Amazon-ի, Apple-ի, Facebook-ի ու Google-ի ապագան

Amazon-ի, Apple-ի, Facebook-ի ու Google-ի ապագան

Հոդվածի առանցքում

  • Երբևէ տեսածս ամենաեռանդուն ու գրավիչ ներկայացումներից մեկը NYU Stern-ում մարքեթինգի պրոֆեսոր, L2-ի հիմնադիր-տնօրեն Սկոտ Գալլովեյի մյունխենյան ելույթն էր «Թվային տնտեսության չորս հեծյալների»՝ Amazon-ի, Apple-ի, Facebook-ի և Google-ի մասին:
  • Գալլովեյը պնդում է, որ այս շատ արագ փոխվող շուկայում պարտվողների մասին խոսելն այնքան կարևոր է, որքան որ հաղթողների մասին խոսելը: Գալլովեյը երկու հաղթողի՝ Apple-ին և Facebook-ին, և երկու պարտվողի՝ Amazon-ին և Google-ին, հայտարարեց:
  • Apple-ը Գալլովեյի համար հաղթող է: Այն դոմինանտ է և՛ առցանց, և՛ խանութներում: Այն առաջնային ու գլոբալ է: Նրա ապագան ամուր է, քանի որ այն դարձել է համաշխարհային շքեղության բրենդ:
  • Ֆեյսբուքը, ասել է Գալլովեյը, բոլոր տարիքի մարդկանց համար ժամանակը ծախսելու հարթակ է: Երիտասարդ մարդկանց շրջապատում ֆեյսբուքի անկման զեկույցները «ապուշություն» են: Ֆեյսբուքը հնարավորություն ունի հետևել օգտատերերին իրենց ինքնությամբ, մի բան, որին կարող է համապատասխանել միայն Google-ը Gmail-ի միջոցով:
  • Գալլովեյն առանձնացնում է Amazon-ի երկու հիմնական թերություն: Մեկն այն է, որ Amazon-ը single-channel մանրածախ վաճառք է: Գալլովեյն համարում է, որ ապագան multi-channel-ինն է: Նա ասաց որ single-channel-ը կանհետանա:
  • Google-ը մի շարք թերություններ ունի, համաձայն Գալլովեյի: Առաջին հերթին, չնայած Google-ը դոմինանտ է որոնման հարցում, մյուս բրենդները կրճատում են Google-ի մասնաբաժինը: Ֆեյսբուքը այժմ ունի 1 միլիարդ որոնումներ, ի համեմատ Google-ի 3 միլիարդի: Երկրորդ՝ ապրանքային բարձր արժեքների որոնումների երկու երրորդը Amazon-ում են կատարվում: Երրորդ՝ Google-ը դեռևս մշակում է մոբայլ որոնումը, ինչպես որ համակարգչայինն է:
  • Apple-ի՝ շքեղության բրենդ դառնալուն ուղղված՝ Գալլովեյի գնահատականները հարցեր են առաջացնում: Այնուամենայնիվ, նախկինում Apple-ին հաջողվել է արտադրել պարզ, թեթև, էլեգանտ, օգտակար և մատչելի ապրանքներ: 10000 դոլարի հասնող գներով ժամացույցների մոտ քայլելը Apple-ին դարձնում են անմատչելի և անօգուտ: Այս էքսկուրսիայից օգուտը շատ ավելի քիչ կլինի, եթե համեմատենք Apple-ի հսկայական բիզնեսի ծավալների հետ:
  • Մինչև օրս ֆեյսբուքն ի վիճակի է եղել գոյատևել հակասական բիզնեսի պայմաններում, որոնք թվում են սոցիալական և անձնական, սակայն «կուլիսների հետևում» օգտատերերի վերաբերյալ տեղեկությունները անխղճորեն օգտագործվում են կոմերցիոն նպատակներով:
  • Google-ը մեծ ֆինանսական հաջողություն ունի: Այնուամենայնիվ, չհաստատված տեղեկությունների համաձայն Google-ն սկսում է դժվարություններ ունենալ գործընկերների հետ հարաբերություններում՝ որպես ցուցաբերած որոշակի մեծամտության արդյունք:
  • Այժմ, երբ Գուգլի շուկան տեղաշարժվել է, արդյո՞ք Գուգլն ընդունակ կլինի արագ ադապտացվել: Թե՞ կդառնա իր առկա գործընթացների գերին: Եթե սահմանված ուղուն խստորեն հետևելը արժեքավոր համակարգ է, ապա Գալլովեյը կարող է ճիշտ լինել և Google-ը կարող է անկայունության մեջ հայտնվել:

Ուշադրությանն արժանի

Երբևէ տեսածս ամենաեռանդուն ու գրավիչ ներկայացումներից մեկը NYU Stern-ում մարքեթինգի պրոֆեսոր, L2-ի հիմնադիր-տնօրեն Սկոտ Գալլովեյի մյունխենյան ելույթն էր «Թվային տնտեսության չորս հեծյալների»՝ Amazon-ի, Apple-ի, Facebook-ի և Google-ի մասին:

Գալլովեյը մրրիկի նման սկսում է ՝ հայտարարելով, որ ունի 90 սլայդ և 900 վայրկյան և իմաստուն կերպով զգուշացնում է ունկնդիրներին ամրացնել անվտանգության գոտիները: Նա և  NYU Stern-ի իր խումբը ալգորիթմ են գրել, որն ավելի քան 800 կետ է ցուցադրում չորս հարթությունների (կայք, թվային մարքեթինգ, սոցիալական ու մոբայլ) տվյալներում և 11 տարածաշրջաններում: Նրանք այս ալգորիթմը կիրառել են 1300 բրենդերի դեմ՝ դրանով իսկ ապահովելով հաղթողների ու պարտվողների կանխատեսումների հիմքը: Նրանք իրենց՝ որպես «թրեյնսփոթթերներ» են դիտարկում:

Գալլովեյը պնդում է, որ այս շատ արագ փոխվող շուկայում պարտվողների մասին խոսելն այնքան կարևոր է, որքան որ հաղթողների մասին խոսելը: Գալլովեյը երկու հաղթողի՝ Apple-ին և Facebook-ին, և երկու պարտվողի՝ Amazon-ին և Google-ին, հայտարարեց: «Հաղթող» ասելով նա նկատի ուներ այն ընկերությունները, որոնք կբարձրացնեն ազդեցությունն ու արժեքը: Պարտվողները նրանք են, ովքեր կնվազեցնեն իրենց ազդեցությունն ու արժեքը:

Նրա գնահատականները հարաբերական են՝ այս հսկաներից ցանկացածը կարող է պարտվել հաջորդ 10 տարիների ընթացքում և դեռևս լինել սարսափելի կարևոր: Նրանք բոլորն էլ, ասել է նա, «հոյակապ ընկերություններ են»: Նա մատնանշում է, որ այս չորս ընկերությունները այնքան դոմինանտ են, որ դրանց միացյալ շուկայական կապիտալիզացիան ավելի մեծ է քան Հարավային Կորեայի ՀՆԱ-ն (1,3 տրիլիոն ԱՄՆ դոլար): Նրանք յուրաքանչյուր աշխատակցի հաշվով 5 դոլար ՀՆԱ ունեն:

Գալլովեյի հաղթողները՝ Apple և Facebook

Apple-ը Գալլովեյի համար հաղթող է: Այն դոմինանտ է և՛ առցանց, և՛ խանութներում: Այն առաջնային ու գլոբալ է:  Նրա ապագան ամուր է, քանի որ այն դարձել է համաշխարհային շքեղության բրենդ: Դա, ասել է նա, լավ բան է, քանի որ աշխարհի բոլոր կողմերում հարուստ մարդիկ նույն իրերն են սիրում:

Apple-ը շքեղության բրենդը աշխատացնելու բոլոր տարրերը ունի՝ հմտություններ, խորհրդանշական հիմնադիր, գնի բացառիկ կետ, ընդլայնման սահմաններ, բաշխման ուղղահայաց վերահսկողություն և համաշխարհային ճանաչելիություն: Այն, Burberry-ի և Yves Saint Laurent-ի տնօրեններ Անգելա Ահրենդցի ու Փոլ Դևենի օգնությամբ, համաշխարհային ամենամեծ շքեղության բրենդը դառնալու ճանապարհի վրա է: Apple-ը իր՝ շքեղության անցումը ամբողջացնում է iWatch-ի հետ, որն կանխատեսում է ունենալ ավելի շատ վաճառք 2015 թվականին, քան ժամացույցների ցանկացած այլ ընկերություն:

Հատվածներ նրա խոսքից. «Թանկարժեք ժամացույցները, որոնք ես կրել եմ, ժամը ասելուց բացի ուրիշ ոչինչ չէին անում: Սա նշանակում էր, որ ավելի հավանական է ես հետևեմ ձեր սերնդի աճին, քան թե այն, որ ես Swatch ժամացույց կապեմ»:

«Կա երեք բան, որ մենք անում ենք բիզնեսում: Օգնում ենք մարդկանց փրկվել: Օգնում ենք սիրելու կարողությանը: Օգնում ենք սերունդ ունենալու ձեր ցանկությանը: Շքեղությունը պրոպագանդայի բիզնեսն է»: «Տեսլան շրջակա միջավայրի համար մեքենա չէ: Այն տղամարդու փորձն է ասել մարդկանց, որ նա կարող է իրեն թույլ տալ 120,000 դոլար վճարել ավտոմեքենայի համար»:

«Կանայք 600 դոլար են վճարում էրգոնոմիկորեն անհնար կոշիկների համար՝ փորձելով միջնորդնել նմանատիպ մեքենաներ գնող տղամարդկանցից եկող առաջարկները»:

Ֆեյսբուքը, ասել է Գալլովեյը, բոլոր տարիքի մարդկանց համար ժամանակը ծախսելու հարթակ է: Երիտասարդ մարդկանց շրջապատում ֆեյսբուքի անկման զեկույցները «ապուշություն» են: Ֆեյսբուքը հնարավորություն ունի հետևել օգտատերերին իրենց ինքնությամբ, մի բան, որին կարող է համապատասխանել միայն  Google-ը Gmail-ի միջոցով: Գալլովեյը ողջունում է Instagram-ի և Whatsapp-ի ստեղծումը, քանի որ բացի WeChat-ից, Instagram-ը աշխարհում ցանկացած այլ սոցիալական պլատֆորմից ավելի արագ է աճում: «Սոցիալականի հիմնական դրայվերները մոբայլն ու նկարներն են»:

«Ֆեյսբուքը առաջ է պոկվում: Սոցիալականի աշխարհը դառնում է «Ֆեյսբուքն ու յոթ թզուկները»»:

«Ֆեյսբուքը կապ ունի 2,4 միլիարդ օգտատերերի հետ: Հռոմեական կաթոլիկ եկեղեցին 1,2 միլիոն: Ֆեյսբուքն ավելի շատ հարաբերություններ ունի երկրում, քան Աստված»:

Գալլովեյի անհաջողակները՝ Amazon և Google

Գալլովեյն առանձնացնում է Amazon-ի երկու հիմնական թերություն: Մեկն այն է, որ Amazon-ը single-channel մանրածախ վաճառք է: Գալլովեյն համարում է, որ ապագան multi-channel-ինն է: Նա ասաց որ single-channel-ը կանհետանա:

Մեջբերումներ նրա խոսքից.

«Amazon-ը չի կարող մաքուր-խաղային մանրածախ վաճառող մնալ»: «Խանութները էլեկտրոնային կոմերցիայի աշխարհի նոր սևերն են: Մենք հայտնաբերել ենք այս հոյակապ ճկուն պահեստները, որոնք կոչվում են «store»»:

Amazon-ի աճը դանդաղել է: Նա հայտարարեց այնպիսի էլեկտրոնային կոմերցիոն ընկերությունների հուղարկավորության մասին, ինչպիսիք են Fab.com-ը, Gilt-ը և Net-a-porter-ը: Գալլովեյի համար հաղթող կլինի Macy’s-ը, որն հաջողությամբ առցանց է գնացել, և էլեկտրոնային կոմերցիայի խաղացողները, ինչպիսին Rent Runway-ը և Warby Parker-ն են, store-ներ են բացել: Amazon-ի մյուս թերությունը ճանապարհային ծախսերն են: Համաձայն Գալլավեյի, 2014 թվականին Amazon-ը 3,1 միլիարդ դոլար է ստացել ճանապարհային ծախսերից և ծախսել է 6,6 միլիարդ դոլար՝ առաքման համար: Սա, ըստ նրա խոսքերի, անկայուն է: Որոշ մեջբերումներ.

«Անվճար տեղափոխությունը գոյատևման մրցավազք է»:

«Uber-ը առավել կործանիչ ուժ կլինի ամերիկյան մանրածախ վաճառքի համար: Uber-ի նման ընկերությունների դրայվերները պատրաստվում են խափանել Amazon-ը»:

«Մանրածախ վաճառքով զբաղվողները պասիվ չեն նստում՝ սպասելով, որ իրենց խանգարեն: Ապագայի մանրածախ վաճառողը Macy’s-ն է: Macy’s-ն մետաֆոր է, այն բանի, թե ինչ է կատարվում տնտեսության հետ: Այն փակում է խանութներն ու առցանց ներդումներ անում»:

«Սմարթֆոնային տնտեսությունը աշխատանքի համար հոյակապ է լինելու, սակայն սարսափելի է լինելու աշխատավարձի առումով»:

Google-ը մի շարք թերություններ ունի, համաձայն  Գալլովեյի: Առաջին հերթին, չնայած Google-ը դոմինանտ է որոնման հարցում, մյուս բրենդները կրճատում են Google-ի մասնաբաժինը: Ֆեյսբուքը այժմ ունի 1 միլիարդ որոնումներ, ի համեմատ Google-ի 3 միլիարդի: Երկրորդ՝ ապրանքային բարձր արժեքների որոնումների երկու երրորդը Amazon-ում են կատարվում: Երրորդ՝ Google-ը դեռևս մշակում է մոբայլ որոնումը, ինչպես որ համակարգչայինն է: Չորրորդ՝ Google-ը Google Glass-ի և Google+-ի նման հսկայական անհաջողություններ ունի: Այս բոլոր թերությունների արդյունքում ընկերության եկամուտները դանդաղում են:

Մեջբերումներ.

«Google+-ն արդեն մեռած է: Այն օգտագործման 97 տոկոս անկում ունի»:

«Google Glass-ը պրոֆիլակտիկ է, որն երաշխավորում է, որ դուք երեխա չեք բեղմնավորի, քանի որ ոչ ոք ձեզ մոտ չի գա»:

Հնարավոր է Գալլովեյը սխալվում է

Գալլովեյն ասաց, որ հույս ունի՝ իր ասածների մեծ մասը ճիշտ են, սակայն նա գիտի, որ դրա մի մասը սխալ է: Եկե՛ք դիտարկենք, թե որտե՞ղ կարող է նա սխալվել:

Գալլովեյն շատ վաղ է Amazon-ին դուրս թողնում: Եթե ֆիզիկական խանութներ ունենալը առանցքային է դառնում, Amazon-ը կարող է հեշտությամբ լուծել այդ խնդիրը: Եվ Amazon-ի ճանապարհածախսի խնդիրը չպետք է Amazon-ի ընդհանուր վաճաքի փորձից առանձին դիտարկվի: Եթե «անվճար» առաքումը գնորդների համար, ովքեր գրանցվել են Amazon Prime-ում, Amazon-ին հիմնական որոնման կետ է դարձնում և այսպիսով Google-ի որոնումից առաջ է անցնում ապրանքային բարձր արժեքների որոնման ոլորտում, ապա «անվճար առաքման» գինը կարող է լավ ներդրում լիներ՝ և՛ էժան, և՛ արդյունավետ, քան ասենք գովազդ գնել Amazon բրենդի համար:

Apple-ի՝ շքեղության բրենդ դառնալուն ուղղված՝ Գալլովեյի գնահատականները հարցեր են առաջացնում: Այնուամենայնիվ, նախկինում Apple-ին հաջողվել է արտադրել պարզ, թեթև, էլեգանտ, օգտակար և մատչելի ապրանքներ: 10000 դոլարի հասնող  գներով ժամացույցների մոտ քայլելը  Apple-ին դարձնում են անմատչելի և անօգուտ: Այս էքսկուրսիայից օգուտը շատ ավելի քիչ կլինի, եթե համեմատենք Apple-ի հսկայական բիզնեսի ծավալների հետ:

Apple-ը շարունակում է ակնհայտ աճել՝ կախված լինելով այն ապրանքների արտադրումից, որոնք մարդկանց կյանքը հիրավի հեշտացնում են և բարելավում: Ակնհայտ չէ սակայն, որ շքեղության առարկաները, ինչպիսիք են օրինակ 10000 դոլար արժողությամբ iWatch-երը, նույնիսկ իրենց ակնհայտ թերությունները վերացնեն, ինչպիսիք են մարտկոցի կարճատև կյանքն ու ձանձրացնող զգուշացումները, մարդկանց կյանքն ավելի լավը դարձնող ապագայի մի մասն են:

Ֆեյսբուքը մինչև այժմ բջջային հեռախոսների իրացման հիասքանչ աշխատանք է կատարել: Իր օգտատերերի մասին տվյալները ֆեյսբուքի կարևոր առավելություն են: Ֆեյսբուքի հայտարարությունների վերահասցեավորումը  աշխատում է մի քանի սարքավորումների վրա, անկախ կողմնակի  cookie-ներից կամ ջնջվելուց: Սրանք մեծ առավելություններ են:

Մինչև օրս ֆեյսբուքն ի վիճակի է եղել գոյատևել հակասական բիզնեսի պայմաններում, որոնք թվում են սոցիալական և անձնական, սակայն «կուլիսների հետևում»  օգտատերերի վերաբերյալ տեղեկությունները անխղճորեն օգտագործվում են կոմերցիոն նպատակներով: Ֆեյսբուքը նշում է, որ այս տեղեկատվությունը չի փոխանցում գովազդատուներին՝ դրանով իսկ չեզոքացնելով մասնավոր կյանքի պաշտպանության համար պատասխանատվությունը:

Մնում է զարմանալ, թե այս հակասությունները մինչև ե՞րբ կարող են պահպանվել և ընդունելի լինել, քանի որ օգտատերերը սահմռկում են առևտրային «Մեծ եղբոր»-ից՝ լսել անձնական խոսակցություններ և անմիջապես այն մասին հայտարարություններով հեղեղելով այն օգտատերերին, ինչի մասին որ խոսվել էր թվացյալ անձնական խոսակցությունների ժամանակ:

Google-ը մեծ ֆինանսական հաջողություն ունի: Այնուամենայնիվ, չհաստատված տեղեկությունների համաձայն Google-ն սկսում է դժվարություններ ունենալ գործընկերների հետ հարաբերություններում՝ որպես ցուցաբերած որոշակի մեծամտության արդյունք: Դա կարող է վկայել, որ այն դառնում է «անհանգիստ» կազմակերպություն, որը կոչվում է «հաջող կողմնորոշված գործունեությամբ կազմակերպություն»: Գործընթացներով կողմնորոշված կազմակերպությունը կարճաժամկետ կոմերցիոն առավելություններ ունի:

Իր շուկայում գերիշխող դեր ունենալով՝  շատ քիչ է պետք  մտածել այդ ուղղությամբ շարունակելու համար: Քիչ սխալներ են արվում: Դա արդյունավետ է: Նրա բարելավված գործընթացները բավականին հարմար են շուկայում  գոյատևելու համար: Սակայն արդյունավետությունը կարող է պայմանավորված լինել ճկունությամբ: Երբ նոր տեխնոլոգիաների, մրցակցության կամ բիզնես մոդելների արդյունքում շուկայում փոփոխություններ են տեղի ունենում,  հստակ սահմանված գործընթացները դառնում են բանտ զարգացման համար:

Այժմ, երբ Գուգլի շուկան տեղաշարժվել  է, արդյո՞ք Գուգլն ընդունակ կլինի արագ ադապտացվել: Թե՞ կդառնա իր առկա գործընթացների գերին: Եթե սահմանված ուղուն խստորեն հետևելը արժեքավոր համակարգ է, ապա Գալլովեյը կարող է ճիշտ լինել և Google-ը կարող է անկայունության մեջ հայտնվել, եթե Google-ը կարողանա վերականգնել հաճախորդների բավարարմանն ուղղված գործունեությունը, ինչը նրա հաջողության բանալին էր, այն կարող է ավելի մեծ հաջողություններ ունենալ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment