Իրանի հետ միջուկային գործարքը հստակ վերանայման կարիք ունի

Իրանի հետ միջուկային գործարքը հստակ վերանայման կարիք ունի

Հոդվածի առանցքում

  • Խնդիրը միայն այն չէ, թե արդյո՞ք պետք է փրկել 2015-ի միջուկային գործարքը, ինչպես ցանկանում են արևմտաեվրոպական առանցքային երկրները, կամ ճնշել Թեհրանին, որպեսզի համաձայնի վերանայել այն, ինչպես ցանկանում է նախագահ Դոնալդ Թրամփը: Առավել կարևոր հարցն այն է, որ այս շաբաթվա բացահայտումներից և միջուկային դիտորդների նախնական կասկածներից հետո, թե Իրանը վերջ է տալիս միջուկային գործարքին, աշխարհը երբևէ կարո՞ղ է վստահել Թեհրանին միջուկային ծրագրի սահմանափակումներին լիովին հետևելու մասով:

Ուշադրությանն արժանի

 

Այս շաբաթվա բացահայտումներն այն  մասին, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը Թեհրան նահանգում չհայտարարված միջուկային տեղանքում ուրանի հետքեր է հայտնաբերել, ցույց է տալիս՝ իրանական միջուկային խնդիրը շատ ավելի բարդ է: Թեհրանը հրաժարվել է բացատրել բացահայտումները:

Խնդիրը միայն այն չէ, թե արդյո՞ք պետք է փրկել 2015-ի միջուկային գործարքը, ինչպես ցանկանում են արևմտաեվրոպական առանցքային երկրները, կամ ճնշել Թեհրանին, որպեսզի համաձայնի վերանայել այն, ինչպես ցանկանում է նախագահ Դոնալդ Թրամփը:

Առավել կարևոր հարցն այն է, որ այս շաբաթվա բացահայտումներից և միջուկային դիտորդների նախնական կասկածներից հետո, թե Իրանը վերջ է տալիս միջուկային գործարքին, աշխարհը երբևէ կարո՞ղ է վստահել Թեհրանին միջուկային ծրագրի սահմանափակումներին լիովին հետևելու մասով:

Ինչպես պարզ է դառնում ատոմային գործակալության բացահայտումներից, ցանկացած ապագա միջուկային գործարք ոչ միայն պետք է ներառի միջուկային ոլորտի հետ կապված հարցերի լայն շրջանակ (օրինակ՝ իրանական բալիստիկ հրթիռային ծրագիր), այլև ստուգման շատ ավելի ուժեղ ընթացակարգեր և երաշխավորված պատժամիջոցներ, քան 2015 թվականի գործարքն էր սահմանում:

Անգամ այս շաբաթվա բացահայտումներից առաջ Վաշինգտոնում, Թեհրանում և եվրոպական մայրաքաղաքներում լարվածությունն աճում էր գործարքի ապագայի վերաբերյալ, որը ժամանակավոր սահմաններ էր դնում իրանական միջուկային գործունեության վրա՝ իրանական ռեժիմի դեմ տնտեսական պատժամիջոցների վերացման դիմաց:

Անդրադառնալով նախագահ Օբամայի պաշտոնավարման  ժամանակ կնքված գործարքին իր կոշտ գնահատականին,

Նախագահ Թրամփը պաշտոնապես դուրս է բերել ԱՄՆ-ն նախագահ Օբամայի պաշտոնավարման  ժամանակ կնքված գործարքից: Այդ ժամանակվանից ի վեր Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան փորձում էին փրկել այդ պայմանագիրը՝ համոզելով Թեհրանը շարունակել կատարել իր պարտավորությունները: Թեհրանը, սակայն, բացահայտորեն խախտում է ավելի ու ավելի շատ դրույթներ, քանի որ Վաշինգտոնն ավելացնում է տնտեսական պատժամիջոցները նախագահ Թրամփի «առավելագույն ճնշում» գործողության շրջանակում: Մինչդեռ Եվրոպան չի կատարել Թեհրանի խնդրանքը՝ դրանցից խուսափելու հնարավորության վերաբերյալ:

Այս շաբաթվա սկզբին Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության աճը և միմյանց դեմ գործողությունները գործարքի ապագան թողեցին ավելի անորոշ վիճակում:

Այս ամսվա սկզբին նախագահ Թրամփը նոր պատժամիջոցներ էր սահմանել Իրանի բեռնափոխադրման ցանցի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամների հետ շփումներ ունեցող անձանց դեմ, որոնք կօգնեն առաքել իրանական նավթը:

Թեհրանն իր հերթին վերջին երկու ամիսներին հայտարարել է, որ կգերազանցի միջուկային վառելիքի պաշարների սահմանը, և կավելացնի ուրանի հարստացման մակարդակը:

Այս շաբաթ իրանական միջուկային գործունեության մասին բացահայտումները պետք է խորացնեն Վաշինգտոնի մտահոգությունները:

 

Հակասությունները սկսվել են անցյալ տարվանից, երբ ՄԱԿ-ին ուղղված ելույթի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը կոչ արեց հետաքննել այդ տեղանքը՝ ասելով, որ այնտեղ կան մեծ քանակություամբ սարքավորումներ և նյութեր, որոնք կապված են Իրանի միջուկային ծրագրի հետ: Գործակալությունը հավաքեց շրջակա միջավայրի նմուշներ, որոնք բացահայտեցին ուրանի հետքեր:

Ատոմային գործակալությունում, ինչպես նաև Վաշինգտոնում և Երուսաղեմում հոնքերը բարձրացան, երբ Իրանը հրաժարվեց բացատրել գործակալության հետաքննության արդյունքները:

Միաժամանակ Նեթանյահուն մամուլի ասուլիս է հրավիրել Իսրայելի արտգործնախարարությունում՝ բացահայտելու, որ գտել է միջուկային զենքի փորձարկումների մեկ այլ վայր: Այս անգամ Աբադեհում՝ Իրանի Ֆարս նահանգում:

Նեթանյահուն սլայդշոուով բացատրեց, որ Թեհրանը ոչնչացրել է այդ տարածքը, երբ իմացել է, որ Իսրայելը բացահայտել է այն:

Այս ամենը չպետք է զարմացնի մեզ: Երբ նախագահ Օբաման և նրա թիմը «ամենուր և  ամեն պահ» ստուգումներ իրականացնելու խոստման դիմաց համաձայնել են զգալիորեն ավելի քիչ պայմանների: Որպես միջուկային համաձայնագրի մաս, ԱՄՆ-ը և մյուս տերությունները ընդունեցին արձանագրություն, որի համաձայն Իրանը 24 օրում պետք է կատարի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության խնդրանքը՝ այցելել կասկածելի և չհայտարարված վայր՝ Թեհրանին տալով շատ ժամանակ տեղափոխվելու, թաքնվելու համար կամ ապացույցներ ոչնչացնելու համար: Գործարքը չի նախատեսել նաև այնպիսի միջոցներ, որոնք կպարտադրեն Թեհրանի կատարել ստուգումների պահանջը:

Միջուկային գործարքի անցքերն ու դրանք շահարկելու Թեհրանի պատրաստակամությունը հուշում են, որ ցանկացած ապագա գլոբալ համաձայնագիր պետք է ներառի ստուգման ռեժիմ, և պատժամիջոցներ պայմանները չկատարելու համար, որոնք իսկապես կհամոզեն տարածաշրջանին և աշխարհին, որ Իրանը միջուկային զենք ձեռք չի բերի:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment