Հայ նահատակները՝ զոհերից դեպի հաղթողներ
Հոդվածի առանցքում
- Առաջին հայացքից սահմռկեցուցիչ է թվում Հայոց Ցեղասպանության տարելիցին քահանա ձեռնադրվելը: Սակայն հոգեշնորհ Արեն Սարկիս Ճէպէճեանը նշեց, որ արքեպիսկոպոսը ասել է իրեն, որ 2004 թվականի ապրիլի 24-25-ին տեղի ունեցած ձեռնադրումը օգնել է խորհրդանշել, թե ինչպես են հայերը, զոհ լինելուց անցել 1915 թվականի ապրիլի 24-ին սկսված Ցեղասպանության, հաղթողներ լինելուն:
- «Մենք ցանկանում են, որ սա դիտվի որպես մեր զորհերի հաղթանակը և բուժիչ գործընթացի սկիզբը»,-նշեց հոգեշնորհ Ճէպէճեանը: «Էլ ո՛չ մի ողբ: Եկեղեցին այս տարի մեծ քայլ է ձեռնարկել նահատակների սրբացման և զոհից հաղթողների անցնելու համար: Մենք 500 տարի սրբեր չենք դասել»:
- Հայոց Ցեղասպանությունը սանձազերծեց 20-րդ դարի մյուս գազանությունները նացիստական մահվան ճամբարներում, Կամբոջայում՝ Կարմիր քմերները, Բոսնիա-Հերցեգովինայում, Ռուանդայում և Դարֆուրում: Եվ դա արձագանքում է մեր օրերում էլ:
- Մեկ այլ ոգեկոչում տեղի կունենա մայիսին, Վաշինգտոնում: «Դա մեծ էկումենիկ ծրագիր կլինի»,-նշել է նա: Այդ ծրագիրը նախատեսվել է ԱՄՆ-ի Կաթոլիկ եպիսկոպոսների հանձնաժողովի և Եկեղեցիների ազգային խորհրդի կողմից:
Ուշադրությանն արժանի
Առաջին հայացքից սահմռկեցուցիչ է թվում Հայոց Ցեղասպանության տարելիցին քահանա ձեռնադրվելը:
Սակայն հոգեշնորհ Արեն Սարկիս Ճէպէճեանը նշեց, որ արքեպիսկոպոսը ասել է իրեն, որ 2004 թվականի ապրիլի 24-25-ին տեղի ունեցած ձեռնադրումը օգնել է խորհրդանշել, թե ինչպես են հայերը, զոհ լինելուց անցել 1915 թվականի ապրիլի 24-ին սկսված Ցեղասպանության, հաղթողներ լինելուն:
Հոգեշնորհ Ճէպէճեանը Չիկագոյում Սբ. Գրիգոր Լուսավորչի սարկավագն է: Նա լավագույն խոսնակն էր տեղական միջոցառումների ժամանակ, որոնք կատարվեցին այս շաբաթվա սկզբին և կոչված էին ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, որին 1915-1923 թվականների ընթացքում զոհ գնաց ավելի քան 1,5 միլիոն հայ:
Միջոցառումները ներառում էին անցած կիրակի Figge Art Museum-ում վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, Սբ. Ամբրոուզի համալսարանում Christ the King մատուռում երեքշաբթի օրը կայացած միջդավանական աղոթքը և Augustana College-ում «Հայոց Ցեղասպանության ընտանիքները» ծրագիրը:
Ձեռնադրումը համահովանավորվել էր Քուոդ-Սիթիզի Հայոց Ցեղասպանության հիշատակման հանձնաժողովի, Քուոդ-Սիթիզի Հոլոքոստի Կրթական հանձնաժողովի մասնաճյուղի, Քուոդ-Սիթիզի Հրեական ֆեդերացիայի և տեղական երկու քոլեջների կողմից:
«Մենք չենք ցանկանում հերթական Հոլոքոստի հաղորդագրությունը բերել»,- Քասսը երեքշաբթի օրը կայացած խմբագրական խորհրդի հանդիպման ժամանակ նշեց ֆեդերացիայի մամուլի խոսնակ Գլենն:
«Մենք ցանկանում են, որ սա դիտվի որպես մեր զորհերի հաղթանակը և բուժիչ գործընթացի սկիզբը»,-նշեց հոգեշնորհ Ճէպէճեանը: «Էլ ո՛չ մի ողբ: Եկեղեցին այս տարի մեծ քայլ է ձեռնարկել նահատակների սրբացման և զոհից հաղթողների անցնելու համար: Մենք 500 տարի սրբեր չենք դասել»:
Դեռևս կարևոր է բարձրացնել ցեղասպանության մասին տեղեկացվածությունը, քանի որ «պատմությունը կրկնվում է» այնպիսի տեղերում, ինչպիսին Սիրիան ու Իրաքն են՝ Իսլամական պետության գործողությունների պատճառով: «Ցեղասպանությունը պետք է դադարեցնել»,-նշեց հագեշնորհ Ճէպէճեանը:
Հայոց Ցեղասպանությունը համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, համաձայն, Ճէպէճեանի տված գրքույկի:
«Հայոց Ցեղասպանությունը սանձազերծեց 20-րդ դարի մյուս գազանությունները նացիստական մահվան ճամբարներում, Կամբոջայում՝ Կարմիր քմերները, Բոսնիա-Հերցեգովինայում, Ռուանդայում և Դարֆուրում: Եվ դա արձագանքում է մեր օրերում էլ, այնպիսի վայրերում, որտեղ «էթնիկ զտումներ»-ը կառավարության քաղաքականության մասն են կազմում՝ չնայած մարդկության ու Աստծո առաջ ոճրին»,-նշված է գրքույկում:
Առավել շատ տեղեկությունների համար այցելե՛ք armenian-genocide.org; armeniangenocidecentennial.org կամ agccaer.org կայքերը:
Պարոն Քասսը նշեց, որ հետազոտությունը սրտի հավատի համար չէ: Հայերը բռնագաղթի են ենթարկվել, առևանգվել են, կտտանքների, կոտորածների ու սովամահության են ենթարկվել և պատկերը դեռևս ամբողջական չէ:
«Եվ այժմ՝ աներևակայելի 100 տարի անց, թուրքական կառավարությունը դեռևս ժխտում է, որ երբևէ Հայոց Ցեղասպանություն է տեղի ունեցել»,-նշված է գրքույկում:
«Բայց մենք չենք կարող մեղադրել այսօրվա թուրքական կառավարությանը բազմաթիվ տարիներ առաջ այլ կառավարության կողմից կատարվածի համար: Դա նույնն է, որ այսօրվա գերմանացիներին մեղադրենք նացիստների կատարածի համար»,-նշել է Ճէպէճեանը:
Մեկ այլ ոգեկոչում տեղի կունենա մայիսին, Վաշինգտոնում: «Դա մեծ էկումենիկ ծրագիր կլինի»,-նշել է նա: Այդ ծրագիրը նախատեսվել է ԱՄՆ-ի Կաթոլիկ եպիսկոպոսների հանձնաժողովի և Եկեղեցիների ազգային խորհրդի կողմից:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ