Զայրացած Պուտինը «պահանջում է գործողություններ»

Զայրացած Պուտինը «պահանջում է գործողություններ»

Հոդվածի առանցքում

  • Պուտինի նավերը պարեկային ծառայություն էին իրականացնում ճապոնիայի ծովում, երբ ձկնորսական նավակները մտել են Ռուսաստանի տարածքային ջրեր: Հյուսիսկորեական նավերը կասկած են առաջացրել, որ ապօրինի ձկնորսություն են իրականացնում: Դրանցից մեկի անձնակազմը հարձակվել է ռուսական նավակների վրա, վնասել երեք մարդու: Պարզ չէ, թե հարձակման ժամանակ ինչ զենք է օգտագործվել: Երկու նավերն էլ, ընդհանուր 56 հոգանոց անձնակազմով, ձերբակալվել են և տեղափոխվել Ռուսաստան:

Ուշադրությանն արժանի

 

Վլադիմիր Պուտինը կոչ է արել «համապարփակ միջոցներ» ձեռնարկել  հետագայում Հյուսիսային Կորեայից գրոհները կանխելու համար, քանի որ Ռուսաստանի սահմանային ոստիկանությունը ներքաշվել է Փհենյանի դրոշով նավի հետ թշնամական միջադեպի մեջ:

Պուտինի նավերը պարեկային ծառայություն էին իրականացնում ճապոնիայի ծովում, երբ ձկնորսական նավակները մտել են Ռուսաստանի տարածքային ջրեր: Հյուսիսկորեական նավերը կասկած են առաջացրել, որ ապօրինի ձկնորսություն են իրականացնում: Դրանցից մեկի անձնակազմը հարձակվել է ռուսական նավակների վրա, վնասել երեք մարդու: Պարզ չէ, թե հարձակման ժամանակ ինչ զենք է օգտագործվել:

Երկու նավերն էլ, ընդհանուր 56 հոգանոց անձնակազմով, ձերբակալվել են և տեղափոխվել Ռուսաստան:

Ռուսաստանի արտգործնախարարությունը մտահոգություն է հայտնել Մոսկվայում Հյուսիսային Կորեայի դեսպանին. «Հայտնել ենք, որ ռուսական կողմը վճռական քայլեր է ձեռնարկում ապօրինի գործողություններ կատարած անձանց կալանավորելու համար: Մենք պահանջել ենք, որ հյուսկորեական կողմը ձեռնարկի համապարփակ միջոցներ հետագայում նման միջադեպերից խուսափելու համար»:

Հյուսիսային Կորեայի հետ Ռուսաստանի հարաբերությունները ջերմ են, իսկ սահմանային հարձակումներ հազվադեպ են լինում:

Ռուսաստանը ծովի մի մասում հավակնում է բնական պաշարներ գտնել, ինչպես նաև այդ ջրերն օգտագործվում են ձկնորսության համար:

Օգոստոսին Կիմ Չեն Ընը նույն ուղղությամբ երկու բալիստիկ հրթիռ էր արձակել:

Դրանք հայտնաբերել է ճապոնական ծովային պահակախումբը, որը ստիպված էր նախազգուշացնել նավերին, որ հեռու մնան այդ տարածքից:

Թրամփը կարծում էր, որ այս ճակատում ինչ-որ հաջողության է հասել, երբ Կիմը հունիսին համաձայնեց նորից բանակցել, բայց այդ բանակցությունները շարունակվեցին լռությամբ:

Անցած շաբաթ Թրամփը նույնիսկ աշխատանքից հեռացրեց անվտանգության հարցերով իր գլխավոր խորհրդական Ջոն Բոլթոնին, ինչը, կարծես, հանգստացնող քայլ էր Հյուսիսային Կորեայի համար:

Բոլթոնը, ընդհանուր առմամբ, Կիմի հետ կոշտ քաղաքականության կողմնակից էր, և այժմ Թրամփը նույնիսկ մեղադրել է իր նախկին խորհրդականին բանակցությունները «հետ մղելու» մեջ:

Միայն վերջին 6 ամիսներին Կիմը թույլատրել է հրթիռային 7 փորձարկում:

Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում էր մեղմել լարվածությունը Վաշինգտոնի և Փհենյանի միջև:

Երբ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ արեց դադարեցնել հրթիռային փորձարկումները, Հյուսիսային Կորեայի կառավարության ներկայացուցիչը նրան անվանեց թունավոր նյութ:

Այնուամենայնիվ, նույն շաբաթ և ԱՄՆ-ի նոր բանակցությունների համաձայնելուց ժամեր անց Հյուսիսային Կորեան կարճ հեռահարության երկու հրթիռ արձակեց:

Սեուլում պաշտոնյաները զայրացան, հարավկորեական բանակի խոսնակը ասաց. «Մեր զինված ուժերը մշտադիտարկում են իրավիճակը լրացուցիչ արձակումների դեպքում և բերված են բարձր պատրաստվածության:

 

Կոչ ենք անում Հյուսիսային Կորեային անհապաղ դադարեցնել այնպիսի գործողությունները, որոնք սրում են լարվածությունը»:

Նախորդ յոթ փորձարկումները բացահայտեցին կարճ հեռահարության հրթիռային և հրթիռահրետանային համակարգեր, որոնք փորձագետների կարծիքով կարող են ընդլայնել Հարավային Կորեայի թիրախներ խոցելու հնարավորությունները, ներառյալ այնտեղ գտնվող ԱՄՆ ռազմական բազան:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment