Համր կոճակ
Հոդվածի առանցքում
- Անցած շաբաթ ամաչկոտ, 26-ամյա պատանեկան կեցվածքով բանգլադեշցի Վաշիքուր Ռահմանը Դաքայում դուրս եկավ իր տնից և սկսեց քայլել դեպի տուրիստական ընկերություն, որտեղ ինքն աշխատում էր, երբ մաչետեներով 3 անձնավորություն նրա դեմն առան և ծեծեցին մինչև մահ: Հարվածները նրա դեմքն անճանաչելի էին դարձրել:
- ր սպանությունից կարճ ժամանակ առաջ նա ֆեյսբուքում փոխել էր իր նկարը` «#iamavijit» հեշթագով: Ավիջիտ Ռոյը` հպատագիր Ամերիկայի քաղաքացին, արտահայտված աթեիստ էր և Բենգալի Free Mind բլոգի հիմնադիրը: Փետրվարին, երբ նա ետ էր վերադառնում Դաքայի համալսարանի գրքի տոնավաճառից, որտեղ իր «Հավատքի վիրուսը» գիրքն էր ներկայացնում, Ռոյը սպանվեց գլխին հասցրած մաչետեի 3 հարվածներից:
- Դժվար թե ավելի վատ բան լիներ, քան Ռահմանի և Ռոյի մահը, բացառությամբ այն մտքի, որը նրանց սպանեց` այն, որ անհրաժեշտ է, բայց նրա վտանգը աճում է աշխարհով մեկ: Մտավոր ազատության արժեքը շատ հեռու է ակնհայտ լինելուց: Բավականին անբնական է մի անձի պաշտպանել նրա դեմ ուղղված խմբի զգացմունքներից, համակերպվել ազատ մտքերից և արտահայտություններից եկող անհանգստության հետ կանգնել այն բոլոր մարդկանց կողքին, ովքեր դեմ են քեզ:
- Բանգլադեշի բլոգերները մեղադրվեցին «թշնամական միջավայր» ստեղծելու մեջ: Զզվելի խոսքի կառավարումները ընթացիկ, հաճախ պատվավոր, զգացմունքները վերացական իրացունքից ավելի բարձր դասեցին, որը համարվում է հասարակ զգացմունք: Այն ակտիվ ջանք է գործադրում ազդակին դիմակայելու, հիմարներին լռեցնելու, ովքեր վիրավորել են ձեզ:
- Լրագրողներին պաշտպանող հանձնաժողովի գործադիր տնօրեն Ջոել Սայմոնը իր «Նոր գրաքննություն» գրքում պնդում է, որ թվային մամուլում տվյալների արագ աճը թույլ չի տալիս մեզ տեսնել ինֆորմացիայի լայնածավալ վերահսկողությունը: «Լրագրողների դեմ ուղղված ճնշումն ու բռնությունը ռեկորդային մակարդակի վրա է»:
- Իսլամիստական պետական ահաբեկչությունը լրագրողների կողմից որևէ մեկի միտքը բարձրաձայնելը ամբողջ տարածաշրջանի համար դարձրել է մահացու: Բայց, որոշ առումով, ներքին համր կոճակը, որը հայտնի է որպես ինքնագրաքննություն, սպառնալիքից կամ բանտարկությունից ավելի վտանգավոր է: Այն ակտիվացնելուց հետո կառավարություններն ու զինված խմբերը կարիք չեն ունենում անհանգստանալ սպառնալիքների մասին: Այստեղ ինքնագրաքննությունը մեծ վերելք է ապրում մարդկանց վախի շնորհիվ՝ սոցիալական լրատվամիջոցների անարգանքի սյանը գամվելու:
- Ինչպես Հնդկաստանում Նարենդրա Մոդիլի և Թուրքիայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի, այնպես էլ Ռուսաստանում Պուտինի մեծամասնությունը լուռ համաձայնության կողմնակից է, և անհամաձայնության հանդեպ հարգանքը վերանում է հայրենասիրության ալիքների ներքո:
- Ազատ խոսքի հետ կապված խնդիրը դրա բարդության մեջ է, և ինքնագրաքննությունը նվազագույն դիմադրություն ունենալու ուղին է: Բայց, երբ դու սովորում ես քո մեջ պահել անցանկալի մտքերը բարձրաձայնելու ցանկությունը, դու մոռանում ես՝ ինչպես մտածել դրանք, ինչպես ընդանհրապես ազատորեն մտածել, և մտքերը վերանում են ստեղծման պահին:
Ուշադրությանն արժանի
Անցած շաբաթ ամաչկոտ, 26-ամյա պատանեկան կեցվածքով բանգլադեշցի Վաշիքուր Ռահմանը Դաքայում դուրս եկավ իր տնից և սկսեց քայլել դեպի տուրիստական ընկերություն, որտեղ ինքն աշխատում էր, երբ մաչետեներով 3 անձնավորություն նրա դեմն առան և ծեծեցին մինչև մահ: Հարվածները նրա դեմքն անճանաչելի էին դարձրել: Մարդասպաններից երկուսը բռնվել էին բանգլադեշցի տրանսգենդեր մուրացկանի կողմից և հանձնվել էին ոստիկանությանը:
Նրանք դպրոցի աշակերտներ էին, Ռահմանին չէին ճանաչում և հազիվ գիտեին մեկը մյուսին: Մարդասպանները բացատրություն տվեցին, որ այդ աշխատանքի համար 2 շաբաթ առաջ նրանց առանձին հավաքագրել էին: Երիտասարդները ոստիկանությանը նշել են, որ իրենց ուսուցիչը Ռահմանին անվանել է «հակաիսլամական անձնավորություն»:
«Որպես հավատացյալներ նրան սպանելը մեր պատասխանատվությունն էր: Այդ պատճառով մենք սպանեցինք նրան»: Կարծես, նրանք նույնիսկ պատկերացում չունեին, թե ինչ է բլոգինգը և տեղյակ չէին, որ Ռահմանը աշխարհիկ բլոգեր է, ով արմատական իսլամիստների մասին քննադատորեն է գրել: Նա Բանգլադեշի ազատ մտածողների փոքր, աշխույժ և կռվի պատրաստ խմբի անդամ էր:
Իր սպանությունից կարճ ժամանակ առաջ նա ֆեյսբուքում փոխել էր իր նկարը` «#iamavijit» հեշթագով: Ավիջիտ Ռոյը` հպատագիր Ամերիկայի քաղաքացին, արտահայտված աթեիստ էր և Բենգալի Free Mind բլոգի հիմնադիրը: Փետրվարին, երբ նա ետ էր վերադառնում Դաքայի համալսարանի գրքի տոնավաճառից, որտեղ իր «Հավատքի վիրուսը» գիրքն էր ներկայացնում, Ռոյը սպանվեց գլխին հասցրած մաչետեի 3 հարվածներից:
Փորձելով փրկել ամուսնուն` նրա կին Ռաֆիդա Ահմեդը վիրավորվեց գլխի հատվածում, իսկ նրա բութ մատներից մեկը կտրվեց, այդ պահին ոստիկաններն և անցորդները կանգնած էին մոտակայքում: Մարդասպանները փախան: Մի քանի ամիսների ընթացքում Ռոյը ֆեյսբուքում արմատական իսլամիստներից բաց սպառնալիքներ էր ստանում:
Վերջին տարիներին, այլ բանգլադեշցի անկախ մտավորականններ վայրենաբար հարձակման են ենթարկվել: Երևում է, որ կառավարությունը անկարող է, կամ չի ցանկանում պաշտպանել նրանց, իսկ ոստիկանության հետախուզումները հազվադեպ են համոզիչ լինում: Սրանցից ոչ մեկի մասին հատկանշական ոչինչ չկա: Բանգլադեշցիները քաղաքական դաժանությունից և բնական կամ մարդկային աղետներից մահանում են ամեն օր: Ամենուրեք քաղաքացիները կամ շատ վախեցած են, կամ անտարբեր, երբ անօգնական մարդիկ ենթարկվում են հարձակումների, իսկ բոլոր տեսակի գերատեսչությունները կամ կաշառված, կամ շատ վախկոտ են, որպեսզի արդարություն ներկայացնեն:
(Գուցե, բանգլադեշցի տրանսգենդերը կարողացել էր գործել որպես մարդ արարած ավելին, քան որպես անտարբեր ամբոխի անդամ, որովհետև նա պատկանում է մեկ այլ հալածված փոքրամասնության):
Դժվար թե ավելի վատ բան լիներ, քան Ռահմանի և Ռոյի մահը, բացառությամբ այն մտքի, որը նրանց սպանեց` այն, որ անհրաժեշտ է, բայց նրա վտանգը աճում է աշխարհով մեկ: Մտավոր ազատության արժեքը շատ հեռու է ակնհայտ լինելուց: Բավականին անբնական է մի անձի պաշտպանել նրա դեմ ուղղված խմբի զգացմունքներից, համակերպվել ազատ մտքերից և արտահայտություններից եկող անհանգստության հետ կանգնել այն բոլոր մարդկանց կողքին, ովքեր դեմ են քեզ:
Ֆրանսիական ծաղրական ամսագիր Charlie Hebdo-ում հունվարի սպանություններից հետո, նույնիսկ ազատ խոսքի պաշտպանները չկարողացան պահել իրենց զարմանքը, թե ինչու՞ ծաղրանկարիչները չէին անտեսել իսլամը և մարգարեին` ներգրավելով զգայությունները:
Ինչու՞ լինել սադրիչ: Եվ երբ ազատամիտները նեղ փոքրամասնություն են կազմում սարսափելի աղքատ և աշխարհի մյուս կողմի ճնշող մեծամասնությամբ կրոնական երկրում, առանց օրենքի առաջին փոփոխության կամ հանրապետականների laïcité-ի սովորույթի, պարզ է դառնում, որ նրանք արժանավոր էքսցենտրիկներ են, ովքեր խոսում են ոչնչի մասին և հետևում ոչ ոք չունենալով` սա կարող է բացատրել, թե ինչու են նրանք Փարիզի իրենց միաբանությունից ավելի քիչ ուշադրության արժանանում:
Նույնիսկ այս երկրում, Օքլահոմայի համալսարանի ուսանողների ռասիստական երգ երգելու տեսահոլովակի զզվելի միջադեպը կոպիտ թվաց վիճելու, որ նրանց հեռացումը հասարակական հաստատությունից կարող է հակասահմանադրական լինել:
Բանգլադեշի բլոգերները մեղադրվեցին «թշնամական միջավայր» ստեղծելու մեջ: Զզվելի խոսքի կառավարումները ընթացիկ, հաճախ պատվավոր, զգացմունքները վերացական իրացունքից ավելի բարձր դասեցին, որը համարվում է հասարակ զգացմունք: Այն ակտիվ ջանք է գործադրում ազդակին դիմակայելու, հիմարներին լռեցնելու, ովքեր վիրավորել են ձեզ:
Ռահմանը իր բլոգի գրառման մեջ, օգտագործելով մեղմ ծաղրական հեգնանք, բարձրաձայնեց մի կարծիք, ըստ որի, խնդիրը իր նման մարդկանց մեջ է, և իրավիճակը կհանգստանա միայն, եթե նա ցուցաբերի որոշակի զսպվածություն.
«Ո՛չ, ես այլևս չեմ գրելու պատերազմական հանցագործությունների, իսլամիստ ծայրահեղականների, երկրի կամ քաղաքականության մասին: Ամեն դեպքում գրելը ոչինչ չի փոխում: Դա միայն նպաստում է իմ սրտում եղած կատաղությունը հանդարտեցնելուն: Ասում են`նույնիսկ այս դեպքում, գրելը վիրավորում է մարդկանց զգացմունքները, կործանում խաղաղությունը և խոչընդոտում առաջընթացին: Ուստի, ես պետք է գրեմ միայն այնպիսի թեմաների մասին, որոնցից ոչ ոք չի վիրավորվի»:
Այսպիսով նա սկսեց գրել բույսերի, կրթության, ֆիլմերի, սիրո և իր մասին՝ հաշվի չառնելով այն փաստը, որ սրանցից յուրաքանչյուրը անխուսափելիորեն բերեց նրան հակասությունների, որոնք, ինչպես նա ասաց, կնվազեցներ մեծամասնության վրդովմունքը: Այնուհետև նա հարցրեց. «Կարո՞ղ է ինձ որևէ մեկը ասել՝ ինչ թեմա ես պետք է ընտրեմ, որպեսզի երջանիկ լինեն կառավարութունը, քաղաքական կուսակցությունները, իսլամիստները, հասարակությունը, անկախությանը կողմ և դեմ կառույցները: Արդյո՞ք ինչ-որ մեկը գաղափարներ ունի»:
Լրագրողներին պաշտպանող հանձնաժողովի գործադիր տնօրեն Ջոել Սայմոնը իր «Նոր գրաքննություն» գրքում պնդում է, որ թվային մամուլում տվյալների արագ աճը թույլ չի տալիս մեզ տեսնել ինֆորմացիայի լայնածավալ վերահսկողությունը: «Լրագրողների դեմ ուղղված ճնշումն ու բռնությունը ռեկորդային մակարդակի վրա է», – գրում է նա.
«Եվ մամուլի ազատությունը անկում է ապրում»: Վատագույն դեպքերը գրանցվել են Չինաստանում (2014 թվականին առաջին տեղում էր գտնվում լրագրողների բանտարկությունների քանակով ), Իրանում (N2), Էրիթրեա, Թուրքիա և Եգիպտոս, բայց սպառնալիքներն ու սպանությունները համաճարակային են Միջին Արևելքում, Հարավային Ասիայում և Մեքսիկայում: Պակիստանում և այլուր աստվածահայհոյության օրենքներն ու ինքնադատաստանը կրոնը փակ առարկա են դարձնում բոլորի համար, բացի շատ համարձակներից:
Իսլամիստական պետական ահաբեկչությունը լրագրողների կողմից որևէ մեկի միտքը բարձրաձայնելը ամբողջ տարածաշրջանի համար դարձրել է մահացու: Բայց, որոշ առումով, ներքին համր կոճակը, որը հայտնի է որպես ինքնագրաքննություն, սպառնալիքից կամ բանտարկությունից ավելի վտանգավոր է: Այն ակտիվացնելուց հետո կառավարություններն ու զինված խմբերը կարիք չեն ունենում անհանգստանալ սպառնալիքների մասին:
Այստեղ ինքնագրաքննությունը մեծ վերելք է ապրում մարդկանց վախի շնորհիվ՝ սոցիալական լրատվամիջոցների անարգանքի սյանը գամվելու:
Ռուսաստանում Վլադիմիր Պուտինը հմտորեն ստեղծել է մի իրավիճակ, որտեղ չկան հստակ կանոններ, այնպես որ մտավորականներն ու արվեստագետները ճնշում են իրենք իրենց անորոշ օրենքներն և դրանով նույնիսկ խուսափում մշուշոտ հասարակության ճնշումից: Մի ռուս կինոռեժիսոր, համաձայնվելով հեռացնել հայհոյանքները իր վերջին ֆիլմից, վստահեցրեց Times-ին. «Մենք կրկնօրինակեցինք այն նորից, և ես իրականում կարծում եմ, որ այն ավելի լավն է դարձել»:
Ինչպես Հնդկաստանում Նարենդրա Մոդիլի և Թուրքիայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի, այնպես էլ Ռուսաստանում Պուտինի մեծամասնությունը լուռ համաձայնության կողմնակից է, և անհամաձայնության հանդեպ հարգանքը վերանում է հայրենասիրության ալիքների ներքո:
Հնդկաստանում, գրքերը հրատարակվելուց հետո հաճախ հետ են կանչվում կասկածելի իրավական դեպքերի պատճառով, որոնք ենթադրաբար հարուցվել են տուժող խմբերի կողմից:
Անցյալ տարի դատավարությունը կարգավորելու համար Penguin Books India՝ աշխարհի ամենամեծ առևտրական հրատարակիչների մի մասը, համաձայնվեց վերանայել և փափկեցնել Վենդի Դոնիջերի «Հինդուսները – այլընտրանքային պատմություն» քննադատորեն հռչակված աշխատանք: Որպես կարգավորման մի մաս Penguin -ը պետք է պնդեր, որ «այն հարգում է աշխարհի բոլոր կրոնները». մի հիանալի զգացմունք , որը ոչ մի կապ չունի մտավոր ազատության հետ:
Ազատ խոսքի հետ կապված խնդիրը դրա բարդության մեջ է, և ինքնագրաքննությունը նվազագույն դիմադրություն ունենալու ուղին է: Բայց, երբ դու սովորում ես քո մեջ պահել անցանկալի մտքերը բարձրաձայնելու ցանկությունը, դու մոռանում ես՝ ինչպես մտածել դրանք, ինչպես ընդանհրապես ազատորեն մտածել, և մտքերը վերանում են ստեղծման պահին:
Վաշիքուր Ռահմանը և Ավիջիտ Ռոյը ավելի շատ բան ունեին վախենալու քան մեզնից շատերը, բայց նրանք ապրեցին և մահացան որպես ազատ մարդիկ:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ