Ֆրանսիան, Գերմանիան հակասություն ունեն Եվրամիության ղեկավարության հարցում

Ֆրանսիան, Գերմանիան հակասություն ունեն Եվրամիության ղեկավարության հարցում

Հոդվածի առանցքում

  • Ֆրանսիայի և Գերմանիայի միջև ճգնաժամը ակնհայտ է դարձել երեքշաբթի Բրյուսելում ԵՄ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում, քանի որ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մաքրոնը որոշել էր բողոքարկել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի փոխարինումը գերմանացի քաղաքական գործիչ Մանֆրեդ Վեբերով:

Ուշադրությանն արժանի

 

Անգելա Մերկելը և Էմմանուել Մաքրոնն անհամաձայնություն են դրսևորել Եվրոպական հանձնաժողովի առաջնորդի լավագույն թեկնածուի հարցում: Գերմանիայի կանցլերը աջակցում է կենտրոնի աջակողմյան Մանֆրեդ Վեբերին, սակայն Ֆրանսիայի նախագահն այլ կարծիք ունի:

Ֆրանսիայի և Գերմանիայի միջև ճգնաժամը ակնհայտ է դարձել երեքշաբթի Բրյուսելում ԵՄ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում, քանի որ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մաքրոնը որոշել էր բողոքարկել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի փոխարինումը գերմանացի քաղաքական գործիչ Մանֆրեդ Վեբերով:

Մաքրոնը լրագրողներին ասել է, որ ինքը նախընտրում է մեկին, ով «սեփական երկրում կամ Եվրոպայում փորձ ունի», որը թույլ է տալիս նրան արժանահավատություն և վաստակաշատություն ունենալ», որի պակասն ակնհայտորեն զգացվում է Վեբերիի մոտ, ով երբեք չի ծառայել կառավարությունում կամ հանձնաժողովից մեծ հաստատությունում:

«Ես ուզում եմ միավորվել, եթե բոլորը հիմնվեն միայն անունների վրա, մենք փակուղի կմտնենք»,- ասել է Մաքրոնը:

Նա նաև ասել է, որ դաշինքը կարիք ունի «նորացման», քանի որ ավանդական կուսակցությունները ձախողվել են շաբաթվա վերջին ԵՄ ընտրություններում:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, սակայն, անդրադարձել է իր քրիստոնյա դեմոկրատների Բավարյան քույր կուսակցության  անդամ Վեբերին, ում նա աջակցում է: Վեբերը Եվրոխորհրդարանում ղեկավարել է կենտրոնական աջ բլոկը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ), 2014 թվականին:

«Մենք կանգնած ենք մեր թեկնածուի` ԵԺԿ թեկնածուի, Մանֆրեդ Վեբերի կողքին», – ասել է նա լրագրողներին:

«Մենք պատասխանատվություն ենք կրում մեր ընտրողների հանդեպ և ստիպված կլինենք սպասել և տեսնել: Այս մասին խոսելը դեռ վաղ է, բոլորը պետք է ցույց տան հանդուրժողականություն և պատրաստակամություն փոխզիջման գնալու»:

Մրցակցող թեկնածուներ

Գագաթնաժողովի նախօրեին Մերկելը և Մաքրոնը արդեն ցույց տվեցին միանշանակ տարբերությունը, թե ինչպես պետք է ընտրել Յունկերի իրավահաջորդին: Մերկելը նշել է, որ գերադասում է ներկա համակարգը, որտեղ ընտրություններից առաջ առաջադրած քաղաքական գործիչը, որպես առաջատար բլոկի առաջատար թեկնածու, պետք է ստանձնի պաշտոնը: Սակայն, Մաքրոնն ասել է, որ պետք է ավելի շատ քննարկում անցկացնել լավագույն թեկնածուի վերաբերյալ մինչև Յունկերի հեռանալը հոկտեմբերի վերջին:

ԵԺԿ-ն և նրա ավանդական կոալիցիոն գործընկերները՝ կենտրոնամետ ձախ սոցիալիստները և դեմոկրատները, ձախողվել են Եվրամիության ընտրությունների ընթացքում, քանի որ կանաչ կուսակցությունն ու պոպուլիստները ձայներ են տարել:

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը փորձում է առաջ քաշել սոցիալիստ ​​թեկնածու Ֆրանս Տիմերմանսի թեկնածությունը, ով Հոլանդիայի նախկին արտգործնախարարն է և Յունկերի աջ ձեռքը:

«Մենք կաջակցենք Ֆրանսին», – ասել է Սանչեսը: «Նա փորձ ունի ոչ միայն ազգային մակարդակով, այլև եվրոպական մակարդակով՝՝  Եվրահանձնաժողովը առաջնորդելու համար»:

Մաքրոնն առաջարկել է Դանիայի Մարգրեթ Վեստագերին, ներկայումս Եվրամիության արդար մրցակցության հանձնակատարին և Միշել Բարնիերին, ով ղեկավարել էր ԵՄ Բրեքզիթի բանակցությունները: Նա նաև ասել է, որ կարծում է, որ Թիմմերմանը ևս ունի համապատասխան  որակավորում:

Մերկելը և Մաքրոնը հինգշաբթի կհանդիպեն Գերմանիայի Աչեն քաղաքում:

ԵՄ ղեկավարները հուսով են, որ մինչև հունիսի 20-21-ի հաջորդ գագաթնաժողովը կկարողանան դաշինքին ներկայացնել առաջատար պաշտոնների համար թեկնածուներին:

Հանձնաժողովի նախագահից բացի այս տարի ավելի ուշ պետք է լրացվեն նաև այլ կարևոր պաշտոններ, որոնք ներառում են Եվրոպական խորհրդարանի ղեկավարի և Եվրոպական կենտրոնական բանկի, դաշինքի արտաքին քաղաքականության ղեկավարի և Եվրախորհրդի ղեկավարի պաշտոնները:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Թեգեր՝

Սեղմագիր՝ Բաժին՝  ԵՄ, Քաղաքականություն

Write a comment