Օլանդը կոչ է արել Թուրքիային «կոտրել տաբուները» Հայաստանի նկատմամբ Առաջին աշխարհամարտի սպանությունների մասին
Հոդվածի առանցքում
- Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը չորեքշաբթի կոչ է արել Թուրքիային նոր քայլեր ձեռնարկել «ճշմարտությանն» ընդառաջ, որի հետևում մեկ դար առաջ հայերի զանգվածային սպանություններն են: Նա նշել է, որ «Ժամանակն է կոտրել տաբուները»:
- Վերհիշելով Էրդողանի անցյալ տարվա դիրքորոշումը, Օլանդը հայտնել է Ֆրանսիայի հայ համայնքի անդամներին, որն ամենամեծն է Եվրամիությունում, թե Անկարայի դիրքորոշումը չի կարող «այդքանով սահմանափակվել»: «Ժամանակն է կոտրել տաբուները, որպեսզի երկու ժողովուրդները՝ Հայաստանն ու Թուրքիան, ստեղծեն նոր սկիզբ», -ասել է նա:
Ուշադրությանն արժանի
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը չորեքշաբթի կոչ է արել Թուրքիային նոր քայլեր ձեռնարկել «ճշմարտությանն» ընդառաջ, որի հետևում մեկ դար առաջ հայերի զանգվածային սպանություններն են: Նա նշել է, որ «Ժամանակն է կոտրել տաբուները»:
«Ճշմարտությանն ուղղված ջանքերը պետք է շարունակվեն և ես համոզված եմ, որ այս հարյուրամյակի տարում կլինեն նոր ժեստեր, նոր քայլեր ճանաչման ճանապարհին», – Փարիզում հայկական խմբերի հետ ճաշի ժամանակ ասել է Օլանդը:
Հայաստանն ասում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան բանակը մոտ 1,5 միլիոն հայ է սպանել, ինչը կոչում է ցեղասպանություն:
Բայց ժամանակակից Թուրքիան միշտ մերժել է «ցեղասպանություն» եզրույթը, զոհերի թիվը ներկայացնելով 500.000 և նրանց մահը վերագրել է պատերազմին ու սովին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս ամիս հայտարարել է, որ «ակտիվ» մարտահրավեր կնետի Թուրքիայի վրա ճնշում գործադրելու արշավին, որի նպատակն է ստիպել Թուրքիային ջարդերը ճանաչել որպես ցեղասպանություն:
Չնայած մեկ տարի առաջ նա աննախադեպ քայլ է արել՝ իր ցավակցությունն է հայտնել 1915-1916 սպանություններին:
Վերհիշելով Էրդողանի անցյալ տարվա դիրքորոշումը, Օլանդը հայտնել է Ֆրանսիայի հայ համայնքի անդամներին, որն ամենամեծն է Եվրամիությունում, թե Անկարայի դիրքորոշումը չի կարող «այդքանով սահմանափակվել»:
«Ժամանակն է կոտրել տաբուները, որպեսզի երկու ժողովուրդները՝ Հայաստանն ու Թուրքիան, ստեղծեն նոր սկիզբ», -ասել է նա:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ