Թուրքիան փորձում է ստվերել Հայոց Ցեղասպանության 100-ամյակը՝ տեղափոխելով Գալլիպոլիի նշելու օրը

Թուրքիան փորձում է ստվերել Հայոց Ցեղասպանության 100-ամյակը՝ տեղափոխելով Գալլիպոլիի նշելու օրը

Հոդվածի առանցքում

  • Անկարայի կողմից այդ օրվա փոփոխությունը, որը հանգեցնում է Հայոց Ցեղասպանության ոգեկոչման արարողությունների օրվա հետ համընկնելուն, որակվել է որպես «անպարկեշտ խուսանավում»: Թուրքիան մեղադրվել է Հայոց Ցեղասպանության անխուսափելի հարյուրամյակի միջոցառումները ստվերելու մեջ:
  • «Դա էժան քաղաքականություն է, որի նպատակը այդ միջոցառման 100-ամյակի կազմակերպման հետ կապված՝ Թուրքիայի վրա ճնշումը թուլացնելն է»: «Բոլորին հայտնի է, որ Գալլիպոլիի հետ կապված՝ հիշատակման 2 օրերը անցկացվել են ամեն տարի մարտի 18-ին և ապրիլի 25-ին»:
  • Հարյուրավոր մարդիկ կհավաքվեն Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, որտեղ 2010 թվականից սկսած՝ ամեն տարի անցկացվում են Հայոց Ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներ: Մեկ այլ միտինգ կանցկացվի Դիյարբեքիր քաղաքում՝ կարևոր մի կենտրոն, որտեղից նահանգի նահանգապետը ղեկավարել է 1915 թվականի զանգվածային կոտորածները: Հիմնական միջոցառումները կանցկացվեն Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից և այլ երկրներից մի շարք բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ:
  • Կրքերը բորբոքվեցին հինգշաբթի օրը, երբ հայտարարվեց, որ թուրքական կառավարության ավագ խորհրդատու Էտյեն Մահչուփյանը, թոշակի գնաց աշխատանքը ստանձնելուց ընդամենը մի ամիս անց, և ընդամենը մեկ օր անց այն բանից հետո, երբ նա օգտագործել էր «ցեղասպանություն» բառը:
  • Հայաստանի նախագահն ու շատ այլ հայեր արտասահմանում Թուրքիայի դիվանագիտական արկածախնդրության հետ կապված՝ արտահայտել են իրենց վրդովմունքը, Թուրքիայում այդ մասին զարմանալիորեն լռել են: Քիլիչդաղին նշում է, որ պատճառներից մեկը Թուրքիայի հայ համայնքում բռնության մշտական ահն է:
  • Հայ-թուրքական հարաբերությունների ձնհալի հույսը ավելացել էր անցյալ տարի, երբ Էրդողանը ցավակցություն հայտնեց բոլոր սպանվածների ժառանգներից: Սակայն այս տարվա գործողությունները օտարում են Թուրքիայի հարյուր հազարանոց ուժեղ հայկական համայնքը:
  • «Նրանք փորձում են համախմբել ազգայնականների ձայները: Էրդողանը շատ պրագմատիկ քաղաքագետ է, ով հասկանում է, թե ցանկացած ձեռնարկված քայլի արդյունքում ինչ առավելություններ կարող է ստանալ»,- ասում է Չենգիզը: «Սակայն հայկական հարցը խղճի և բարոյականության հարց է, ուստի Էրդողանը այն առաջնորդը չէ, ով կլուծի դա»:

Ուշադրությանն արժանի

Անկարայի կողմից այդ օրվա փոփոխությունը, որը հանգեցնում է Հայոց Ցեղասպանության ոգեկոչման արարողությունների օրվա հետ համընկնելուն, որակվել է որպես «անպարկեշտ խուսանավում»:

Թուրքիան մեղադրվել է Հայոց Ցեղասպանության անխուսափելի հարյուրամյակի միջոցառումները ստվերելու մեջ՝ Գալլիպոլիի իր ոգեկոչման օրը տեղափոխելով և դնելով այն օրը, ինչ երբ Հայոց Ցեղասպանության տարելիցն են ոգեկոչում:

1915 թվականի Գալլիպոլիի թերակղզու ռազմական գործողությունների տարեդարձը մշտապես նշվել է  ապրիլի 25-ին՝ Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ միլիոն հայերի կոտորածների տարելիցի օրվա հաջորդ օրը: Այս տարի, սակայն, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետությունների առաջնորդներին հրավիրել է Գալլիպոլիում իրեն միանալ ապրիլի 24-ին: «Սա շատ անվայելուչ քաղաքական խուսանավում է»,- ասում է հետազոտող և Ագոսի՝ հայկական շաբաթաթերթի լրագրող Օհանես Քիլիչդաղին:

«Դա էժան քաղաքականություն է, որի նպատակը այդ միջոցառման 100-ամյակի կազմակերպման հետ կապված՝ Թուրքիայի վրա ճնշումը թուլացնելն է»: «Բոլորին հայտնի է, որ Գալլիպոլիի հետ կապված՝ հիշատակման 2 օրերը անցկացվել են ամեն տարի մարտի 18-ին և ապրիլի 25-ին»:

Արքայազն Չարլզը, արքայազն Հարրին, Թոնի Էբբոտը, Ավստրալիայի արտաքին գործերի նախարարը և Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քին հաստատել են, որ մասնակցելու են Գալլիպոլիի միջոցառմանը:

Որպես ապրիլի 24-ի ծրագրի մի մաս՝ միջոցառումներ կանցկացվեն մի քանի ռազմական գերեզմաններում: Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը նշել է, որ Գալլիպոլիի ոգեկոչման ամենամյա միջոցառումները «տարիներ շարունակ» նշվել են ապրիլի 24-ին և 25-ին:

Նույն ժամանակ հարյուրավոր մարդիկ կհավաքվեն Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, որտեղ 2010 թվականից սկսած՝ ամեն տարի անցկացվում են Հայոց Ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներ: Մեկ այլ միտինգ կանցկացվի Դիյարբեքիր քաղաքում՝ կարևոր մի կենտրոն, որտեղից նահանգի նահանգապետը ղեկավարել է 1915 թվականի զանգվածային կոտորածները: Հիմնական միջոցառումները կանցկացվեն Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից և այլ երկրներից մի շարք բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ:

Հայերը «ամոթալի» են կոչել միջազգային հասարակության ուշադրությունը Հայոց կոտորածների տարելիցից շեղելու՝ Թուրքիայի ջանքերը: «Դա ուղղակի Գալլիպոլին չէ,- ասում է հայ սյունակագիր և լրագրող Նազար Բույումը,- ինչ որ մեկը նույնիսկ համարձակություն է ունեցել առաջարկել՝ ապրիլի 24-ին Գալլիպոլիին նվիրված համերգ անցկացնել  Ստամբուլի հայկական եկեղեցում: Կառավարությունը ամեն ինչ անում է այս տարի Հայոց Ցեղասպանության 100-ամյակի արարողությունները խամրեցնելու համար»:

Թուրքիան հրաժարվում է պատասխանատվություն ստանձնել Օսմանյան կայսրությունում հարյուր հազարավոր հայերի կոտորածների համար: Վերջին օրերին բարձրաստիճան պաշտոնյաները հարձակվել են Պապի և ԵՄ-ն վրա՝ 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն անվանելու համար:

Կրքերը բորբոքվեցին հինգշաբթի օրը, երբ հայտարարվեց, որ թուրքական կառավարության ավագ խորհրդատու Էտյեն Մահչուփյանը, թոշակի գնաց աշխատանքը ստանձնելուց ընդամենը մի ամիս անց, և ընդամենը մեկ օր անց այն բանից հետո, երբ նա օգտագործել էր «ցեղասպանություն» բառը: Պաշտոնյաները ասում են, որ նա թոշակի է գնացել 65 տարին լրանալու կապակցությամբ:

Այսօր Թուրքիայում ապրում են ավելի քան 100 հազար հայեր, սակայն նրանցից շատերը վախենում են տեղական թշնամական վերաբերմունքից՝ բացահայտ կերպով իրենց ազգությունը նշելու և ավելի շատ՝ քրիստոնեական հավատը դավանելու համար:

Ստամբուլի Բիգլի համալսարանի պրոֆեսոր Այհան Աքթարը, որը երկար տարիներ շարունակ ուսումնասիրում է Թուրքիայում Հայոց Ցեղասպանության ժխտումը, չի զարմացել Գալլիպոլիի ճակատամարտի օրը փոխելու՝ կառավարության որոշման վրա:

«Թուրքիան առաջ է քաշում 97 տարի առաջ համաշխարհային պատերազմի ժամանակ  պատերազմի դաշտում զոհված թուրքերին՝ պնդելով, որ այո, միգուցե հայերը մահացել են, սակայն մահացել են նաև մեր նախնիները: Դա անպարկեշտ է և ամոթալի»: Այն ժամանակ, երբ Հայաստանի նախագահն ու շատ այլ հայեր արտասահմանում Թուրքիայի դիվանագիտական արկածախնդրության հետ կապված՝ արտահայտել են իրենց վրդովմունքը, Թուրքիայում այդ մասին զարմանալիորեն լռել են: Քիլիչդաղին նշում է, որ պատճառներից մեկը Թուրքիայի հայ համայնքում բռնության մշտական ահն է:

«Չնայած այն հանգամանքին, որ իրավիճակը նկատելիորեն բարելավվել է, և հայկական համայնքի հետ համերաշխությունը ավելացել է, շատերը վարժվել են ապրել մշտական սարսափի մեջ,- ասում է նա,  – դա գրեթե ռեֆլեքս է դարձել: Հայերը Թուրքիայում շարունակում են խոցելի խումբ մնալ»:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գալլիպոլիի գործողությունը, թուրքերեն Չանաքքալե, սկսվել է 1915 թվականի մարտի 18-ին՝ թերակղզու վրա անգլիական ռազմածովային ուժերի ռմբակոծմամբ: Թուրքերը այդ օրն են տոնել Դաշնակիցների նկատմամբ  իրենց հաղթանակը և ողբացել ճակատամարտում զոհված իրենց զինվորներին: Գալլիպոլի ափին ռազմածովային դեսանտը ավարտվեց ավստրալացիների և նորզելանդացիների ջախջախիչ պարտությամբ, որը հիշատակվում է  ապրիլի 25-ին և հայտնի է «Վետերանների օր» անունով:

Երբ Անկարան հայտարարեց, որ Գալլիպոլիի բոլոր տոնական միջոցառումների օրը տեղափոխվել է ապրիլի 24-ին, քննադատները նշում են, որ այդ օրը ոչ մի կարևոր ռազմական գործողություն չի կատարվել, և որ հայերն այդ օրվա համար ավելի շատ իրավունքներ ունեն, քանի որ 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան իշխանությունները սկսեցին ձերբակալել Ստամբուլի հայ մտավորականներին:

Հայ-թուրքական հարաբերությունների ձնհալի հույսը  ավելացել էր անցյալ տարի, երբ Էրդողանը ցավակցություն հայտնեց բոլոր սպանվածների ժառանգներից: Սակայն այս տարվա գործողությունները օտարում են Թուրքիայի հարյուր հազարանոց ուժեղ հայկական համայնքը:

«Էրդողանի՝ անցյալ տարվա խոսքերից հետո սա մեծ հիասթափություն էր»,- ասում է Հրանտ Դինք հիմնադրամի նախագծային համակարգող Նայաթ Կարակոսեն: Ստամբուլյան այս կազմակերպությունը կոչվել է թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի պատվին, ով սպանվել է 2007 թվականին: Դա նպաստեց հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը, մշակույթին և հետազոտություններին:

«Մենք սպասում ենք առավել դրական քայլերի, ոչ թե նրան, որ կվերցնեն ու կփորձեն միջազգային ուշադրությունը շեղել Ցեղասպանության մասին տեղեկացվածության բարձրացման՝ Հայաստանի ջանքերին»:Թուրք լրագրող և իրավապաշտպան Օրհան Քեմալ Չենգիզը նշում է, որ առաջիկա պառլամենտական ընտրությունները անհնար են դարձնում կառավարող Արդարության և զարգացման կուսակցության կողմից էական զիջումները:

«Նրանք փորձում են համախմբել ազգայնականների ձայները: Էրդողանը շատ պրագմատիկ քաղաքագետ է, ով հասկանում է, թե ցանկացած ձեռնարկված քայլի արդյունքում ինչ առավելություններ կարող է ստանալ»,- ասում է  Չենգիզը: «Սակայն հայկական հարցը խղճի և բարոյականության հարց է, ուստի Էրդողանը այն առաջնորդը չէ, ով կլուծի դա»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment