Ֆրանսիայի հիմնական սպառողական ապրանքների ընկերությունների տուգանքները

Ֆրանսիայի հիմնական սպառողական ապրանքների ընկերությունների տուգանքները

Հոդվածի առանցքում

  • Ֆրանսիայի հակամենաշնորհային մարմինը մի քանի տասնյակ անձնական և տնային խնամքի միջոցների ընկերություններից գանձել է ընդհանուր առմամբ 1 մլրդ եվրո:
  • Տուգանված ընկերությունները բոլոր պատժամիջոցները համարում են անհիմն ու անհամաչափ:
  • Ֆրանսիայի մրցակցային մարմինը նշել է, որ կիրառվող գործողությունները լուրջ էին ոչ միայն այն պատճառով, որ գաղտնի էին կատարվում: Դրանք նաև վնասել են տնտեսությանը՝ խեղաթյուրելով գնային զարգացումները շուկայում, քանի որ ներգրավել են միայն սահմանափակ քանակությամբ խաղացողների:

Ուշադրությանն արժանի

Հակամենաշնորհային մարմինը ընկերություններին տուգանել է մոտ 1.23 մլրդ դոլար Հակամրցակցային գործունեության համար: Փարիզի Ֆրանսիայի հակամենաշնորհային մարմինը հինգշաբթի հայտարարել է, որ 2003 -2006 թթ. ընկած ժամանակահատվածում հակամրցակցային գործելակերպի համար մի քանի տասնյակ անձնական և տնային խնամքի միջոցների ընկերություններից գանձել է ընդհանուր առմամբ 1 մլրդ եվրո կամ մոտ 1,23 մլրդ դոլար տուգանք:

The Autorité de la Concurrence –ը տուգանել է մի շարք ընկերություններին, ներառյալ Colgate-Palmolive Co., Unilever NV, Procter & Gamble Co. և Reckitt Benckiser Group PLC ընդհանուրը 345,2 մլն եվրո, այդ թվում աճել է սուպերմարկետներում վաճառված տնային խնամքի ապրանքների համակարգող գները: Մյուս ընկերությունները, որոնք արտադրում են անհատական հիգիենայի ապրանքներ, ներառյալ L’Oréal SA, Beiersdorf AG և P & G- ի Gillette-ն, տուգանվել են ընդհանուրը 605,9 մլն եվրո:

Տուգանքներն ամենաբարձրն են և սահմանվել են կարգավորողի կողմից, իսկ ընկերությունների դեմ վերջին գործողությունը լուսաբանել է Եվրոպայի ամենաակտիվ հակամենաշնորհային watchdogs-ը:Իշխանությունը հայտարարել է, որ գործել է հաշվի առնելով SC Johnson, Colgate-Palmolive և Henkel AG & Co.-ի նախազգուշացումը, ինչը օգնեց պատժամիջոցների մեղմացմանը:

«Երբ մենք պարզեցինք, որ մեր մարդկանցից մեկը ներգրավված է անօրինականության մեջ, շատ արագ մեր բացահայտումների մասին հաղորդեցինք համապատասխան մարմիններին և լիարժեք համագործակցեցինք ամբողջ հետաքննության ընթացքում», – ասաց Քելլին Մ. Սեմրոն՝ SC Johnson-ի ավագ փոխնախագահը:

L ‘Oreal-ը, որին ներկայացվել է ամենամեծ տուգանքը՝ 189 մլն եվրո, հերքել է մեղադրանքները: «L’Oreal-ը չափազանց զարմացած է այս որոշումից և տուգանքի չափից, որն անհամաչափ է»,- ընկերությունը նշել է հայտարարության մեջ:

Unilever-ը նույնպես պատժամիջոցը համարել է «բոլորովին չարդարացված» և ասել է, որ ներգրավված է եղել միայն մի փոքր մասով, որտեղ եղել են«տեղեկատվության փոխանակման դեպքեր: L’Oreal և Unilever հայտարարել են, որ բողոքարկելու են որոշումը:

Henkel և P & G-ն էլ ասել են, որ կվերանայեն վճիռը, նախքան հնարավոր հետագա գործողությունների մասին որոշում կայացնելը: Reckitt Benckiser-ի խոսնակը նշել է, որ ընկերությունը համագործակցում է իշխանության հետ:

Colgate-Palmolive-ի խոսնակն էլ ասել է, որ ընկերությունը վերանայում է որոշումը: «Colgate-Palmolive-ի քաղաքականությունն է հետևել բոլոր օրենքներին, այդ թվում մրցակցային օրենսդրությանը: Եթե մենք բացահայտում ենք մեր համապատասխանության հետ կապված որևէ հարց, մեր քաղաքականությունն է այն անհապաղ շտկել»:

Հինգշանթի օրվա տուգանքը ծածկում է 2000-ականների սկզբին թույլ տրված սխալը, որը բացահայտվեց 2006 թ. իշխանության կողմից առաջին անգամ կատարված ստուգումների ժամանակ:

«Հատկապես բարդ էին համաձայնեցված գործողությունները», – նշվում է մրցակցային մարմնի հայտարարության մեջ : «Յուրաքանչյուր հատվածի վերաբերյալ քննարկում անցկացնելու համար, նրանք հանդիպել են պարբերաբար և գաղտնի համակարգել են իրենց առևտրային քաղաքականությունը, քննարկել գնայինը»:

Մրցակցային մարմինը նշում է, որ փարիզյան մի ռեստորանի ստուգումն ընդհատել է մեղադրվող մի քանի ընկերությունների աշխատանքը, այդ թվում, Colgate-Palmolive, SC Johnson և Henkel:

Այն նաև հաստատել է, որ հանդիպումների նպատակն էր համակարգել իրենց դիրքերը դիստրիբյուտորների հետ գների վերաբերյալ բանակցություններում՝ խուսափելու համար աճող մրցակցությունից:

Ըստ մրցակցային մարմնի՝ մի հանդիպման ժամանակ Henkel-ի մենեջերը վերցրել է առաջարկվող գների աճի ձեռագիր նշումները, որոնք պետք է համաձայնեցվեին 2004-ին:

Նույն մարմինը նշել է, որ բացի այդ կանոնավոր հանդիպումներից, առևտրային և վաճառքի մենեջերները տեղեկատվություն են փոխանակել նաև իրենց տներում և հեռախոսազանգերի միջոցով:

Ֆրանսիայի մրցակցային մարմինը հայտարարել է, որ այդ գործելակերպը, ի վերջո, հանգեցրել է արհեստական բարձր գների: «Համաձայնեցված գործողությունները խեղաթյուրում են մատակարարների հետ բանակցությունները հօգուտ բաշխիչների», -ասաց այդ մարմինը. «Նրանք թույլ են տալիս պահպանել մանրածախ առևտրի վաճառքի արհեստական բարձր գները, որոնք այնուհետև անցնելու են վերջնական սպառողներին»:

Unilever հերքեց նման մեղադրանքները: Ընկերությունը, վկայակոչելով մի շարք տնտեսական ուսումնասիրություններ, հայտարարել է, որ սպառողների նկատմամբ ենթադրյալ ազդեցություններ չեն ստեղծվել:

Ֆրանսիայի մրցակցային մարմինը նշել է, որ կիրառվող գործողությունները լուրջ էին ոչ միայն այն պատճառով, որ գաղտնի էին կատարվում: Դրանք նաև վնասել են տնտեսությանը՝ խեղաթյուրելով գնային զարգացումները շուկայում, քանի որ ներգրավել են միայն սահմանափակ քանակությամբ խաղացողների:

Վերջին տարիներին, Ֆրանսիայի հակամենաշնորհային մարմինը բացահայտել է ենթադրյալ լվացքի ախտահանող միջոցների ամրագրված գների շղթան և գանձել 242 մլն եվրո տուգանք: Մրցակային մարմինը նշել է, որ լվացքի ախտահանող միջոցների գործով կիրառված տուգանքը հաշվարկելու ժամանակ հաշվի է առվել վերջին տույժերը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment