Ֆուկույամայի ֆատալիզմը

Ֆուկույամայի ֆատալիզմը

Հոդվածի առանցքում

  • Կայացած պետականությունը այն է, ինչը պահանջվում է զարգացող պետություն ստեղծելու համար:
  • Հաջողակ ժողովրդավարական պետությունները պատմության ընթացքում շահեցին ոչ թե ժողովրդավարական մեթոդներով, այլ ազգային գիտակցության ստեղծման ծրագրերով:
  • Լիբերալ ժողովրդավարության տրիումֆը, առնվազն հետաձգվել է:
  • Առաջադիմության ճանապարհը դա ազգային շովինիզմի ուժեղացումն է և որոշ հանգամանքներում միգուցե «հնարավորություն տալը պատերազմին»:

Ուշադրությանն արժանի

Ֆրենսիս Ֆուկույամայի լիբերալ ժողովրդավարության տեսության ուսումնասիրության հիման վրա գրված երկրորդ` «Քաղաքական կարգ և քաղաքական անկում» աշխատության մեջ հեղինակը շեշտադրում է կատարում մի գաղափարի վրա, որ «ներկայիս իրողությունները հաճախ նախկինում կատարած հանցագործությունների արդյունք են»: Այսպիսով, ինչպե՞ս պետք է մենք գործենք:

10 տարի առաջ ես մեծ ոգևորությամբ ընդունեցի Ֆրենկի առաջարկությունը միասին դասավանդելու վերաբերյալ (իսկ հետագայում համահեղինակելու): Որպես պրակտիկ քաղաքականության մեջ ներգրավված անձ, ես նպատակ ունեի հասկանալու, թե իր նեո-պահպանողական անցյալը ի՞նչ ազդեցություն է ունեցել նրա մտածելակերպի վրա:

Ֆրենկի բազմակողմ մտահորիզոնը և պատմական մանրամասներին հատուկ ուշադրություն դարձնելու հատկությունը ակնհայտորեն դրսևորվում է նրա նոր աշխատության մեջ: Այդ աշխատությանը ծանոթանալը ինձ հնարավորություն տվեց հասկանալ, թե ինչպես է մեր խիստ տարբեր քաղաքական անցյալը հնարավորություն տալիս համագործակցել ներկայումս:

Իմ կարծիքով Ֆրենկի` դառը ճշմարտությունը բացահայտելու սկզբունքին ուղղված հավատարմությունը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ մեր ծանր ժամանակների մարտահրավերներին կառուցողական մոտեցումներ ցույց տալու գործում:

Թե’ «Կարգ և Անկում»-ը աշխատությունը, և թե’ դրան նախորդող հայտնի «Քաղաքական կարգի ակունքները», ուսումնասիրում են այն հանգամանքները, որոնք նպաստեցին օրենքի գերակայության, կայացած պետականություն և ժողովրդավարական պատասխանատվության գաղափարների զարգացմանը: Առաջին հատորն ավարտվում էր Ֆրանսիական Հեղափոխության թեմայով. նորը սկիզբ է առնում 19-րդ դարի վաղ շրջանի պատմությունից` սկսված այն ժամանակահատվածից, երբ վերոնշյալ երեք հասկացությունների համադրումը խնդրահարույց էր, օրինակ` ԱՄՆ-ում:

«Կարգ և անկում» գրքի հիմնարար դրույթներից մեկը հանդիսանում է այն, որ կայացած պետականությունը այն է, ինչը պահանջվում է զարգացող պետություն ստեղծելու համար`ծեծված ճշմարտություն, որը կարծես թե մոռացվել է ԱՄՆ քաղաքական շրջանակներում: Սակայն Ֆրենկը լի է վճռականությամբ հիշեցնելու առ այն, թե որտեղից է գալիս այս կայացվածությունը:

Նրա փաստարկների հիմնաքարը հանդիսանում այն, որ պետականության ստեղծումը, դա անարյուն և խաղաղ գործընթաց չէ.

«Արդյունավետ լինելու համար, պետականության ստեղծման հետ զուգահեռ պետք է զարգանա ազգային ինքնությունը, որը կվերացնի ազգի զատումը տարածքային և էթնիկական խմբերի»:

Նա նշում է, որ «Այս գործընթացը արյան և երկաթի խնդիր է: Հաջողակ ժողովրդավարական պետությունները պատմության ընթացքում շահեցին ոչ ժողովրդավարական մեթոդներով, այլ ազգային գիտակցության ստեղծման ծրագրերով»: Նա գրում է, որ այս ծրագրերը իրենց բնույթով ոչ հանդուրժողական և բռնի են և շատ հաճախ դրանց իրականացումը պահանջում է բռնապետական մեթոդներ:

Այս ամենը չի համապատասխանում ժողովրդավարական պատասխանատվության և օրենքի գերակայության գաղափարներին: Հղում կատարելով Ինդոնեզիայի նախկին նախագահի օրինակին` Ֆրանկը նշում է, որ Սուկարնոն «հետաքրքրված չէր Արևմտյան լիբերալիզմի գաղափարով, քանզի այն չէր հանդիսանում ազգային ինքնության հաստատմանը նպաստող ուժեղ պետականության ստեղծման գաղափար»:

Այս անվիճելի ճշմարտությունները լուրջ ուսումնասիրության առարկա են դառնում գրքի երկրորդ հատվածում, որը նվիրված է քաղաքական անկման թեմային: Դրանք հիշեցնում են ամերիկացիներին, որ օրենքի գերակայության, ժողովրդավարական պատասխանատվության և կայացած պետական բյուրոկրատիայի երջանիկ համադրությունը չպետք է ընդունել որպես սովորական երևույթ: Սա կարևորագույն ձեռքբերումներից է:

Սակայն գրքի «մեսիջը» ուղղված է նրանց, ովքեր 1980-90-ական թթ.-ին աշխարհի 60 երկրներում, որտեղ վերելք էր ապրում ժողովրդավարացման 3-րդ ալիքը, պայքարում էր պետական ինստիտուտների ուժեղացման համար և աղքատության դեմ: Այս տեսանկյունից «Կարգ և անկում»-ը եզրահանգում է նրան, որ լիբերալ ժողովրդավարության տրիումֆը, առնվազն հետաձգվել է: Եվ իրոք, առաջնորդվելով այս տրամաբանությամբ, վերոնշյալ վերլուծությունը կարող է դիտարկվել որպես խորհուրդ, որ առաջադիմության ճանապարհը դա ազգային շովինիզմի ուժեղացումն է և որոշ հանգամանքներում միգուցե «հնարավորություն տալ պատերազմին» (գրքի վերնագրերից մեկի անվանումը): Ֆրենկը իհարկե գիտի, որ մռայլ հակաուտոպիական տեսությունները առաջընթացի միջոց չեն` նա ո’չ պատերազմի ջատագով է, ո’չ էլ շովինիստ:

«Կարգ և անկում»-ը իր շրջանակներում չի ծավալվում պատերազմին և շովինիզմին գործնական երկընտրանք տալու առաջարկի շուրջ: Իմ կարծիքով, գրքի հիմնասյունը հանդիսանում է այն, որ այն երկրները, որոնք ժողովրդավարական համակարգ են որդեգրում մինչև կայացած պետականություն ստեղծելը, անկասկած հիմնված կլինեն «հաճախորդային» մտածելակերպի վրա: Ըստ հեղինակի` սա նշանակում է, որ ժողովրդավարացման նախնական շրջանում քաղաքական մոբիլիզացիայի բնական աճի ապահովման նպատակով պետական մեխանիզմի ողջ ուժի օգտագործում` նյութական միջոցներով շահագրգռելով ընտրազանգվածին: Նա նշում է նաև, որ «հաճախորդային» կառուցվածքներն առաջանում են, երբ ժողովրդավարությունը առաջ է գալիս մինչ ժամանակակից պետությունը կարողանում է վերածվել ինքնավար ինստիտուտի իր բոլոր քաղաքական հետևորդներով:

19-րդ դարի ԱՄՆ-ն լավ օրինակ է ծառայում վերոնշյալի համար: Ինչպես գրքում է նշված, մի քանի տասնամյակներ պահանջվեցին, որպեսզի մերիտոկրատիկ մշակույթը հիմնավորվեր, ինչպես ֆեդերալ, այնպես էլ նահանգային կառավարություններում: Տնտեսական աճը մեծ դեր խաղաց բարեփոխումների իրականացման համար, մասնավորապես առաջընթաց ապրող դարում միջին խավի վերելքը, և հասարակության մասնագիտական, գործարար, բարեսիրական և քաղաքական շրջանակների կողմից սոցիալական բարեփոխումներին խթան հանդիսանալը: Գիրքը ընգծում է նաև այն դերը, որը կարող էր հմուտ ղեկավարութունը և անհատների ընտրությունը դեր խաղալ:

Նրանք, ովքեր հակված են քննադատությանը, սխալներ փնտրելով «հաճախորդային» կառավարության գաղափարի մեջ, պետք է նշել, որ դա ընդամենը ժամանակի վատնում է, քանի որ «հաճախորդային» կառավարման գաղափարն անհամատեղելի է մեր` ճիշտ կառավարման մոդելի պատկերացումների հետ: Ֆրանկը չի քննադատում, բայց միևնույն ժամանակ չի ուսումնասիրում` ինչպես քաղաքացիական հասարակությունը կարող է հիմնավորել ժամանակակից «հաճախորդային» ժողովրդավարության պայմաններում:

Ի հակադրություն վերոնշյալին 20-ր դարի մեծ տնտեսագետ Ալբերտ Հիրշմանը այլ մոտեցմամբ է հանդես գալիս` տարբերակելով 2 տեսակի հասարակական գիտություններ: Առաջինը` անկողմնակալ և խիստ վերլուծականն է, որը կենտրոնանում է օրինաչափությունների, կայուն հարաբերությունների և հետևողականությունների ուսումնասիրման վրա: «Կարգ և անկում»-ը այս մոտեցման լավագույն օրինակներից է: Սակայն Հիրշմանը փորձել է գտնել հակամիջոց ֆատալիզմի դեմ, ինչպես նա է անվանում «բացարձակ խոչնդոտներից, երևակայական դիլեմաներից, միակողմանի հետևողականություն` փախուստի ուղիներ»: Հիրշմանը ստեղծել է «հնարավորության» գաղափարը, իր երկրորդ տեսակը ներկայացնելու համար:

Լեզուն կարևորագույն նշանակություն ունի իրատեսական լուծումներ գտնելու հարցում: Փոփոխությունները չեն լինում հեշտ ու արագ, և քննադատելու շտապողականությունը հղի է հիասթափությամբ, անգործությամբ և հուսահատությամբ:

Նույնիսկ ընդունելով բարդ իրողությունները` մենք հարցնում ենք ինքներս մեզ, թե ինչպես կարող ենք աստիճանաբար և թեթև հրմամբ ընթանալ առաջ` ավելի հուսադրող ուղղությամբ: (Այս հարցը խորությամբ ուսումնասիրել եմ իմ վերջին գրքում` «Աշխատելով հացահատիկի հետ»):

Ֆրենկն առաջարկում է Ամերիկյան բարեփոխիչ Ջիֆֆորդ Փինչոտի ուշագրավ ջանքերի մանրամասն նկարագրությունը, ում հաջողվել է միանալ Ներքին Գործերի` անտառների վերահսկողության վարչությանը` (ով իրեն տեսավ որպես մասնավոր մշակողների շահերի պաշտպան) ԱՄՆ-ի նորաստեղծ Անտառային Ծառայությանը, անտառների կառավարմանը համապատասխան էթիկական նորմերով:

Փինչոտի հաջողությանը նպաստեցին բարձր կատարողականությամբ հանրային գործակալության աշխատանքը, ինչպես նաև լրատվամիջոցների, գիտական հասարակությունների և սոցիալական բարեփոխիչների հետ քաղաքական դաշինքներ կազմելը: Սական ոչ այնքան ոգեշնչվելով փորձից` «Քաղաքական կարգը և անկումը»-ը վերոնշյալ դրվագն ավարտում է հոռետեսության նոտայով` ընդգծելով, որ «Փինչոտի նման ղեկավարները ուղղորդվում են Բողոքական կրոնականությամբ, ինչը հիմնականում անհետացել է ժամանակակից Ամերիկայի հանրային կյանքից»:

Հեղինակն իր խոսքը նմանատիպ զգուշավորությամբ է կառուցում համայնքային կառավարման ներկայիս փիլիսոփայության վերաբերյալ. միտում, որը ժամանակակից զարգացման ծրագրերում կազմում է զգալի մաս:

CDD նախաձեռնում է ստանդարտ բյուրոկրատական ընթացակարգերը շրջանցելու միջոցներ` տեղական ենթակառուցվածքներում ներդրումային ռեսուրսները անմիջականորեն տրամադրելով համայնքներին: Շատ հաճախ նրանք գրանցում են հաջողություններ, ինչպես օրինակ Ինդոնեզիայի Kecamatan Զարգացման Ծրագիրը, որը 1990-ականներին սկսեց բավականին համեստ բյուջեով, իսկ ներկայումս գրանցեց մոտ 2 միլիարդ դոլարի կուտակային բյուջե:

Գնահատականները ցույց են տալիս վերադարձի բավականին բարձր տեմպեր, ինչ վկայում է այն մասին, որ նմանատիպ մոտեցումը տեղական համայնքային մակարդակով արդյունավետ է` «բարյացակամ ժողովրդավարության» մշակույթին նպաստելու համար: Սակայն Ֆրանսիս Ֆուկույամայի «Քաղաքական կարգը և անկումը» գրքում այսպիսի ծրագրերի ընդհանուր ազդեցությունը բնորոշվում է որպես «բավականին անորոշ»:

Նրա` լիբերալ ժողովրդավարության համար նպաստավոր հարթակ ստեղծելուն ուղղված անխաթար ուսումնասիրությունները կարող են ետ տանել դեպի «անցյալում տեղի ունեցած հանցագործությունները», իսկ դեպի ազատ ժողովրդավարություն տանող ճանապարհը երկար է և դժվար: Սակայն մեզ անհրաժեշտ է ավելին. ծանր ճշմարտությունը լրացնել Ալբերտ Հիրշմանի ոգով` մանրակրկիտ վերլուծություն կառուցելով մի ուղու վրա, որը արժեքի հավելաճը հեռանկար կբացի և հույսի համար հիմքեր կթողնի:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment