Ֆրանսիական ՀՕՊ համակարգերը ռուսականի փոխարեն. Ի՞նչ կորոշի Ադրբեջանը

Ֆրանսիական ՀՕՊ համակարգերը ռուսականի փոխարեն. Ի՞նչ կորոշի Ադրբեջանը

Հոդվածի առանցքում

  • Չնայած Ռուսաստանն Ադրբեջան ներկրվող ռազմամթերքի հիմնական մատակարարն է, Բաքուն ավելի ու ավելի հաճախ է ռազմական գնումներ կատարում այլ երկրներից: MBDA Systems-ի տեղեկություններով ֆրանսիական հակաօդային պաշտպանության համակարգերը ձեռք բերելու նպատակով Բաքուն բանակցությունները սկսել է 2014-ից և այդ բանակցույթունները մոտ ապագայում կավարտվեն հաջողությամբ: Ադրբեջանական կողմն արդեն ծանոթացել է այս համակարգերի տեխնիկական և տակտիկական պոտենցիալին, թեև դրանց գինը չի հրապարակվել: VL MICA-ն փոքր հեռահարությամբ է, ունի այնպիսի յուրահատուկ տեխնիկական համալրվածություն, որով մահացու է նույնիսկ խիտ էլեկրտամագնիսական սպեկտորում

Ուշադրությանն արժանի

Ադրբեջանական ռազմական Azerideffence.com պորտալը վերջերս հրապարակեց տեղեկություն այն մասին, որ Բաքուն ձեռք է բերում ֆրանսիական ASTER 30-SAMP/T և VL MICA հակաօդային պաշտպանության համակարգեր: Այս համակարգերն արտադրում է MBDA ընկերությունը, որի ներկայացուցիչը հաստատել է տեղեկությունը: Մի քանի օր անց ռուսական Կոմերսանտը գրեց, որ Մոսկվան մերժել է Բաքվին վաճառել Bal-E համակարգերը` թեև Ադրբեջանը հետաքրքրված էր դրանք գնելով:

Չնայած Ռուսաստանն Ադրբեջան ներկրվող ռազմամթերքի հիմնական մատակարարն է, Բաքուն ավելի ու ավելի հաճախ է ռազմական գնումներ կատարում այլ երկրներից: Երբ 2016թ-ին Երևանն ուժեղացրեց իր հարձակողական կարողությունները` ձեռք բերելով ռուսական «Իսկանդեր» բալիստիկ հրթիռային համակարգերը, Ադրբեջանն ակտիվացրեց գործակցությունը Իսրայելի, Բելառուսի, Թուքիայի, Ուկրաինայի և ռազմական արտադրանք արտահանող այլ երկրների հետ: Հրթիռային համակարգեր ներկրելուց բացի Բաքուն հետաքրքրված է նաև հակաօդային պաշտպանության համակարգերով: Բաքվի համար ամենակարևորն իր ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները պաշտպանելն է, որոնք այժմ հասանելի են Հայաստանի բալիստիկ հրթիռների համար: Քանի որ Հայաստանը ձգտում է հզորացնել իր և՛ հարձակողական, և՛ պաշտպանողական կարողությունները, Ադրբեջանը նույնպես հետաքրքրութուն է ցուցաբերում նույն ուղղություններով: Այս համատեքստում երկկողմ ռազմական գործակցությունն Ադրբեջանի նախագահի փարիզյան այցի օրակարգում էր 2018թ-ի հուլիսին: Նույն ամսին մեդիան հաղորդեց, որ Ֆրանսիայի իշխանությունները չեղարկել են արգելքը, որը կանխում էր ֆրանսիական ռազմարդյունաբերության գործարքներն Ադրբեջանի հետ:

MBDA Systems-ի տեղեկություններով ֆրանսիական հակաօդային պաշտպանության համակարգերը ձեռք բերելու նպատակով Բաքուն բանակցությունները սկսել է 2014-ից և այդ բանակցույթունները մոտ ապագայում կավարտվեն հաջողությամբ: Ադրբեջանական կողմն արդեն ծանոթացել է այս համակարգերի տեխնիկական և տակտիկական պոտենցիալին, թեև դրանց գինը չի հրապարակվել:

VL MICA-ն փոքր հեռահարությամբ է, ունի այնպիսի յուրահատուկ տեխնիկական համալրվածություն, որով մահացու է նույնիսկ խիտ էլեկրտամագնիսական սպեկտորում: Այս համակարգն  ունի նաև անգերազանցելի ինքնապաշտպանական կարողություն: Այն այժմ օգտագործվում է աշխարհի մի քանի երկրների ռազմածովային համակարգերում`որպես միակ կամ գլխավոր հակաօդային պաշտպանության համակարգ: VL MICA համակարգն ունի յուրահատուկ MICA հրթիռը, որն ունի որոնողական երկու տեղորոշիչներ: Դրանք նախատեսված են բոլոր տեսակի վտանգներին արձագանքելու համար` հրթիռներից մինչև խելացի ռումբեր և ուղղաթիռներ: Մյուս հրթիռային համակարգը, որը ձեռք է բերում Բաքուն, ASTER 30 SAMP/T-ն նախագծված է միջին և մեծ հեռահարության օդային պաշտպանության կարիքների համար: Այն կարող է գործել միայնակ, նաև կարող է միանալ հակաօդային պաշտպանության այլ համակարգերի: Այս համակարգերը ձեռք  բերելով` Ադրբեջանը հզորացնում է իր ռազմածովային և ցամաքային օբեկտների պաշտպանությունն օդից սպառնացող վտանգից:

Ռուսական Bal-E հրթիռային համակարգերի մասով անանուն պաշտոնյաների և փորձագետների հղումով Կոմերսանտը գրում է, որ Բաքուն գնման բանակցություներն սկսել է 2014-ին և կողմերը նույնիսկ արդեն համաձայնության էին եկել: Այնուամենայնիվ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հետ քայլ է կատարել` հայտարարելով, որ այդ գործարքը կսպառնար նաև Ռուսաստանի կասպյան նավատորմին: Այս որոշումը ցույց է տալիս, որ Մոսկվան լիակատար չի վստահում Ադրբեջանին կամ Կասպից ծովի ավազանի մյուս երկրներին, որոնց հետ Ադրբեջանը վերջերս ստորագրել է կոնվենցիա: Վաճառքը չիրականացնելու մեկ այլ պատճառ Կոմերսանտը նշում աշխարհաքաղաքական չափազանց նուրբ նյուանս` Մոսկվայում կարծում են, որ Ադրբեջանը Bal-E համակարգը կարող է օգտագործել Հայաստանի դեմ: Ռուսաստանի ՊՆ մի պաշտոնյա Կոմերսանտին ասել է, որ լայն հզորություններով հրթիռային համակարգն Ադրբեջանին չի վաճառվում, քանի որ չի ուզում, որ այն օգտագործվի ղարաբաղյան հակամարտության մեջ: Կոմերսանտի այս հրապարակումներին պատասխանեց Ադրբեջանը: Ռազմական փորձագետ, գեներալ Շաիր Ռամալդանովը հայտարարեց, որ Ադրբեջանը երբեք էլ Ռուսաստանի հետ չի քննարկել Bal-E համակարգերի գնման հարցը:

Ֆրանսիայի հետ Ադրբեջանի ռազմական գործարքի և Ռուսաստանի հետ գործարքի տապալման լուրերը տարածվեցին այն ժամանակահատվածում, երբ Բաքվում էր ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Լաուրա Կուպերը: Նրա և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպումից հետո հայտարարվեց, որ երկու երկրները հետարքրքված են զարգացնել ռազմական, ռազմատեխնիկական և ռազմական կրթության ոլորտում գործակցությունը: Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ համաձայնության են եկել ամերիկյան առաջատար ռազմաուսումնական հաստատություններում սովորող ադրբեջանցի զինծառայողների թվի շուրջ: Ավելին, Ադրբեջանի և ԱՄՆ-ի պաշտպանական ոլորտի պաշտոնյաները քննարկել են բազմակողմ ռազմական գործակցության հնարավորությունները: ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալը, մասնավորապես, խոսել է անվտանգության և պաշտպանության, ինչպես նաև ռազմական կրթության և ռազմաբժշկության ոլորտում գործակցության պոտենցիալը:

Ռուսաստանը հավանաբար համաձայն չէ Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև գործակցության նման հեռանկարին: Ավելին, ՆԱՏՕ-ի անդամ երկրներից Ադրբեջանի ռազմատեխնիկական գնումները Մոսկվան կարող է դիտարկել որպես սպառնալիք իր ռազմական արդյունաբերությանը և տարածաշրջանում իր շահերին: Ինչպես ասել է Ռուսաստանի ռազմական ոլորտի փորձագետ Վադիմ Կոզուլինը, Ֆրանսիայից ՀՕՊ համակարգեր ձեռք բերելով, Ադրբեջանն իր երկնքի մի մասը տալիս է Ֆրանսիային: Նա ավելացնում է. «Այս ոլորտում գործակցությունը դուրս է սովորական գործարքների ենթատեքստից: Սա որոշ առումով քաղաքական գործակցություն է»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment