Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով է

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով է

Հոդվածի առանցքում

  • Գագաթնաժողովի նախօրեին ոստիկաններն ու տաքսիստները ֆրանսերեն են սովորել՝ հյուրերին սպասարկելու համար:

Ուշադրությանն արժանի

Հինգշաբթի Հայաստանի մայրաքաղաք Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) 2018 թվականի գագաթնաժողովը:

Միջոցառմանը ներկա են եղել մոտ 50 միջազգային առաջնորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Գագաթնաժողովի նախօրեին տաքսիստները և ոստիկանները ֆրանսերեն են սովորել: Նրանց խանդավառությունն արտահայտում է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կարևորությունը Հայաստանի համար:

«Այս փոքրիկ ձեռնարկը նախատեսված է Հայաստանի ոստիկանության աշխատակիցների համար՝ օգնելու հաղորդակցվել  Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հյուրերի հետ: Բացի դրանից, մենք երեքամսյա դասընթաց ենք անցել, ինչը շատ արդյունավետ էր», – ասաց ոստիկանության աշխատակից Անահիտ Պետրոսյանը:

«Ես բառարան եմ գնել ֆրանսերեն բառեր սովորելու համար: Այնպես որ, կարող եմ քաղաքը լավ ներկայացնել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ», – ասաց տաքսու վարորդ Վրեժ Հակոբյանը:

Գագաթնաժողովի օրակարգի առանցքային հարցերից է այդ  բազմազգ մարմնի գլխավոր քարտուղարի ընտրությունը: Թեկնածուների  թվում են Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Մուշիկիվաբոն և նրա մրցակիցը՝ գործող քարտուղար, կանադացի Միկայել Ժանը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment