Ֆրանսիան կրակի մեջ է. «Charlie Hebdo»-ի հարձակումն ու Ալ-Քաիդայի ապագան

Ֆրանսիան կրակի մեջ է. «Charlie Hebdo»-ի հարձակումն ու Ալ-Քաիդայի ապագան

Հոդվածի առանցքում

  • Ահաբեկիչների համար «Hebdo»-ի աշխատակազմը առանձնապես հրապուրիչ էր, քանի որ այն հանդիսանում էր եվրոպական այն փոքրաթիվ թերթերից մեկը, որը 2009-ի դանիական ծաղրանկարների դեպքից հետո շարունակում էր հրատարակել Մուհամմեդի ծաղրանկարները՝ դրանով իսկ վիրավորելով ծայրահեղական մուսուլմանների բարեպաշտությունը:
  • Հարձակման վերաբերյալ ֆրանսիական կարծիքն այն է, որ դա պրոֆեսիոնալ ահաբեկիչների կողմից իրականացված առանձնահատուկ գործողություն էր, որոնք վարժեցվել էին Սիրիայում: Դրանցից երեքը ֆրանսիական ոստիկանության կողմից անվանվել են ֆրանսիական մղձավանջերի առարկա:
  • Կարիք չկա մեկ անգամ ևս նշել, որ հանցագործները AQAP-ի անդամներ էին և որ իրենց հմտությունները ձեռք էին բերել Սիրիայում, որտեղ զինյալների մեծ մասը ենթադրաբար կապված է «Իսլամական պետություն» խմբավորման կամ Ալ-Քաիդայի ավելի փոքր խմբերի հետ:
  • 2013-ի մարտին AQAP-ի կողմից հրատարակվող «Inspire» առցանց ամսագրում հրատարակվել էր Մարգարեի թշնամիների ցանկը: «Hebdo»-ի գլխավոր խմբագիր Ստեֆան Չարբոնիեն (Stéphane Charbonnier) այդ ցանկում էր: Նա չորեքշաբթի օրը սպանվածների մեջ էր:
  • Նոր մանրամասները հնարավորություն են տալիս ենթադրելու, որ մարդասպանները ներքին տեղեկություններ են ունեցել «Hebdo»-ի գործողությունների և ծրագրերի մասին, որն էլ նրանք օգտագործել են՝ հստակ որոշելու համար, թե որտեղ և ինչպես ի հայտ գան: Նման մանրամասն նախապատրաստական աշխատանքը Ալ-Քաիդայի գործողությունների առանձնահատուկ հատկանիշն է:

Ուշադրությանն արժանի

Հունվարի 7-ի առավոտյան մի խումբ դիմակավորված զինված անձինք ներխուժել էին ֆրանսիական երգիծական «Charlie Hebdo» թերթի խմբագրություն և սպանել 12 մարդու, սակայն զոհերի թիվը կարող է աճել: Հարձակումը կատարվել էր այն պահին, երբ  թերթի հիմնական աշխատողները հավաքվել էին խմբագրական խորհրդակ­ցության: Ականատեսների վկայությամբ հանցագործները ներխուժել էին կենտրոնական գրասենյակ՝ տալով խմբագրի և ծաղրանկարիչների անունները՝ նախքան նրանց վրա կրակելը: Այնուհետև մարդասպանները, որոնք ենթադրաբար Ալ-Քաիդայի անդամներ են, դիմել են փախուստի:

Սպանությունների քանակով այս հարձակումը Ֆրանսիայում ամենամեծն է՝ սկսած նացիստական օկուպացիայի ժամանակներից, և հանդիսանում է Արևմուտքի դեմ ալ-Քաիդայի խոշորագույն գործողությունը:  Այս գործողությունը ԶԼՄ-ների ներկայացուցիչների սպանությունների ծրագրի մի մասն է՝ Արևմուտքում նրանց խորհրդանշական դերի  համար՝ որպես ազատ խոսքի կատարյալ նմուշ և որոշ մուսուլմանների համար՝ որպես աշխարհիկության չարիք:

Ահաբեկիչների համար «Hebdo»-ի աշխատակազմը առանձնապես հրապուրիչ էր, քանի որ այն հանդիսանում էր եվրոպական այն փոքրաթիվ թերթերից մեկը, որը  2009-ի դանիական ծաղրանկարների դեպքից հետո շարունակում էր հրատարակել Մուհամմեդի ծաղրանկարները՝ դրանով իսկ վիրավորելով ծայրահեղական մուսուլմանների բարեպաշտությունը: Նշենք, որ թերթի խմբագրատունը արդեն մի անգամ հրդեհվել էր 2011-ին այն դեպքից հետո, երբ հրատարակել էր հատուկ «Մուհամեդի խնդիրը» հոդվածը, որում  իբրև թե Մուհամմեդը հրավիրյալ խմբագիր է: Թերթին սպառնացող վտանգները բացահայտ և անկհայտ էին:

Հարձակման վերաբերյալ ֆրանսիական կարծիքն այն է, որ դա պրոֆեսիոնալ ահաբեկիչների կողմից իրականացված առանձնահատուկ գործողություն էր, որոնք վարժեցվել էին Սիրիայում: Դրանցից երեքը ֆրանսիական ոստիկանության կողմից անվանվել են  ֆրանսիական մղձավանջերի առարկա: Երեքն էլ խոսում են ֆրանսերեն, և, լքելով հանցանքի վայրը, նրանք անցորդներին ասել են, որ   իրենց մասին պատմեն ԶԼՄ-ներին,  թե իրենք Արաբական թերակղզու Ալ-Քաիդայի անդամներ են (AQAP):

Այս ցանցի անդամներից մեկը՝ Համիդ Մուրադը, ընդամենը 18 տարեկան է և ասել է, որ սովորում է հյուսիսային Ռեյմ քաղաքի բարձրագույն դպրոցում: Մյուս երկուսը եղբայրներ են՝ 34-ամյա Սայիդ և 32-ամյա Շերիֆ Քոուաչիները: Եղբայրները լավ հայտնի էին ֆրանսիական ոստիկանությունում:

Շերիֆը 2005-ի հունվարին ձերբակալվել և հետո դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման Ֆրանսիայի քաղաքացիներին հավաքագրելու համար, որոնց հետագայում ծրագրվում էր ուղարկել Իրաք Ալ-Քաիդայի համար պայքարելու: Այդ ժամանակ Շերիֆը ոստիկանությանը շնորհակալություն էր հայտնել, որ կանխել են իր՝ Իրաք գնալը, սակայն նրա անկեղծության վրա պետք էր կասկածել: 2010-ին նա կրկին ձերբակալվել էր, քանի որ փորձել էր ազատել երկու հայտնի ֆրանս-ալժիրցի ջիհադականների՝ Ջամել Բեղալին և Սմեյն Այթ Ալի Բելկասեմին, որոնք 1995-ի Փարիզի մետրոյի պայթյունի հեղինակներն էին:

Կարիք չկա մեկ անգամ ևս նշել, որ հանցագործները AQAP-ի անդամներ էին և որ իրենց հմտությունները ձեռք էին բերել Սիրիայում, որտեղ զինյալների մեծ մասը ենթադրաբար կապված է «Իսլամական պետություն» խմբավորման  կամ Ալ-Քաիդայի ավելի փոքր խմբերի հետ:

Հայտնի է, որ AQAP-ը, որի կենտրոնը Եմենն է, զինյալներ է ուղարկել Սիրիա: Ալ-Քաիդան ևս, հանդիպելով «Իսլամական պետություն» խմբավորման   ճնշմանը, հաղթանակի կարիք ունի: Այդ իսկ պատճառով էլ խելամիտ կլիներ ենթադրել, որ Ֆրանսիայում կատարված սպանությունները կարող էին լինել  Ալ-Քաիդայի ձեռքի գործը՝ աշխարհին կրկին իրենց գոյության մասին հիշեցնելու համար:

Իրականում որոշ մեկնաբաններ հենց նման արդյունք էին գուշակել և այնքան հեռուն էին գնացել, որ նշել էին, որ Ալ-Քաիդան  «Իսլամական պետություն» խմբավորման    հետ պայքարում տանուլ է տալիս: Սակայն ԱՄՆ-ի վարչակարգը երբևէ մտադիր չի եղել նվազեցնելու Ալ-Քաիդայից եկող սպառնալիքը:

Եվ իրականություն այն է, որ մի խմբավորման ձևավորումը չի նշանակում մեկ ուրիշի թուլացում: Ավելի շուտ այժմ  Արևմտյան Եվրոպայում ավելի շատ են տարբեր խմբավորումների պատկանող հմուտ մարդասպանները, քան նախորդ 20 տարում, երբ Ալ-Քաիդան սպառնում էր Արևմուտքին:

Այս հարձակումը հիշեցնում է Ալ-Քաիդայի ձեռագիրը: Կազմակերպությունը, մասանավորապես AQAP-ը, իր հիմնական թիրախ էր դարձրել ծաղրանկարիչներին:

2011-ին Ալ-Քաիդայի պարագլուխներից Անվար-ալ-Ավլակին ներկայացրել էր առցանց մի քարոզ՝ «Փոշին երբեք չի հանգստանում»,  որում իր համակիրներին կոչ էր անում ձեռնարկել  Մուհամմեդին վիրավորող ծաղրանկարիչների սպանությունը:

Այս տեսագրությունը կապված է Մարգարեի հասցեին անհարգալից արտահայտված արևմտյան անհատների նկատմամբ սպառնալիքների և հարձակումների հետ:   2013-ի մարտին AQAP-ի կողմից հրատարակվող «Inspire» առցանց ամսագրում հրատարակվել էր Մարգարեի թշնամիների ցանկը: «Hebdo»-ի գլխավոր խմբագիր Ստեֆան Չարբոնիեն (Stéphane Charbonnier)  այդ ցանկում էր: Նա չորեքշաբթի օրը սպանվածների մեջ էր:

Նույնիսկ «Hebdo»-ի վրա հարձակման սցենարն է նողկալիորեն ծանոթ:  Նոր մանրամասները հնարավորություն են տալիս ենթադրելու, որ մարդասպանները ներքին տեղեկություններ են ունեցել «Hebdo»-ի գործողությունների և ծրագրերի մասին, որն էլ նրանք  օգտագործել են՝ հստակ որոշելու համար, թե որտեղ և ինչպես ի հայտ գան: Նման մանրամասն նախապատրաստական աշխատանքը Ալ-Քաիդայի գործողությունների առանձնահատուկ հատկանիշն է, որն հակադրվում է «տնաբույծ» հարձակումներին, որոնք հաճախ ձախողվում են դավադիրների անպատրաստ լինելու պատճառով: 2009 և 2010 թվականներին իշխանությունները կանխել էին նմանատիպ դավադրությունները, որոնք կազմակերպվել էին դանիական «Jyllands-Posten» թերթի խմբագրության դեմ, որը պատասխանատու էր Մուհամմեդի վիճելի ծաղրանկարների բնօրինակների հրատարակման համար:

Դեվիդ Քոուլման Հեդլին (ծնված Դաուդ Սայիդ Գիլանի)՝ չիկագոյաբնակ ԱՄՆ քաղաքացին, որը նախնական հետախուզություն էր իրականացրել 2008-ին Մումբայի գործողությունների համար, երկու անգամ Դանիա էր մեկնել՝ օժանդակելու «Jyllands-Posten»-ի դեմ ուղղված դավադրությանը: Թերթի վրա հարձակման երկրորդ փորձը կատարվել էր 2010-ի դեկտեմբերին: Այս անգամ հանցագործները Շվեդիայի քաղաքացիներ էին, որոնք որոշ ժամանակ հսկողության տակ էին գտնվել:

Այսօրվա հետ տարբերությունը վարպետությունն է, որով իրականացվել են հարձակումները: Ֆրանսիայում տեղի են ունեցել մի շարք դեպքեր, որոնք կապված են երկիրը արտասահմանում պայքար մղելու համար լքած անհատների հետ, որոնք հետագայում վերադարձել են տուն և իրենց վարպետությունը կիրառել ներքին «թույլ» թիրախների նկատմամբ:

Օրինակ Թուլուզցի 23-ամյա Մոհամմեդ Մերահը, որի ընտանիքը խորը արմատներ ունի ֆրանսիական ծայրահեղականների միջավայրում, 2012-ի մարտի սերիական սպանությունների ժամանակ նշանակետ էր վերցրել մուսուլմանական ծագման ֆրանսիացի զինվորներին և հրեական դպրոցները, ինչն հիշեցնում է այս շաբաթվա հարձակումը: Մերահի հարձակումները իրականացվել էին ճշգրտությամբ և մեծ վարպետությամբ: Նա նկարահանել էր դրանք՝ մտադրված լինելով հետագայում հրապարակել համացանցում: (Ֆրանսիայի իշխանությունները կանխել էին դա): Սիրիական ապստամբական շարժման ֆրանսիացի վետերան Մեհդի Նեմուչը (Mehdi Nemmouche) անցյալ տարվա մայիսին Հրեական թանգարանի մոտ հետիոտնների նկատմամբ հարձակում էր  իրականացրել: Նա ևս նկարահանել էր իր գործողությունները հետագա տարածման նպատակով:

«Hebdo»-ի վրա հարձակվողները իրենց չէին նկարահանել, ինչի արդյունքում ջիհադականները անմիջապես մտել էին twitter և ափսոսանք էին հայտնել, որ այդ կադրերը չեն նկարահանվել: Նրանք անհանգստանալու կարիք չունեն, ականատեսները իրենց բջջային հեռախոսներով նկարահանել են դեպքը և տեսագրությունն արդեն տեղադրել սոցիալական կայքերում:

Այս շաբաթ ջիհադականների հետ պատերազմն ակտիվացել է: ԶԼՄ-ներից շատերը դրան սարսափով են վերաբերվում: «The Associated Press»-ը իր կայքից հապճեպորեն հեռացրել է «Hebdo»-ի էջերի նկարները: Ակնկալվում է, որ այլ հրատարակչական ընկերությունները ևս կհետևեն նրա օրինակին: Սակայն դա հակազդման սխալ ուղի է: Ալ-Քաիդան, «Իսլամական պետությունը» և այլ խմբավորումներ շարունակում են Արևմուտքի դեմ իրենց պատերազմը, սակայն այնպես չէ, որ Ալ-Քաիդայի զինյալները թաքնված են ամեն կանգառում: Ֆրանսիացիները ճիշտ են: Դա առանձնահատուկ հարձակում էր: Միջազգային ահաբեկչության մարտահրավերին դիմակայելու ճիշտ ուղի է ներքին անվտանգության բարձրացումն ու կառավարությունների միջև դեպի Սիրիա և Իրաք մեկնող քաղաքացիների մասին տեղեկատվության փոխանակումը: Եվրոպայի բաց սահմանները դրան համապատասխանելու համար անվտանգության ենթակառույցներ են պահանջում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment