Ֆրանսիայում ընթանում է Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին պաշտոնական հիշատակումը

Ֆրանսիայում ընթանում է Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին պաշտոնական հիշատակումը

Հոդվածի առանցքում

  • Առաջին խոշոր եվրոպական երկրում, որտեղ 1915 թվականի կոտորածները ճանաչվել են որպես ցեղասպանություն, Ֆրանսիայում, ընթանում է առաջին ազգային հիշատակման օրը: Ֆրանսիայի վարչապետը գլխավորում է արարողությունը: Չորեքշաբթի Ֆրանսիայում կազմակերպված արարողությունները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի 2017-ի ընտրարշավի ժամանակ հայ համայնքին տված խոստման իրագործումն էր:

Ուշադրությանն արժանի

 

Առաջին խոշոր եվրոպական երկրում, որտեղ 1915 թվականի կոտորածները ճանաչվել են որպես ցեղասպանություն, Ֆրանսիայում, ընթանում է առաջին ազգային հիշատակման օրը: Ֆրանսիայի վարչապետը գլխավորում է արարողությունը:

Չորեքշաբթի Ֆրանսիայում կազմակերպված արարողությունները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի 2017-ի ընտրարշավի ժամանակ հայ համայնքին տված խոստման իրագործումն էր:

2001 թվականին Ֆրանսիան դարձավ առաջին խոշոր եվրոպական երկիրը, որը ճանաչեց ցեղասպանությունը և փետրվարին հայտարարեց ազգային հիշատակի օր նշանակելու մասին: Նախագահ Մաքրոնը նշել է, որ Ֆրանսիան «գիտի, թե ինչպես է պետք նայել պատմության դեմքին»:

1915-1918թթ. կոտորածները սկսվեցին ապրիլի 24-ին, երբ հարյուրավոր հայ մտավորականներ ձերբակալվեցին՝ մեղադրվելով ազգայնական տրամադրություններ քարոզելու և Օսմանյան կայսրության թշնամի լինելու մեջ: Հիշատակման միջոցառումներ են տեղի ունեցել ամբողջ աշխարհում, ուր նշվել է ցեղասպանության 104-րդ տարելիցը:

Հանցագործություն մարդկության դեմ

Վարչապետ Էդուարդ Ֆիլիպը ցավակցական ուղերձ է հղել `ելույթ ունենալով 2003 թ. ապրիլին Սեյն գետի հյուսիսային ափին տեղադրված Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ, որտեղ վարչապետը նաև ծաղիկներ է դրել:

2001 թվականից «Ֆրանսիան հրապարակավ ճանաչել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը», – ասել է Ֆիլիպը: «Ֆրանսիան մտադիր է նպաստել Հայոց ցեղասպանության ճանաչմանը` որպես մարդկության, քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություն »:

«Ֆրանսիան չի ենթարկվի որևէ ստի, որևէ ճնշմանը», – ասել է Ֆիլիպը: «Մենք փնտրում ենք պատմական ճշմարտություն և հաշտություն», – ասաց նա:

Թուրքական արձագանքները

Թուրքիան ընդունում է, որ Օսմանյան կայսրությունում ապրող հայերը զոհվել են, բայց հերքում է մեղադրանքները, որ մահվան պատճառը համակարգված ու կազմակերպված ցեղասպանություն է: Չորեքշաբթի ելույթ ունենալով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Ֆրանսիային Ռուանդայում և Ալժիրում ցեղասպանություն կատարելու մեջ:

Ֆրանսիացի պատգամավոր Ժակ Մարիլոսսյանը, որը Մակրոնի կուսակցության անդամ է, հեռուստաընկերության հարցազրույցում ասել է. «Մենք պետք է ճանապարհ գտնենք` ասելու, որ մենք չենք մեղադրում Թուրքիային ցեղասպանություն իրականացնելու մեջ, այլ մեղադրում ենք 1915 թվականի թուրքական կառավարությանը»:

ԱՄՆ-ը սպանությունները չի որակել ցեղասպանություն: Չորեքշաբթի նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով. «Այսօր մենք …պատվում ու հիշում ենք նրանց, ովքեր իրենց վրա կրեցին 2Օ-րդ դարի ամենասարսափելի զանգվածային բռնություններից մեկի տառապանքը։ 1915 թվականից սկսած մեկ և կես միլիոն հայեր տեղահանվեցին, ենթարկվեցին ջարդի կամ ուղարկվեցին մահվան Օսմանյան կայսրության վերջին տարիներին ։ Հիշատակի այս օրը մենք նորից միանում ենք Ամերիկայի ու ամբողջ աշխարհի հայերին՝ սգալու համար զոհերի հիշատակը»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment