Ֆրեզնոյի Արվեստի թանգարանը նշում է Հայոց Ցեղասպանության 100-ամյակը
Հոդվածի առանցքում
- Հայ նկարիչների՝ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված արվեստի գործերը ցուցադրվում են Ֆրեզնոյի Արվեստի թանգարանի չորս սրահներում: «1915-2015. Ավանդություն, ժառանգություն, մշակույթ» խորագրով ցուցադրությունը բացվել է ուրբաթ օրը՝ հունվարի 23-ին, ընդունելությունը տևում է մինչև ժամը 17:45: Ցուցադրությունը կտևի մինչև ապրիլի 26-ը:
- Ցուցահանդեսում ներկայացված են վերջին հարյուրամյակի ամենահայտնի հայ նկարիչներից ոմանք՝ Ջոն Ալթունը, Վարուժան Բողոսյանը, Չառլ Գարաբեդյանը, Արշիլ Գորկին, Խաչիկ Խաչատուրյանը և Ռուբեն Նակյանը, ինչպես նաև տեղական նկարիչներ՝ Արա Դոլարյանը, Էդ Մարուքը, Վարազ Սամուելյանը, Արմինե Շիշմանյանը, և, բնականաբար, Վիլյամ Սարոյանը: Այս նմուշները բերվել են երկրով մեկ սփռված արվեստի տարբեր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից:
Ուշադրությանն արժանի
Հայ նկարիչների՝ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված արվեստի գործերը ցուցադրվում են Ֆրեզնոյի Արվեստի թանգարանի չորս սրահներում:
«1915-2015. Ավանդություն, ժառանգություն, մշակույթ» խորագրով ցուցադրությունը բացվել է ուրբաթ օրը՝ հունվարի 23-ին, ընդունելությունը տևում է մինչև ժամը 17:45: Ցուցադրությունը կտևի մինչև ապրիլի 26-ը:
Սա Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի ՝ Ֆրեզնոյի կոմիտեի կողմից ծրագրված բազմաթիվ միջոցառումներից առաջինն է, որն ուղղված է 1915-ին Հայոց Ցեղասպանության վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը, երբ 1,5 միլիոն հայեր ոչնչացվեցին օսմանյան թուրքական կառավարության կողմից, ինչպես նաև ոգևորել մարդկանց՝ հաղթահարել դժվարությունները իրենց կենդանի մնացածների պատմությունների միջոցով:
Ցուցահանդեսում ներկայացված են վերջին հարյուրամյակի ամենահայտնի հայ նկարիչներից ոմանք՝ Ջոն Ալթունը, Վարուժան Բողոսյանը, Չառլ Գարաբեդյանը, Արշիլ Գորկին, Խաչիկ Խաչատուրյանը և Ռուբեն Նակյանը, ինչպես նաև տեղական նկարիչներ՝ Արա Դոլարյանը, Էդ Մարուքը, Վարազ Սամուելյանը, Արմինե Շիշմանյանը, և, բնականաբար, Վիլյամ Սարոյանը: Այս նմուշները բերվել են երկրով մեկ սփռված արվեստի տարբեր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից:
«Արվեստը հայ նկարիչների հարուստ մշակույթը մատնանշելու համար է»,- ասում է հյուր հոգաբարձու և կոմիտեի անդամ Ջոյս Քերեիշչիկը(Joyce Kierejczyk): «Նույնիսկ երբ մենք ապրել ենք ցեղասպանությունը, նրանք կարողացել են արվեստ կերտել և մշակույթը կենդանի պահել արվեստի միջոցով»:
Կոմիտեի մեկ այլ անդամ՝ Ռեջինա Փիթերսը, ասում է, որ ցուցադրությունը կարևոր է համայնքի համար: «Համաշխարհային կարգի արվեստը բերվել է համայնք տեսնելու, գնահատելու և կրթելու համար»:
Այստեղ 10 բաներ կան՝ ցուցահանդեսում տեսնելու և անելու համար:
- Սարոյանի բրոնզե քանդակը:
Ցուցափեղկում Շիշմանյանի պատկերած Սարոյանն է՝ կոճղի վրա նստած կարդալիս: Ծառին հենված է նաև մոտոցիկլետը, քանի որ Սարոյանն հայտնի էր ամբողջ քաղաքում որպես մոտոցիկլ վարող: Դա Շիշմանյանի հարգանքի տուրքն է Սարոյանին՝ նրա 100-ամյակի կապակցությամբ: Նա ծնվել է 1908-ի օգոստոսի 31-ին: Շիշմանյանը, որը ևս ապրում և աշխատում է Ֆրեզնոյում, ստեղծում է արվեստի տարբեր տեսակներ՝ ներառելով ջրաներկը, ակրիլային ներկերը, յուղանկարը, պաստելային կտավներն ու բրոնզե քանդակները:
- Բողոսյանի «Ցեղասպանություն» համաքանդակ:
Բողոսյանի սյուռեալիստական հավաքածուն պատկերում է երեխաների խորանարդիկներ Հայաստանի ազգային դրոշի գույներով՝ կարմիր, կապույտ, նարնջագույն և տարբեր ձևերով: Մի խորանարդը խաղողի էտելու դանակի քաշ ունի: Խորանարդներն ու դանակը Բողոսյանի «հայտնաբերած առարկաներն» են, որ նա կիրառել է համաքանդակում:
Քերեիշչիկը գտնում է, որ այս հատվածը ցույց է տալիս «այն, ինչ չպետք է տեղի ունենար», և խորանարդերը ներկայացնում են «նոր կյանքի կառուցումը»:
- Մարուքի բրոնզե քանդակը:
Քանդակը մոտավորապես 15 դույմ բարձրություն ունի, այն պատկերում է տղամարդու՝ ձեռքը դրած մեկ այլ տղամարդու ուսին, որը ձեռնաշղթաներով է: Փիթերսը կարծում է, որ այս քանդակում տղամարդը խորհուրդ է տալիս մյուսին, որին տանում են: «Սա շատ դինամիկ քանդակ է,-ասում է նա,- սկզբում ես չէի տեսել ձեռնաշղթաները»: Մարուքը Ֆրեզնոյի նախկին իրավաբան է, որը հետո է արվեստի ուղին բռնել: Նրա կատարած գործերի մեջ են մտնում դաշնային դատավոր Ռոբերտ Քոյլի պատվիրած կիսանդրին, Հինգերորդ շրջանի Վերաքննիչ դատարանի, Իրավունքի Սան-Խոակին դպրոցի և Ֆրեզնոյի Իրավունքի գրադարանի պատվերով կատարված աշխատանքները:
- Սամուելյանի կնոջ՝ Աննայի դիմանկարը:
Հայտնի լինելով իր մուգ երանգներով ու ուժեղ ձևերով՝ Սամուելյանը իր կնոջը պատկերել է այնպիսի ոճով, որով նա սովորաբար չի ստեղծագործում: «Աչքերը համոզիչ են,-ասում է Քերեիշչիկը,- նա պատմելու բան ունի, երբ նայում ենք նրան, երևում է, թե ինչպես է կինը սիրում ամուսնուն, և ինչպես է ամուսինը սիրում կնոջը»:Սամուելյանի գործերը Ֆրեզնոյում ամենուրեք են, ներառյալ հայ առասպելական հերոս Սասունցի Դավթի բրոնզե քանդակը՝ ձիու վրա՝ սուրը ձեռքին, Ֆրեզնոյի Շրջանային դատարանի զբոսայգում, և Սարոյանի կիսանդրին՝ Ֆրեզնոյի «Convention Center»-ում:
- Սարոյանի նկարները:
Սարոյանն հայտնի է որպես Պուլիտցերյան մրցանակի արժանացած գրող: Շատ մարդիկ նույնիսկ չեն էլ պատկերացնում, որ նա նաև նկարիչ է եղել: Նրա նկարները լիրիկական են՝ գույների և գծերի ազատ համադրմամբ:
Սարոյանն ասել է. «Ես սկսեցի կրկին նկարել… քանի որ որդիս էր դրանք անում… : Նկարներից շատերն այնքան արագ են արվել, որ թվում է, մի ակնթարթ են տևել»: Փիթերսն ասում է. «Երեխաները ավանդական ձևով են սովորում նկարել: Դա բացում է ժամանակակից նկարչության ուղին: Նա համապատասխանում է ոճին»:
- Խաչատուրյանի սուկկուլենտ քանդակները:
Նա հայտնի է իր ժամանակակից բրոնզե և չժանգոտվող մետաղից քանդակներով: Նա օգտագործում է նաև փորձարարական նյութեր՝ մուլտիմեդիա, ապակի, ինտերակտիվ տարրեր, խճանկարներ և որմնանկարներ:
Քերեիշչիկը նշում է, որ գնահատում է սուկկուլենտի աշխարհին նայելը նկարչի աչքերի միջոցով: «Նրանք նկարիչներ են, որ վերցնում են ինչ-որ կոպիտ և ծակող բան և դրանից գեղեցիկ քանդակ պատրաստում»,-ասում է նա: Դա այն է, թե ինչպես է նա ձև հաղորդել բրոնզին և չժանգոտվող մետաղին»:
- Ալթունի «Անանունը»
Նա հայտնի է իր վերացական և ֆիգուրատիվ աշխատանքներով և համարձակ կատարված գծերով, գույներով և առարկաներով: «Անանունը» վերջերս ցուցադրվել էր Լոս Անջելեսի Արվեստի թանգարանում:
Այժմ շատերը կարող են դիտել Ալթունի աշխատանքները իրենց սմարթֆոնների մեջ, սակայն տեսնել «Անանունը» իրականում, հազվագյուտ հաճույք է: «Այն 100 անգամ կենդանանում է, երբ անձամբ ես նայում»,- ասում է Փիթերսը:
- Գորկիի հավաքածուն:
Գորկին և նրա ընտանիքը Հայոց Ցեղասպանության ականատեսներից են, որի արդյունքում 1919-ին նրա մայրը սովից մահանում է: 1940-ական թթ. Նյու Յորքում նա մասնակցում է աբստրակտ արվեստի ավանգարդ շարժմանը: Նա զարգացնում է իր սեփական ոճը և այնտեղ արտահայտում իր սեփական կրքերը, տեսողական արտահայտման անձնական լեզուն, որը զարգացել է նրա կյանքում տեսած տանքանջների և կորուստների ուղիով:
- Լսել Come On My House-ը:
Ռոզմարի Քլունիիի կատարմամբ երգը ներկայացվում է ցուցադրության ընթացքում Սարոյանի ցուցադրության մոտ: Երգը գրվել է Ռոզ Բաղդասարյանի և նրա զարմիկ Սարոյանի կողմից, երբ վերջիններս 1939 թթ. ճանապարհորդում էին Նյու Մեքսիկոյով:
Երաժշտության հիմքում հայկական ժողովրդական երաժշտությունն է: Այն թողարկվել է Քլունիի կողմից համանուն ալբոմով 1951-ի հունիսի 6-ին: Այս երգով է սկսվել Քլունիի կարիերան:
- Հանդիպել Ջոան Քուինին:
Նա կոլեկցիոներ է, որը տրամադրել է Գարաբեդյանի նկարները, ով հայտնի է իր համարձակ նկարների դասական պատկերմամբ, և Ալթունի գործերը, ներառյալ «Անանունը»: Նա կարող էր հանդիպել և ծանոթանալ մարդկանց հետ հունվարի 23-ին:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ