Ֆրանցիսկոս Պապը օգտագործում է «G-բառը» և բորբոքում Ցեղասպանության վերաբերյալ մեկդարյա բանավեճը

Ֆրանցիսկոս Պապը օգտագործում է «G-բառը» և բորբոքում Ցեղասպանության վերաբերյալ մեկդարյա բանավեճը

Հոդվածի առանցքում

  • Մի շաբաթ էր անցել այն բանից հետո, երբ Պապը մեղադրել էր աշխարհին՝ քրիստոնյաների սպանությունների ժամանակ «լուռ մնալու» համար, երբ Պապը կրկին զայրույթով խառնում է աշխարհը՝ «Ցեղապանություն» անվանելով 1915 թվականի թուրքերի կողմից ավելի քան 1.5 միլիոն հայերի սպանությունը, և ոչ թե ուղղակի Ցեղասպանություն, այլ «20-րդ դարի առաջին Ցեղասպանություն»:
  • ԱՄՆ նախագահները՝ Ռոնալդ Ռեյգանից մինչև Բարաք Օբամա, ստիպված են եղել քայլել այն ձգված պարանի վրայով, որը մի կողմից կշռում է պատմական վկայությունների ծանրությամբ, մյուս կողմից Թուրքիայի հետ կապերի կարևորությամբ:
  • «Ոչ մի այլ պատմական հարց Վաշինgտոնում այդքան տառապանք չի առաջացնում»,- գրել է Թոմաս դե Վաալը իր վերջին՝ «G-բառը հայերի կոտորածներն ու ցեղասպանության քաղաքականությունը» վերնագրով հոդվածում՝ Foreign Affairs-ում:
  • 100 տարի առաջ կոտորածների մեծության մասին կասկածներ չկային, գրում է դե Վաալը: 1914 թվականին արագորեն քայքայվող Օսմանյան կայսրությունը ձգտում էր փոխհատուցել վերջերս իր կորցրած տարածքների մի մասը՝ հանդես գալով Գերմանիայի կողմից՝ Ռուսաստանի դեմ:
  • «Դրանք հիմնականում մահվան երթեր էին»,- Washington Post-ին ասում է Ռոգանը: Նրանց նպատակը հայերի ոչնչացումն էր ու կանխելը, որ նրանք չհասնեին «այն կրիտիկական ժողովրդական զանգվածին, որը կարող էր անկախության ձգտել»:
  • Ամերիկայի դիրքորոշումը հարցի նկատմամբ հստակ էր առնվազն գոնե սկզբում: Դե Վաալը գրում է, որ 1951 թվականին Միացյալ Նահանգները Արդարադատության միջազգային դատարանում հայերի կոտորածներն անվանել է «Ցեղասպանություն»: Երեք տասնամյակ անց Ռեյգանը Հոլոքոստի զոհերի հիշատակին ասված ճառում օգտագործում է «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը: Սակայն համաշխարհային քաղաքականությունը ստիպում է Ռեյգանին վերանայել իր դիրքորոշումը:
  • Թուրքիան եղել և մինչև օրս էլ մնում է կարևոր դաշնակից: Պետդեպարտամենտի հաջորդ ՝ «Հայկական ահաբեկչություն. դիմագիծը» զեկույցում 1915 թվականի դեպքերը դիտարկվում են որպես «ոչ միանշանակ»,- գրում է դե Վաալը: Զեկույցում նշվում է, որ «Պետդեպարտամենտը չի հաստատում այն պնդումները, որ թուրքական կառավարությունը ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի նկատմամբ:
  • Նախքան պաշտոնին անցնելը Օբաման 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն անվանելու խնդիր չուներ: Սակայն իր ընտրությունից հետո նախագահը այլ եզրույթ է օգտագործում՝ «Մեծ Եղեռն»՝ հայերեն՝ «Մեծ աղետ»՝ ավելի քան 1,5 միլիոն հայերի սպանությունն ու ոչնչացումը նկարագրելու համար, հեջավորում, որը քննադատվում է ամերիկահայ խմբավորումների կողմից:
  • «Կա չորս հիմնական պատճառ, թե ինչու է թուրքական կառավարությունը այդպես մոլի ժխտում Հայոց Ցեղասպանությունը»,- ասում է Աքչամը: Առաջինը կայանում է նրանում, որ Ցեղասպանության ընդունումը կհանգեցնի թուրքական կառավարությունից փոխհատուցումների պահանջի հեղեղի: «Թուրքիան մի դար շարունակ նստած է այդ հայերի հարստության վրա»,- ասում է նա:
  • Սակայն փողերից ավելի կարևոր է այն, որ սպառնալիքի տակ է թուրքական ազգային ինքնությունը: «Ամենադժվար մասը մարդասպան կամ գող հայրերի մասին իմանալն է»,- ասում է Աքչամը՝ հակադրելով թուրքական զսպվածությունը Ամերիկայի բնիկների ստրկացման սարսափների կամ չարաշահումների մասին Ամերիկայի լայն պնդումներին:
  • Աքչամն ասում է, որ նա ծափահարում է Ֆրանցիսկոս Պապին, որը ավելի հեռուն է գնում, քան իր նախորդները, և Թուրքիային և ամբողջ աշխարհին ստիպում բախվել այս խնդրին»: «Ես շնորհավորում եմ Պապին,- ասում է նա, - դա առնական շարժում է, և հույս ունեմ, որ դա պոռթկում կլինի դեպի հարցի լուծումը»:

Ուշադրությանն արժանի

Կիրակնօրյա մեկ այլ քարոզ և մեկ այլ միջազգային սկանդալ: Ինչպես երևում է, վեճերը սովորություն են դառնում Ֆրանցիսկոս Պապի համար: Մի շաբաթ էր անցել այն բանից հետո, երբ Պապը մեղադրել էր աշխարհին՝ քրիստոնյաների սպանությունների ժամանակ «լուռ մնալու» համար, երբ Պապը կրկին զայրույթով խառնում է աշխարհը՝ «Ցեղապանություն» անվանելով 1915 թվականի թուրքերի կողմից ավելի քան 1.5 միլիոն հայերի սպանությունը, և ոչ թե ուղղակի Ցեղասպանություն, այլ «20-րդ դարի առաջին Ցեղասպանություն»:

Նա կիրակի օրը Սուրբ Պետրոսի տաճարում պատարագի ժամանակ  խոսել է այդ ողբերգության  100-ամյակի ոգեկոչման համար:  «Սպանվել են եպիսկոպոսներ և քահանաներ, կրոնական մարդիկ, կանայք և տղամարդիկ, ծերեր ու նույնիսկ անպաշտպան մանուկներ»: Թուրքիայի ռեակցիան ցասումնալից է եղել, այն հետ է կանչել Վատիկանի իր դեսպանին և Պապին մեղադրել «ատելության և թշնամանքի տարածման մեջ»՝ իր «անհիմն մեղադրանքներով»:

Այնուամենայնիվ, Պապի դիտարկումները աննախադեպ չեն եղել, Պապ Հովհաննես Պողոս 2-րդը մոտավորապես նույնն է ասել 2001 թվականին, իսկ Ֆրանցիսկոսը գրեթե  նմանատիպ մեկնաբանություններ է արել 2013 թվականին՝ նախքան պոնտիֆիկոս դառնալը:Թուրքիայի ցասումը G-բառի համար՝ առաջին աշխարհամարտի ժամանակ 1915 թվականի ապրիլին սկսված սպանություններին հղում անելով, նորություն չէ:

Սակայն փորձագետները նշում են, որ վերջին ֆուրորը այնքան ընդհանուր բան ունի ընթացիկ դեպքերի հետ, մասնավորապես Թուրքիայի ներսում, որքան որ ունի 20-րդ դարասկզբի պատմության վերաբերյալ ցանկացած տևական վիճաբանություն: Իրականում Պապ Ֆրանցիսկոսը կրոնական և քաղաքական այն առաջնորդների շարքում վերջինն է, ովքեր պայքարում են այն բանի դեմ, ինչը դարձել է աշխարհում նոմենկլատուրայի դեմ առավել զգայուն պայքարներից մեկը:

ԱՄՆ նախագահները՝ Ռոնալդ Ռեյգանից մինչև Բարաք Օբամա, ստիպված են եղել քայլել այն ձգված պարանի վրայով, որը մի կողմից կշռում է պատմական վկայությունների ծանրությամբ, մյուս կողմից Թուրքիայի հետ կապերի կարևորությամբ:

Ինքը՝ Թուրքիան ևս պառակտված է այս հարցի առումով այն իմաստով, որ արդյոք պետք է սպանությունները «գենոցիդ» անվանող հասարակական գործիչներին բանտ նետել կամ հարկադրել, որ հեռանան երկրից՝ ընդամենը այս բառն օգտագործելով:

«Այս հարցը խիստ քաղաքականացել է»,- ասում է Օքսֆորդի համալսարանի Մերձավոր Արևելքի կենտրոնի ղեկավար և Օսմանյան կայսրության անկման մասին նոր գրքի հեղինակ Եվգենի Ռոգանը: «Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և Թուրքիայի կառավարությունը շատ բացասական է վերաբերվում ցեղասպանության հարցը բարձրացնող ցանկացած մեկին: Հենց այս համատեքստում պետք է դիտարկել Պապի մեկնաբանությունները»: «Թուրքիային և նրա ժխտողականությունը հասկանալու համար դուք պետք է դա համեմատեք Հարավային Աֆրիկայի ապարտեիդի հետ»,- ասում է Քլարկի համալսարանի պատմության պրոֆեսոր թուրք Թաներ Աքչամը:

«Եթե Թուրքիան ուզում է Մերձավորարևելյան քաղաքական զարգացումների մեջ կարևոր դեր խաղալ, նա հարկադրված է «դեմառդեմ հանդիպել» իր պատմության հետ»:

Մեվլյութ Չավուշօղլու    Պապի հայտարարությունը, որը կապ չունի պատմական փաստերի և իրավական հիմքի հետ, պարզապես անընդունելի է

Մեվլյութ Չավուշօղլու    Կրոնական հաստատությունները այն տեղը չեն, որտեղ կարելի է անհիմն մեղադրանքներով ատելություն և թշնամանք բորբոքել

«Ոչ մի այլ պատմական հարց Վաշինgտոնում այդքան տառապանք չի առաջացնում»,- գրել է Թոմաս դե Վաալը իր վերջին՝ «G-բառը հայերի կոտորածներն ու ցեղասպանության քաղաքականությունը» վերնագրով հոդվածում՝ Foreign Affairs-ում: «Տարիներ շարունակ վեճը զարգացել է և կենտրոնացել մի բառի վրա՝ «գենոցիդ», եզրույթ, որն այնքան ուժ ունի, որ շատերը խուսափում են այն օգտագործել և փոխարենը ասում են «G-բառ»: Հայության մեծամասնության համար թվում է, թե չկա իր ժողովրդի կրած տառապանքները բնութագրող այլ եզրույթ: Իսկ Թուրքիայի կառավարության համար ընդունելի կլիներ ցանկացած այլ բառ»:

100 տարի առաջ կոտորածների մեծության մասին կասկածներ չկային, գրում է դե Վաալը: 1914 թվականին արագորեն քայքայվող Օսմանյան կայսրությունը ձգտում էր փոխհատուցել վերջերս իր կորցրած տարածքների մի մասը՝ հանդես գալով Գերմանիայի կողմից՝ Ռուսաստանի դեմ:

Վաալի համաձայն, Թուրքիայի առաջնորդ Մեհմեթ Թալեաթ փաշան «մեղադրում էր քրիստոնյա հայերին՝ մոտավորապես 2 միլիոն բնակչություն, որոնց մեծ մասը ապրում էր այն տարածքում, որը այսօր արևելյան Թուրքիան է, Ռուսաստանին համակրելու և դրանով պոտենցիալ 5-րդ շարասյուն լինելու մեջ»: Թալեաթը հրամայում է գրեթե ամբողջ ժողովրդին արտաքսել դեպի Սիրիայի չոր անապատները: Այս ընթացքում տղամարդկանց առնվազն կեսը սպանվել են Թուրքիայի անվտանգության ուժերի կամ քրդական ցեղերի դիակապուտների կողմից: Կանայք ու երեխաները ավելի շատ են փրկվել, սակայն երկար քայլարշավների ընթացքում ենթարկվել են սարսափելի թալանի, առևանգումների և բռնաբարությունների»:

«Դրանք հիմնականում մահվան երթեր էին»,- Washington Post-ին ասում է Ռոգանը: Նրանց նպատակը հայերի ոչնչացումն էր ու կանխելը, որ նրանք չհասնեին «այն կրիտիկական ժողովրդական զանգվածին, որը կարող էր անկախության ձգտել»:

«Դա ցեղասպանության տրամաբանություն է»,- ասում  է նա,- այն ժամանակ հարցն այն էր, թե ով պետք է դա աներ, քանի որ հարյուր հազարավոր մարդկանց ոչնչացումը սարսափելի դաժան աշխատանք է:  Փաստաթղթեր կան, որոնք ցույց են տալիս, որ Օսմանյան կառավարությունը ազատում էր մարդասպան բանտարկյալներին և նրանցից կազմում ավազակախմբեր՝ կոտորածները իրականացնելու համար: Նրանց շրջանում քարոզվում էր նաև, որ հայերի սպանությունը ջիհադի մի մասն է, որը սուլթանը հռչակել էր պատերազմ հայտարարելու ժամանակ, որը ըստ էության վկայում էր, որ մարդիկ այս կոտորածներին մասնակցությամբ կրոնական գործ էին կատարում»:

Տասնամյակներ շարունակ աշխարհը չափազանց զբաղված էր այլ արյունահեղություններով: «Երկրորդ աշխարհամարտի սարսափները գերազանցեցին 1-ին աշխարհամարտին»,- ասում է Ռոգանը:

Երբ հայերի կոտորածների մասին խոսում էին, դրանք «ցեղասպանություն» չէին կոչվում այն պարզ պատճառով, որ այդ ժամանակ այդ եզրույթը ուղղակի գոյություն չուներ: Այդ բառը չկար, մինչև  որ երկրորդ աշխարհամարտից հետո լեհական ծագման հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինը ստեղծեց այն: «Երբ Ռաֆայել Լեմկինը երկրորդ աշխարհամարտի ժամանակ հրեական հոլոքոստից հետո մշակում էր «ցեղասպանություն» կոչվող նոր հանցանքի փաստարկները, նա հենվել է Հայոց Ցեղասպանության վրա՝ որպես տեսության նախորդ օրինակ»,- ասում է Ռոգանը:

«Դա կոտորածների ծավալների պատճառով էր, [Թուրքիայի] կառավարության ներգրավվածության պատճառով էր, թե ինչպես դրանք իրականացնել… ուստի  Հայոց Ցեղասպանությունը Լեմկինի մտքում էր, երբ նա ստեղծեց «ցեղասպանություն» եզրույթը: «Լեմկինը հզոր բարոյական տեսլական ուներ. որպեսզի միջազգային իրավունքում  ամրագրվեր ցեղասպանություն եզրույթը»,- գրում է Վաալը: «Նրա անխոնջ լոբբին շուտով պսակվեց հաջողությամբ. եզրույթը հայտնաբերելուց ընդամենը 4 տարի անց ՄԱԿ-ը ընդունեց Ցեղասպանության մասին կոնվենցիան, պայմանագիր, որը այս գործողությունը ճանաչում էր որպես միջազգային հանցագործություն»:

Սակայն գրեթե անմիջապես սկսվեցին վեճերն ու պոլիտիկանությունը: «Չնայած իր նպատակներին հասնելու անզիջումությանը, Լեմկինը թույլ է տալիս, որ «ցեղասպանությունը «կորանա» այլ քաղաքական ծրագրերով»,- գրում է Վաալը: «Նա հանդես եկավ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դեմ, որն ընդունվել էր Ցեղասպանության կոնվենցիայից մի շաբաթ անց՝ վախենալով, որ դա միջազգային հանրության ուշադրությունը կշեղեր ապագայում ցեղասպանությունների կանխումից: Նպատակը, որը նա մտածում էր, պետք է գերազանցեր մնացած բոլոր կարևոր հարցերին: Եվ նա շահեց Խորհրդային Միության օժանդակությունը, երբ «քաղաքական խմբեր» հասկացությունը հանվեց նրա պաշտպանվող մարդկանց դասերից»:

Ամերիկայի դիրքորոշումը հարցի նկատմամբ հստակ էր առնվազն գոնե սկզբում: Դե Վաալը գրում է, որ 1951 թվականին Միացյալ Նահանգները Արդարադատության միջազգային դատարանում հայերի կոտորածներն անվանել է «Ցեղասպանություն»: Երեք տասնամյակ անց Ռեյգանը Հոլոքոստի զոհերի հիշատակին ասված ճառում օգտագործում է «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը: Սակայն համաշխարհային քաղաքականությունը ստիպում է Ռեյգանին վերանայել իր դիրքորոշումը: Հայ զինյալների մի շարք հարձակումները, այդ թվում՝ 1982 թվականին ԱՄՆ-ում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արիկանի սպանությունը Լոս Անջելեսում,  ստիպեցին նախագահին հրաժարվել «ցեղասպանություն» եզրույթին հղում անելուց:

Թուրքիան եղել և մինչև օրս էլ մնում է կարևոր դաշնակից: Պետդեպարտամենտի հաջորդ ՝ «Հայկական ահաբեկչություն. դիմագիծը» զեկույցում 1915 թվականի դեպքերը դիտարկվում են որպես «ոչ միանշանակ»,- գրում է դե Վաալը: Զեկույցում նշվում է, որ «Պետդեպարտամենտը չի հաստատում այն պնդումները, որ թուրքական կառավարությունը ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի նկատմամբ..:

Հայ ահաբեկիչները օգտագործում են այս եզրույթը, որպեսզի մասամբ արդարացնեն թուրք դիվանագետների և կառույցների վրա շարունակական հարձակումները»: Դե Վաալի համաձայն, «Այս պահից սկսած, գործադիր իշխանության կողմից որդեգրվեց նոր կուրս, և Սպիտակ տանը «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը հայտարարվեց ապօրինի»:

Այդ ժամանակից ի վեր ԱՄՆ բոլոր նախագահները զգուշությամբ են մոտենում հարցին: Նախքան պաշտոնին անցնելը Օբաման 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն անվանելու խնդիր չուներ: Սակայն իր ընտրությունից հետո նախագահը այլ եզրույթ է օգտագործում՝ «Մեծ Եղեռն»՝ հայերեն՝ «Մեծ աղետ»՝ ավելի քան 1,5 միլիոն հայերի սպանությունն ու ոչնչացումը նկարագրելու համար, հեջավորում, որը քննադատվում է ամերիկահայ խմբավորումների կողմից:

Խնդրի մի մասը բխում է այս եզրույթի անորոշությունից: ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայի երկրորդ հոդվածը սահմանում, է որ «ցեղասպանությունը» «ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ կատարված գործողություն է»:

Թուրքիան պնդում է, որ սպանությունների նպատակը հայ ժողովրդի ոչնչացումը չի եղել, այլ այն հատվածի, որը կեղտոտ քաղաքացիական պատերազմի մեջ էր: Սակայն Աքչամն ու այլ թուրք գիտնականներ վերջերս ցույց տվեցին, որ դա իրականությանը չի համապատասխանում: Նոր բացահայտված փաստաթղթերը կառավարության գործողությունները կապում են ցեղասպանության հետ»,- ասում է Ռոգանը:

«Կա չորս հիմնական պատճառ, թե ինչու է թուրքական կառավարությունը այդպես մոլի ժխտում Հայոց Ցեղասպանությունը»,- ասում է Աքչամը: Առաջինը կայանում է նրանում, որ Ցեղասպանության ընդունումը կհանգեցնի թուրքական կառավարությունից փոխհատուցումների պահանջի հեղեղի: «Թուրքիան մի դար շարունակ նստած է այդ հայերի հարստության վրա»,- ասում է նա: «Մենք մեր հանրապետությունը կերտեցինք  երկու միլիոն հայերի հարստության վրա»:

Սակայն փողերից ավելի կարևոր է այն, որ սպառնալիքի տակ է թուրքական ազգային ինքնությունը: «Ամենադժվար մասը մարդասպան կամ գող հայրերի մասին իմանալն է»,- ասում է Աքչամը՝ հակադրելով թուրքական զսպվածությունը Ամերիկայի բնիկների ստրկացման սարսափների  կամ չարաշահումների մասին Ամերիկայի լայն պնդումներին:

2005 թվականին Թուրքիայի  Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը մեղադրվեց «թուրքական ինքնությանը հասցված հասարակական վիրավորանքի» մեջ՝ շվեյցարական թերթին տված հարցազրույցի ժամանակ կոտորածները հիշատակելու համար: Նա հարկադրված էր փախչել երկրից, չնայած, ի վերջո, այս մեղադրանքները դադարեցին:

Հաջորդ  մտավախությունը Թուրքիայի հետ «հավերժական վեճն» է: «Եթե դուք սկսեք հայերից, որտե՞ղ եք պատրաստվում վերջացնել»,- ասում է Աքչամը՝ հղում կատարելով հույների, ասորիների, հրեաների և ալավիների դեմ կատարված չարագործություններին: Վերջում այն մասին, ինչը Աքչամն անվանում է «Պինոկյոյի (Բուրատինո) էֆեկտ»: «Թուրքիան Բուրատինոյի պես շատ  երկար քիթ ունի,- ասում է նա,- հեշտ չէ մի օր առավոտյան զարթնել ու ասել. «Օ, այո, մենք խաբում էինք: Մենք սխալ էինք»:

Աքչամն ասում է, որ նա ծափահարում է Ֆրանցիսկոս Պապին, որը ավելի հեռուն է գնում, քան իր նախորդները, և  Թուրքիային և ամբողջ աշխարհին ստիպում բախվել այս խնդրին»:

«Ես շնորհավորում եմ Պապին,- ասում է նա, – դա առնական շարժում է, և հույս ունեմ, որ դա պոռթկում կլինի դեպի հարցի լուծումը»: Աքչամն հույս ունի, որ Օբաման կհասկանա, որ բարոյականության և միջազգային քաղաքականության միջև ընտրությունը կեղծ է, և որ հայերի կոտորածները «Ցեղասպանություն» անվանելը դրական կլինի Թուրքիայի և ընդհանրապես տարածաշրջանի համար: «Տասնամյակներ շարունակ Ամերիկան մտածել է, որ ավելի լավ է Թուրքիային չզայրացնել, սակայն դա այնքան անհեռատես քայլ է: Դա հիմարություն է,- ասում է նա,- Պապը շատ համարձակ քայլ է կատարել»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment