորհրդարաններ, ինչպես նաև Մ.Ա. ենթաժողովները, Վատիկանը և Ցեղասպանագետների Միջազգային Ասոցիացիան (ՑՄԱ) ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը:

ՑՄԱ-ն  ճանաչել է նաև ասորիների և հույների ցեղասպանությունները: 1951 թվականին, ԱՄՆ հայտարարեց, որպեսզի  հայկական «ցեղասպանությունը» ներկայացվի Արդարադատության Միջազգային Դատարան (Համաշխարհային դատարան):

Սակայն Մեծ Բրիտանիայի (բացառությամբ Շոտլանդիան ու Վեյլսը), Ավստրալիայի (բացառությամբ  Նոր Հարավային Վեյլսն ու Հարավային Ավստրալիան) և Նոր Զելանդիան մերժում են ճանաչել այս ցեղասպանությունները:  Նրանք վախենում են Թուրքիայի ռեակցիայից:  Ի հակադրություն Գալիպոլիում դաշնակիցների զինվորների արիությանը իրենց թուլությամբ:

«Հայոց Ցեղասպանությունը ժխտելով` Նոր Զելանդիան և Ավստրալիան «անձայն համագործակցում են»  ցեղասպանության մերժման գործընթացում»,- ասում է նոր զելանդացի գրող և գործունյա Ստեֆեն Կեյսը:

«Արդյո՞ք Թուրքիան կառավարության այն տեսակն է, որ մենք` նոր զելանդացիներս, հպարտ լինենք 2015 թվականի ապրիլի 25-ին կանգնելու նրա կողքը»: Պաշտոնապես, 2015-ը «Ավստրալիայում Թուրքիայի տարին է»: Ավելի ընդարձակ անունը` «Թուրքական և ավստրալական ցեղասպանությունների մերժման տարի»: Ֆրանսիան, մյուս կողմից, անկախ թուրքական վտանգներից ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Ապրիլի 24-ին Հայաստանում մեծ ֆրանսիական պատվիրակություն կլինի` նախագահ Օլլանդի գլխավորությամբ, ցեղասպանության հարյուրամյակին մասնակցելու համար:

1915 թվականին, այդ օրը Թուրքիան հարյուրավոր հայ մտավորականների, բժիշկների, քահանաների, գրողների և այլ հասարակական ղեկավարների ձերբակալեց և սպանեց, որպես ցեղասպանության մի մաս:

Թուրք ագրեսորները

Թուրքիան վայելում է իր ծաղրանքը ուրիշներին՝ Գալիպոլիի շուրջ: 5 տարի առաջ, նա հենց սկզբից մերժեց վիզաներ տրամադրել ավստրալացի և նոր զելանդացի հնէաբաններին, ովքեր պետք է քարտեզագրեին Գալիպոլիի ռազմադաշտը: Թուրքիան զայրացել էր, որ Սիդնեյի արվարձաններից մեկը` Բոննիրիգը,  թույլատրել էր քրիստոնյա ասորիների ցեղասպանությանը նվիրված հուշարձան կառուցել:

Երկու տարի առաջ, Թուրքիան սպառնում էր արգելել Նոր Հարավային Վեյլսի ԱԺ պատգամավորներին Գալիպոլի գալ, որովհետև ՆՀՎ-ը ճանաչել էր Հայոց Ցեղասպանությունը:

Թուրքիայի հետագա բարկությունից վախենալով` այս տարի ավելի վաղ ՆԳՎ-ը Սիդնեյի Հայդ Փարքում գաղտնիաբար տեղադրեց Գալիպոլիի թուրք հերոս, հետո նաև նախագահ Քեմալ Աթաթուրքի հուշատախտակը:  Հուշատախտակի  գեղեցիկ բառերը, որոնք իբր թե գրված են նրա կողմից, անկասկած անկեղծ չեն և հնարավոր է նույնիսկ կեղծ: Ավելին, այս «հերոսը» շարունակեց իր նախնիների սատանայական գործերը:

Աթաթուրք, Ցեղասպանություն և Հիտլեր 

Աթաթուրքը իր նոր  կառավարություն ընդունեց այնպիսի վետերան-գենոցիդիստների, ինչպիսին  Են Աբդուլհալիք Ռենդան և Շուքրյու Քայան: 1919-ից 1923 թվականներին Աթաթուրքի զորքերը սպանում և արտաքսում էին ցեղասպանության ժամանակ ողջ մնացած քրիստոնյաներին:

1937 թվականին, Աթաթուրքը ղեկավարում էր հազարավոր Ալևի քուրդ խաղաղ բնակիչների` ներառյալ կանայք և երեխաներ, սպանդը դեպի Դերսիմի շրջան` երբեմն թունավոր գազ օգտագործելով: Նրանց մեջ կային նաև հայեր, ովքեր այնտեղ ապաստան էին գտել:

Հիտլերը հիացած էր Աթաթուրքի կոպտությամբ: 1933 թվականին Ֆյուրերը Թուրքիայի Միլլիյեթ լրագրին  ասաց, որ Աթաթուրքը «դարի ամենամեծ մարդն է», և «Թուրքիան մեր համար կրկնօրինակման մոդել է»: Իրոք, Առաջին Համաշխարհային Պատերազմի ժամանակ որոշ գերմանացի սպաներ նույնպես մասնակցել են Հայոց Ցեղասպանությանը: Գալիպոլիի այցելուները կխոնարհվեն Աթաթուրքի արձանի առջև` անտեղյակ լինելով նրա սարսափելի գրառումների մասին:

Մեռած խոսքը

Դաշնակիցները քաջաբար պայքարեցին ԱՀՊ-ի ժամանակ: Շատ երկրներից հայեր կային նրանց մեջ: Հայերը նույնիսկ հատուկ ֆրանսիական օտար լեգիոն էին ձևավորել, որը կռվում էր կոնկրետ ուղղություններով: Հարյուր հազարավոր  հայեր Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ընթացքում, ծառայել են դաշնակիցների բանակներում, երբ Թուրքիան չեզոք դերում էր և սկսեց մերձենալ նացիստական Գերմանիայի հետ:

Գալիպոլիի ափերի և բլուրների ստորոտներում քաջ դաշնակիցները զոհվում էին և անկասկած շշնջում. «Խնդրում եմ, հարգեք մեր հիշատակը` ապրիլին մի տեղ գնալով, և զգուշացեք Թուրքիայի հաղթանակի պարից մեր և միլիոնավոր անմեղ քրիստոնյաների գերեզմանների  վրա»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment