Galaxy S6-ը «հաղթում է» iPhone 6-ին

Galaxy S6-ը «հաղթում է» iPhone 6-ին

Հոդվածի առանցքում

  • Korea Herald-ը հայտնում է, որ խոշոր հեռահաղորդակության ընկերություններն, այդ թվում T-Mobile, Sprint, Vodafone և Կորեայի SK Telecom-ը այսօր հանդիպել են Samsung-ի ղեկավարությանը և հավանել նրա Galaxy S6 մոդելն ու ավելի արմատական ​​S6 Edge տարբերակը:
  • Samsung-ի «որքան շատ այդքան ավելի լավ» սմարթֆոն վերջին տարիներին ռազմավարությունը, իրոք, իրականություն է դառնում Galaxy S6 մոդելի մեկնարկի հետ:
  • Արդարության համար ասենք, որ նախանշանները լավն են: Այն, ինչ մենք գիտենք, դա այն է, որ Galaxy S6-ը և S6 Edge-ը յուրաքանչյուրն ունի մետաղական մասեր (HTC ևս ունեցել է դրանք, բայց նրանք դժվար թե «ոգեշնչված» լինեն iPhone 6-ից), հետաքրքիր Samsung Exynos միկրոսխեմա, TouchWiz ծրագիր և չափազանց լավ տեսախցիկ:
  • 2014 թվականի անհաջողություններից հետո Samsung-ը արագ դիմում է հարձակման iPhone 6-Plus-ի դեմ՝ փորձելով (անհաջող) առավելության հասնել Apple-ի նկատմամբ և արդյունքը կերևա, երբ մյուս շաբաթ պաշտոնապես հայտարարի իր Galaxy S6-ի մեկնարկի մասին:

Ուշադրությանն արժանի

Մտածում էի, որ Samsung-ի «որքան շատ այդքան ավելի լավ» սմարթֆոն վերջին տարիներին ռազմավարությունը, իրոք, իրականություն է դառնում Galaxy S6 մոդելի մեկնարկի հետ:Բազմաթիվ թիզերների և գովազդների միջոցով, այն այժմ անցել է հարձակման Apple և iPhone 6-ի դեմ, և դա փաստորեն նոր հարձակում է:

Korea Herald-ը հայտնում է, որ խոշոր հեռահաղորդակության ընկերություններն, այդ թվում T-Mobile, Sprint, Vodafone և Կորեայի SK Telecom-ը այսօր հանդիպել են Samsung-ի ղեկավարությանը և հավանել նրա Galaxy S6 մոդելն ու ավելի արմատական ​​S6 Edge տարբերակը:

«Որոշ ղեկավարներ հայտարարել են, որ նոր հեռախոսները լավագույն հեռախոսներից են, որ Samsung-ը երբևէ արտադրել է», – պնդում է Korea Herald-ի աղբյուրը: «Նրանք ասել են, որ Edge-ը դիզայնի առումով ավելի լավն է, քան Apple-ի iPhone-6-ը »:

Ինչպես հարմար է:

Ծուխը և հայելիները

Իհարկե, սպառողներին չի հետաքրքրում, թե ինչ են մտածում այդ ընկերությունները, բայց այստեղ շատ ավելի կարևոր է այն փաստը, որ մարդկանց ուղեղում արմատավորվում է այն միտքը, որ սա նոր Samsung է:

Արդարության համար ասենք, որ նախանշանները լավն են: Այն, ինչ մենք գիտենք, դա այն է, որ Galaxy S6-ը և S6 Edge-ը յուրաքանչյուրն ունի մետաղական մասեր (HTC ևս ունեցել է դրանք, բայց նրանք դժվար թե «ոգեշնչված» լինեն iPhone 6-ից), հետաքրքիր Samsung Exynos միկրոսխեմա, TouchWiz ծրագիր և չափազանց լավ տեսախցիկ:

Բացի այդ, ըստ երևույթին, Samsung-ը ռիսկի չի ենթարկի Galaxy Note 4-ի վաճառքը, ինչպես խոսում էին նախկինում, թե Galaxy S6 5.5-դյույմանոց էկրանը շուտ է փչանում: Սակայն թույլ մարտկոցի մասին քննարկումները շարունակում են հետապնդել Galaxy S6-ը:

Եվ ահա նորից, եթե Samsung-ը  կարող է Galaxy S6-ը դարձնել ավելի արդյունավետ (կամ նույնիսկ գերազանցել) Galaxy S5-ը, ընկերությունը կարող է կրթել Android հեռախոս պատրաստողներին, որ ավելի շատը միշտ չէ, որ ավելի է:

Սկսվում է պատերազմը

Ինչպիսի ոգեշնչող տեխնոլոգիական դասեր էլ, որ Galaxy S6-ը  տա, միևնույն է, թվում է, թե քիչ հավանական է, որ այդ արժեքները կարող են նաև կիրառվել մարկետինգում …

2014 թվականի անհաջողություններից հետո Samsung-ը արագ դիմում է հարձակման iPhone 6-Plus-ի դեմ՝ փորձելով (անհաջող) առավելության հասնել Apple-ի նկատմամբ և արդյունքը կերևա, երբ մյուս շաբաթ պաշտոնապես հայտարարի իր Galaxy S6-ի մեկնարկի մասին: Միանգամայն պարզ է, որ խաղադրույքները շատ բարձր են այժմ, և պետք չէ ոչինչ բացառել մրցակիցների միջև պայքարում, որոնք ունեն նման թեժ պատմություն:

Samsung-ը մինչև այժմ խաղարկել է  իր բոլոր խաղաքարտերը, բայց Apple-ը իր հերթին մարքետինգի վարպետ է: Այնպես որ, երկու ընկերությունն էլ կարծում են, որ 2016 թվականի իրական հաղթողը լինելու են իրենք, սակայն, ամենայն հավանականությամբ, իրական հաղթողը կլինի իրենց հաճախորդը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment