Բաքվեցիները կասկածում են, թե Formula 1-ը եկամուտ է ապահովում

Բաքվեցիները կասկածում են, թե Formula 1-ը եկամուտ է ապահովում

Հոդվածի առանցքում

  • Ադրբեջանում անցկացվող Formula 1-ի գրան պրիի պաշտոնական կարգախոսն է «Պայթեցրու քաղաքը»: Սակայն Բաքվի շատ բնակիչներ ուրախ չեն, որ այս միջոցառումն անցկացվում է իրենց քաղաքում, քանի որ համոզված են՝ դրանից ստացած շահույթը և այս օրերին իրենց անհարմարությունները համարժեք չեն: 

Ուշադրությանն արժանի

 

Ադրբեջանում անցկացվող Formula 1-ի գրան պրիի պաշտոնական կարգախոսն է «Պայթեցրու քաղաքը»: Սակայն Բաքվի շատ բնակիչներ ուրախ չեն, որ այս միջոցառումն անցկացվում է իրենց քաղաքում, քանի որ համոզված են՝ դրանից ստացած շահույթը և այս օրերին իրենց անհարմարությունները համարժեք չեն:

Այս տարի մրցավազքը չորրորդ անգամ է անցկացվում: Սա Բաքվի՝ միջազգային մեգա միջոցառումների կենտրոն դառնալու ջանքերի մի մասն է, որոնք որոշ առումով հաջողված են: Վերջին երկու տարիներին Բաքուն ընտրվել է որպես մրցաշրջանի լավագույն մրցուղի ունեցող քաղաք՝  F1- ի երկրպագուների շրջանում հարցումների արդյունքում: Տարվա մեջ մեկ շաբաթ F1- ի երկրպագուների համաշխարհային ցանցն աչքերը հառնում է այս քաղաքին:

Կազմակերպիչները սպասում են, որ ամբողջ աշխարհում 87 միլիոն մարդ այս տարի  հեռուստատեսությամբ կամ համացանցում կհետևի այս միջոցառմանը: Տոմսերի վաճառքը շարունակում է ավելանալ և  կազմակերպիչները ասում են՝ սա նշանակում է, որ նրանք անցած տարվա 94000-ի հասած ցուցանիշը կգերազանցեն: Ամերիկացի փոփ աստղ Cardi B-ի համերգն էլ սպասվում է գրան պրիի վերջին օրը:

Եվ շնորհիվ Formula 1 ու տեղական մրցուղին սպասարկող Baku City Circuit-ի միջև կնքված նոր պայմանագրի, Բաքուն այս մրցաշարը կհյուրընկալի ամեն տարի, առնվազն մինչև 2023 թվականը: «Ադրբեջանը իսկապես ուրախ է այստեղ ողջունել  բոլորին: Բաքվուն հրաշալի վայր է աշխարհի մեծագույն ավտոմրցարշավային շոուի համար», – ասել է Formula 1-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Չեյս Քերին:

Բայց Բաքվի բնակիչների համար մրցավազքը, առաջին հերթին, գլխացավանք է: Փետրվարից սկսած փողոցներն արգելափակվում են բարիկադներով: Մրցաշարից մեկ շաբաթ առաջ Ազնեֆի հրապարակից մինչև Պորտ Բաքու առևտրի կենտրոն՝ ճանապարհը փակվում է, քանի որ վերջին նախապատրաստական աշխատանքներն են տարվում:

Գյունելը, որը աշխատում է մրցուղու եզրին գտնվող բանկի մասնաճյուղում, ասում է, որ այդ բարիկադների պատճառով հասարակական տրանսպորտում կրկնակի շատ ժամանակ է անցկացնում աշխատանքի հասնելու համար: «Շատերն ունեն նույն խնդիրը:  Նրանք գիտեն, որ սկսվել են խցանումներ և փորձում են ավտոբուսով կամ մետրոյով երթևեկել: Խնդիրն այն է, որ բոլորը մտածում են նույն կերպ և հասարակական տրանսպորտն էլ կաթվածահար է լինում », – ասում է նա:

Ուբերի վարորդ Գոշգարը ասում է, որ երթևեկության սահմանափակումները ավելի են դժվարացնում  ուղեւորներին հասնելը, ինչի պատճառով նվազում է  հաճախորդների թիվը: «Ընդհանուր առմամբ, այդ օրերին ես աշխատում եմ մյուս օրերին աշխատածիս կեսը», – ասել է նա:

Մրցաշարի դեմ դժգոհությունը հիմնականում արտահայտվում էր համացանցում, սակայն այն բանից հետո, երբ շշուկներ տարածվեցին, որ քաղաքում սպանել են մեծ թվով թափառական շներին, ցուցարարներն ապրիլի 22-ին հավաքվեցին քաղաքապետարանի շենքի առջև: Բողոքի ակցիայի մասնակիցները շրջափակեցին քաղաքապետարանի մուտքը՝ պահանջելով հանդիպում քաղաքապետի հետ, սակայն նրանց պահանջներն անպատասխան մնացին:

Հանրային հիասթափությունը սրվում է, քանի որ թափանցիկ չեն միջոցառման կազմակերպման վրա ծախսերը և շահույթի ծախսը: Baku City Circuit ղեկավարում է Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարար Ազատ Ռահիմովի որդին՝ Արիֆ Ռահիմովը: Պայմանագրի մանրամասները հանրությանը հասանելի չեն, սակայն ռուսական «Կոմերսանտ» թերթը գրում է, որ Ադրբեջանը այս տարվա միջոցառման վրա մոտ 60 մլն դոլար է ծախսում:

 

2018-ին PricewaterhouseCoopers-ը աուդիտից հետո հայտարարեց, որ մրցույթի արդյունքում տնտեսությանն ավելացվել է ավելի քան 270 միլիոն դոլար, որից 164 միլիոնը «ուղիղ ծախսերից» է կամ այն գումարներից, որոնք ծախսել են այցելուները և մասնակիցները:

Վերջին հարցազրույցում նախագահ Իլհամ Ալիևը խոսեց տնտեսական օգուտների մասին: «Ֆորմուլա 1-ի օրերին միայն սպասարկման ոլորտում պայմաններ են ստեղծվում մոտ 300 միլիոն դոլար ուղղակիորեն մեր երկիր մտնելու համար: Այս մրցաշարն ունի կես միլիարդանոց լսարան և, իհարկե, մեծ օգուտներ է բերել Ադրբեջանին», – ասել է նա: Նա խոսում էր պաշտպանական տոնով, հետևաբար, ըստ երևույթին, գիտակցում է, որ քննադատները միջոցառումը անվանում են սպիտակ փիղ: «Ֆորմուլա 1-ն անցկացվում է 21 քաղաքներում: Եթե այն անօգուտ լիներ կամ հանգեցներ տնտեսական կորուստների,  դրանք կանցկացվեի՞ն  զարգացած քաղաքներում: Իհարկե, ոչ:

Սակայն շատ բաքվեցիներ այդ կարծիքին չեն: Քաղաքի կենտրոնում գտնվող բանկում աշխատող Իսմայիլ Թահիրովը վստահությամբ ասում է, որ կառավարությունը ավելի շատ ծախսում է այս միջոցառումը կազմակերպելու վրա, քան վաստակում դրանից: «Եթե կառավարությունը այդքան գումար ծախսեր առողջապահության և կրթության ոլորտներում, ապա մենք կկարողանայինք մեր խնդիրների միայն կեսը: Միջոցառումը հյուրընկալելով ևս չորս կամ հինգ տարի, մեր խնդիրները չեն կարգաորվի», – ասել է նա:

Թեև որոշ բնակիչներ ոգևորված են, նրանց մեծ մասը չի կարող հետևել մրցաշարին:  Ամենաէժան տոմսը 80 մանաթ է (մոտ 47 դոլար) և սա արտասովոր է այն երկրում, որտեղ միջին ամսական աշխատավարձը գնահատվում է 540 մանաթ: Պաշտոնյաները նշում են, որ տոմսերը գնում են հիմնականում օտարերկրացիները, ամենաշատը՝ Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից և Մոնակայից:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment