Ադրբեջան. անողոք տարի խոսքի ազատության համար

Ադրբեջան. անողոք տարի խոսքի ազատության համար

Հոդվածի առանցքում

  • Տեղեկատվական ազատության ցուցանիշով այս երկիրը աշխարհի ամենավատ դրություն ունեցող երկրների ցանկում է: Արդբեջանում մարդու իրավունքների բազմաթիվ պաշտպանների, լրագրողների և ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալումից և բանտարկությունից մեկ տարի անց երկիրը մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում երկու հորիզոնականով իջել է և զբաղեցնում է 162-րդ տեղը:
  • «Ադրբեջանը տուժել է քննադատությունների աննախադեպ ճնշումից և գրանցելով ամենամեծ անկումը՝ տեղ զբաղեցրել աշխարհի ամենացածր ինդեքս ունեցող 25 երկրների շարքում»: ԶԼՄ-ների ազատությունը արդեն իսկ սահմանափակվել է գովազդային շուկայում միակողմանի կարգավորման և վերահսկողության համակարգով:
  • Ադրբեջանի զբաղեցրած հորիզոնականը խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության զանգվածային ճնշումների ազդեցությունն է, որի օրինակ է անցյալ տարվա ընթացքում իշխանություների կողմից կեղծ մեղադրանքներով բազմաթիվ լրագրողների բանտարկումը:
  • Իրմինգերը նշել է նաև, որ Հուսեյնովի ընտանիքը ենթարկվել է ճնշումների, երբ վերջինս փախուստի է դիմել: Նոյեմբերի 10-ին Հուսեյնովի եղբայր Մեհմանը, ով նույնպես աշխատում է IRFS-ում, կանգնեցվել և հարցաքննության է ենթարկվել Բաքվի օդանավակայանում: Նրան ազատել են, սակայն արգելել են լքել երկիրը: Իշխանությունները հարցաքննել են նաև նրանց մորը:
  • ֆինանսական խարդախությունների վերաբերյալ նմանատիպ մեղադրանքներ էին կիրառվել նաև անցյալ տարի մարդու իրավունքների ակտիվ պաշտպան Լեյլա Յունուսի նկատմամբ, որին դատախազությունը մեղադրում էր նաև Հայաստանի թշնամական պետության գաղտնի ծառայություններին օժանդակելու մեջ: (Ադրբեջանում իրավունքների հայտնի պաշտպանը մեղադրվում է դավաճանության մեջ): Մարդու իրավունքների բնագավառի այլ առաջատար ներկայացուցիչներ կառավարությունը քննադատելուց հետո 2014 թվականին դատապարտվել են տարբեր հոդվածներով:

Ուշադրությանն արժանի

Տեղեկատվական ազատության ցուցանիշով այս երկիրը աշխարհի ամենավատ դրություն ունեցող երկրների ցանկում է: Արդբեջանում մարդու իրավունքների բազմաթիվ պաշտպանների, լրագրողների և ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալումից և բանտարկությունից մեկ տարի անց երկիրը մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում երկու հորիզոնականով իջել է և զբաղեցնում է 162-րդ տեղը:

2015 թվականին «Լրագրողներ առանց սահմանների»-ի կողմից  հրապարակված Մամուլի  ազատության համաշխարհային ինդեքսի համաձայն, Ադրբեջանը գտնվում է այնպիսի պետությունների շարքում, ինչպիսիք են Ռուանդան (161), Սաուդյան Արաբիան (164), Ուզբեկստանը (166), Թուրքմենստանը (178), Կուբան (169), Հյուսիսային Կորեան (179) և աշխարհում մամուլի ազատությունը ամենաշատ խախտող Էրիթրեան (180):

Ադրբեջանի տարածաշրջանային հարևաններ Հայաստանի և Վրաստանի դիրքերը շատ ավելի առաջ են, այս պետությունները համապատասխանաբար զբաղեցնում են 78-րդ և 69-րդ հորիզոնականները: 2015 թվականի տվյալի համաձայն, Ադրբեջանի դիրքը անցյալ տարվա համեմատությամբ վատացել է երեք հորիզոնականով: «Լրագրողներ առանց սահմանների»-ի հրապարակած զեկույցի համաձայն, այս տեղեկությունները զուգակցվում են այն փաստով, որ Ադրբեջանում բանտարկված լրագրողներն ու բլոգերները «այս երկիրը դարձնում են Եվրոպայում նորություններ «մատակարարողների»  ամենամեծ բանտը»:

Այս զեկուցման համաձայն, «Ադրբեջանը տուժել է քննադատությունների աննախադեպ ճնշումից  և գրանցելով ամենամեծ անկումը՝ տեղ  զբաղեցրել աշխարհի ամենացածր ինդեքս ունեցող 25 երկրների շարքում»:  ԶԼՄ-ների ազատությունը արդեն  իսկ սահմանափակվել է գովազդային շուկայում միակողմանի կարգավորման և վերահսկողության համակարգով, իսկ մնացած փոքրաթիվ անկախ հրատարակչություններին  կամ հսկայական վնասներ պատճառելով քայքայել են, կամ ուղղակի փակվել են ոստիկանության կողմից»:

Ադրբեջանի զբաղեցրած հորիզոնականը խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության զանգվածային ճնշումների ազդեցությունն է, որի օրինակ է անցյալ  տարվա ընթացքում իշխանություների կողմից կեղծ մեղադրանքներով բազմաթիվ լրագրողների բանտարկումը:

Հունվարի 29-ին դատարանը լրագրող և ընդդիմության ներկայացուցիչ Սեյմուր Հեզիին դատապարտել էր 5 տարվա ազատազրկման: Վերջինս ձերբակալվել էր անցյալ տարվա օգոստոսին և մեղադրվել խուլիգանության մեջ «զենք կամ զենք հիշեցնող ինչ-որ առարկայի օգտագործման համար»: Վերջինիս դատապաշտպան Ադիլ Իսմայիլովը, օժանդակություն ստանալով դատարանում վկայություն տվող ականատեսների կողմից, պնդում էր, որ Հեզին ոչ մի ապօրինի գործողություն չի կատարել: Իրավաբանների նրա թիմը պնդում էր, որ Հեզին հարձակման է ենթարկվել և ինքնապաշտպանության նպատակով հարձակումը հետ մղելու համար հարվածել ջրի շշով:

Հեզին «Azadliq» թերթի լրագրող է և  ներկայացնում է «Turkish TV» հեռուստաալիքով հեռարձակվող  «Azerbaijan Hour» հաղորդումը: Հանդես գալով դատարանում՝ նա խոսել էր Ադրբեջանում ազատ խոսքի համար մղվող պայքարի մասին: «Պապերս բռնաճնշումների են ենթարկվել 1937-ին: Այժմ մենք ենք ենթարկվում ճնշումների Ազգային անվտանգության կոմիտեի գեներալ Հեյդար Ալիևի (հանգուցյալ նախագահ, որին հաջորդել է նրա որդի Իլհամ Ալիևը) ստեղծված համակարգի կողմից»,-ասել է նա: «Մեր պայքարը ոչ թե կառավարության և ընդդիմության միջև պայքար է, այլ պայքար չարի և բարու միջև»:

Փետրվարի 13-ին առաջատար հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլի իրավաբանը հայտնել է, որ դատախազությունը իր հաճախորդի նկատմամբ նոր մեղադրանք է ներկայացրել, որոնց թվում են յուրացումը, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը, հարկերից խուսափելն ու ծառայողական դիրքի չարաշահումը: Այս մեղադրանքների հիման վրա կարող են դատապարտել 12 տարվա ազատազրկման»,-ասել է նա: Խադիջան դեկտեմբերի 5-ին ձերբակալվելուց հետո մինչև օրս անազատության մեջ է: Այդ պահին նա մեղադրվում էր «ինչ-որ մեկի նկատմամբ ճնշում գործադրելու և ինքնասպանության հասցնելու» մեջ:

Իսմայիլը Պրահայում գտնվող RFE/RL ռադիոկայանի համար զեկուցում էր ներկայացրել և խորացված հետաքննություն անցկացրել Ադրբեջանի առաջնորդների ֆինանսական խարդախությունների մասին: Իշխանությունները նրան լրացուցիչ մեղադրանքներ են ներկայացրել, քանի որ չէին կարող միանգամից ձերբակալել:

Փետրվարի 10-ին բանտից գրված նամակի մեջ, որը հրապարակվել էր RFE/RL-ով,  Իսմայիլը ասում է. «Դատելով տեղի ունեցածից՝ նրանք գիտակցել են, որ չեն կարող ապացուցել այս անհեթեթ մեղադրանքը, ուստի և նոր հեքիաթ են հնարում»:

Այս ամիս պարզվել է, որ Բաքվի «Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի» (IRFS)  իրավապաշտպան և տնօրեն Էմին Հուսեյնովը օգոստոսից թաքնվում է Ադրբեջանում Շվեյցարիայի դեսպանատանը: Նա ապաստանել է դեսպանատանը այն դեպքից հետո, երբ Ադրբեջանի իշխանությունները սառեցրել են IRFS-ի հաշիվները, խուզարկել նրա գրասենյակը և առգրավվել տեխնիկան և փաստաթղթերը: IRFS-ի ժնևյան գրասենյակի ղեկավար Ֆլորիան Իրմինգերը նշել է, որ Շվեյցարիան, ելնելով մարդասիրական նկատառումներից,  պետք է շարունակի պաշտպանել Հուսեյնովին:

«Դեսպանատանը նրա գտնվելն արդարացվում է երկրում տիրող բռնաճնշումների մակարդակով, Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ առաջադրվող անհեթեթ մեղադրանքներով, ինչպես նաև այն պատճառով, որ այս մարդիկ չեն կարող պաշտպանվել դատարանում ինչպես հարկն է,  անկախ դատական համակարգի բացակայության և նրանց դատապաշտպանների նկատմամբ իրականացվող ճնշումների պատճառով»,- նշել է Իրմինգերը:

Իրմինգերը նշել է նաև, որ Հուսեյնովի ընտանիքը ենթարկվել է ճնշումների, երբ վերջինս փախուստի է դիմել: Նոյեմբերի 10-ին Հուսեյնովի եղբայր Մեհմանը, ով նույնպես աշխատում է IRFS-ում, կանգնեցվել և հարցաքննության է ենթարկվել Բաքվի օդանավակայանում: Նրան ազատել են, սակայն արգելել են լքել երկիրը: Իշխանությունները հարցաքննել են նաև նրանց մորը:

Իրմինգերի հայտարարության մեջ նշվում է, որ եթե Հուսեյնովը ձերբակալվեր, նրա առողջության հետ կապված լուրջ խնդիրներ կառաջանային, քանի որ նա դեռ տառապում է 2003 և 2008 թվականներին ոստիկանության կողմից ծեծի ենթարկվելու հետևանքներից:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տիկնոջը՝ UNESCO-ի Բարի կամքի դեսպան Մեհրիբան Ալիևային, և ուրիշներին  ուղղված նամակում IFEX Ազատ արտահայտվելու միջազգային ցանցը պահանջում է, որ նա միջամտի:

«Մենք գտնում ենք, որ Հուսեյնովի նկատմամբ մեղադրանքները քաղաքական ենթատեսքտ ունեն: Այլ միջազգային կազմակերպությունները, ներառյալ ԵԱՀԿ-ն, դատապարտել են այս մեղադրանքները», -ասվում է այնտեղ: «Մենք դիմում ենք ձեզ՝ որպես UNESCO-ի Բարի կամքի դեսպանի, ակնկալելով ձեր օժանդակությունը: Դուք հնարավորություն ունեք ապահովել Էմին Հուսեյնովի և Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների և խոսքի ազատության  մյուս պաշտպանների անվտանգությունն ու ազատությունը:

«Turan» տեղեկատվական գործակալության զեկույցի համաձայն, նախագահ Ալիևի աշխատակազմի՝ քաղաքական խնդիրների ղեկավար Ալին Հասանովը հրաժարվել է մեկնաբանել Հուսեյնովի՝ շվեյցարական դեսպանատանը գտնվելու փաստը՝ պատճառաբանելով, որ «այդ մասին տեղեկություն չունի»:

Հուսեյնովին նկատմամբ առաջադրվել են այն նույն մեղադրանքները, ինչ որ առաջադրվել է Իսմայիլի և մյուսների նկատմամբ, ներառյալ «Մարդու իրավունքների ակումբի» ղեկավար Ռոսուլ Ջաֆարովին և Ինթիքամ Ալիևին, ով ղեկավարում է «Legal Education Society»-ն: Մեղադրանքները ներառում են հարկերից խուսափելը, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը և ծառայողական դիրքի չարաշահումը:

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ECHR) կապվել է ադրբեջանական իշխանությունների հետ այն պնդմամբ, որ Ինթիքամ Ալիևը կտտանքների է ենթարկվել, և նրանց պատասխանելու համար ժամանակ է տվել մինչև մայիսի վերջ:

Փաստաբան և մարդու իրավունքների ակտիվ պաշտպան Ջավադ Ջավադովը նշել է, որ ECHR-ը Ալիևի դեպքը առաջնահերթ է օգտագործում:

ֆինանսական խարդախությունների վերաբերյալ նմանատիպ մեղադրանքներ էին կիրառվել նաև անցյալ տարի մարդու իրավունքների ակտիվ պաշտպան Լեյլա Յունուսի նկատմամբ, որին դատախազությունը մեղադրում էր նաև Հայաստանի թշնամական պետության գաղտնի ծառայություններին օժանդակելու մեջ: (Ադրբեջանում իրավունքների հայտնի պաշտպանը մեղադրվում է դավաճանության մեջ):

Մարդու իրավունքների բնագավառի այլ առաջատար ներկայացուցիչներ կառավարությունը քննադատելուց հետո 2014 թվականին դատապարտվել են տարբեր հոդվածներով:

Մայիսին «Ընտրությունների մշտադիտարկման և ժողովրդավարական ուսուցման կենտրոնի» ղեկավար Անար Մամմադլին և կազմակերպության գործադիր տնօրեն Բաշար Սուլեյմանլին դատարարտվել են համապատասխանաբար 5.5  և  3.5 տարվա ազատազրկման:

Մամմադլիի դատապաշտպանը նշել է, որ իր հաճախորդին դատապարտելու հիմնական պատճառը եղել է այն, որ վերջինս 2013 թվականի ընտրությունների վերաբերյալ զեկույց է ներկայացրել, որտեղ նշել է, նախագահ Ալիևի՝ ձայների ավելի քան 85  տոկոսով վերընտրված լինելու փաստը չի կարող ազատ և ժողովրդավարական երևույթ լինել: (Նա դատապարտվել է 5 տարվա ազատազրկման ադրբեջանական ընտրությունները կասկածի տակ դնելու  համար):

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment