3 դաս ֆրանսիական հեղափոխությունից, որը Եվրոպական քաղաքական գործիչները պետք է հաշվի առնեն

3 դաս ֆրանսիական հեղափոխությունից, որը Եվրոպական քաղաքական գործիչները պետք է հաշվի առնեն

Հոդվածի առանցքում

  • Մեծ ճգնաժամը չափվում է Մեծ դեպրեսիայով, Փոլ Կրուգմանն էլ վերջերս հայտարարել է, թե Հունաստանին ներկայացված պահանջները նման են Գերմանիային պարտադրված վերսալյան պայմանագրին: Իր նոր «Հայելիների սրահում» գրքում, տնտեսագետ Բարի Էյխենգրինը պնդում է, որ մեր ներկա պահի չդադարող համեմատությունը 1930-ականների հետ, հանգեցրել է քաղաքական աղքատ որոշումների կայացմանը:
  • Ինչ տեղի կունենա, օրինակ, եթե մենք մտածենք եվրոգոտու ճգնաժամի մասին, ֆրանսիական հեղափոխության պատմության տրամադրած պայմաններում: Համեմատությունը կարող է հորինվածք թվալ, այնուամենայնիվ առաջարկում է կարևոր դասեր:
  • ատկերացրեք. 1780-ականներին Ֆրանսիայում պարտքի հարցը գերակշռում էր հանրային քննարկումներում, ինչպես այսօր եվրոգոտու բանակցային գործընթացում: Տասնամյակներ շարունակ միապետությունը պայքարել է կաթոլիկ եկեղեցուն ու ազնվականությանը արդյունավետորեն հարկելու համար:
  • Ինչպես այսօր Անգելա Մերկելի Գերմանիան և մյուս առաջնային տնտեսությունները, այն նույնպես պնդում էր, որ պարտքերը պետք է հարգել, իսկ հաշիվներն էլ վճարել: Նրա անդամները դեմ էին պարզապես փող տպելու մտադրությանը: Նրանք պահանջում էին, որ Ֆրանսիան պարտատերերին տված խոստումների ետևում ունենա «կայուն ակտիվներ»:
  • Սոցիալական արձագանքները, սակայն, նույնն են. համընդհանուր դիմադրություն, անկարգություններ, աճող քաղաքական բևեռացում: Ինչպես և այսօր, անորոշությունն ու ակնկալիքների խառնաշփոթությունը ստիպել են ներդրողներին ռիսկի չդիմել և իրենց գումարները տեղադրել ապահով վայրերում:
  • Այսօր շատ եվրոպացիների ու ամերիկացիների նման, 1790-ականների հեղափոխականների մեծ մասն էլ «ազատությունը» հասկանում էր որպես քաղաքական և շուկայական ազատություն: Ազգային Ժողովում մեծամասնությունը ողջունեց փողով ազատ առևտուրը, ինչպես հացահատիկի դեպքում: Արմատական ​​դրամական ազատությունն, ի վերջո, և ազատությունը, և փողը հասցրեց փլուզման աստիճանի:
  • Փողով քաղաքականություն «խաղալը» վստահելի միջոց է քաղաքական որոշումներ կայացնելու համար, անկախ հասարակ մարդկանցից: Արդյունքները հաճախ պայթուցիկ են լինում:

Ուշադրությանն արժանի

Եկել է մեր պորտֆելի նմանակին դիվերսիֆիկացնելու պահը  

Սովորական է դարձել այսօրվա տնտեսական ու քաղաքական նորությունները  համեմատել երկու պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանի Եվրոպայի հետ: Մեծ ճգնաժամը չափվում է Մեծ դեպրեսիայով, Փոլ Կրուգմանն էլ վերջերս հայտարարել է, թե Հունաստանին ներկայացված պահանջները նման են Գերմանիային պարտադրված վերսալյան պայմանագրին:

Իր նոր «Հայելիների սրահում» գրքում,  տնտեսագետ Բարի Էյխենգրինը պնդում է, որ մեր ներկա պահի չդադարող համեմատությունը 1930-ականների հետ, հանգեցրել է քաղաքական աղքատ  որոշումների կայացմանը:

Քաղաքական գործիչներին հաջողվեց կանխել մեկ այլ դեպրեսիա, սակայն, դա անելուց հետո նրանց առաքելությունն ավարտվեց և նրանց «ձեռքերը կապվեցին»: Արմատական ​​բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են ևս մեկ անկում կանխելու համար, ապացուցվեց, որ քաղաքականապես անհնար են: Եկել է մեր պորտֆելի նմանակին դիվերսիֆիկացնելու / զանազանելու/ պահը:

Ինչ  տեղի կունենա, օրինակ, եթե մենք մտածենք եվրոգոտու ճգնաժամի մասին, ֆրանսիական հեղափոխության պատմության տրամադրած պայմաններում: Համեմատությունը կարող է հորինվածք թվալ, այնուամենայնիվ առաջարկում է կարևոր դասեր:

Պատկերացրեք. 1780-ականներին Ֆրանսիայում պարտքի հարցը գերակշռում էր հանրային քննարկումներում, ինչպես այսօր եվրոգոտու բանակցային գործընթացում: Տասնամյակներ շարունակ միապետությունը պայքարել է կաթոլիկ եկեղեցուն ու ազնվականությանը արդյունավետորեն հարկելու համար: Տասնամյակներ շարունակ, ինչպես Մայքլ Քվասն է շատ համոզիչ ցույց տվել, հարուստներն ու գերհարուստներն այդ ջանքերը բնորոշել են բռնակալական: Նրանք իշխանության համար պայքարն օգտագործում էին իրենց քաղաքական նպատակների համար:

Ինչ վերաբերում է հանրային բարեկեցության վերաբերյալ հասկացություններին, որոնք նոր հարկերն են, այսինքն «մեր ազատության կորուստը, մեր օրենքների ոչնչացումը, մեր առևտրի կործանումը և ժողովրդի հուսահատ թշվառությունը», ապա դրանք արգելափակում են ավելի արդարացի հարկում կիրառելու բոլոր փորձերը: Մինչդեռ սոցիալական էլիտան հաջողությամբ պաշտպանեց իր հարստությունները, իրեն դարձրեց հանրային բարիքների հայտնի քարոզիչ և Ֆրանսիային հրեց հետագա փոխառության:

Նորմանդացի ազնվականներն ու փարիզյան պաշտոնյաները իրենց ժամանակի Կոխ եղբայրներն էին. հակված էին պահպանել իրենց արտոնությունները և ապահովել ժողովրդական պոպուլիզմ: Միապետության ֆինանսական ճգնաժամը, նրա սեփական ճոխության հետևանք ներկայացնելով, պետական ​​ֆինանսները դառնում են ավելի շուտ բարոյական, քան`քաղաքական խնդիր:

Ինչպես այսօր շատերը Միացյալ Նահանգներում և Եվրոպայում, կենտրոնացված միապետության քննադատներն էլ էին փողով «քաղաքականություն խաղում»: Նրանցից ոչ մեկը, որոնք արտոնյալ վերնախավի անդամներ էին, մտադիր չէր հեղափոխություն սկսել: Բայց արգելափակելով անհրաժեշտ հարկային բարեփոխումները, նրանք հրահրեցին քաղաքական բախումներ, որոնք, ի վերջո 1789-ի ամռանը վերածվեցին աննախադեպ ծավալի սոցիալական, մշակութային ու տնտեսական ճգնաժամի:

Դաս առաջին. հեղափոխություններն առավել հեղափոխական են, երբ ոչ ոք չի տեսնում դրանց մոտեցումը:

Փողը և պարտքը կարևոր դեր խաղացին Ֆրանսիայի հետագա հեղափոխականացման հարցում: Հեղափոխության առաջին փուլերից մեկում (նույնիսկ մինչև Բաստիլի գրավումը) Ազգային ժողովը Ֆրանսիայի գոյություն ունեցող պարտքը հայտարարեց «սրբազան»: Հակառակ բոլշևիկների, որոնք 1918 -ին հրաժարվեցին վճարել ռուսական կայսրության պարտքերը, այդ կերպ ստեղծելով Ատելի պարտք դոկտրինը, ֆրանսիացի հեղափոխականները ընդունեցին ժառանգած բեռը:

Թագավորական նախկին պարտքը դարձավ ազգային պարտք, իսկ նոր քաղաքական մարմինը կանգնեց նույն ֆինանսական խնդիրների առաջ, ինչ նախորդը: Միաժամանակ, Ազգային ժողովը  վիճարկեց  առկա բոլոր հարկերը, որովհետև դրանք միապետը մենակ էր հաստատել (ըստ ֆրանսիական տարբերակի, «ոչ մի հարկում առանց ներկայացուցչության»). Դրամա-բյուջետային քաղաքականությունը այդ պահին միտումնավոր հեղափոխական չէր: Ազգային ժողովը շատ հարցերում պահպանողական էր:

Ինչպես այսօր Անգելա Մերկելի Գերմանիան և մյուս առաջնային տնտեսությունները, այն նույնպես պնդում էր, որ պարտքերը պետք է հարգել, իսկ հաշիվներն էլ վճարել: Նրա անդամները դեմ էին պարզապես փող տպելու մտադրությանը: Նրանք պահանջում էին, որ Ֆրանսիան պարտատերերին տված խոստումների ետևում ունենա «կայուն ակտիվներ»:

Ազգային Ժողովում մեծամասնությունն առաջարկել է պարտքերի ու հարկերի ապաօրինականացման հետ ազգայնացնել նաև կաթոլիկ եկեղեցու հողերը, ապա  փոխարկել փողի: Այս հարցում ներկա պահի ու 1790- ականների միջև նմանությունը վերանում է: Այսօր տնտեսական խստությունը նշանակում է պետական հատվածի կրճատում, մինչդեռ 1789-ին բյուջեն հավասարակշռելու համար այն ընդլայնում էին (քանի որ պետությունը եկեղեցուն զրկել էր բարեկեցության ապահովման ավանդական դերից, վերցրել էր նաև նրա գույքը):

Սոցիալական արձագանքները, սակայն, նույնն են. համընդհանուր դիմադրություն, անկարգություններ, աճող քաղաքական բևեռացում: Ինչպես և այսօր, անորոշությունն ու ակնկալիքների խառնաշփոթությունը ստիպել են ներդրողներին ռիսկի չդիմել և իրենց գումարները տեղադրել ապահով վայրերում: Առևտրային վարկը, որը տասնութերորդ դարի տնտեսական աճի հիմքն էր, մի գիշերում «ցամաքեց»: Նոր ռեժիմի նկատմամբ անվստահությունն արագ հանգեցրեց ընդհանուր վստահության փլուզման, բոլոր պարտքերը միանգամից հայտնվեցին:

Դաս երկրորդ. հաշվապահական գրքերի ու փողի համառ պահանջը կարող է պահպանողական հռետորություն թվալ, բայց դա հաճախ ունի արմատական ​​հետևանքներ:

Մաստրիխտից սկսած ԵՄ-ն փորձում է տարադրամն օգտագործել եվրոպական ինքնության ուժեղ զգացում ստեղծելու համար: Նույնն արեցին քաղաքական գործիչները 1790 թվականին Ֆրանսիայում: Նրանք հավատում էին, որ նոր արժույթի համատարած օգտագործումը կստիպի մարդկանց հավատալ հեղափոխությանը:

Այսօր շատ եվրոպացիների ու ամերիկացիների նման, 1790-ականների հեղափոխականների մեծ մասն էլ «ազատությունը» հասկանում էր որպես քաղաքական և շուկայական ազատություն: Ազգային Ժողովում մեծամասնությունը ողջունեց  փողով ազատ առևտուրը, ինչպես հացահատիկի դեպքում:

Արմատական ​​դրամական ազատությունն, ի վերջո, և ազատությունը, և փողը հասցրեց փլուզման աստիճանի:

Ինչպես Եվրամիությունն է անում, ֆրանսիական հեղափոխությունն էլ կարևորում էր հավասարությունը, իրավունքներն ու քաղաքացիությունը: Երկու համատեքստերում քաղաքական հռետորությունը բախվում է աճող անհավասարության սոցիալական իրականությանը` ստեղծելով հետադարձ կապ: Քաղաքական ընտրությունը (լինի դա ազատ առևտուր փողով կամ Եվրոպական արժութային միություն) խափանում է սոցիալ-տնտեսական կյանքը:

Այդ խափանումն էլ քաղաքական իդեալները (ինչպես, օրինակ, ազատությունը) դարձնում են առավել ցանկալի ու անհասանելի: Իսկ այդ իդեալների պահպանումն առաջացնում է հետագա տնտեսական խախտում և սոցիալական անորոշություն:

Դաս երրորդ. Փողով քաղաքականություն «խաղալը» վստահելի միջոց է քաղաքական որոշումներ կայացնելու համար, անկախ հասարակ մարդկանցից: Արդյունքները հաճախ պայթուցիկ են լինում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment