Հայաստանից դեպի աշխարհ: Դաշնակահարուհի Կարինե Պողոսյանի ելույթը Կարնեգի դահլիճում

Հայաստանից դեպի աշխարհ: Դաշնակահարուհի Կարինե Պողոսյանի ելույթը Կարնեգի դահլիճում

Հոդվածի առանցքում

  • Նյու Յորքը դարձավ Կարինե Պողոսյանի նոր տունը, որը նրան նոր հնարավորություններ տվեց: 23 տարեկանում նա մենահամերգներ էր տալիս Կարնեգի դահլիճում: Ոգեշնչվելով Արամ Խաչատրյանից նա ստեղծեց իր առաջին ալբոմը: Նրա դեբյուտային ալբոմի մասին խոսեց նաև դաշնակահար, գրող և ռադիոհաղորդավար Դեյվիդ Դուբալը:

Ուշադրությանն արժանի

 

Անձրևը, կայծակն ու ամպրոպը չխանգարեցին հարյուրավոր մարդկանց գալ Նյու Յորքի Կարնեգի դահլիճ և վայելել Կարինե Պողոսյանի ելույթը:

Երաժշտությունը մշտապես եղել է Կարինեի մի մասնիկը: Փոքր տարիքից նա շրջապատված է եղել դասական երաժշտությամբ: Մանկության հիշողություններից ամենատպավորիչը լեգենդար ամերիկացի դաշնակահար Վեն Կլայբերնի կատարմամբ Չայկովսկու դաշնամուրի և նվագախմբի համար առաջին կոնցերտն էր:

«Դա մեկն էր այն առաջին գործերից, որ ոգեշնչեցին ինձ: Նայում էի ու մտածում, որ ես էլ կցանկանամ այդպես նվագել»,-ասում է Պողոսյանը:

7 տարեկանում նա ընդունվեց Արվեստի դպրոց, ապա 14 տարեկանում Երևանում առաջին անգամ ելույթ ունեցավ նվագախբում կատարելով Բեթհովենի 1-ին սիմֆոնիան: Ծնողները որոշեցին տեղափոխվել Միացյալ Նահանգներ, որտեղ նա կկարողանար իրականացնել իր մանկության երազանքը:

«Ծնողներիս հետ տեղափոխվեցինք ու փակեցինք մեր հետևից բոլոր դռները: Եկանք ԱՄՆ գրապններումս մի երկու կոպեկով»,-հիշում է Կարինեն,-«Ծնողներս ուզում էին դա անել ինձ համար»:

2003-ին նա տեղափոխվեց Նյու Յորք և ընդունվեց Մանհեթընի երաժշտական դպրոց: Այնտեղ Կարինեն ստացավ մագիստրոսի ապա դոկտորի աստիճան ու դարձավ մեկն այն եզակի մարդկանցից, որ ընդամենը երկու տարում կարողացել է դոկտորի աստիճան ստանալ: Նրա թեզը Արամ Խաչատրյանի մասին էր:

Նյու Յորքը դարձավ Կարինե Պողոսյանի նոր տունը, որը նրան նոր հնարավորություններ տվեց: 23 տարեկանում նա մենահամերգներ էր տալիս Կարնեգի դահլիճում: Ոգեշնչվելով Արամ Խաչատրյանից նա ստեղծեց իր առաջին ալբոմը: Նրա դեբյուտային ալբոմի մասին խոսեց նաև դաշնակահար, գրող և ռադիոհաղորդավար Դեյվիդ Դուբալը:

«Այնքան պատասխանատու էր առաջին ալբոմը ներկայացնելը և միևնույն ժամանակ այնքան ուրախ էի, որ այն դրական ընկալվեց: Դա այնքան պարգևատրող էր»,-ասում է Լուսինեն:

Մայիսի 30-ին Կարնեգի Դահլիճում նրա ելույթը առանձնահատուկ էր: Լեփ լեցուն դահլիճին նա ներկայացրեց իր «Իմ հոգու երաժշտությունը»: Հանդիսատեսի շարքերում հայկական համայնքի ներկայացուցիչներ էին և ԱՄՆ պաշտոնյաներ:

Կարինեն հիմա ապրում է Նյու Յորքում և դասավանդում է Մանհեթընի երաժշտության դպրոցում: Պողոսյանը նաև օգնում է կին դաշնակահարներին «կոտրել ապակին». «Չեք էլ պատկերացնի թե ինչքան եմ լսել, որ ասում են թե դաշնամուր նվագում են միայն տղամարդիկ: Կամ այլ կերպ ասած՝ ուժեղ, մկանուտ մարդիկ: Դե, ես տղամարդ չեմ: Ինչո՞ւ չպետք է նվագեմ»: Կարինեն հույս ունի դասական երաժշտության ու աշխարհի միջև կամուրջ կառուցել. «Այսօրվա աշխարհը ոգեշնչման, լավ երաժշտության և մեծ արվեստի կարիք ունի: Դու երաժշտություն ես լսում ու այն հասնում է մինչև հոգուդ խորքը»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment