Ֆրանսիան, ՌԴ-ն և ԱՄՆ-ն «սերտ գործակցում են» ԼՂ հարցում
Հոդվածի առանցքում
- «Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից համանախագահները սերտ գործակցում են: Նրանք արդեն հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ և արտգործնախարարների հետ նոր կոնտակտներ են պատրաստվում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը ԵԱՀԿ գործող նախագահի` Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Ուշադրությանն արժանի
Հայաստանի և Ադրբեջանի միջև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման փնտրտուքներում վերջին օրերին դրական նոտա է նկատվում` պայմանավորված նոր հանդիպումներով և տարածաշրջանում ավելի ակտիվ դիվանագիտությամբ:
«Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից համանախագահները սերտ գործակցում են: Նրանք արդեն հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ և արտգործնախարարների հետ նոր կոնտակտներ են պատրաստվում»,- ասաց ՌԴ ԱԳ նախարարը ԵԱՀԿ գործող նախագահի` Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Ռուսաստանը պաշտոնապես Հայաստանի ռազմական և քաղաքական դաշնակիցն է: Հայաստանը Մոսկվայի գլխավորած ԵԱՏՄ անդամ է: Նավթով և գազով հարուստ Ադրբեջանը չունի կապեր և փորձում է հավասարակշռել հարաբերությունները աշխարհաքաղաքական գլխավոր կենտրոնների հետ:
«Հաշվի առնելով, որ Հայաստանում կառավարությունը միայն վերջերս է ձևավորվել, մեզ անհրաժեշտ կլինի որոշ ժամանակ` որպեսզի հասնականք, թե այս նոր փուլում ինչ ինտենսիվությամբ և ինչպես կարող է զարգանալ կարգավորման գործընթացը: Համանախագահները կարող են միայն ստեղծել միջավայր երկխոսության համար, բայց որոշումները, իհարկե, պետք է կայացվեն երկխոսության, կողմերի միջև ուղիղ բանակցությունների շրջանակում», – ասաց Լավրովը:
Հայաստանում Փաշինյանի իշխանության գալով, երկու երկրների միջև, որոնք տեխնիկապես պատերազմում են, հարաբերությունների ջերմացումը նկատելի դարձավ:
Հայկական մեդիան հաղորդեց, որ Լայչակն այցելելու է Ղարաբաղ` հակամարտութան գոտի, և ասել է, որ դա տեղի կունենա մարտի սկզբին: Դրանից առաջ Լայչակը կայցելի երկու երկրների մայրաքաղաքներ` Բաքու և Երևան:
«Սլովակիան ողջունում է հակամարտության կարգավորման գործող շրջանակը: Մենք ամբողջությամբ ողջունում ենք ՄԽ համանախագահներին»,- ասաց Լայչակը:
Անցած շաբաթ Ադրբեջանի փոխխոսնակ Բահար Մուրադովան ասել էր, որ 2018-ի վերջից բանակցային գործընթացում «որոշակի վերակենդանացում» է նկատվում և հնարավոր է, հակամարտությունը կարգավորվի այս տարի:
Բայց Մուրադովան զգուշացնում է, որ որոշ ներքին ուժեր փորձում են ամեն ինչ բոլորովին հակառակ ուղղությամբ տանել:
«Նույնիսկ նրանք, ովքեր հակառակն են պնդում, տեսնում են այս ակնհայտ փաստը: Այնուամենայնիվ, նրանց նպատակն է փոխել մեր օրակարգը, որպեսզի շեղեն մեզ մեր ամենակարևոր նպատակից», – ասաց նա:
Փետրվարի 18-ին հայկական մեդիան հայտնեց, որ Հարավային Օսեթիայի Հանրապետության ԱԳ նախարար Դմիտրի Մեդոևի հրավերով Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Հարավային Օսեթիա:
Մոսկվան ստեղծել է մի քանի սառեցված հակամարտությունները, որպեսզի դրանք օգտագործելով կարողանա ազդեցություն ունենալ նախկին խորհրդային հանրապետություններում:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ