Ֆրանսիայի վարչապետը հեռացնում է ոստիկանության ղեկավարին և խոստանում վերջ դնել հուզումներին

Ֆրանսիայի վարչապետը հեռացնում է ոստիկանության ղեկավարին և խոստանում վերջ դնել հուզումներին

Հոդվածի առանցքում

  • Ֆրանսիայի կառավարությունը պաշտոնանկ է արել Փարիզի ոստիկանության պետին և հայտարարել, որ կկդադարեցնի Փարիզի, Բորդոյի և Թուլուզի կենտրոնական մասերում դեղին բաճկոնների բոլոր հակակառավարական փողոցային ցույցերը այդ խմբավորումների կողմից բռնության դրսևորման դեպքում:  Վարչապետ Էդուարդ Ֆիլիպը ընդունել է իշխանությունների մեղքը այս շաբաթ Փարիզում տեղի ունեցած հուզումների և անկարգություններին արձագանքելու վերաբերյալ և հայտարարել, որ իշխանությունները դիմում են կտրուկ միջոցների:

Ուշադրությանն արժանի

Դեղին բաճկոնների բողոքները Փարիզում և այլ քաղաքներում կարգելվեն «արմատական խմբավորումների» պատճառով։

Ֆրանսիայի կառավարությունը պաշտոնանկ է արել Փարիզի ոստիկանության պետին և հայտարարել, որ կկդադարեցնի Փարիզի, Բորդոյի և Թուլուզի կենտրոնական մասերում դեղին բաճկոնների բոլոր հակակառավարական փողոցային ցույցերը այդ խմբավորումների կողմից բռնության դրսևորման դեպքում:

Վարչապետ Էդուարդ Ֆիլիպը ընդունել է իշխանությունների մեղքը այս շաբաթ Փարիզում տեղի ունեցած հուզումների և անկարգություններին արձագանքելու վերաբերյալ և հայտարարել, որ իշխանությունները դիմում են կտրուկ միջոցների:

Նրա կարգադրությամբ Փարիզի ոստիկանության պետ նշանակվեց արևմտյան Ֆրանսիայում ծառայող Դիդիեր Լալեմենտը, ով փոխարինեց այս պաշտոնում Միշել Դելփուեչիին:

Կառավարությունը ստիպված էր արդարանալ այն բանից հետո, երբ անվտանգության ուժերին կրկին չհաջողվեց այս շաբաթվա վերջում կանխել բռնությունները, հրդեհները և թալանը Շանզ Էլիզում:

Մի քանի հարյուր խռովարարներ ավելի քան յոթ ժամ քաոսային իրավիճակ ստեղծեցին քաղաքում, երբ շուրջ 10 հազար դեղին բաճկոններ բողոքի ակցիաներ էին իրականացնում: Ավելի քան 90 խանութներ և բիզնեսներ, այդ թվում` շքեղ խանութներ, ինչպիսիք են Longchamp և Bulgari, վնասվել և ավերվել են, այրվել է մեկ բանկ և ռեստորան:

Դեկտեմբերի վերջից ի վեր ցուցարարների թիվը նվազել է, սակայն յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում հազարավոր մարդիկ դուրս էին գալիս փողոցներ բողոքի ցույցի, որը սկսվել էր որպես վառելիքի հարկի դեմ հակակառավարական բողոքի ակցիա: Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ցուցարարների շրջանում բռնություններն իրականացնում են ծայրահեղ աջ և ձախ խմբերը, ինչպես նաև անարխիստները:

Ոստիկանությունը քննադատության է ենթարկվել ցուցարարների նկատմամբ չափից դուրս բռնի ուժ և զենք օգտագործելու համար, և ՄԱԿ-ը վերջերս կոչ է արել լիարժեք քննություն իրականացնել:

Իրավապաշտպանական խմբերը փորձել են արգելել ոստիկանության կողմից ռետինե փամփուշտների կիրառումը՝ նշելով, որ Ֆրանսիան Արևմտյան մի քանի երկրներից մեկն է, որը դեռ օգտագործում է դրանք: Իրավաբաններն ասում են, որ մի շարք մարդիկ վնասել են աչքերը կամ ձեռքերը ռետինե փամփուշտների և նռնակների պայթյունների արդյունքում:

Սակայն Ֆրանսիայի կառավարությունը պնդում է, որ շաբաթվա վերջում ոստիկանական ուժերը բավարար ուժ չեն կիրառել և կոչ արել ոստիկանությանը ավելի շատ զենք օգտագործել:

Երեքշաբթի օրը ֆրանսիական ռադիոյով ներքին գործերի նախարարի տեղակալ Լորան Նունեսը հայտարարել է, որ շաբաթվա ընթացքում ոստիկանությունը «պակաս ագրեսիվ և ավելի քիչ ռեակտիվ» է եղել և խոստացել վերանայել սպաների հանձնարարականներն ու դրանց տեղակայումը:

Վարչապետ Ֆիլիպն ասել է. «Անհամապատասխան հրամաններ են տրվել, որպեսզի կրճատվեն ռետինե փամփուշտների օգտագործումը»: Նա ասաց, որ ցանկանում է օրենքն ու կարգուկանոնը ամրացնել Ֆրանսիայում: Հատուկ ոստիկանական ստորաբաժանումներ կտեղակայվեն ընդդեմ բողոքարարների:

Ֆրանսիական ապահովագրության ֆեդերացիան երկուշաբթի հայտարարել է, որ երեք ամսվա ընթացքում դեղին բաճկոնների հուզումների հետ կապված վնասները գնահատվել են 170 մլն եվրո (145 մլն եվրո), բացառությամբ այս շաբաթվա վերջին տեղի ունեցած անկարգությունների:

Փոքր և միջին ձեռնարկությունների կոնֆեդերացիան ասել է. «Բավարար է: Շաբաթ օրը Շանզ Էլիզեում տեղի ունեցածը պարզապես կրկնությունն էր, թե ինչ տեղի ունեցավ վաճառողների հետ նախկինում: Անընդունելի է, որ դա կրկին տեղի ունենա»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment